Հինգշաբթի, 16 Հունվարի 2025, 18:42
Արմինֆո. Newmag Winter Fest-2025 գրքի փառատոնն այս տարի իր դռները կբացի փետրվարի 16-ին «Դվին» երաժշտության սրահում:
|
Հինգշաբթի, 16 Հունվարի 2025, 16:39
Արմինֆո.Ռազմավարական փաստաթուղթ՝ անորոշության ու ռիսկերի մեծ տոկոսով: Քաղաքագետ, "Այլընտրանքային նախագծեր" խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանն այդպես է բնորոշել Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ստորագրված Ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությունը։
|
Հինգշաբթի, 16 Հունվարի 2025, 14:02
Արմինֆո.Պաշտոնական Երևանն արձագանքել է Գազայում հրադադարի ռեժիմի հաստատմանը:
|
Հինգշաբթի, 16 Հունվարի 2025, 13:59
Արմինֆո.Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները հասել են հասունության այնպիսի աստիճանի, որ ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացումը ոչ միայն տեղին է, այլև անհրաժեշտ՝ աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում նավարկելու համար: Այդ մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը գրել է Twitter-ի (X) իր միկրոբլոգում:
|
Հինգշաբթի, 16 Հունվարի 2025, 13:53
Արմինֆո. Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ շինծու մեղադրանքներով Ադրբեջանը փորձում է կոծկել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ իր կատարած հանցագործությունները։ Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն այդպես է մեկնաբանել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ առաջիկա բեմադրված դատավարությունները:
|
Հինգշաբթի, 16 Հունվարի 2025, 11:34
Արմինֆո. Իրանցի խորհրդարանական Ռուհոլա Մութաֆաքիր Ազադն Ադրբեջանին նախազգուշացրել է զերծ մնալ այլ պետությունների տարածքների նկատմամբ ոտնձգություններից:
|
Հինգշաբթի, 16 Հունվարի 2025, 11:14
Արմինֆո. Հունվարի 14-ին Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կառավարչի տեղակալի պաշտոնակատար Ջեյմս Հոուփի հետ:
|
Հինգշաբթի, 16 Հունվարի 2025, 11:05
Արմինֆո. Հայաստանի իշխանությունները "դժվար քայլեր" են ձեռնարկում Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելու համար։ Այդ մասին ասվում է ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի հայտարարության մեջ՝ Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության ստորագրման կապակցությամբ:
|
Չորեքշաբթի, 15 Հունվարի 2025, 11:46
Արմինֆո. Ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը դեկլարատիվ է համարում նախօրեին Վաշինգտոնում Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված Ռազմավարական գործընկերության կանոնադրությունը:
|
Երեքշաբթի, 14 Հունվարի 2025, 17:08
Արմինֆո. ԵՄ-ում Սլովակիայի մշտական ներկայացուցիչ Յուրայ Նոցիարը ԵՄ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանի հետ քննարկել Է Հարավային Կովկասի վերջին զարգացումները: Այդ մասին ասվում է ԵՄ-ում Սլովակիայի մշտական ներկայացուցչության թվիթերյան (X) միկրոբլոգում տարածված հաղորդագրության մեջ:
|
Երեքշաբթի, 14 Հունվարի 2025, 15:33
Արմինֆո. Ամերիաբանկը 200 մլն ԱՄՆ դոլարի երկարաժամկետ վարկային պայմանագիր է ստորագրել Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) հետ՝ կլիմայական ֆինանսավորման նախաձեռնություններին, միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին (ՄՓՄՁ) և կանանց պատկանող ՓՄՁ-ներին աջակցելու նպատակով: Կնքված համաձայնագիրը, որը IFC-ի և Հայաստանում գործող ֆինանսական հաստատության միջև երբևէ ստորագրված ամենախոշոր գործարքն է, նշանակալի իրադարձություն է Հայաստանում կանաչ տնտեսության անցման, կլիմայի փոփոխությունների հետևանքների նկատմամբ դիմադրողականության բարձրացման և կլիմայի առնչությամբ ազգային և միջազգային նպատակներին համապատասխան գործելու տեսանկյունից: Ներգրավված միջոցների կեսը հատկացվելու է կլիմայական ֆինանսավորման նախագծերին, մեկ քառորդը` ՄՓՄՁ-ներին, ևս մեկ քառորդ` կանանց կողմից ղեկավարվող ՓՄՁ-ներին:
|
Երեքշաբթի, 14 Հունվարի 2025, 15:17
Արմինֆո. Մի շարք հասարակական կազմակերպություններ դեմ են արտահայտվել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու առաջարկին: Առաջարկը, հիշեցնենք, բաղկացած է 12 կետից. կետերից մեկում առաջարկվում է հրաժարվել փոխադարձ պահանջներից, այդ թվում ՝ միջազգային դատարաններում, իսկ մյուսում ՝ լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը:
|
Երեքշաբթի, 14 Հունվարի 2025, 13:04
Արմինֆո. Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) կոչ է արել դադարեցնել Ադրբեջանին Silk Way Airlines ավիաընկերության բեռնատար ինքնաթիռների վաճառքի ֆինանսավորումը: Համապատասխան կոչը հրապարակվել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կայքում և կազմակերպության թվիթերյան (X) պաշտոնական էջում:
|
Երկուշաբթի, 13 Հունվարի 2025, 20:04
Արմինֆո.Մասնագիտությամբ աշխարհագրագետ-մանկավարժ Հայարփի Հակոբյանը, շարունակելով իր ընտանիքի ավելի քան 35 տարվա մեղվապահական ավանդույթները, հիմնել է մեղրի սեփական արտադրությունը, որը շուկայում ներկայացված է AUREA անվամբ։
|
Երկուշաբթի, 13 Հունվարի 2025, 16:34
Արմինֆո. Դատախազը 2025 թվականի հունվարի 3-ին հաստատել է Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի նախկին բուժքույր Ն.Մ.-ի և դայակ Ռ․Հ․-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունն ու վարույթի նյութերի հետ հանձնել իրավասու դատարան: Այդ մասին հաղորդել է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:
|
Երկուշաբթի, 13 Հունվարի 2025, 15:51
Արմինֆո. Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը ազդարարել է «Երկլեզու դրամատիկական արվեստանոցի» չորրորդ թողարկման մեկնարկը:
|
Երկուշաբթի, 13 Հունվարի 2025, 14:23
Արմինֆո. Ֆրանսիան հավատարիմ է Հայաստանի խաղաղ ձգտումներին և գտնվում է նրա կողքին։ Այդ մասին հունվարի 13-ին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինյին։
|
Երկուշաբթի, 13 Հունվարի 2025, 11:19
Արմինֆո. Իրան-Հայաստան բարեկամության խմբի խորհրդարանական պատվիրակությունը եռօրյա այցով ժամանել է Երևան:
|
Շաբաթ, 11 Հունվարի 2025, 12:24
Արմինֆո. Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է ԵԱՀԿ-ին դիմելու հնարավորությունը՝ Մինսկի խմբի (ՄԽ) (Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մանդատով օժտված միակ միջազգային կառույցի – խմբ.) լուծարման հարցով: Այդ մասին Facebook - ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
|
Ուրբաթ, 10 Հունվարի 2025, 17:14
Արմինֆո. "Լիդիան Արմենիա" ընկերությունն ունի Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման բոլոր թույլտվությունները: Այդ մասին հունվարի 10-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։
|