Իդրամը՝ Պարենային ապահովության խնդրի դեմ պայքարում
 Չորեքշաբթի, 25 Դեկտեմբերի 2024, 17:26

Արմինֆո. Հայաստանի ֆինանսական ոլորտը կարող է նպաստել երկրում պարենային անապահովության խնդրի լուծմանը։ Այս թեմայի շրջանակներում Իդրամը մասնակցում էր ՄԱԿ-ի Պարենի Համաշխարհային Ծրագրի (ՊՀԾ) կազմակերպած «Պարենի անվտանգության բարելավում ֆինանսական լուծումների միջոցով» թեմայով պանելային քննարկմանը։

Երևանում նշել են հայկական ջազի լեգենդ Լևոն Մալխասյանի 80-ամյակը
 Չորեքշաբթի, 25 Դեկտեմբերի 2024, 16:37

Արմինֆո.«Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել ՀՀ ժողովրդական արտիստ, հայկական ջազի լեգենդ Լևոն Մալխասյանի 80-ամյակին նվիրված հոբելյանական համերգ:

Մասուդ Փեզեշքիանը հանդիպել է Սրբազան պաշտպանության շրջանում զոհված երկու հայ հերոսների ընտանիքների հետ
 Չորեքշաբթի, 25 Դեկտեմբերի 2024, 15:37

Արմինֆո.Երեքշաբթի երեկոյան ՝ Հիսուս Քրիստոսի օրհնյալ Ծննդյան նախօրեին (ըստ կաթոլիկ վարկածի - խմբ.), Իրանի նախագահ, դոկտոր Մասուդ Փեզեշքիանը հանդիպել է Սրբազան պաշտպանության շրջանում նահատակված երկու հայ հերոսների ընտանիքների հետ: Այդ մասին հաղորդել են Հայաստանում Իրանի դեսպանատնից։

Փաշինյանը ցավակցություն է հայտնել ադրբեջանական ուղևորատար ինքնաթիռի կործանման կապակցությամբ
 Չորեքշաբթի, 25 Դեկտեմբերի 2024, 15:28

Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Բաքու-Գրոզնի չվերթի ինքնաթիռի վթարի զոհերի ընտանիքներին: Այդ մասին կառավարության ղեկավարը հաղորդել Է Twitter-ի (X) իր էջում:

Արդշինբանկը ֆինանսավորել է նորարարական ջերմոցի կառուցումը
 Չորեքշաբթի, 25 Դեկտեմբերի 2024, 13:54

Արմինֆո.Արդշինբանկի ֆինանսավորմամբ և ՀՀ կառավարության սուբսիդավորմամբ գործարկվել է նոր ջերմոցային համալիր: Դեկտեմբերի 23-ին Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում տեղի ունեցավ «Նուվո Վիլաժ» նախագծի առաջին փուլի բացումը։

Ադրբեջանն ավերել է օկուպացված Արցախի Հաթերք գյուղի Հայրենական մեծ պատերազմի զոհերի հուշարձանը
 Չորեքշաբթի, 25 Դեկտեմբերի 2024, 12:43

Արմինֆո. Ադրբեջանն օկուպացված Արցախի Հաթերք գյուղում ավերել է Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը: Այդ մասին հաղորդում է Monument Watch-ը՝ վկայակոչելով 2024 թվականի դեկտեմբերի 17-ին Tik-Tok հարթակում տարածված տեսանյութը:

Իշխան Սաղաթելյան. Հայաստանի իշխանությունները նոր զիջումներ են նախապատրաստում Ադրբեջանին
 Չորեքշաբթի, 25 Դեկտեմբերի 2024, 12:28

Արմինֆո. Վերջին շրջանում Փաշինյանի և կնոջ ռեալիթի շոու հիշեցնող ակտիվությունը պետք է դիտարկել Հայաստանի համար նախապատրաստվող նոր զիջումների համատեքստում։ Այդ շրջանակում պետք է դիտարկել նաև աղմկահարույց բանավեճի առաջարկը։ ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն այդպես է մեկնաբանել է երկրի նախկին նախագահների հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ բանավիճելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համառ փորձերը:

ԿԳՄՍՆ-ը հրապարակել է 2024 թվականի լավագույն մարզիկների անունները
 Երեքշաբթի, 24 Դեկտեմբերի 2024, 18:25

Արմինֆո. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անցկացրել է «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը, որի հաղթողները որոշվել են ԿԳՄՍՆ կողմից հավատարմագրված մարզական լրագրողների քվեարկության արդյունքների համադրմամբ:

15 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ
 Երեքշաբթի, 24 Դեկտեմբերի 2024, 17:19

Արմինֆո. ՀՀ ԿԳՄՍ նախարարության  փորձագիտական  հանձնաժողովի ընթացիկ տարվա հինգերորդ նիստին հուշարձանի կարգավիճակ են ստացել Երևան քաղաքում և հանրապետության տարբեր մարզերում գտնվող 15 պատմամշակութային կառույցներ։

Երևանի քաղաքապետարանը դատարանում տանուլ է տվել ՀՅԴ ներկայացուցչի նկատմամբ հարուցված գործը
 Երեքշաբթի, 24 Դեկտեմբերի 2024, 12:43

Արմինֆո. Երևանի նախկին քաղաքապետ, այժմ ՀՀ պաշտպանության փոխնախարար Հրաչյա Սարգսյանը դատարանում վերջնականապես պարտվել է ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանի նկատմամբ հարուցված գործով: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Վահե Գրիգորյանը:

Ավարտվել է «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի և պայթյունի գործով նախաքննությունը. պայթյունի հետեւանքով 18 մարդ էր զոհվել
 Երեքշաբթի, 24 Դեկտեմբերի 2024, 12:39

Արմինֆո. «Սուրմալու» առևտրի կենտրոնում 2021թ. ապրիլի 6-ին տեղի ունեցած հրդեհի և 2022թ. օգոստոսի 14-ի պայթյունի դեպքերի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Այդ մասին հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Պապիկյանը շնորհավորել է Սեբաստիան Լեկորնային՝ Ֆրանսիայի ԶՈՒ նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ
 Երեքշաբթի, 24 Դեկտեմբերի 2024, 12:33

Արմինֆո. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շնորհավորել է Սեբաստիան Լեկորնային՝ Ֆրանսիայի զինված ուժերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ:

Կալանք է դրվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի ավելի քան 2 մլն դոլար արժողությամբ առանձնատան վրա՝ ԱՄՆ-ում  
 Երեքշաբթի, 24 Դեկտեմբերի 2024, 12:30

Արմինֆո. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի ՝ ԱՄՆ-ում գտնվող ավելի քան 2 մլն դոլար արժողությամբ առանձնատան վրա կալանք է դրվել: Այդ մասին հաղորդել են ՀՀ դատախազությունից:

Փաշինյանը՝ Արցախի կորստի համար մեղավորների փնտրտուքի մեջ․ նախկին նախագահներին խորհուրդ եմ տալիս ընդունել բանավեճի իմ հրավերը
 Երեքշաբթի, 24 Դեկտեմբերի 2024, 12:10

Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել Հայաստանի նախկին նախագահներին, որոնք ավելի վաղ մերժել էին ղարաբաղյան բանակցային գործընթացի թեմայով բանավեճին մասնակցելու իր առաջարկը, կրկին մտածել և օգտվել այդ հնարավորությունից: Նա կրկին հրավերով հանդես է եկել Facebook-ի իր էջում հրապարակված տեսանյութում:

Բյուիսոնն ահազանգում է հայերի և քրդերի վրա ադրբեջանաթուրքական տանդեմի առաջիկա հարձակումների մասին
 Երեքշաբթի, 24 Դեկտեմբերի 2024, 12:01

Արմինֆո. Ֆրանսիական հեղինակավոր Le Figaro ամսագրի փոխտնօրեն, լրագրող Ժան-Քրիստոֆ Բյուիսոնն ահազանգում է ադրբեջանաթուրքական տանդեմի՝ հայերի և քրդերի վրա սպասվող հարձակումների մասին:

Հայաստանի դեսպանը հանդիպումներ է ունեցել Սերբիայի ԱԳՆ-ում և խորհրդարանում
 Երկուշաբթի, 23 Դեկտեմբերի 2024, 17:20

Արմինֆո.Դեկտեմբերի 18-ին ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը Բելգրադում հանդիպումներ է ունեցել Սերբիայի ԱԳՆ գլխավոր քարտուղար Դուշան Կոզարևի, ԵՄ հարցերով նախարարի տեղակալ Միլոշ Տոդորովիչի, ինչպես նաև Սերբիայի կառավարության՝ Հանրային և մշակութային դիվանագիտության գրասենյակի ղեկավար Արնո Գույոնի հետ։

ԱրարատԲանկը՝ «Տարվա խոշոր ընկերություն» կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ոլորտում
 Երկուշաբթի, 23 Դեկտեմբերի 2024, 17:24

Արմինֆո. 2024թ․-ի դեկտեմբերի 13-ին DoubleTree by Hilton հյուրանոցում կայացած Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) առաջին «Նվիրում» մրցանակաբաշխության ժամանակ ԱրարատԲանկն արժանացել է «Տարվա խոշոր ԿՍՊ ընկերություն» գլխավոր մրցանակին։

Կյանքից հեռացել է ակնաբուժության պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը
 Երկուշաբթի, 23 Դեկտեմբերի 2024, 17:11

Արմինֆո.Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի ողջ անձնակազմը խորը կսկիծով տեղեկացնում է, որ 2024 թվականի դեկտեմբերի 22-ին կյանքից հեռացել է ակնաբուժության ոլորտի մեծագույն գործիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԲԿԱԳՄԱ-ի և ՌԴ ԲՏԳԱ-ի ակադեմիկոս Ալեքսանդր Մալայանը։

ՀԱՊԿ երկրները մշակել են ճգնաժամային իրավիճակներում գործողությունները
 Երկուշաբթի, 23 Դեկտեմբերի 2024, 15:38

Արմինֆո.Տեղի է ունեցել ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման կենտրոնի, կազմակերպության անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների և արտակարգ իրավիճակների նախարարությունների կառավարման կետերի հերթապահ հերթափոխերի համատեղ վարժանքը:

Ընդդիմադիր պատգամավոր. Փաշինյանը մոլորեցնում է հայ ժողովրդին
 Երկուշաբթի, 23 Դեկտեմբերի 2024, 14:56

Արմինֆո.Նիկոլ Փաշինյանն այսօր դարձյալ նենգաբար փորձել է մոլորեցնել հայ ժողովրդին, պնդելով թե «1994 թվականից ի վեր, այսինքն հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին»: Այս մասին իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:




Մեկնաբանվողներ
Զատուլինը ծանր ժամանակներ է կանխատեսում Հայաստանի համար՝ Փաշինյանի կուրսով շարժումը շարունակելու դեպքումԶատուլինը ծանր ժամանակներ է կանխատեսում Հայաստանի համար՝ Փաշինյանի կուրսով շարժումը շարունակելու դեպքում
TRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. ՓաշինյանTRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. Փաշինյան
Վարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջՎարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջ
Հայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծինՀայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծին
Ռուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունըՌուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունը
Թուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումըԹուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումը
Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.
Ծայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերըԾայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերը
Երևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան էԵրևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան է
Հայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրելՀայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրել
Հայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ըՀայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ը
Խոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ինԽոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ին
Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  
Արևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համարԱրևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համար
Դրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործովԴրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործով