Իտալիան 2 միլիոն եվրո կհատկացնի Արցախից փախստականներին աջակցելու համար
 Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026, 11:40

ԱրմԻնֆո.  Երևանում կայացել են Հայաստանի և Իտալիայի արտաքին գործերի նախարարությունների միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները։ Խորհրդակցությունները նախագահել են Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարի տեղակալ Էդմոնդո Չիրիելին։

Վանաձորում ևս մեկ հողատարածք վերադարձվել է համայնքի սեփականությանը
 Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026, 10:28

ԱրմԻնֆո. Դատախազության միջամտության արդյունքում Վանաձորի Գրանտ Մաթևոսյանի անվան այգում գտնվող 15-րդ հողամասը վերադարձվել է համայնքի սեփականությանը։ Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատունը հայտնել է Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում տեղի ունեցած պատմական հանդիպման մասին
 Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026, 10:19

ԱրմԻնֆո.  Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում տեղի է ունեցել պատմական հանդիպում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանն ընդունվել են նախագահ Դոնալդ Թրամփի կողմից, հայտնում է Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպանատունը։ Նշվում է, որ տեղի է ունեցել համատեղ աղոթք Թրամփի համար, որը աջակցել է Հայաստանում խաղաղության հաստատմանը, ինչպես նաև ԱՄՆ-ի և Հայաստանի համար։

Ակբա բանկը Հայաստանում ՎԶԵԲ-ի պարտատոմսերի շուկա ստեղծողն է
 Չորեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2026, 21:05

Արմինֆո.Ակբա բանկը Հայաստանի ֆոնդային բորսայում կիրականացնի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի դրամային պարտատոմսերի շուկա ստեղծողի դերը՝ ապահովելով դրանց իրացվելիությունը երկրորդային շուկայում:

Հայաստանի ՍԴ-ը ՀՀ սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել TRIPP նախագծի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը
 Չորեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2026, 20:54

Արմինֆո. Հայաստանի Սահմանադրական դատարանը ՀՀ սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել Հայաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջեւ "Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման" (TRIPP) նախագծի շուրջ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները:

Փաշինյան․ ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ անդամությունը պահպանելու վերաբերյալ հանրաքվե արդեն երկու անգամ միջնորդավորված անցկացվել է
 Չորեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2026, 20:18

Արմինֆո. Եվրոպական միությանը (ԵՄ) անդամակցելու կամ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամությունը պահպանելու վերաբերյալ հանրաքվե արդեն երկու անգամ միջնորդավորված անցկացվել է: Այդ մասին սեպտեմբերի 16-ին Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով ընդդիմադիր պատգամավորի հարցին, թե՝ արդյոք երկիրը մտադիր է անդամակցել ԵՄ-ին, թե միայն նման տպավորություն է ստեղծում։

Փաստաբան․ Նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան
 Չորեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2026, 19:14

Արմինֆո. ՀՀ Ազգային ժողովի մի քանի գումարումների պատգամավոր, քաղաքական գործիչ Մարտուն Գրիգորյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և գործն ուղարկվել է դատարան։ Այդ մասին ասվում է Մարտուն Գրիգորյանի պաշտպանական խմբի հայտարարությունում, որը հրապարակվել է  փաստաբան Արսեն Բաբայանի Facebook-յան էջում:

Մարդու իրավունքների The Promise ինստիտուտում տեղի կունենա քննարկում՝ նվիրված Բաքվում պահվող հայ ռազմագերիների հարցին
 Չորեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2026, 18:36

Արմինֆո. Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) Promise Institute for Human Rights-ը սեպտեմբերի 24-ին կազմակերպելու է հանդիպում Ադրբեջանում պահվող հայ գերիների շահերը ներկայացնող իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի հետ։ Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են Free Armenian Prisoners նախաձեռնության մամուլի ծառայությունից։

ՀՀ վարչապետ. TRIPP նախագիծը գործելու է Հայաստանի իրավասության ներքո
 Չորեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2026, 18:33

Արմինֆո. "Թրամփի երթուղին" (TRIPP) գործելու է Հայաստանի իրավասության ներքո: Այդ մասին սեպտեմբերի 16-ին Ազգային ժողովում կառավարական ժամի ընթացքում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՝ պատասխանելով "Ուժեղ Հայաստան" ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանի հարցին։

Միայն 2029 թվականին PISA-ի հետազոտության արդյունքները ցույց կտան, թե որքանով արդյունավետ է եղել մեր աշխատանքը․ ԿԳՄՍՆ ղեկավար
 Չորեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2026, 17:46

Արմինֆո. Անցկացված PISA-ի հետազոտությունը մեզ բազային տվյալներ է տվել Հայաստանի կրթության ոլորտում իրավիճակի մասին՝ մինչև նոր կրթական չափորոշիչի ներդրումը։ Այդ մասին Ազգային ժողովում հայտարարել է  կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝  պատասխանելով խորհրդարանականների հարցերին:

Ընդդիմադիր․ Ակնկալում ենք, որ արցախցի պատգամավորները, ի հեճուկս Հայաստանի իշխանությունների սպառնալիքների, կընտրեն Արցախի խորհրդարանի նոր նախագահ
 Չորեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2026, 17:43

Արմինֆո. "Հայ Յեղափոխական Դաշնակցությունը" հանդես է եկել այն բանի օգտին, որպեսզի Արցախի խորհրդարանի պատգամավորները, տեղի չտալով Հայաստանի իշխանությունների սպառնալիքներին, ընտրեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) Ազգային ժողովի նոր նախագահ:

Իշխան Սաղաթելյան ․ ՀՅԴ-ն կմասնակցի ՏԻՄ ընտրություններին ՝ չնայած ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ իշխանությունների ճնշմանը
 Չորեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2026, 15:28

Արմինֆո.  "Հայ Յեղափոխական Դաշնակցությունը" կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) առաջիկա ընտրություններին: Այդ մասին սեպտեմբերի 16-ին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի խորհրդարանի ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Հայաստանն ու Հունաստանը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հարցեր
 Չորեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2026, 15:26

Արմինֆո.  Սեպտեմբերի 16-ին Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում ընդունել է Հունաստանի կրթության և կրոնական հարցերով փոխնախարար, պրոֆ․ Նիկոլայոս Պապայոաննուին։

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը նախատեսում է Տիգրանաշենում զբոսաշրջային կենտրոն ստեղծել․ պատգամավոր
 Չորեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2026, 13:46

ԱրմԻնֆո.  Սամվել Կարապետյանի գլխավորած «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը և Նարեկ Կարապետյանի գլխավորած Ազգային ժողովի համանուն խմբակցությունը նախատեսում են Տիգրանաշենում զբոսաշրջային կենտրոն ստեղծել։ Այս մասին սեպտեմբերի 16-ին ԱԺ ամբիոնից ելույթ ունենալով՝ հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անուշ Միրզոյանը։

Ադրբեջանագետ․ ՀՀ ԱԳՆ-ն կարող էր ՄՔԴ-ի գործիքն օգտագործել Ալիևի հայատյաց ելույթների դեմ
 Չորեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2026, 13:39

ԱրմԻնֆո.  Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) կարող էր Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) գործիքն օգտագործել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայատյաց ելույթների դեմ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։

Հայաստանի անձնագրի շարժունակության ինդեքսը նվազել է՝ հասնելով 79 միավորի․ Passport Reports-ի զեկույց
 Չորեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2026, 12:37

ԱրմԻնֆո.  Օտարերկրյա քաղաքացիների մուտքի հասանելիության մակարդակով Հայաստանը 199 երկրների շարքում զբաղեցնում է 53-րդ տեղը, մինչդեռ հայկական անձնագրի վարկանիշը համաշխարհային մասշտաբով 114-րդ հորիզոնականում է։ Այդ մասին վկայում են ամերիկյան Passport Reports («Անձնագրային հաշվետվություններ») վերլուծական հարթակի՝ 2026 թվականի սեպտեմբերին ԱրմԻնֆո ստացված տվյալները։

Գոհար Մելոյան․ TRIPP-ն իրականացվում է այնպես, որ Հայաստանին ապահովի ավելի քիչ ներգրավվածություն և նվազագույն եկամուտ
 Չորեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2026, 11:43

ԱրմԻնֆո.  «Թրամփի ուղին՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) ծրագիրն իրականացվում է այնպես, որ Հայաստանի ներգրավվածությունը, եկամուտը և ազդեցությունը հնարավորինս նվազագույն լինեն։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է սահմանադրական իրավունքի մասնագետ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը՝ արձագանքելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) ղեկավարի՝ նախագծի իրականացման ընթացքին վերաբերող հայտարարությանը։

Երուսաղեմի պատրիարքարան․ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությունը չպետք է ձեռք բերվի Արցախի հայկական մշակութային ժառանգության պղծման գնով
 Չորեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2026, 11:30

ԱրմԻնֆո.  Հայ Առաքելական Եկեղեցու Երուսաղեմի պատրիարքությունը վճռականորեն դատապարտում է Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Գանձասարի վանքում վերջերս տեղի ունեցած «ներկայացումը», որի ընթացքում դիվանագետների և այլ օտարերկրյա ներկայացուցիչների ներկայությամբ Ալիևի վարչակարգը ներկայացնող պաշտոնյաները ցուցադրում էին ձեռագրերի թանգարանային վերարտադրություններ՝ առաջ քաշելով պնդումներ, որոնք ուղղված էին այդ վայրը նրա հաստատված հայկական քրիստոնեական ինքնությունից անջատելուն։ Այս մասին ասվում է Երուսաղեմի պատրիարքության հայտարարության մեջ։

Զախարովան ՝ ՀԱԵ դեմ արշավի մասին. Եկեղեցու նկատմամբ հալածանքներին մասնակցողները դարերով անիծված կլինեն
 Երեքշաբթի, 15 Սեպտեմբերի 2026, 17:22

Արմինֆո. Նրանք, ովքեր ներգրավված են Եկեղեցու նկատմամբ հալածանքներին, անիծված կլինեն դարերով։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այդպես է մեկնաբանել Հայ Առաքելական Եկեղեցու դեմ Հայաստանի իշխանությունների շարունակվող արշավը:

Նարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի գործով դատական նիստը չի կայացել
 Երեքշաբթի, 15 Սեպտեմբերի 2026, 17:16

ԱրմԻնֆո.  Սեպտեմբերի 15-ին Հակակոռուպցիոն դատարանում պետք է տեղի ունենար ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նարեկ Կարապետյանին և "Ուժեղ Հայաստան" կուսակցության գործադիր մարմնի ղեկավար Ալեքսան Ալեքսանյանին առնչվող քրեական գործով առաջին նիստը, որը, սակայն, հետաձգվել է:




Մեկնաբանվողներ
Զատուլինը ծանր ժամանակներ է կանխատեսում Հայաստանի համար՝ Փաշինյանի կուրսով շարժումը շարունակելու դեպքումԶատուլինը ծանր ժամանակներ է կանխատեսում Հայաստանի համար՝ Փաշինյանի կուրսով շարժումը շարունակելու դեպքում
TRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. ՓաշինյանTRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. Փաշինյան
Վարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջՎարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջ
Հայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծինՀայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծին
Ռուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունըՌուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունը
Թուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումըԹուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումը
Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.
Ծայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերըԾայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերը
Երևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան էԵրևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան է
Հայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրելՀայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրել
Հայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ըՀայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ը
Խոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ինԽոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ին
Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  
Արևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համարԱրևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համար
Դրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործովԴրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործով