Երեքշաբթի, 11 Փետրվարի 2025, 11:06
Արմինֆո. Հայաստանի կոռուպցիայի ընկալման համաթվի (ԿԸՀ) 2024թ. արժեքը նախորդ տարվա համեմատ մնացել է նույնը՝ 47 միավոր 0-ից (բացարձակապես կոռումպացված) 100 (բացարձակապես մաքուր) սանդղակի վրա։ Այդ մասին ասվում է կոռուպցիայի դեմ պայքարի և կոռուպցիայի մակարդակի ուսումնասիրման «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» ոչ կառավարական միջազգային կազմակերպությունից ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրությունում:
|
Երեքշաբթի, 11 Փետրվարի 2025, 10:58
Արմինֆո. Կոնվերս Բանկը հանդես է գալիս միջազգային փոխանցումների աննախադեպ առաջարկով՝ 0% միջնորդավճար SWIFT փոխանցումների համար:
|
Երկուշաբթի, 10 Փետրվարի 2025, 17:03
Արմինֆո.Հայաստան են ժամանել Եվրոպական հանձնաժողովի տեխնիկական աջակցության և տեղեկատվության փոխանակման գործիքի (TAIEX) փորձագետները: Այդ մասին հաղորդել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը։
|
Երկուշաբթի, 10 Փետրվարի 2025, 16:59
Արմինֆո.Հայ մեծ բանաստեղծ, քնարերգու, հասարակական-քաղաքական գործիչ Վահան Տերյանի տուն-թանգարանը կվերականգնվի: Այդ մասին հայտարարել է "Աջակցություն Ջավախքին" հիմնադրամի ղեկավար Սամվել Մկոյանը՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում "Տերյանի հետ" միջոցառման ժամանակ, որը նվիրված էր բանաստեղծի 140-ամյակին:
|
Երկուշաբթի, 10 Փետրվարի 2025, 16:08
Արմինֆո.ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է ԵԽ Մարդու իրավունքների, արդարադատության և իրավական համագործակցության չափանիշների կիրարկման դեպարտամենտի ղեկավար Լիլյա Գրետարսդոտիր գլխավորած պատվիրակությանը:
|
Երկուշաբթի, 10 Փետրվարի 2025, 13:41
Արմինֆո. Մարդկությունը, որը կես դարի ընթացքում դատապարտված էր անցնելու Առաջին աշխարհամարտի և Երկրորդ համաշխարհայինի խառնարաններով և ապա «Սառը պատերազմի» տարիներին մերթընդմերթ հայտնվել երաշխավորված միջուկային Արմագեդոնի եզրագծին, իսկապես հոգնել էր բոլոր տեսակի պատերազմներից: Ուստի, մեծ տարածում սկսեց ստանալ այն տեսակետը, որ պատերազմն ինքնին դարձել է քաղաքականապես անընդունելի: Այդ մասին ասվում է ՀՀ նախկին արտգործնախարար, Դիվանագետների համահայկական խորհրդի հիմնադիր անդամ Արա Այվազյանի հոդվածում, որը հրապարակել է "Այլընտրանքային նախագծեր" խումբը։
|
Երկուշաբթի, 10 Փետրվարի 2025, 11:03
Արմինֆո. Հակառակ Պրահայում ձեռք բերված պայմանավորվածություններին Ադրբեջանից ամենաբարձր մակարդակով հնչում են հայտարարություններ, որոնք կասկածի տակ են դնում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։ Այդ հայտարարություններն առավել լիարժեք ձևակերպված են, այսպես կոչված, "Արևմտյան Ադրբեջանի" դիսկուրսում, որը հովանավորվում է Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից։ Այդ մասին ասվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոդվածում ։ Ստորև ներկայացնում ենք Փաշինյանի հոդվածն ամբողջությամբ ՝ առանց փոփոխության:
|
Երկուշաբթի, 10 Փետրվարի 2025, 10:50
Արմինֆո. Ֆրանսիայի Ազգային ժողովում Բուշ դյու Ռոն դեպարտամենտից "Միություն հանուն ժողովրդական շարժման" կուսակցության պատգամավոր Վալերի Բուայեն մեկնաբանել է հայերի նկատմամբ դատաստանը Բաքվում:
|
Շաբաթ, 8 Փետրվարի 2025, 14:46
Արմինֆո. Նորվեգիա պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի նախկին գլխավոր քարտուղար, Նորվեգիայի նախկին վարչապետ Թյորնբորն Յագլանդի հետ։
|
Շաբաթ, 8 Փետրվարի 2025, 12:13
Արմինֆո. Փաշինյանի այցը Վաշինգտոն ուներ մեկ հիմնական նպատակ՝ հասկանալ, թե արդյոք Թրամփի վարչակազմը շարունակելու է տրամադրել իրեն այն քաղաքական աջակցությունը, որը նա ստանում էր Բայդենի վարչակազմից։ Նման համոզմունք է հայտնել ամերիկագետ Սուրեն Սարգսյանը:
|
Շաբաթ, 8 Փետրվարի 2025, 12:11
Արմինֆո.2025 թվականի փետրվարի 7-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովի հանդիպումը:
|
Ուրբաթ, 7 Փետրվարի 2025, 18:12
|
Ուրբաթ, 7 Փետրվարի 2025, 18:08
Արմինֆո. Kazakhstan has launched three new visa categories designed to attract skilled professionals, entrepreneurs, and remote workers, reinforcing the country’s position as a hub for global talent and innovation. Neo Nomad Visa (B12-1), the Digital Nomad Visa (B9-1), Visa for Permanent Residence (B9) offer flexible pathways for those seeking long-term opportunities in Kazakhstan, whether for career growth, business expansion, or remote work.
|
Ուրբաթ, 7 Փետրվարի 2025, 17:43
Արմինֆո.Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) միջազգային կրոնական ազատությանը նվիրված գագաթնաժողովում կոչ է արել ԱՄՆ ղեկավարությանը ակտիվ գործողություններ ձեռնարկել ՝ Հայաստանի և Արցախի դեմ հանցագործությունների համար Ադրբեջանին միջազգային պատասխանատվության ենթարկելու համար: Այդ մասին հաղորդել է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը:
|
Ուրբաթ, 7 Փետրվարի 2025, 16:37
Արմինֆո.Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը 97 տոկոսով կկրճատի ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) աշխատակիցների թիվը. Reuters-ի տվյալների համաձայն՝ ներկայիս 10,000-ից մինչեւ 294 մարդ:
|
Ուրբաթ, 7 Փետրվարի 2025, 15:49
Արմինֆո.Ողջ աշխարհի կոռումպացված ռեժիմները, ձգտելով պահպանել իրենց իշխանությունը, արտաքին թշնամու կերպար են ձևավորում տարածաշրջանային հարևանների հետ հարաբերություններում։ Այդ մասին հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում "Բաց կառավարման գործընկերություն" նախաձեռնության շրջանակներում տեղի ունեցած քննարկումների ժամանակ։
|
Ուրբաթ, 7 Փետրվարի 2025, 13:41
Արմինֆո. Ժամանակավորապես բռնազավթված Արցախում Ադրբեջանի ֆաշիստական վարչակարգը շարունակում է ոչնչացնել համաքրիստոնեական նշանակություն ունեցող պատմա-ճարտարապետական կոթողներ, ամբոջական բնակավայրեր և բնակելի թաղամասեր: Այդ մասին մասին ասվում է Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմենի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրությունում:
|
Ուրբաթ, 7 Փետրվարի 2025, 11:17
Արմինֆո. Հայաստանի ԵՄ անդամակցության մեկնարկի մասին օրենքի ընդունման միակ «օգտակար» կողմը հայաստանյան որոշ շրջանակների համար կլինի այդ գաղափարի նախընտրական շահարկումը։ Այդ մասին "Այլընտրանքային նախագծեր խմբի" կայքում իր հոդվածում գրում է ՀՀ նախկին փոխվարչապետ, ԱԺ ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը:
|
Ուրբաթ, 7 Փետրվարի 2025, 11:05
Արմինֆո.Հայաստանի կողմից միջազգային դատարաններից, այդ թվում ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանից (ՄԻԵԴ) հայցերի հետկանչը կհանգեցնի միջազգային ասպարեզում արցախցիների իրավունքների պաշտպանության համար անհրաժեշտ իրավական մեխանիզմի կորստի: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը' մեկնաբանելով Ադրբեջանի հետ փոխադարձության սկզբունքով միջազգային դատական հաստատություններից հայցերի հնարավոր հետկանչման մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը:
|
Ուրբաթ, 7 Փետրվարի 2025, 11:01
Արմինֆո. Վաշինգտոնում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) նախագահ Դանիել Թվինինգի հետ:
|