Հայաստանում Ֆրանսիական համալսարանը կազմակերպում է ավանդական դարձած աշխատանքի տոնավաճառ
 Հինգշաբթի, 14 Նոյեմբերի 2024, 17:39

Արմինֆո. Հայաստանում Ֆրանսիական համալսարանը նոյեմբերի 15-ին կազմակերպում է ավանդական դարձած աշխատանքի տոնավաճառ, որին ներկայացված կլինեն շուրջ 65 ընկերություններ, պետական կառույցներ և տաղանդավոր երիտասարդներ: Այդ մասին ասվում է բուհի տարածած հաղորդագրությունում:

Գեղամ Ստեփանյան. մինչև 2020 թվականն Արցախում մոտ 150 000 բնակիչ կար, իսկ այսօր այնտեղ մնացել է ընդամենը 13 հայ
 Հինգշաբթի, 14 Նոյեմբերի 2024, 17:11

Արմինֆո. Մինչև 2020 թվականը Արցախն ուներ մոտ 150 000 բնակիչ, իսկ ներկայումս այնտեղ մնացել է ընդամենը 13 հայ։ Այդ մասին նոյեմբերի 14-ին հայտարարել է Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը՝ "Ադրբեջանական ագրեսիայի ազդեցությունը մարդու իրավունքների և շրջակա միջավայրի պաշտպանության վրա" թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ։

Գրետա Թունբերգը պատմել է, թե ինչու է այսօր Երևանում, այլ ոչ թե՝ Բաքվի COP29-ում
 Հինգշաբթի, 14 Նոյեմբերի 2024, 16:31

Արմինֆո. Շվեդ հայտնի էկոակտիվիստ Գրետա Թունբերգը պատմել է, թե ինչու է այսօր Երևանում, այլ ոչ թե՝ Բաքվում ՄԱԿ Կլիմայի համաժողովին (COP29):

Դեսպան. Իրանն ու Ռուսաստանը որոշ ընդհանուր շահեր ունեն Հարավային Կովկասում, բայց նրանք դաշնակիցներ չեն
 Հինգշաբթի, 14 Նոյեմբերի 2024, 12:42

Արմինֆո. Իրանն ու Ռուսաստանը որոշ ընդհանուր շահեր ունեն Հարավային Կովկասում, բայց նրանք դաշնակիցներ չեն։ Այս մասին հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ New York Times-ին հարցազրույցում։

Ֆրանսիայի բնապահպանության նախարարը հրաժարվել է մեկնել Բաքու COP29-ին՝ Փարիզի դեմ Ալիևի հարձակումներից հետո
 Հինգշաբթի, 14 Նոյեմբերի 2024, 11:06

Արմինֆո. Ֆրանսիայի բնապահպանության նախարարը հրաժարվել է մասնակցել Բաքվում COP29 կլիմայի շուրջ բանակցություններին՝ այն բանից հետո, երբ այդ երկրի ավտորիտար առաջնորդը Ֆրանսիայի Հանրապետությանը մեղադրել է նոր Կալեդոնիայում գաղութատիրական "հանցագործությունների" համար՝ երկու երկրների միջև վերջին դիվանագիտական վեճի ընթացքում:

Ակբա բանկը և American Express-ն ընդլայնում են համագործակցությունը Հայաստանում
 Չորեքշաբթի, 13 Նոյեմբերի 2024, 17:42

Արմինֆո. Ակբա բանկը և American Express-ը հայտարարում են իրենց երկարամյա համաձայնագրի ընդլայնման մասին, որի համաձայն Ակբան բացառիկ իրավունքով կշարունակի թողարկել և սպասարկել American Express քարտերն ու աշխատել առևտրի և սպասարկման այն կետերի հետ, որոնք ընդունում են American Express քարտերով վճարումներ:

Էկոակտիվիստ Գրետա Թունբերգը ժամանել է Հայաստան
 Չորեքշաբթի, 13 Նոյեմբերի 2024, 11:39

Արմինֆո. Շրջակա միջավայրի պահպանության ոլորտում աշխարհի առաջատար ակտիվիստուհիներից մեկը՝ շվեդուհի Գրետա Թունբերգն արդեն Հայաստանում է։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է "Armenian Climate Justice" նախաձեռնությունը։

Ֆրանսիայի դեսպանատուն. Բանակն, առաջին հերթին, տղամարդիկ և կանայք են
 Չորեքշաբթի, 13 Նոյեմբերի 2024, 11:37

Արմինֆո. Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան ներկայացուցիչները Ծաղկաձորում մասնակցել են անվտանգության և պաշտպանության խորհրդաժողովին: Այդ մասին ասվում է Twitter-ի (X) միկրոբլոգում Ֆրանսիայի դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ:

Ադրբեջանը վանդալիզմի է ենթարկել "Մենք ենք, մեր սարերը" հուշարձանը՝ բռնազավթված Ստեփանակերտում
 Չորեքշաբթի, 13 Նոյեմբերի 2024, 11:30

Արմինֆո.Ադրբեջանը բռնազավթված Ստեփանակերտում վանդալիզմի է ենթարկել "Մենք ենք, մեր սարերը" հուշարձանը: Այդ մասին հաղորդում է Monument Watch կազմակերպությունը։

Հաջիև. Ադրբեջանը և Հայաստանը հաջորդ ամիս կվերադառնան խաղաղության պայմանագրի տեքստի քննարկմանը
 Չորեքշաբթի, 13 Նոյեմբերի 2024, 11:29

Արմինֆո.Ադրբեջանն ու Հայաստանը հաջորդ ամիս կվերադառնան խաղաղության պայմանագրի տեքստի քննարկմանը։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հաղորդել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

Գրետա Թունբերգը կժամանի Հայաստան. ԶԼՄ
 Երեքշաբթի, 12 Նոյեմբերի 2024, 18:32

Արմինֆո.Շվեդ հայտնի էկոակտիվիստ Գրետա Թունբերգը մտադիր է այցելել Հայաստան։ Այդ մասին հաղորդում է վրացական ambebi.ge պարբերականը՝ վկայակոչելով Թունբերգի զրույցը Tbilisi Pride-ի տնօրեն Թամար Ջակելիի հետ:

ՀՌՀ-ում Արամ Խաչատրյանին նվիրված ստեղծագործական երեկո է անցկացվել
 Երեքշաբթի, 12 Նոյեմբերի 2024, 16:33

Արմինֆո. Նոյեմբերի 12-ին Հայ-ռուսական համալսարանի մշակույթի տանը տեղի է ունեցել ստեղծագործական երեկո՝ նվիրված հայ մեծանուն կոմպոզիտոր և դիրիժոր Արամ Խաչատրյանին:

Լիբբի. Հայաստանն ու Ադրբեջանն ԱՄՆ-ի աջակցությամբ աշխատում են անդրսահմանային գետերի ջրային ռեսուրսների կառավարման համալիր սխեմայի վրա
 Երեքշաբթի, 12 Նոյեմբերի 2024, 15:24

Արմինֆո. Հայաստանն ու Ադրբեջանը ԱՄՆ-ի աջակցությամբ աշխատում են անդրսահմանային գետերի ջրային ռեսուրսների կառավարման համալիր սխեմայի վրա: Ինչպես հաղորդել է Բաքվում ԱՄՆ դեսպանատունը Twitter-ում (X), այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին:

ԶԼՄ. Հնդկաստանը Հայաստան է ուղարկում իր Akash զենիթահրթիռային համալիրների առաջին մարտկոցը
 Երեքշաբթի, 12 Նոյեմբերի 2024, 14:41

Արմինֆո. Հնդկաստանը Հայաստան է ուղարկում իր Akash զենիթահրթիռային համալիրների առաջին մարտկոցը, որոնք արտադրում է Bharat Electronics Limited ընկերությունը: Այդ մասին հաղորդում է New Indian Expresso պարբերականը։

ArCa Pay համակարգը հասանելի է Converse Mobile-ում
 Երեքշաբթի, 12 Նոյեմբերի 2024, 12:54

Արմինֆո.ArCa Pay-ով փոխանցումներն արդեն հասանելի են Կոնվերս Բանկի մոբայլ հավելվածում:  Այսուհետ Բանկի հաճախորդները կարող են Converse Mobile-ով վայրկյանների ընթացքում գումար փոխանցել համակարգին միացած այլ բանկերի հաճախորդներին՝ նշելով միայն ստացող կողմի հեռախոսահամարը։

Արդշինբանկը մասնակցել է Banking Forum 2024-ին
 Երեքշաբթի, 12 Նոյեմբերի 2024, 12:50

Արմինֆո.Երևանում Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ տեղի ունեցավ Banking Forum 2024 առաջին միջազգային համաժողովը։ Համաժողովը նպատակ ուներ միավորել տարածաշրջանային և եվրոպական կառույցներին՝ քննարկելու ոլորտի առկա մարտահրավերները, կարծիքներ փոխանակելու եվրոպական ֆինանսական շուկաների հետ ինտեգրման հարցերի վերաբերյալ՝ հնարավորություն ընձեռելով հաստատելու փոխշահավետ գործընկերային հարաբերություններ։

Ակբա բանկը տեղաբաշխում է 10,50 % տարեկան եկամտաբերությամբ դրամային պարտատոմսեր
 Երեքշաբթի, 12 Նոյեմբերի 2024, 12:38

Արմինֆո. Ակբա բանկը մեկնարկել է հրապարակային առաջարկով 5.000.000.000 (հինգ միլիարդ) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսերի տեղաբաշխումը։

Freedom House-ի զեկույց. Ադրբեջանական ռեժիմը Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման կանխամտածված արշավ է իրականացրել
 Երկուշաբթի, 11 Նոյեմբերի 2024, 16:11

Արմինֆո.Ադրբեջանական ռեժիմը Լեռնային Ղարաբաղի/Արցախի հայաթափման կանխամտածված արշավ է իրականացրել:Այդ մասին, ասվում է Freedom House-ի և վեց այլ գործընկերների կոալիցիայի միջազգային փաստահավաք առաքելության կողմից այսօր հրապարակված զեկույցում:

Օկամպոն կոչ է արել չմոռանալ Ադրբեջանում մարդու իրավունքների շարունակական խախտումների մասին՝ COP29-ին մասնակցելու ժամանակ
 Երկուշաբթի, 11 Նոյեմբերի 2024, 16:09

Արմինֆո. Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն կոչ է արել չմոռանալ Ադրբեջանում մարդու իրավունքների շարունակական խախտումների մասին՝ ՄԱԿ-ի Կլիմայի խորհրդաժողովին (COP29) մասնակցելու ժամանակ, որն այսօր մեկնարկել է Բաքվում:

"Մենք չենք մոռանա, չենք ների". ռուս օդաչուները հարգանքի տուրք են մատուցել 4 տարի առաջ Հայաստանի տարածքում ադրբեջանցիների կողմից սպանված մարտական ընկերների հիշատակին
 Կիրակի, 10 Նոյեմբերի 2024, 01:13

Արմինֆո.  Նոյեմբերի 9-ին հիշատակի չորրորդ տարեդարձի առթիվ  «ՄԻՐ» միջազգային մարդասիրական հիմնադրամի ներկայացուցիչները և ռուս զինվորականները հարգել են իրենց զինակիցների՝ բանակի ավիացիայի օդաչուների հիշատակը, որոնց անունները հավերժ ընդգրկված են Հայաստանում տեղակայված Էրեբունի ավիաբազայի պատմության մեջ։




Մեկնաբանվողներ
Զատուլինը ծանր ժամանակներ է կանխատեսում Հայաստանի համար՝ Փաշինյանի կուրսով շարժումը շարունակելու դեպքումԶատուլինը ծանր ժամանակներ է կանխատեսում Հայաստանի համար՝ Փաշինյանի կուրսով շարժումը շարունակելու դեպքում
TRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. ՓաշինյանTRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. Փաշինյան
Վարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջՎարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջ
Հայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծինՀայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծին
Ռուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունըՌուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունը
Թուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումըԹուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումը
Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.
Ծայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերըԾայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերը
Երևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան էԵրևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան է
Հայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրելՀայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրել
Հայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ըՀայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ը
Խոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ինԽոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ին
Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  
Արևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համարԱրևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համար
Դրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործովԴրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործով