Երկուշաբթի, 4 Նոյեմբերի 2024, 13:24
Արմինֆո. Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ Պետրոս Պետրոսյանը Լեհաստանում ավարտված Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնության գերծանր քաշայինների պայքարում երկամարտի 384 կգ արդյունքով դարձել է ոսկե մեդալակիր:
|
Երկուշաբթի, 4 Նոյեմբերի 2024, 13:22
Արմինֆո.Նոյեմբերի 5-ին Երեւանում տեղի կունենա "Ճանապարհ դեպի սոցիալական արդարություն.արժանապատիվ աշխատանք" խորագրով միջազգային համաժողով' Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարտիի մասնակցությամբ: Այդ մասին հաղորդել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի ծառայությունից:
|
Երկուշաբթի, 4 Նոյեմբերի 2024, 13:21
Արմինֆո. ՀՀ ներքին գործերի նախարարությունը հաղորդում է, որ դադարեցվում է 1-77 հեռախոսահամարի օգտագործումը որպես "թեժ գիծ":
|
Երկուշաբթի, 4 Նոյեմբերի 2024, 13:20
Արմինֆո.Նոյեմբեր ամիսը Հայաստանի մայրաքաղաքում նշանավորվել է եվպրոպեական ժամանակակից ֆիլմերի ցուցադրություններով։ Հայաստանի կինոգործիչների միությունը Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ հայտարարել է Երևանում Եվրոպական կինոյի միամսյակի մեկնարկի մասին, որը նվիրված է ֆրանսիացի գրող և բանաստեղծ Անդրե Բրետոնի կողմից 1924թ. գրված Սյուրռեալիզմի մանիֆեստի 100-ամյակին:
|
Երկուշաբթի, 4 Նոյեմբերի 2024, 13:07
Արմինֆո. Միջազգային-իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը նոյեմբերի 11-13-ը կգործուղվի Նիդերլանդների Թագավորություն (Հաագա) ՝ մասնակցելու ՄԱԿ-ի միջազգային դատարանում Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի հիման վրա քննվող գործի լսումներին և ներկայացված նախնական առարկությունների վերաբերյալ որոշումների հրապարակման վերաաբերյալ լսումներին:
|
Երկուշաբթի, 4 Նոյեմբերի 2024, 13:05
Արմինֆո.Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խնդրանքով և առաջարկով Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների 1/5-ը ("Հայաստան" և "Պատիվ ունեմ" խմբակցությունների պատգամավորներ) դիմել է ՀՀ Սահմանադրական դատարան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի մասնակիցների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը որոշելու նպատակով: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:
|
Երկուշաբթի, 4 Նոյեմբերի 2024, 12:33
Արմինֆո. Հայ ծանրորդները շարունակում են հաջող մրցելույթները Լեհաստանում ավարտին մոտեցող Մ20 և Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում:
|
Ուրբաթ, 1 Նոյեմբերի 2024, 20:10
Արմինֆո. Հայկական "Ուրարտու", "Փյունիկ" և "Շիրակ" ֆուտբոլային ակումբները հանդես են եկել հայտարարություններով՝ պահանջելով ՀՖՖ ղեկավար Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը:
|
Ուրբաթ, 1 Նոյեմբերի 2024, 20:01
Արմինֆո. Երևանի քաղաքապետարանը հայտարարում է Ֆրանսիական դիմադրության հերոս Միսաք Մանուշյանի արձանի նախագծի մրցույթ:
|
Ուրբաթ, 1 Նոյեմբերի 2024, 17:11
Արմինֆո.Մեկնարկել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության (փախստականի) նոր վկայականների տրամադրման գործընթացը։
|
Ուրբաթ, 1 Նոյեմբերի 2024, 16:56
Արմինֆո. Կան մի քանի խորքային պատճառներ, որոնք անհաղթահարելի խոչընդոտներ են դառնում Հայաստանում մինչ օրս ծագած բողոքի շարժումների հաջողության ճանապարհին: Այդպիսի կարծիք է հայտնել քաղաքագետ Վահե Հովհաննիսյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում պարզաբանելով նաեւ "Սրբազան պայքար" ընդդիմադիր շարժման անհաջողության պատճառները։
|
Ուրբաթ, 1 Նոյեմբերի 2024, 14:34
Արմինֆո.Ստեփանավանի դենդրոպարկ տանող ճանապարհին 2019-ից գործում է «Տորմակ» հյուրատունը, որը դարձել է զբոսաշրջիկների սիրելի վայրերից մեկը։ Գյուլագարակ գյուղի Տորմակ վանքի պատվին իր անվանումը ստացած հյուրատունը տարեցտարի աճող հյուրերի շնոհիվ ընդարձակվելու կարիք ուներ։
|
Ուրբաթ, 1 Նոյեմբերի 2024, 14:21
Արմինֆո.ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չի մասնակցի Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի խորհրդաժողովին (COPR29): Սակայն ԱՄՆ-ը միջոցառումներին ներկայացված կլինի բավականին տպավորիչ պատվիրակությամբ։
|
Ուրբաթ, 1 Նոյեմբերի 2024, 14:16
Արմինֆո. Վաղ առավոտից Երևանի մետրոպոլիտենում կոլապս է նկատվել։ QR-կոդերի ձեռք բերման դրամարկղերում խառնաշփոթ է եղել։ Ի դեպ, դա արդեն ինչ-որ նորմ է դարձել մետրոպոլիտենի ղեկավարության, այսպես ասած, "ի շահ" երևանցիների նորամուծություններից հետո։
|
Ուրբաթ, 1 Նոյեմբերի 2024, 11:52
Արմինֆո.Երևանի ավագանու որոշմամբ Սայաթ-Նովա պողոտա 4 հասցեին հարող տարածքում՝ Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնի դիմաց բացվել է ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան, ռեժիսոր Երվանդ Մանարյանի արձանը:
|
Ուրբաթ, 1 Նոյեմբերի 2024, 11:51
Արմինֆո.ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Հ. Կ.-ն, զբաղեցնելով Շիրակի մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումներից մեկի ղեկավարի պաշտոնը, իր իշխանական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, կաշառքի դիմաց նպաստել է Շիրակի մարզի դպրոցներից մեկում Ն. Խ.-ի և Ա. Մ.-ի՝ համապատասխան պաշտոններին առաջադրմանն ու նշանակմանը: Այդ մասին հաղորդում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունը:
|
Ուրբաթ, 1 Նոյեմբերի 2024, 11:38
Արմինֆո.2026 թվականին Հայաստանը կհյուրընկալի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովը (COP17): Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմոնյանը:
|
Հինգշաբթի, 31 Հոկտեմբերի 2024, 17:50
Արմինֆո.Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) տարածքի մի մասը կհանձնվի ֆրանսիական ինստիտուտին: Այդ մասին ասվում է կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 31-ի որոշման մեջ։
|
Հինգշաբթի, 31 Հոկտեմբերի 2024, 17:22
Արմինֆո."Խաղաղություն" հաստատելու համար կեղծ խայծի միջոցով Թուրքիան կհասնի հայոց պետականության ամբողջական կազմաքանդման։ Թյուրքագետ Վարուժան Գեղամյանն այդպես է մեկնաբանել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այսօրվա աղմկահարույց հայտարարությունն այն մասին, որ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը արտաքին քաղաքական գերատեսչության առաջնահերթություն չէ:
|
Հինգշաբթի, 31 Հոկտեմբերի 2024, 16:58
Արմինֆո.Պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը ձերբակալվել է զենք-զինամթերք պահելու կասկածանքով: Այս մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել են Հայաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունից:
|