Երեքշաբթի, 4 Օգոստոսի 2026, 10:24
ԱրմԻնֆո. ՀՀ Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից պատգամավոր Հայկ Կոնջորյանի եղբոր՝ Ավետ Կոնջորյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է Հայաստանի քննչական կոմիտեն:
|
Երկուշաբթի, 3 Օգոստոսի 2026, 19:02
Արմինֆո. Դատախազը 2026 թվականի օգոստոսի 3-ին, հաստատված մեղադրական եզրակացությամբ, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան է հանձնել 2003 թվականից մինչև 2008 թվականի մայիսի 29-ը ՀՀ Կառավարությանն առընթեր ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցրած Հայկ Հարությունյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը: Այդ մասին հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառաայությունը։
|
Երկուշաբթի, 3 Օգոստոսի 2026, 17:31
Արմինֆո."Ուժեղ Հայաստան" խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն օգոստոսի 3-ին 9-րդ գումարման խորհրդարանի նիստում իր առաջին ելույթի ժամանակ ներկայացրել է երկրի առջև ծառացած երեք հիմնական մարտահրավերները:
|
Երկուշաբթի, 3 Օգոստոսի 2026, 17:06
Արմինֆո. "Գութան" փառատոնը կրկին կմիավորի հայկական երգի-պարի լավագույն խմբերին և այս տարի նվիրված կլինի ՀՀ վաստակավոր արտիստ, պարարվեստի ականավոր գործիչ Գագիկ Գինոսյանի ծննդյան 60-ամյակին:
|
Երկուշաբթի, 3 Օգոստոսի 2026, 15:43
Արմինֆո. Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդում է Եղեգնաձոր համայնքում հողի ապօրինի օտարմանն առնչվող քրեական գործի նախաքննության ավարտի մասին:
|
Երկուշաբթի, 3 Օգոստոսի 2026, 14:57
Արմինֆո. Հայաստանում կարմրուկի համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ բարենպաստ՝ պատվաստումներում բարձր ընդգրկվածության և իրականացվող կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ։ Այդ մասին հաղորդում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը (ՀՎԿԱԿ)։
|
Երկուշաբթի, 3 Օգոստոսի 2026, 14:51
Արմինֆո. "Ենթադրաբար ԲՀԿ-ին պատկանող մանդատների մի մասը տրվել է "Քաղաքացիական պայմանագրին", իսկ մեկը՝ "Ուժեղ Հայաստանին"։ Այդ դեպքում՝ ինչու՞ նրանք վերցրին այդ մանդատը։
|
Երկուշաբթի, 3 Օգոստոսի 2026, 12:42
Արմինֆո. Բողոքի ակցիա են անցկացրել կալանավորված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ» տարբեր ընկերությունների աշխատակիցներ ՀՀ կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով իշխանություններից վերջնական պատասխաններ տալ ընկերությունների և նրանց գույքի ճակատագրի վերաբերյալ։
|
Երկուշաբթի, 3 Օգոստոսի 2026, 11:29
ԱրմԻնֆո. Հայաստանի Ազգային ժողովը մեկ րոպե լռությամբ հարգեց Սինջարում եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը: Այս նախաձեռնությունը ներկայացրել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բակոյանը 9-րդ Ազգային ժողովի առաջին նիստում:
|
Երկուշաբթի, 3 Օգոստոսի 2026, 10:36
ԱրմԻնֆո. Բուխարեստում անցկացվեց Հայկական մշակույթի, ավանդույթների և ժառանգության 10-րդ ամենամյա փառատոնը՝ Festivalul Strada Armeneasca-ն։
|
Շաբաթ, 1 Օգոստոսի 2026, 13:39
Արմինֆո. ԱԺ նախկին պատգամավոր Հայկ Մամիջանյանը հայտարարել է, որ օգոստոսի 7-ին ՝ ժամը 16:00-ին, ներկա է լինելու Էջմիածնի դատարանում, որտեղ նախատեսված է Ամենայն հայոց կաթողիկոսի գործով դատական նիստը:
|
Շաբաթ, 1 Օգոստոսի 2026, 12:56
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Մերիդիան» էքսպո կենտրոն, որտեղ շարունակվում են այս տարի հոկտեմբերին անցկացվելիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքները:
|
Շաբաթ, 1 Օգոստոսի 2026, 12:03
Արմինֆո. Երևանի քաղաքապետարանն ապօրինաբար խլել է «Մուլտի Ուելնես Կենտրոնի» ողջ շարժական գույքը, տիրացել այդ գույքերին և անհատույց օգտագործման է հանձնել իր ստեղծած «Երևան Ուելնես Սենթր» կազմակերպությանը։: Այդ մասին ասվում է "Մուլտի Ուելնես" ֆիթնես կենտրոնի գլխավոր տնօրեն Արման Փիրոյանի հայտարարությունում:
|
Շաբաթ, 1 Օգոստոսի 2026, 11:49
Արմինֆո. Արցախի աջակցման ասոցիացիան (ACA) խորին երախտագիտությամբ ողջունում է հուլիսի 31-ին Կորսիկայի վեհաժողովում կայացած քվեարկությունը բանաձևի շուրջ, որը պահանջում է անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող արցախցի 19 հայ քաղբանտարկյալներին և հաստատում է արցախահայության անվտանգ, արժանապատիվ և անարգել վերադարձի իրավունքը ՝ Միջազգային դատարանի կողմից սահմանված ժամանակավոր միջոցներին համապատասխան: Այդ մասին ասվում է ACA-ի հայտարարությունում: Ասոցիացիան հիշեցրել է Բաքվում պահվող Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի, խորհրդարանի նախագահ Դավիթ Իշխանյանի, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի, գեներալ Լևոն Մնացականյանի, Դավիթ Մանուկյանի, Դավիթ Բաբայանի և ևս 11 հայերի մասին: Կորսիկայի ասամբլեան նրանց դեմ դատավարությունները որակել է կամայական։
|
Շաբաթ, 1 Օգոստոսի 2026, 11:15
Արմինֆո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չափազանց հուզական հայտարարություններ է անում։ Ռուսաստանը պետք է հանգիստ վերաբերվի դրանց։ Ռուսաստանի Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինն «Գազետա․ռու»-ին այդպես է մեկնաբանել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) "վերջի սկզբի" մասին Հայաստանի վարչապետի հայտարարությունը։
|
Ուրբաթ, 31 Հուլիսի 2026, 20:27
Արմինֆո."Մուլտի Տրանսպորտ" ընկերության (պատկանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանին – խմբ․) տնօրեն Արթուր Դալլաքյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք:
|
Ուրբաթ, 31 Հուլիսի 2026, 19:37
Արմինֆո. Անցել է երկու շաբաթ, սակայն "Մայր Հայաստանի" քաղխորհրդի անդամ Արեգնազ Մանուկյանի ապօրինի կալանավորման դեմ բողոքը, որը ենթակա է անհապաղ քննության, մինչ օրս չի մակագրվել Վերաքննիչ դատարանի որեւէ դատավորի: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Տաթևիկ Սողոյանը:
|
Ուրբաթ, 31 Հուլիսի 2026, 19:30
Արմինֆո.Ամռանը զեղծարարները փոխում են իրենց թիրախային լսարանը։ Մինչ մեծահասակները զբաղված են աշխատանքով, երեխաներն ավելի շատ ժամանակ են անցկացնում համացանցում և առցանց խաղերում։
|
Ուրբաթ, 31 Հուլիսի 2026, 18:38
Արմինֆո.Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում, Գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա, «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲ ընկերության բաժնետոմսերը Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանն ու պահպանմանը: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
|
Ուրբաթ, 31 Հուլիսի 2026, 18:37
Արմինֆո.Գրքի երևանյան 9-րդ փառատոնն (ԳԵՓ) այս տարի կանցկացվի սեպտեմբերի 4-6-ը՝ Հանրապետության հրապարակում, Հայաստանի պատմության թանգարանում և Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում:
|