Հինգշաբթի, 30 Հունվարի 2025, 11:45
Արմինֆո. ՀՀ կառավարությունը հունվարի 30-ին որոշում է ընդունել Հանրային խորհրդի անդամներ նշանակելու մասին:
|
Հինգշաբթի, 30 Հունվարի 2025, 11:39
Արմինֆո. Էկոպարեկային ծառայության աշխատակիցները կստանան սոցիալական աջակցության պետական երաշխիքներ: ՀՀ կառավարությունը հունվարի 30-ի նիստում հավանություն է տվել "Էկոպարեկային ծառայության մասին" օրենքում կատարված փոփոխություններին, որոնք սահմանված կարգով կուղարկվեն ՀՀ Ազգային ժողով:
|
Հինգշաբթի, 30 Հունվարի 2025, 10:08
Արմինֆո. Եվրամիության երկրների դեսպանները հունվարի 29-ին Բրյուսելում հավանություն են տվել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության մասին որոշմանը, որով եվրոպացի դիտորդները կմնան Հայաստանի սահմանամերձ շրջաններում ևս երկու տարի ՝ մինչև 2027 թվականի փետրվարի 19-ը։ Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը:
|
Չորեքշաբթի, 29 Հունվարի 2025, 17:18
Արմինֆո. Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը կարևորել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքի ավարտը: Այդ մասին նա հայտարարել Է Անկարայում Թուրքիայի, Ադրբեջանի և Ուզբեկստանի միջև եռակողմ մեխանիզմի երկրորդ հանդիպման ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ։
|
Չորեքշաբթի, 29 Հունվարի 2025, 17:01
Արմինֆո. Մոսկվան լավ առաջընթաց է արձանագրում Հայաստանի և Ադրբեջանի սահմանի սահմանազատման և սահմանագծման հարցում։ Ըստ "ՌԻԱ Նովոստի"-ի՝ այդ մասին հունվարի 29-ին լրագրողներին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:
|
Չորեքշաբթի, 29 Հունվարի 2025, 16:03
Արմինֆո. Վահե Գրիգորյանը ընտրվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր՝ Հայաստանից: Գրիգորյանը ընտրվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) կողմից՝ հունվարի 28-ի նիստի ընթացքում:
|
Չորեքշաբթի, 29 Հունվարի 2025, 13:32
Արմինֆո. Հայաստանին և հայ ժողովրդին անհրաժեշտ է ողջ աշխարհի օգնությունն ու աջակցությունը։ Այդ մասին հայտարարել է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր "Պատիվ ունեմ" խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստում իր ելույթում:
|
Երկուշաբթի, 27 Հունվարի 2025, 18:44
Արմինֆո. Ադրբեջանը պատվիրակություն չի ուղարկել Ստրասբուրգ ՝ ԵԽԽՎ-ում հավատարմագրվելու համար ։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Գերմանիայի պատվիրակության ղեկավար Ֆրանկ Շվաբեն։
|
Երկուշաբթի, 27 Հունվարի 2025, 12:07
Արմինֆո. Ցյուրիխում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությունները հակասում են ՀՀ սահմանադրությանը, ՀՀ քրեական օրենսգրքին և Շվեյցարիայի օրենքներին, խեղաթյուրում են պատմական փաստերը և ցուցադրում իշխանությունների չարամիտ քաղաքականությունը սփյուռքի և հայ ժողովրդի պատմության նկատմամբ։ Այդ մասին ասվում է Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) հայտարարությունում՝ Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի վարչապետի հայտարարությունների առնչությամբ։
|
Երկուշաբթի, 27 Հունվարի 2025, 11:41
Արմինֆո. Հայաստանի իշխանությունները շարունակել են զգալի խնդիրների բախվել Լեռնային Ղարաբաղից տեղահանված ավելի քան 100 000 էթնիկ հայերի (ավելի քան 150 հազար խմբ.) սոցիալական պաշտպանության տրամադրման հարցում: Այդ մասին ասվում է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության 2024թ. երկրների իրավիճակի վերաբերյալ տարեկան հաշվետվության մեջ՝ Հայաստանի մասով։ Հատկանշական է, որ այս իրավապաշտպան կազմակերպությունն Արցախի մասին խոսելիս կիրառում է բացառապես ադրբեջանական տեղանուններ և խուսափում է նշել Արցախից հայերի տեղահանման բռնի բնույթը:
|
Երկուշաբթի, 27 Հունվարի 2025, 11:35
Արմինֆո. Հակակոռուպցիոն դատարանի՝ Գլխավոր դատախազության հայցադիմումն ամբողջությամբ բավարարելու վերաբերյալ վճիռը մտել է օրինական ուժի մեջ:
|
Երկուշաբթի, 27 Հունվարի 2025, 11:32
Արմինֆո. Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է սոցիալական ցանցերի հայկական հատվածում շրջանառվող տեղեկատվությունը, թե թշնամական հետախուզական անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) է ներթափանցել երկրի տարածք:
|
Ուրբաթ, 24 Հունվարի 2025, 20:03
Արմինֆո.Հայաստանի ապագան պետք է լինի Ռուսաստանի Դաշնության հետ սերտ դաշինքի մեջ՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում: Հայաստանի խորհրդարանի նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպես է արձագանքել Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, ով պնդել է, թե Եվրամիության կամ ԵՄ առանձին երկրների կողմից Հայաստանին հարկադրելու մասին արտահայտությունները ռուսական քարոզչության մաս են:
|
Ուրբաթ, 24 Հունվարի 2025, 17:23
Արմինֆո. Նիկոլ Փաշինյանի պրոպագանդիստներն արդեն նաեւ Ազգային Ժողովի ամբիոնից փորձում են պաշտպանել գերագույն գլխավոր ստախոսի այլանդակ ստերը, ասելով, թե վերջերս ԱՄՆ պետդեպարտամենտի բացահայտված փաստաթղթերն իբր ցույց են տալիս, որ 1997 թվականի Փուլային կարգավորման համաձայն «հայկական ուժերը պետք է դուրս բերվեին Շուշիից ու Լաչինից»։ Այդպիսի կարծիք է հայտնել ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը:
|
Ուրբաթ, 24 Հունվարի 2025, 17:08
Արմինֆո. Երևանում հասարակական տրանսպորտի նոր սակագները համապատասխանում են Արևելյան Եվրոպայի մայրաքաղաքների գներին: Այդ առնչությամբ տաքսիները դառնում են ավելի մատչելի և հարմար մարդկանց համար։ Իսկ դա, իր հերթին, Երևանի առանց այն էլ ծանրաբեռնված փողոցներում տրանսպորտային միջոցների քանակի ավելացման վտանգ է պարունակում, ինչը կարող է խաթարել հասարակական տրանսպորտի գլխավոր նպատակներից մեկը ՝ քաղաքային երթևեկության կրճատումը։ Այդ մասին սոցցանցում գրել է <Ամբերդ> հետազոտական կենտրոնի փորձագետ, tvyal.com վերլուծական պորտալի հիմնադիր Աղասի Թավադյանը:
|
Ուրբաթ, 24 Հունվարի 2025, 16:46
Արմինֆո. ՀՀ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը չի բացառել ռուս սահմանապահների դուրս բերումը ոչ միայն հայ-իրանական, այլև հայ-թուրքական սահմանից՝ Հայաստանի սահմանային անվտանգության ներուժի հզորացումից հետո: Այդ մասին նա հայտարարել է հունվարի 24-ին լրագրողների հետ զրույցում ՝ պատասխանելով ԱՄՆ մաքսային եւ սահմանային անվտանգության հարցերով խմբի առաջիկա այցի վերաբերյալ հարցին։
|
Ուրբաթ, 24 Հունվարի 2025, 16:33
Արմինֆո.Դատախազը 2025 թվականի հունվարի 23-ին Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է հանձնել Ծաղկաձոր քաղաքում գործող խաղատանը 2024 թվականի հոկտեմբերի 26-ին զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության և բացահայտ հափշտակության մասնակիցներ՝ Ն.Ծ.-ի անվտանգության աշխատակիցներ Մ.Ս.-ի, Գ.Դ.-ի և Դ.Մ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը:
|
Ուրբաթ, 24 Հունվարի 2025, 16:32
Արմինֆո.ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների եւ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների անդամները հունվարի 24-ին հանդիպել են Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձեւաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների գլխավորած պատվիրակությունների հետ:
|
Ուրբաթ, 24 Հունվարի 2025, 16:31
Արմինֆո. Եվրախորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոն կոչ է արել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին չմոռանալ այն ճնշման մասին, որ այսօր Թուրքիան գործադրում է Հայաստանի նկատմամբ, և վճռական լինել իր դիրքորոշման մեջ: Համապատասխան կոչը նա արել է Twitter-ի (X) իր միկրոբլոգում ՝ արձագանքելով Կալլասի գրառմանը, որ նա գտնվում է Անկարայում։
|
Ուրբաթ, 24 Հունվարի 2025, 15:47
Արմինֆո. Հունվարի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դե Մույնքին և պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Մարկ Լեֆեբվրեին (նստավայրը՝ ք. Մոսկվա):
|