Երկուշաբթի, 7 Սեպտեմբերի 2026, 21:02
Արմինֆո.Սեպտեմբերի 7-ին Ռիգայում Լատվիայի Հանրապետության նախագահ Էդգարս Ռինկևիչսն ընդունել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանին:
|
Երկուշաբթի, 7 Սեպտեմբերի 2026, 20:51
Արմինֆո.Չնայած աղիքային վարակի հերթական բռնկումից հետո ծորակի ջրից ժամանակավորապես հրաժարվելուվերաաբերյալ Բյուրեղավան համայնքի բնակիչներին ուղղված Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) կոչին՝ համայնքի ղեկավար Հակոբ Բալասանյանը պնդում է, որ այս պահին բացակայում են թունավորման նախանշաններով հոսպիտալացման դեպքերի և ջրի որակի միջև կապը հաստատող փաստաթղթերը: Այդ մասին նա հայտարարել է սեպտեմբերի 7-ին լրագրողների հետ զրույցում։
|
Երկուշաբթի, 7 Սեպտեմբերի 2026, 20:44
Արմինֆո.Եվրահանձնաժողովն առայժմ պատրաստ չէ հաստատել մինչև 2029 թվականը Եվրամիության և Հայաստանի միջև վիզային ռեժիմի ազատակացումը։ Այդ մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Պաուլա Պինյոն։
|
Երկուշաբթի, 7 Սեպտեմբերի 2026, 19:47
Արմինֆո. Խոշտանգումները սկսում են մասսայական բնույթ կրել՝ խոստովանական ցուցմունքների ակնկալիքով: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում ահազանգում է փաստաբան Աշոտ Սիմոնյանը։
|
Երկուշաբթի, 7 Սեպտեմբերի 2026, 18:00
Արմինֆո.Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ), որպես չեզոք միջնորդ և մարդասիրական կազմակերպություն, առաջիններից մեկն է օգնության հասել Հայաստանի սահմանամերձ գյուղերի բնակիչներին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարտական գործողությունների ակտիվ փուլի ավարտից հետո:
|
Երկուշաբթի, 7 Սեպտեմբերի 2026, 16:30
ԱրմԻնֆո. Սեպտեմբերի 6-ին կայացած արևելագերմանական Սաքսոնիա-Անհալթ դաշնային երկրամասի լանդթագի (երկրամասի խորհրդարանի) ընտրություններում, ըստ նախնական պաշտոնական արդյունքների, համոզիչ հաղթանակ է տարել "Այլընտրանք Գերմանիայի համար" (ԱԳՀ) կուսակցությունը։
|
Երկուշաբթի, 7 Սեպտեմբերի 2026, 15:26
Արմինֆո. Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը հրապարակել է Երևանում ֆրանսիական դիվանագիտական ներկայացուցչության նոր ղեկավարի անունը: Հաղորդագրության համաձայն, դեսպանությունը կգլխավորի Ֆլորիան Էսկյուդիեն, ով բավականին տպավորիչ դիվանագիտական փորձ ունի:
|
Երկուշաբթի, 7 Սեպտեմբերի 2026, 14:21
Արմինֆո. Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս ԿԳՄՍ նախարարության, արդեն 26-րդ տարին է՝ ինչ միացել է «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրին, որն այս տարի կրում է «Ժառանգություն և բնակլիմայական ռիսկեր» խորագիրը:
|
Երկուշաբթի, 7 Սեպտեմբերի 2026, 13:58
Արմինֆո: Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) շենքի մոտ տեղի է ունեցել «Մայր Հայաստան» կուսակցության ձերբակալված առաջնորդ Անդրանիկ Թևանյանի և կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի աջակցության հանրահավաք: Կուսակցության ներկայացուցիչներն ու կողմնակիցները հանրահավաքին եկել էին «Ազատություն Անդրանիկ Թևանյանին» և «Ազատություն Արեգնազ Մանուկյանին» գրություններով պաստառներով:
|
Երկուշաբթի, 7 Սեպտեմբերի 2026, 11:47
ԱրմԻնֆո. Ադրբեջանը ոչնչացրել է օկուպացված Շուշիի հին հայ-ռուսական գերեզմանատունը, որտեղ պահպանվել են միջնադարյան հայկական խաչքարեր, ինչպես նաև 19-րդ դարի հայկական և ռուսական թաղման վայրեր: Այս մասին հաղորդվել է Արցախի մշակութային ժառանգության պաշտպան Հովիկ Ավանեսովի Ֆեյսբուքյան էջում՝ հղում անելով Caucasus Heritage Watch (CHW)-ի կողմից հրապարակված արբանյակային լուսանկարներին:
|
Երկուշաբթի, 7 Սեպտեմբերի 2026, 11:23
ԱրմԻնֆո. Երևանի քաղաքապետարանը COP17-ի (Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողով) շրջանակներում կներկայացնի «Քաղաքային կենսաբազմազանության գոտի»: Այս մասին հայտարարվել է մայրաքաղաքի քաղաքապետարանի աշխատանքային հանդիպման ժամանակ:
|
Երկուշաբթի, 7 Սեպտեմբերի 2026, 11:08
Արմինֆո. Դատախազության միջամտության արդյունքում Սիսիան քաղաքի «Մայիսի 28» այգում գտնվող իններորդ հողամասը վերադարձվել է համայնքի սեփականությանը: Այս մասին նշված է վերահսկող մարմնի հայտարարության մեջ:
|
Երկուշաբթի, 7 Սեպտեմբերի 2026, 11:02
ԱրմԻնֆո. ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը (ՀՎԿԿ) կոչ է արել Բյուրեղավանի բնակիչներին ժամանակավորապես հրաժարվել ծորակի ջուր օգտագործելուց, այդ թվում՝ կերակուր պատրաստելու համար։
|
Ուրբաթ, 4 Սեպտեմբերի 2026, 21:26
Արմինֆո.Հայաստանն ընդգծում է իր հավատարմությունը տարանցիկ եւ էներգետիկ միջանցքով, որը հայտնի է որպես "Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման" (TRIPP), միաժամանակ ձգտելով պահպանել կապերը Ռուսաստանի և Իրանի հետ։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը՝ ամերիկյան Semafor պարբերականի հետ հարցազրույցում:
|
Ուրբաթ, 4 Սեպտեմբերի 2026, 18:25
Արմինֆո.Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է ինքը՝ քաղաքագետը՝ հրապարակելով ՀՀ քննչական կոմիտեի համապատասխան որոշումը։
|
Ուրբաթ, 4 Սեպտեմբերի 2026, 17:08
Արմինֆո. Դատարանը երկու ամսով երկարաձգել է "Բարգավաճ Հայաստան" կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի կալանքի ժամկետը: Այդ մասին սեպտեմբերի 4-ին լրագրողներին հաղորդել է փաստաբան Էմին Խաչատրյանը։
|
Ուրբաթ, 4 Սեպտեմբերի 2026, 17:06
Արմինֆո. Հայաստանի ժամանակակից քաղաքական ճգնաժամը կարելի է դիտարկել ոչ միայն որպես իշխանության և ընդդիմության պայքար, այլև՝ որպես մի քանի հետևողականորեն ծագող թեզերի և հակաթեզերի բախում: Այդ մասին Facebook-ի իր էջում գրում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
|
Ուրբաթ, 4 Սեպտեմբերի 2026, 16:40
Արմինֆո.Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի նկատմամբ։ Այդ մասին հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
|
Ուրբաթ, 4 Սեպտեմբերի 2026, 15:47
Արմինֆո.Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն իր 101-րդ համերգաշրջանը բացում է Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի նորարարական սինեմատիկ շոուի համաշխարհային պրեմիերայով։
|
Ուրբաթ, 4 Սեպտեմբերի 2026, 15:03
Արմինֆո. Բաքվում պահվող հայ գերիների մաշկից այրելու միջոցով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները։ Այդ մասին սեպտեմբերի 4-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է իրավապաշտպան, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։
|