Ինտենսիվ տեղումների առնչությամբ Հայաստանի ՆԳՆ-ն անցել է ուժեղացված ծառայության երկրի ճանապարհներին
 Հինգշաբթի, 20 Փետրվարի 2025, 11:28

Արմինֆո.Հաշվի առնելով եղանակային գործոնները՝ հատկապես ձյան առատ տեղումները, մառախուղը և մերկասառույցը, որոնք հաճախ հանգեցնում են ավտոճանապարհներին տրանսպորտային միջոցների արգելափակման և խոչընդոտում բնականոն երթևեկությունը՝ Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի կարգադրությամբ Փրկարար ծառայության ենթակա ստորաբաժանումներն անցել են ուժեղացված ծառայության։

Եվրահանձնաժողով. Հայաստանը միանում է մերձեցման քաղաքականության ընտանիքին՝ հայտնելով ԵՄ հետ համագործակցությունը խորացնելու հանձնառություն
 Հինգշաբթի, 20 Փետրվարի 2025, 11:10

Արմինֆո. Հայաստանը միանում է մերձեցման քաղաքականության ընտանիքին՝ հայտնելով ԵՄ հետ համագործակցությունը խորացնելու հանձնառություն։ Այդ մասին ասվում է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ։

Մեկնարկել է համահայաստանյան «Իսկական հերոսը» շարադրությունների մրցույթը
 Հինգշաբթի, 20 Փետրվարի 2025, 11:07

Արմինֆո. Մեկնարկել է համահայաստանյան «Իսկական հերոսը» շարադրությունների մրցույթը։ Այն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ «Մի անգամ դպրոցում 2․ Վերջին Պահապանը» ֆիլմին ընդառաջ։

«Նոր ֆիլմը դպրոցականների մասին է, որոնք գտնում են հերոսական ջիղ եւ փորձում փրկել իրենց ուսուցիչներին անցյալից աշխարհ եկած չարագործից: Հենց այս բարի գաղափարի շուրջ էլ ծնվել է այս մրցույթի միտքը»,- ասվում է հաղորդագրությունում:

«Իսկական հերոսը» մրցույթի մասնակից դպրոցականները գրելու են այն մասին, թե ով է իրենց համար իսկական հերոսը։

Մրցույթի հաղթողները կկարողանան իրենց ամբողջ դպրոցով կինոթատրոնում անվճար դիտել ֆիլմը: Մարզերի դպրոցների դեպքում կազմակերպիչները կապահովեն նաեւ հաղթող դպրոցների աշակերտների եւ ուսուցիչների տեղափոխությունը Երեւան։

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Երեւանի քաղաքապետարանի, մարզպետարանների ենթակայության բոլոր հանրակրթական դպրոցները (4-12-րդ դասարաններ)։ Մրցույթն անցկացվելու է երկու տարիքային խմբում՝ 4-8-րդ դասարաններ եւ 9-12-րդ դասարաններ։ Յուրաքանչյուր տարիքային խմբում նախատեսվում է մեկական հաղթող։ Ընդհանուր առմամբ նախատեսվում է ունենալ երկու հաղթող 4-8-րդ դասարանների եւ 9-12-րդ դասարանների տարիքային խմբերում՝ Երեւանում եւ մարզերում (հաղթողների ընդհանուր քանակը՝ 4):

Մրցույթի մեկնարկել է, կընթանա երկու հիմնական փուլով՝ դպրոցական եւ ընդհանուր։ Յուրաքանչյուր դպրոց հիմնական փուլին կարող է ուղարկել դպրոցական փուլում լավագույնը ճանաչված երկուական շարադրություն։

Մրցութային աշխատանքների ուղարկման վերջնաժամկետը մարտի 2-ն է։ Արդյունքների ամփոփումը տեղի կունենա մարտի 10-17-ը։

Պրոֆեսիոնալ ժյուրին բաղկացած է ոլորտի առաջատար մասնագետներից՝ գրողներ, գրականագետներ, ինչպես նաեւ ֆիլմի ստեղծագործական անձնակազմից։

Մրցույթի գործընկերն է Կոնվերս Բանկը։

Ակբա բանկը մեկնարկում է դրամային պարտատոմսերի միանգամից երկու տեղաբաշխում
 Չորեքշաբթի, 19 Փետրվարի 2025, 18:18

Արմինֆո. Ակբա բանկը, 2025 թվականի փետրվարի 20-ից մինչև 2025 թվականի ապրիլի 10-ը ներառյալ, հրապարակային առաջարկով մեկնարկում է արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսերի միանգամից երկու տեղաբաշխում՝ համապատասխանաբար 3.000.000.000 (երեք միլիարդ) և 4.000.000.000 (չորս միլիարդ) ՀՀ դրամ ծավալով։

Ռուսաստանի ԱԳ նախարարը դեմ է աշխատանքային միգրանտների համար վիզային ռեժիմին
 Չորեքշաբթի, 19 Փետրվարի 2025, 15:55

Արմինֆո. Ռուսաստանը պետք է խստացնի հսկողությունը աշխատանքային միգրանտների վարքագծի նկատմամբ, բայց նրանց նկատմամբ վիզային ռեժիմ չսահմանի։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Պետդումայում կառավարական ժամի ընթացքում։

Բուդապեշտում Ռամիլ Սաֆարովի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանի դաժան սպանությունից անցել է 21 տարի
 Չորեքշաբթի, 19 Փետրվարի 2025, 12:59

Արմինֆո. Ուղիղ 21 տարի առաջ այս օրը Բուդապեշտում ՆԱՏՕ-ի ուսումնամարզական ճամբարում դաժանաբար սպանվեց հայկական բանակի սպա Գուրգեն Մարգարյանը:

Արցախի հարցում Հայաստանին անհրաժեշտ է բոլորովին նոր օրակարգ
 Չորեքշաբթի, 19 Փետրվարի 2025, 11:16

Արմինֆո. Արցախում հայկականության շարունակություն ապահովելու համար մեզ անհրաժեշտ է բոլորովին նոր արցախյան օրակարգ:  Այդ մասին իր հոդվածում գրում է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

Ընդդիմադիր պատգամավորն արձագանքել է հայ վարորդների մտահոգություններին՝ կապված Ռուսաստանի միգրացիոն օրենսդրության փոփոխությունների հետ
 Երեքշաբթի, 18 Փետրվարի 2025, 17:28

Արմինֆո. ԱԺ  "Հայաստան" խմբակցության ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանն արձագանքել է հայ վարորդների մտահոգություններին՝ կապված Ռուսաստանի միգրացիոն օրենսդրության փոփոխությունների հետ, որոնց համաձայն, կրճատվել են ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիների գտնվելու ժամկետները:

Կոնվերս Բանկն այսուհետ կմատուցի նաև դեպոզիտար ծառայություններ
 Երեքշաբթի, 18 Փետրվարի 2025, 15:54

Արմինֆո.Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Կոնվերս Բանկն ընդլայնել է իրավաբանական անձանց մատուցվող ծառայությունների շրջանակը: Հանդես գալով որպես Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի օպերատոր՝ Բանկն այսուհետ մատուցելու է նաև ռեեստրի վարման և սպասարկման ծառայություններ.

Հայաստանի կինոյի հիմնադրամի և «Եվրիմաժ»  հիմնադրամի ղեկավարները քննարկել են տարածաշրջանային համատեղ կինոնախագծերի իրականացման հնարավորությունները
 Երեքշաբթի, 18 Փետրվարի 2025, 15:05

Արմինֆո. Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի «Եվրիմաժ» հիմնադրամի նախագահ Ռոբերտո Չիկուտոյի և գործադիր տնօրեն Սյուզան Նյումանի հետ։

Հայաստանի օմբուդսմենը մասնակցում է ENNHRI կառավարման խորհրդի նիստին
 Երեքշաբթի, 18 Փետրվարի 2025, 15:04

Արմինֆո.Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը փետրվարի 17-ին և 18-ին Բրյուսելում մասնակցում է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI) Կառավարման խորհրդի գործող անդամների վերջին հանդիպմանն ու կառավարման խորհրդի նիստին։

Ապօրինի վաճառված 4 հեկտար հողամասը կվերադարձվի Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքին
 Երեքշաբթի, 18 Փետրվարի 2025, 15:00

Արմինֆո.Դատարանը բավարարել է Արագածոտնի մարզի դատախազության՝ պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցը: Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Աշտարակ համայնքին կվերադարձվի Արագածոտնի մարզի Օրգով համայնքի գյուղատնտեսական նշանակության 4 հա մակերեսով հողամասը:

Քաղբանտարկյալ. Փաշինյանն ԱՄՆ-ում իր աշխարհաքաղաքական դաշնակիցների աջակցությունը կորցնելու ռիսկի է դիմում
 Երեքշաբթի, 18 Փետրվարի 2025, 12:48

Արմինֆո.Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կանգնած է աշխարհաքաղաքական դաշնակիցների կորստի իրական վտանգի առաջ, հատկապես՝ Միացյալ Նահանգներում: Այդ մասին հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը ՝ կապված Փաշինյանի՝ վերջերս Ամերիկա կատարած այցի հետ։

Երևանում տրանսպորտի ուղեվարձի բարձրացման դեմ բողոքի ակցիաները չեն հանդարտվում
 Երեքշաբթի, 18 Փետրվարի 2025, 12:27

Արմինֆո. Վաղ առավոտից Երևանում շարունակվում են Երևանի ավագանու "Մայր Հայաստան" խմբակցության անդամների կազմակերպած բողոքի ակցիաները: Բոյկոտողները շարունակում են պահանջել տրանսպորտի թանկացման չեղարկում ՝ կոչ անելով քաղաքացիներին շարունակել չվճարել ուղեվարձը:

ANCA-ն ողջունել է ԱՄՆ պետքարտուղարի այցը Սուրբ Հարության տաճար՝ Երուսաղեմում հայերի ավելի քան 1700-ամյա ներկայությանը սպառնալիքների աճի ֆոնին
 Երեքշաբթի, 18 Փետրվարի 2025, 11:42

Արմինֆո. Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) ողջունել է ԱՄՆ պետքարտուղար Մարկ Ռուբիոյի այցը Սուրբ Հարության տաճար՝ այն վայրը, որտեղ խաչվել, թաղվել և հարություն է առել Հիսուս Քրիստոսը՝ Երուսաղեմում հայ քրիստոնյաների ավելի քան 1700-ամյա ներկայությանը սպառնալիքների աճի ֆոնին:

Հայաստանը վերադարձվել է Կոլիզեումում ցուցադրված տարածաշրջանային քարտեզի վրա
 Երեքշաբթի, 18 Փետրվարի 2025, 11:22

Արմինֆո. Հայաստանն արդեն ներկայացված է Կոլիզեումում ցուցադրված տարածաշրջանային քարտեզում։ Այդ մասին "Արմենպրես"-ին հաղորդել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանը:

"Վերջին կարմիր շրթներկը. Արցախյան օրագիր". Երևանում ներկայացվել է Արցախի հեռուստատեսության հաղորդավար Ծովինար Բարխուդարյանի գիրքը
 Երկուշաբթի, 17 Փետրվարի 2025, 17:45

Արմինֆո.Newmag հրատարակչության գրքի և արվեստների ձմեռային փառատոնի շրջանակում Երևանում կայացել է Արցախի հեռուստատեսության հաղորդավար, լրագրող Ծովինար Բարխուդարյանի "Վերջին կարմիր շրթներկը.Արցախյան օրագիր" գրքի շնորհանդեսը:

Ռոբերտ Քոչարյանը չի կիսում այն կարծիքը, որ 1998 թվականին Հայաստանում տեղի է ունեցել պալատական հեղաշրջում
 Երկուշաբթի, 17 Փետրվարի 2025, 17:21

Արմինֆո. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի կիսում այն կարծիքը, որ 1998 թվականին Հայաստանում տեղի է ունեցել պալատական հեղաշրջում: Այդ մասին նա հայտարարել է փետրվարի 17-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին։

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը հիշեցրել է փոխծովակալ Լուի Դարթիժ դյու Ֆուրնեի դերը Մուսա լեռան հայերի փրկության գործում
 Երկուշաբթի, 17 Փետրվարի 2025, 11:27

Արմինֆո. Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դեկոտինյին հիշեցրել է Ֆրանսիայի ռազմածովային ուժերի փոխծովակալ Լուի Դարտիժ դյու Ֆուրնեի դերը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժամանակ Մուսա լեռան հայերի փրկության գործում:

Մյունխենում Փաշինյանը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի, Նորվեգիայի և Խորվաթիայի իր գործընկերների, Ֆինլանդիայի և Իրաքյան Քուրդիստանի նախագահների, ինչպես նաև ԳԴՀ Բունդեսթագի ներկայացուցիչների հետ
 Երկուշաբթի, 17 Փետրվարի 2025, 11:03

Արմինֆո. Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ։




Մեկնաբանվողներ
Զատուլինը ծանր ժամանակներ է կանխատեսում Հայաստանի համար՝ Փաշինյանի կուրսով շարժումը շարունակելու դեպքումԶատուլինը ծանր ժամանակներ է կանխատեսում Հայաստանի համար՝ Փաշինյանի կուրսով շարժումը շարունակելու դեպքում
TRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. ՓաշինյանTRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. Փաշինյան
Վարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջՎարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջ
Հայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծինՀայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծին
Ռուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունըՌուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունը
Թուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումըԹուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումը
Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.
Ծայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերըԾայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերը
Երևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան էԵրևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան է
Հայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրելՀայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրել
Հայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ըՀայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ը
Խոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ինԽոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ին
Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  
Արևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համարԱրևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համար
Դրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործովԴրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործով