Փաստաբան․ Ծառուկյանը հարցաքննության է կանչվել խարդախությանն ու փողերի լվացմանն առնչվող գործի շրջանակներում
 Երեքշաբթի, 21 Հուլիսի 2026, 14:24

Արմինֆո.  "Բարգավաճ Հայաստան" կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կանչել են քննչական մարմին հարցաքննության՝ խարդախության ու փողերի լվացման համար նրան առաջադրված մեղադրանքների շրջանակներում: Այդ մասին հուլիսի 21-ին հաղորդել է Ծառուկյանի փաստաբաններից՝ Երեմ Սարգսյանը՝ Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում։

"Ոսկե ծիրան" կինոփառատոնը նոր մրցանակ է սահմանել
 Երեքշաբթի, 21 Հուլիսի 2026, 13:55

Արմինֆո. "Ոսկե ծիրան" միջազգային կինոփառատոնը մտադիր է աջակցել ֆիլմերի տարածաշրջանային դիստրիբուցիայի զարգացմանը: Այդ մասին կինոփառատոնի փակման արարողության ժամանակ հաղորդել է "Ոսկե ծիրանի" համահիմնադիր Սուսաննա Հարությունյանը:

Ֆրեզնոյում կկանգնեցվի Մոնթե Մելքոնյանի հուշարձանը
 Երեքշաբթի, 21 Հուլիսի 2026, 12:38

ԱրմԻնֆո: Ֆրեզնոյի արարատ հայկական գերեզմանատանը տեղի է ունեցել հայ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի (Ավո) հուշարձանի հիմնարկեքի արարողությունը:

Օմբուդսմենը հայտարարել է, որ Գորիսի քրեակատարողական հիմնարկը չի համապատասխանում միջազգային չափանիշներին
 Երեքշաբթի, 21 Հուլիսի 2026, 11:33

ԱրմԻնֆո: Գորիսի քրեակատարողական հիմնարկի (ԳՔՀ) շենքերը չեն համապատասխանում այս ոլորտում գործող միջազգային չափանիշներին, և այս խնդիրը պետք է պատշաճ կերպով լուծվի: Այս մասին հայտարարել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ ՀՀ Արդարադատության նախարարության Գորիսի քրեակատարողական հիմնարկ կատարած աշխատանքային այցից հետո:

Փաշինյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի նոր վարչապետին
 Երեքշաբթի, 21 Հուլիսի 2026, 10:21

ԱրմԻնֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի կառավարության նոր ղեկավար Էնդի Բըրնհեմին նշանակման կապակցությամբ։

Կանխիկի մուտքագրումը ԱրարատԲանկի բանկոմատներով՝ արագ, պարզ և անվտանգ
 Երեքշաբթի, 21 Հուլիսի 2026, 01:30

Արմինֆո.ԱրարատԲանկը շարունակում է զարգացնել ինքնասպասարկման ծառայությունները՝ հաճախորդներին առաջարկելով գործարքներ իրականացնելու ավելի հարմար, արագ և անվտանգ հնարավորություն։ 

Այսուհետ կանխիկի մուտքագրման (CashIn) հնարավորությամբ ԱրարատԲանկի բանկոմատների միջոցով հաշվի համալրման, քարտի համալրման և տարադրամի փոխանակման ծառայություններից օգտվելու համար հասանելի է նույնականացման երկու եղանակ՝ ArCa QR և imID։

ArCa QR տարբերակի դեպքում հաճախորդը AraratMobile հավելվածի կամ ArCa QR նույնականացման համակարգին միացած Հայաստանյան այլ բանկերի/վճարահաշվարկային կազմակերպությունների հավելվածների միջոցով սկանավորում է բանկոմատի էկրանին ցուցադրվող QR կոդը և անցնում նույնականացումը։

imID նույնականացումն իրականացվում է էլեկտրոնային ստորագրության միջոցով և հասանելի է ԱրարատԲանկի այն հաճախորդներին, ովքեր ունեն imID համակարգով ակտիվ էլեկտրոնային ստորագրություն։

"Այո, ես կինոգործիչ եմ, դա, անշուշտ, լավ  է, բայց ավելի կարևոր է այն, որ ես հայ եմ". Սև Օհանյան
 Երկուշաբթի, 20 Հուլիսի 2026, 22:00

Արմինֆո. No-budget film-ից մինչև ռեկորդային 16 «Օսկար» մեկ ֆիլմի համար․ ամերիկահայ կինոպրոդյուսեր և սցենարիստ Սև Օհանյանի ուղին իսկապես տպավորիչ է:

Բելգիական պատգամավորն հաստատեց իր նվիրվածությունը՝ պայքարելու հայ ռազմագերիների անմիջական ազատման համար՝ Բաքվի գերությունից
 Երկուշաբթի, 20 Հուլիսի 2026, 18:34

ԱրմԻնֆո. ԱՌՖ «Դաշնակցություն» կուսակցության «Այ Դատ» Եվրոպական գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը, Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի որդի Արմեն Իշխանյանը, ինչպես նաև Եվրոպական դատարանում ռազմագերիների իրավունքների պաշտպան, Հայկական իրավաբանական կենտրոնի (ՀԻԿ) գործադիր տնօրեն և Միջազգային համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը հանդիպեցին Բելգիայի Դաշնային խորհրդարանի անդամ Միշել Դե Մաեգդի հետ:

Դատարանը բլոգեր Բաղդասարյանին պարտավորեցրել է հերքել Արցախի հերոսի հասցեին զրպարտչական հայտարարությունները
 Երկուշաբթի, 20 Հուլիսի 2026, 18:06

Արմինֆո. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Կարաքեհյանի նախագահությամբ, բավարարել է "Եղնիկներ" զորամասի հրամանատար, Արցախի հերոս Կարեն Ջալավյանի (Քյոխ) հայցն ընդդեմ բլոգեր Ռոման Բաղդասարյանի:

Հայաստանը բրոնզով է վերադարձել Քիմիայի միջազգային օլիմպիադայից
 Երկուշաբթի, 20 Հուլիսի 2026, 14:23

Արմինֆո.  2026 թ. հուլիսի 10-19-ն Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացվել է Քիմիայի 58-րդ միջազգային օլիմպիադան, որին մասնակցել են 93 երկրների 372 աշակերտներ: Յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել առավելագույնը 4 մասնակցի:

Փաստաբան․ "Սրբազան պայքար" շարժման գործով ՄԱԿ փորձագիտական խումբը Հայաստանի իշխանությունների բռնաճնշումներից տուժած է ճանաչել 109 մարդու
 Երկուշաբթի, 20 Հուլիսի 2026, 14:21

Արմինֆո.  "Սրբազան պայքար" շարժման գործով փորձագիտական խումբը պետական ապարատի ռեպրեսիվ գործողություններից տուժած է ճանաչել առնվազն 109 մարդու: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Տաթևիկ Սողոյանը:

Պրենատալ սքրինինգի ծրագիրը հասանելի է Արարատի և Լոռու մարզերում․ Առողջապահության նախարարություն
 Երկուշաբթի, 20 Հուլիսի 2026, 14:07

Արմինֆո. Պտղի բնածին խնդիրները հայտնաբերելու համար նախածննդյան պրենատալ սքրինինգն արդեն գործում է Արարատի և Լոռու մարզերում:

Անհետ կորած զինվորների հարազատները մտադիր են հասնել Հակարի կամուրջ, եթե Հայաստանի իշխանությունները չձեռնարկեն որևէ գործողություն. բողոքի ակցիա կառավարության դիմաց
 Երկուշաբթի, 20 Հուլիսի 2026, 13:27

ԱրմԻնֆո. Անհետ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են անցկացրել ՀՀ կառավարության շենքի դիմաց: Նրանք հայտարարել են, որ ՀՀ իշխանություններին տալիս են ուղիղ մեկ շաբաթ՝ իրենց սիրելիների մասին գոնե որոշ տեղեկություններ ստանալու համար: Եթե նրանք լռեն, ապա ինքնուրույն գործողություններ կձեռնարկեն, կփնտրեն այլ հաղորդակցության ուղիներ՝ հարցը առաջ մղելու համար, և նույնիսկ կգնան մինչև Հակարի կամուրջ:

Ագարակում նշել են Հանքագործի և Մետալուրգի օրը և պարգևատրվել են ԱՊՄԿ-ի լավագույն աշխատակիցները
 Երկուշաբթի, 20 Հուլիսի 2026, 12:37

Արմինֆո.Հուլիսի երրորդ կիրակի օրը լեռնահանքային և մետալուրգիական ոլորտի աշխատակիցները նշում են իրենց մասնագիտական տոնը`Հանքագործի և մետալուրգի սոնը։

Արցախի խորհրդարանը ցավակցություն է հայտնել Հադրութի վարչակազմի նախկին ղեկավարի մահվան կապակցությամբ
 Երկուշաբթի, 20 Հուլիսի 2026, 11:50

ԱրմԻնֆո. Արցախի Ազգային ժողովի նախագահի պաշտոնակատար Գարիկ Բաղունցը ցավակցություն է հայտնել Հադրութի վարչակազմի նախկին ղեկավար, պետական գործիչ Վալերի Գևորգյանի մահվան կապակցությամբ։

Հայ դիրիժորը աճուրդի է հանել արցախցի մի աղջկա նկարը, որը վերցված է Երևանի Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի տաղավարից
 Երկուշաբթի, 20 Հուլիսի 2026, 11:08

ԱրմԻնֆո. Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նախկին դիրիժոր, Շեն Յունի կատարողական արվեստների նվագախմբի դիրիժոր, CADENZA մենակատարների անսամբլի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Վարդան Հակոբյանը աճուրդի է հանել Արցախում գտնվող «Մենք ենք մեր լեռները» («Տատիկ-Պապիկ») հուշարձանը պատկերող նկարը, որը հանվել էր Տեր-Ղևոնդյանի անվան Երևանի երաժշտական դպրոցի ցուցասրահից։

Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհուրդը քննարկել է հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգը
 Երկուշաբթի, 20 Հուլիսի 2026, 10:18

ԱրմԻնֆո. ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում (AFPC) կազմակերպված «Հայաստանի առաջընթացի ուղին» թեմայով կլոր սեղանի քննարկմանը։

Փաստաբան․ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը դատարանի որոշմամբ ենթակա է դադարեցման
 Շաբաթ, 18 Հուլիսի 2026, 12:03

Արմինֆո.  Հայ Առաքելական Եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, հայտարարել է փաստաբան Արմինե Ֆանյանը: Փաստաբանը պատմել է, որ  հուլիսի 17-ին ստացել է դատավոր Անի Դանիելյանի որոշումը, որով նա հաստատել է Հովնան եպիսկոպոս Հակոբյանի իրավունքների խախտումը: "Մասնավորապես, բավարարելով բողոքը, Դատարանն արձանագրել է, որ Հովնան սրբազանի նկատմամբ հանրային քրեական հետապնդման ժամկետը կասեցվել է առանց դրա համար անհրաժեշտ բացառիկ հիմքի պատշաճ հիմնովորման, որի արդյունքում խախտվել են օրինական և հիմնավորված դատավարական ակտի, արդյունավետ դատական պաշտպանության և ողջամիտ ժամկետում մեղադրանքի հարցի լուծման իրավունքները", - գրել է փաստաբանը Facebook-ի իր էջում:

Հայ պատգամավորը ողորմելի, ստորաքարշ ու խղճալի է որակել Երևանի Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի տնօրենի պաշտոնակատարի պահվածքը
 Ուրբաթ, 17 Հուլիսի 2026, 17:41

Արմինֆո.Ազգային ժողովի ընդդիմադիր "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ողորմելի, ստորաքարշ ու խղճալի է որակել Երևանի Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի տնօրենի պաշտոնակատարի պահվածքը, ով ցուցահանդեսի տաղավարից հեռացրել է Արցախում "Մենք ենք մեր սարերը" կամ, ավելի հայտնի, "Տատիկ - Պապիկ" հուշարձանը պատկերող նկարը:

Գյումրիի նախկին քաղաքապետը տեղափոխվել է տնային կալանքի
 Ուրբաթ, 17 Հուլիսի 2026, 17:09

Արմինֆո. Հակակոռուպցիոն դատարանը Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխել է տնային կալանքի՝ երեք ամիս ժամկետով:




Մեկնաբանվողներ
Զատուլինը ծանր ժամանակներ է կանխատեսում Հայաստանի համար՝ Փաշինյանի կուրսով շարժումը շարունակելու դեպքումԶատուլինը ծանր ժամանակներ է կանխատեսում Հայաստանի համար՝ Փաշինյանի կուրսով շարժումը շարունակելու դեպքում
TRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. ՓաշինյանTRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. Փաշինյան
Վարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջՎարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջ
Հայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծինՀայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծին
Ռուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունըՌուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունը
Թուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումըԹուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումը
Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.
Ծայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերըԾայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերը
Երևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան էԵրևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան է
Հայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրելՀայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրել
Հայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ըՀայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ը
Խոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ինԽոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ին
Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  
Արևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համարԱրևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համար
Դրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործովԴրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործով