Գիտնականների աշխատավարձերը պետք է աճեն, իսկ հարկատուները պետք է տեսնեն ու զգան գիտության ուժը. պատգամավոր
 Հինգշաբթի, 6 Փետրվարի 2025, 17:16

Արմինֆո. Այս տարվանից գիտնականները եռակի և, նույնիսկ, քառակի անգամ շատ աշխատավարձ կստանան։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:

ԶՊՄԿ տարածքում հրազենի կիրառմամբ որևէ միջադեպ տեղի չի ունեցել. պարզաբանում
 Հինգշաբթի, 6 Փետրվարի 2025, 16:51

Արմինֆո.  Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲ ընկերության տարածքում հրազենի կիրառմամբ որևէ միջադեպ տեղի չի ունեցել։ Այդ մասին ասվում է ընկերության պարզաբանման մեջ՝ ԶՊՄԿ-ի աշխատակիցների միջև ծեծկռտուքի եւ կրակոցների վերաբերյալ հաղորդումների առնչությամբ:

Fitch-ը վերահաստատել է Ակբա բանկին շնորհած «BB-» վարկանիշը
 Հինգշաբթի, 6 Փետրվարի 2025, 16:21

Արմինֆո. Միջազգային հեղինակավոր Fitch վարկանիշային գործակալությունը (Fitch Ratings) վերահաստատել է Ակբա բանկին շնորհած «Երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի» (Long-Term Issuer Default Rating») «BB-» վարկանիշը, ինչպես նաև վերահաստատել բանկի կենսունակության վարկանիշը («bb-», Viability Rating)։

Հայաստանն իրավունք ունի հետ կանչել հայցերը ՄՔԴ-ից, սակայն հայցերի քննությունը չի դադարի․ Օկամպո
 Հինգշաբթի, 6 Փետրվարի 2025, 13:56

Արմինֆո. Երևանը չի կարող կանգնեցնել վերջին 3-4 տարիներին Հայաստանի կամ Լեռնային Ղարաբաղի տարածքում տեղի ունեցած իրադարձությունների հետաքննությունը։ Այդ մասին հայտարարել է Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն Twitter-ում (X) տեսաուղերձում՝ արձագանքելով միջազգային դատական ատյաններից Ադրբեջանի դեմ հայցերը հետ կանչելու հնարավորության մասին Հայաստանի վարչապետի հայտարարությանը։

USAID-ի փակումը կամ վերակազմակերպումը կարող է Հայաստանի քաղաքացիական հասարակության առողջացման լուրջ սկիզբ դառնալ. պատգամավոր
 Հինգշաբթի, 6 Փետրվարի 2025, 12:30

Արմինֆո. ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) գործունեության հնարավոր դադարեցման, ինչպես նաև հնարավոր վերակազմավորման (իսկ դա առավել հավանական հանգուցալուծումն է) ազդեցությունը ինչպես բազմաթիվ երկրների, այնպես էլ Հայաստանի համար էական է լինելու։ Այդ մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանը:

Հայաստանի արտգործնախարարն ընդգծել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները խորացնելու հանրապետության հանձնառությունը
 Հինգշաբթի, 6 Փետրվարի 2025, 12:19

Արմինֆո. Պաշտոնական Երևանը, հիմնվելով Վաշինգտոնի հետ ռազմավարական գործընկերության վրա, հանձնառու է տարբեր ոլորտներում երկկողմ կապերի խորացմանն ու նոր հնարավորությունների ձեռքբերմանը: Այդ մասին Twitter-ի (X) իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Կառավարությունը  փակում է «Կրթություն» թերթը
 Հինգշաբթի, 6 Փետրվարի 2025, 12:15

Արմինֆո. ՀՀ կառավարությունը փետրվարի 6-ի հերթական նիստում որոշում է ընդունել «Կրթություն» թերթի խմբագրությունը լուծարելու մասին:

Ադրբեջանը հայտարարել է ինքնաթիռի կործանման պատճառով Ռուսաստանին դատի տալու մտադրության մասին
 Հինգշաբթի, 6 Փետրվարի 2025, 11:24

Արմինֆո. Ադրբեջանը նախատեսում է միջազգային դատարան դիմել Ռուսաստանի դեմ հայցով՝ 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաուի մոտակայքում AZAL ավիաընկերության ինքնաթիռի կործանման առնչությամբ։ Այդ մասին հաղորդում է ադրբեջանական APA պետական գործակալությունը։ Հիշեցնենք, որ աղետի հետևանքով զոհվել է 38 մարդ, ևս 29-ը վիրավորվել է:

«Ստեփան Գիշյան» հիմնադրամը մեկնարկել է 2025թ. դրամաշնորհային հայտերի ընդունումը
 Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2025, 21:48

Արմինֆո. «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը դրամաշնորհային մրցույթ է հայտարարում իրավաբանական անձանց համար: Բարեգործական հիմնադրամը մեկնարկել է օնլայն դիմում հայտերի ընդունման գործընթացը, որը կտևի մինչև  ս.թ. մարտի 15-ը ներառյալ։

Միջազգային և հանրային իրավունքի կենտրոն. զոհված արցախցիների աճյունները գտնվում են Ադրբեջանի կողմից ոչնչացման վտանգի տակ
 Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2025, 17:55

Արմինֆո.Հաշվի առնելով հայկական հուշարձանները պղծելու Ադրբեջանի վաղեմի պրակտիկան ՝ զոհված արցախցիների աճյունները ոչնչացման իրական վտանգի տակ են։ Այդ մասին ասվում է ԱրմԻնֆո-ին տրամադրված Միջազգային և հանրային իրավունքի կենտրոնի զեկույցում, որը հիմնված է արբանյակային լուսանկարների վրա, որոնք արձանագրել են գերեզմանների պղծման ակտերը և փաստագրված են Caucasus Heritage Watch (CHW) կազմակերպության կողմից:

Սեփական տներից բռնի տեղահանված արցախահայությունն իրավունք ունի անվտանգ վերադառնալ  հայրենիք.  ANCA
 Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2025, 17:11

Արմինֆո. Արցախի և Ադրբեջանում պահվող հայ պատանդների հարցը կարևոր տեղ է զբաղեցնում Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) օրակարգում: Այդ մասին ասվում է ANCA-ի թվիթերյան (X) միկրոբլոգում հրապարակված հայտարարության մեջ:

Հայ փորձագետը կանխատեսում է USAID-ի գործունեության մոտալուտ վերսկսում
 Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2025, 14:13

Արմինֆո.ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) 3-6 ամսից կվերսկսի իր գործունեությունը, այդ թվում՝ նաև Հայաստանում, բայց՝ արդեն ԱՄՆ Պետդեպարտամենտի հովանու ներքո և ավելի արդյունավետ օրակարգով: ԱրմԻնֆո-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքական գիտությունների դոկտոր Սերգեյ Մինասյանը:

ANCA. Փաշինյանի յուրաքանչյուր միակողմանի զիջում Ադրբեջանին անխուսափելիորեն հանգեցնում է նոր պահանջների
 Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2025, 13:52

Արմինֆո.Չի կարող լինել խաղաղություն առանց պատասխանատվության՝ առանց հատուցման Ադրբեջանի հանցագործությունների համար, հայ պատանդների ազատ արձակման, ադրբեջանական զորքերի դուրսբերման Հայաստանից և հայերի վերադարձի Արցախ: Այդպես է մեկնաբանել Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ պատրաստ է հրաժարվել Ադրբեջանին ռազմական հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու միջազգային հայցերից:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Հայաստանի քննչական մարմինների ղեկավարների գործունեությունը ստուգելու իրավունք կստանա
 Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2025, 10:56

Արմինֆո. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Հայաստանի քննչական մարմինների ղեկավարների գործունեությունը ստուգելու իրավունք կստանա: ՀՀ Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի հանձնաժողովը փետրվարի 5-ի նիստում երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ դրական եզրակացություն է տվել "Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին" օրենքում եւ հարակից օրենքների փաթեթում կատարված փոփոխություններին:

Փաշինյանն ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ Կառավարության հանձնառությունը՝ խորացնելու և ընդլայնելու համագործակցությունը Վաշինգտոնի հետ
 Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2025, 10:53

Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Սենատի և Կոնգրեսի ներկայացուցիչներ՝ սենատոր Ռոջեր Ուիքերի (Հանրապետական կուսակցություն), կոնգրեսական Էնդի Հարրիսի (Հանրապետական կուսակցություն), կոնգրեսական Ֆրենկ Փալոնի (Դեմոկրատական կուսակցություն) և կոնգրեսական Ռիչարդ Հադսոնի (Հանրապետական կուսակցություն) հետ։

Հայաստանի դեսպանն ու ֆրանսիացի գեներալը քննարկել են պաշտպանական համաագործակցության հարցեր
 Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2025, 10:48

Արմինֆո.Փետրվարի 4-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահի ռազմական գծով խորհրդական, հատուկ ռազմական շտաբի ղեկավար, բանակի գեներալ Ֆաբիեն Մանդոնի հետ:

ՏԿԵՆ-ում Ֆրանսիայի ԱԳՆ պատվիրակության հետ քննարկել են արցախցի փախստականներին աջակցության ծրագիրը
 Երեքշաբթի, 4 Փետրվարի 2025, 18:35

Արմինֆո.ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն ընդունել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունում ֆրանսահայ համագործակցության համակարգող Ֆլորենս Պրովենդիեի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Կալվադոսի դեպարտամենտի փոխնախագահ Մելանի Լեպուլտեն, Առնուվիլի, Լիոնի, Կլամարի ու Էքս ան Պրովանսի փոխքաղաքապետերը և այլոք։

ՀՀ արդարադատության նախարարը և ՄԱԿ-ի մշտական համակարգողը քննարկել են փոխգործակցության առանցքային ուղղությունները
 Երեքշաբթի, 4 Փետրվարի 2025, 16:48

Արմինֆո.ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբին:

Ուռուցքաբան. Հայաստանում յուրաքանչյուր ութերորդ կին բախվում է օնկոլոգիական հիվանդությունների
 Երեքշաբթի, 4 Փետրվարի 2025, 14:42

Արմինֆո. Հայաստանում յուրաքանչյուր ութերորդ կին բախվում է օնկոլոգիական հիվանդությունների, ոլորտի միտումներն անմխիթար են։ Այդ մասին փետրվարի 4-ին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հաղորդել է Վ.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի կլինիկական ուռուցքաբան Նաիրա Ջանոյանը:

Ամերիկահայերը Վաշինգտոնում Փաշինյանին ցույցով են դիմավորել
 Երեքշաբթի, 4 Փետրվարի 2025, 12:40

Արմինֆո.Հայ երիտասարդների դաշնակցությունը (ՀԵԴ) բողոքի ակցիա է կազմակերպել Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատան առջև՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ մայրաքաղաք այցի առնչությամբ:




Մեկնաբանվողներ
Զատուլինը ծանր ժամանակներ է կանխատեսում Հայաստանի համար՝ Փաշինյանի կուրսով շարժումը շարունակելու դեպքումԶատուլինը ծանր ժամանակներ է կանխատեսում Հայաստանի համար՝ Փաշինյանի կուրսով շարժումը շարունակելու դեպքում
TRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. ՓաշինյանTRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. Փաշինյան
Վարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջՎարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջ
Հայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծինՀայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծին
Ռուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունըՌուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունը
Թուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումըԹուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումը
Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.
Ծայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերըԾայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերը
Երևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան էԵրևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան է
Հայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրելՀայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրել
Հայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ըՀայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ը
Խոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ինԽոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ին
Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  
Արևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համարԱրևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համար
Դրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործովԴրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործով