Հայաստանի հակակոռուպցիոն դատարանում մեկնարկել է Հանրապետության երկրորդ նախագահի գործով դատական նիստը
 Ուրբաթ, 18 Սեպտեմբերի 2026, 11:16

ԱրմԻնֆո.  Հայաստանի հակակոռուպցիոն դատարանում սեպտեմբերի 18-ին տեղի է ունենում Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը։

ՀՀ վարչապետը աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա, նրան կհանձնվի Հեսսենի խաղաղության մրցանակը
 Ուրբաթ, 18 Սեպտեմբերի 2026, 10:32

ԱրմԻնֆո.  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 18-ին աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն։

Բունդեսթագի պատգամավոր․ Գերմանիան և ԵՄ-ն չպետք է Հայաստանին կանգնեցնեն Եվրոպայի և Ռուսաստանի միջև արհեստական ընտրության առաջ
 Ուրբաթ, 18 Սեպտեմբերի 2026, 10:26

ԱրմԻնֆո.  Գերմանիան և Եվրամիությունը (ԵՄ) չպետք է Հայաստանին կանգնեցնեն Եվրոպայի և Ռուսաստանի միջև արհեստական ընտրության առջև։ Այս մասին հայտարարել է Բունդեսթագի պատգամավոր Մատիաս Մոսդորֆը։

«Մի դրամի ուժը»՝ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխության գլխավոր գործընկեր
 Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026, 22:32

Արմինֆո. «Մի դրամի ուժը» նախաձեռնության օգոստոս ամսվա շահառուն «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունն էր։

Մոնրեալում քննարկվել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
 Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026, 19:40

Արմինֆո. Սեպտեմբերի 16-ին Մոնրեալում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը՝ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Հայաստանյան նախագահության պատվիրակության կազմում, մասնակցել է Կոնվենցիայի գործադիր քարտուղարի և Քարտուղարության այլ ներկայացուցիչների հետ Համաժողովին ընդառաջ կազմակերպված աշխատանքային հանդիպումներին։ ՀՀ պատվիրակության կազմում են եղել ՀՀ ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը, ՀՀ ԱԳՄԱՆ և ՀՀ ՇՄՆ ներկայացուցիչներ: 

Քաղաքական գործիչ․ Այսօր ամենամեծ մարտահրավերն աշխարհաքաղաքական զարգացումների անկայունությունն է, ինչպես նաև՝ քողարկված սպառնալիքների և վտանգավոր ամբիցիաների առկայությունը
 Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026, 19:37

Արմինֆո. Եթե այսօր արցախյան «հաղթանակն» է համարվում ամբողջ թյուրքական աշխարհի հպարտություն, ապա վաղն ավելի մեծ «հպարտությունների ու հաղթանակների» ձգտումներ կարող են ի հայտ գալ այդ աշխարհի մոտ։ Այդ մասին իր հոդվածում գրում է Հայաստանի հանրապետական կուսակցության վարչության անդամ Արտակ Զաքարյանը։

Գասպար Կարապետյան. դիվանագիտությունը, որտեղ զոհաբերվում են ոչ միայն սկզբունքները, այլև մարդկային արժանապատվությունը, արագ վերածվում է հանցակցության
 Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026, 19:07

Արմինֆո. ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը (EAFJD) բաց նամակ է հղել Հարավային Կովկասում Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին՝  «խոր հիասթափություն» հայտնելով  Ադրբեջանի կառավարության կազմակերպած շրջայցին դեպի Լեռնային Ղարաբաղ վերջինիս մասնակցության առնչությամբ։

Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել
 Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026, 18:54

Արմինֆո. Սեպտեմբերի 17-ին՝ տեղական ժամանակով ժամը 12:17-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 08։17-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.48⁰ և արևելյան երկայնության 45.28⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Շողակաթ գյուղից 3 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 2․8 մագնիտուդով երկրաշարժ:

"Ուժեղ Հայաստան". ՏԻՄ ընտրություններին միայն մեկ թեկնածուի մասնակցությունը կվկայի Հայաստանում ժողովրդավարության խաթարման մասին
 Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026, 17:29

Արմինֆո. Հայաստանի առանձին համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին միայն մեկ թեկնածուի մասնակցությունը խոսում է երկրում ժողովրդավարության խաթարման մասին: Այդ մասին սեպտեմբերի 17-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ "Ուժեղ Հայաստան" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ ի պատասսխան հարցի, թե ինչու է Լոռու մարզի Թումանյան համայնքում ընտրական գործընթացներին մասնակցում միայն մեկ թեկնածու, այն էլ՝ "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունից:

Միհրան Խաչատրյանը լքել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնը
 Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026, 17:19

Արմինֆո. Այսօր Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ունի միջազգային պահանջներին համապատասխանող կառուցվածք, ձևավորված մասնագիտական ներուժ, ինչպես նաև կառավարման, որակի ապահովման և վերահսկողության համակարգ, որը հիմնված է միջազգային չափանիշների և պահանջների վրա։ Այդ մասին ասվում է Միհրան Խաչատրյանի հղած ուղերձում՝ ՀՀ  քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնում իր աշխատանքն ավարտելու առնչությամբ:

Ստեփանավանի բժշկական կենտրոնի տնօրենի ու գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է․ նրանք մեղադրվում են 25 միլիոն դրամ հափշտակելու համար
 Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026, 17:17

Արմինֆո.  Ստեփանավանի բժշկական կենտրոնի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է. 25 մլն դրամ հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։ Այդ մասին հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Հայաստանում փրկել են Կարմիր գրքում գրանցված սապսանին
 Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026, 17:09

Արմինֆո. Հայաստանի Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին սեպտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ի սահմաններում, ահազանգ է ստացվել ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր խոշորացված համայնքի Մալիշկա բնակավայրում քաղաքացու կողմից տան բակում անօգնական վիճակում հայտնաբերված գիշատիչ թռչնի վերաբերյալ։

ԵԱԶԲ․ հզոր սեփական արդյունաբերությունը՝ զարգացող տնտեսությունների բարձր եկամուտ ունեցող երկրների խմբին անցնելու բանալին
 Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026, 16:41

ԱրմԻնֆո.  Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) ներկայացրել է նոր վերլուծական զեկույց՝ «Զարգացող տնտեսությունների արդյունաբերական վերափոխման ճարտարապետությունը», որում վերլուծվում է, թե ինչպես զարգացող երկրները կարող են անցնել բարձր եկամուտ ունեցող երկրների կատեգորիա և կայունորեն ամրապնդվել այդ խմբում։ ԵԱԶԲ-ի վերլուծաբանները, հիմնվելով արդյունաբերականացման պատմական փորձի, արդյունաբերական քաղաքականության ժամանակակից տեսությունների և Համաշխարհային բանկի ու ԱՄՀ-ի մոտեցումների ուսումնասիրության վրա, առաջարկում են արդյունաբերական վերափոխման եռափուլ ճարտարապետություն, որը թույլ է տալիս արտաքին տեխնոլոգիաներն ու ներդրումները վերածել սեփական արտադրական կարողությունների, մարդկային կապիտալի և նորարարությունների։

Վարչապետը հավաստիացրել է․  ռուս սահմանապահների փոխարինումը կապված չէ ԵՄ հետ վիզային ռեժիմի ազատականացման նախապատրաստման հետ
 Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026, 16:33

Արմինֆո.  «Սահմանապահների փոխարինման գործընթացը մենք սկսել ենք վիզային ռեժիմի ազատականացման գործընթացից շատ առաջ», - սեպտեմբերի 17-ին ճեպազրույցում լրագրողներին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հերքելով այն թեզը, թե ռուսական սահմանապահ ծառայությունների փոփոխության պատճառը ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման նախապատրաստումն է:

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման շրջանակներում այս կամ այն տարածքի անցման շուրջ պայմանավորվածությունների թիվը հավասար է զրոյի. Փաշինյան
 Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026, 16:09

Արմինֆո.  Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման շրջանակներում այս կամ այն տարածքի անցման վերաբերյալ պայմանավորվածությունների թիվը հավասար է զրոյի։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով  այն հարցին, թե արդյոք հանրաքվե կանցկացվի Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղի վերաբերյալ:

Շոյգուն ռեյդերական զավթում է որակել Հայաստանում ռուսական բազմամիլիարդանոց կապիտալով ձեռնարկությունների նկատմամբ վերաբերմունքը
 Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026, 15:06

Արմինֆո.  ՌԴ Անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղար Սերգեյ Շոյգուն ռեյդերային զավթում է որակել Հայաստանի ձեռնարկությունների նկատմամբ վերաբերմունքը, որոնցում Ռուսաստանը միլիարդավոր ներդրումներ է կատարել:

Փաշինյան․ ռուսական 102-րդ ռազմակայանի ներկայությունը ոչինչ չի ավելացնում Հայաստանի անվտանգությանը․ դա ցույց տվեցին 2022թվականի սեպտեմբերյան իրադարձությունները
 Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026, 14:52

Արմինֆո. Հայաստանը երբեք քննարկման չի դրել ռուսական 102-րդ ռազմակայանն իր տարածքից դուրս բերելու հարցը, Ռուսաստանն է բարձրացրել այդ հարցը, իսկ մենք, ընդամենը, մեր դիրքորոշումն ենք կառուցել այդ թեմայի շուրջ։ Այդ մասին սեպտեմբերի 17-ին ճեպազրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Կոպիրկինն այցելել է Սյունիքի մարզում "Նեքսուս" նախագծի շահառուներին
 Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026, 14:39

Արմինֆո.  Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ ՄԱԿ Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ներկայացուցիչների հետ Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում այցելել է "Կայուն համայնքներ" ծրագրի շրջանակներում ռուսական ֆինանսավորմամբ մարզում իրականացվող "Նեքսուս" նախագծի շահառուներին:

Գործատուների հետ քաղաքացիների աշխատանքային պայմանագրերը Հայաստանի թվային համակարգ մտցնելու ժամկետը երկարաձգվել է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը
 Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026, 14:23

Արմինֆո. Գործատուների հետ քաղաքացիների աշխատանքային պայմանագրերը Հայաստանի թվային համակարգ մտցնելու ժամկետը երկարաձգվել է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը: Այդ մասին որոշումն ընդունվել է սեպտեմբերի 17-ին կառավարության նիստում։

Վարչապետ․ պետական կառավարման համակարգի բարեփոխումը բարեփոխումների ամենաբարդ և միևնույն ժամանակ ամենակարևոր ուղղություններից մեկն է
 Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026, 12:03

ԱրմԻնֆո.  Պետական կառավարման համակարգի բարեփոխումը բարեփոխումների ամենաբարդ և, միևնույն ժամանակ, ամենակարևոր ուղղություններից մեկն է։ Այս մասին սեպտեմբերի 17-ին կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։




Մեկնաբանվողներ
Զատուլինը ծանր ժամանակներ է կանխատեսում Հայաստանի համար՝ Փաշինյանի կուրսով շարժումը շարունակելու դեպքումԶատուլինը ծանր ժամանակներ է կանխատեսում Հայաստանի համար՝ Փաշինյանի կուրսով շարժումը շարունակելու դեպքում
TRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. ՓաշինյանTRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. Փաշինյան
Վարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջՎարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջ
Հայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծինՀայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծին
Ռուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունըՌուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունը
Թուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումըԹուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումը
Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.
Ծայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերըԾայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերը
Երևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան էԵրևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան է
Հայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրելՀայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրել
Հայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ըՀայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ը
Խոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ինԽոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ին
Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  
Արևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համարԱրևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համար
Դրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործովԴրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործով