Team-ը և Ericsson-ը կնքեցին ռազմավարական համագործակցության հուշագիր
 Չորեքշաբթի, 19 Մարտի 2025, 19:52

Արմինֆո. Ericsson ընկերության նորագույն սարքավորումների և տեխնոլոգիաների ներդրմամբ Team Telecom Armenia-ն մեկնարկում է բջջային ցանցի արդիականացման լայնածավալ աշխատանքներ․ ընկերությունների միջև կնքվեց ռազմավարական համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր:
Team-ը այս տարի նոր սերնդի սարքավորումներով կվերազինի բազային կայանները՝ ապահովելով ավելի լայն և հուսալի բջջային ծածկույթ: Միաժամանակ, Ericsson-ի ցանցային և սերվերային նոր լուծումների ներդրմամբ զգալիորեն կընդլայնի բջջային ինտերնետի թողունակությունն ու արագությունը՝ բաժանորդներին տրամադրելով կայուն և բարձրորակ կապ:

Ղազախստանի դեսպանը դասախոսություն է կարդացել ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետին առընթեր ղազախերեն լեզվի կենտրոնում՝ Նաուրիզ մեյրամիի առիթով
 Չորեքշաբթի, 19 Մարտի 2025, 14:53

Արմինֆո. Ղազախստանում գարնանային տոնի՝ Նաուրիզ մեյրամիի  կապակցությամբ Հայաստանում ՂՀ դեսպան Բոլատ Իմանբաևը դասախոսությամբ հանդես է եկել Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետին կից ղազախերենի, պատմության և մշակույթի կենտրոնում:

Պ. Ի. Չայկովսկու 185-ամյակին ընդառաջ Երևանում կանցկացվի "Չայկովսկի - երաժշտություն առանց վիզաների" մշակութային նախագիծը
 Չորեքշաբթի, 19 Մարտի 2025, 13:07

Արմինֆո. Հայտնի ֆոն Մեկ և Չայկովսկի ընտանիքների հետնորդ, հետազոտող, լուսավորիչ, կոլեկցիոներ Դենիս ֆոն Մեկը, մեծ կոմպոզիտոր Պ. Ի. Չայկովսկու ծննդյան 185-ամյակի տոնակատարություններին ընդառաջ, Երևանում կներկայացնի "Չայկովսկի-երաժշտություն առանց վիզաների" մշակութային - լուսավորչական նախագիծը:

Շտուտգարտում շտաբային բանակցություններ են տեղի ունեցել Հայաստանի և ԱՄՆ եվրոպական հրամանատարության միջև
 Չորեքշաբթի, 19 Մարտի 2025, 11:09

Արմինֆո. Օրերս ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Երոյանի գլխավորած պատվիրակությունը Շտուտգարտում (ԳԴՀ) տեղակայված ԱՄՆ զինված ուժերի եվրոպական հրամանատարության կենտրոնակայանում մասնակցել է ՀՀ և ԱՄՆ եվրոպական հրամանատարության միջև արդեն երկրորդ տարին անընդմեջ անցկացվող շտաբային բանակցություններին։ Այդ մասին ասվում է Հայաստանի ՊՆ հաղորդագրությունում:

Բուլղարիայի ԱԳՆ. Եկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական խաղաղության ժամանակը
 Երեքշաբթի, 18 Մարտի 2025, 19:35

Արմինֆո. Բուլղարիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների երկար սպասված ավարտը: Նման գրառում է հրապարակվել Բուլղարիայի արտաքին գործերի նախարարության X (Twitter) միկրոբլոգում։

Արցախցիները կառավարության շենքի մոտ ակցիա են իրականացնում ՝ պահանջելով վճարել "40+10" աջակցության ծրագրի միջոցները
 Երեքշաբթի, 18 Մարտի 2025, 15:27

Արմինֆո. Հայաստանի կառավարության շենքի մոտ արցախցիները բողոքի ակցիա են իրականացնում ՝ պահանջելով վճարել "40+10" աջակցության ծրագրի միջոցները: Ցուցարարները նշում են, որ իրենցից ոմանք տարբեր պատճառներով չեն ընդգրկվել ցուցակներում և չեն դարձել տվյալ ծրագրի շահառու:

Հայաստանի նոր սահմանադրությունը չի վտանգի խաղաղությունը, խաղաղության պայմանագիրը և խաղաղությանն ուղղված հարաբերությունները. Սրբուհի Գալյան
 Երեքշաբթի, 18 Մարտի 2025, 14:53

Արմինֆո. Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը վստահեցրել է, որ Հայաստանի նոր սահմանադրության տեքստը պատրաստ լինելուն պես այն կհրապարակվի և կներկայացվի հանրային քննարկման:

Լայպցիգում կբացվի Ավետիք Իսահակյանի հուշատախտակը
 Երեքշաբթի, 18 Մարտի 2025, 14:26

Արմինֆո. Մարտի 27-30-ը Հայաստանն առանձին տաղավարով կմասնակցի Լայպցիգի գրքի միջազգային ցուցահանդեսին:

ԱԳ նախարարի տեղակալ. Մերձավոր Արեւելքի իրադարձություններն ազդում են նաեւ Հայաստանի վրա
 Երեքշաբթի, 18 Մարտի 2025, 14:20

Արմինֆո. Մարտի 18-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը «Ռաիսինա երկխոսություն 2025» (“Raisina Dialogue 2025”) համաժողովի շրջանակներում որպես բանախոս մասնակցել է «Իրանի գործոնը. ճգնաժամ, համադրում, մրցակցություն» պանելային քննարկմանը:

Հայտնի են համահայաստանյան «Իսկական հերոսը» շարադրությունների մրցույթի հաղթողները
 Երեքշաբթի, 18 Մարտի 2025, 13:49

Արմինֆո. Համահայաստանյան «Իսկական հերոսը» շարադրությունների մրցույթը հատեց եզրագիծը։ Այն իրականացվում էր ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ «Մի անգամ դպրոցում 2․ Վերջին Պահապանը» ֆիլմի շրջանակում։ Մրցույթի գործընկերն էր Կոնվերս Բանկը:

Պատգամավորն ահազանգում է Հայաստանի բանտերում մահացության և ինքնավնասման դեպքերի աճի մասին
 Երեքշաբթի, 18 Մարտի 2025, 12:26

Արմինֆո. Ազգային ժողովի "Հայաստան" խմբակցության ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը մտահոգություն է հայտնել Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ) մահվան դեպքերի և ինքնավնասման ակտերի ավելացման կապակցությամբ:

TAAL-ի հիմնադիրը Թրամփի վարչակազմին կոչ է արել վերանայել արտաքսման ենթակա 2808 հայերի ցուցակը
 Երեքշաբթի, 18 Մարտի 2025, 11:24

Արմինֆո. Ճշմարտության և պատասխանատվության լիգա ոչ առևտրային կազմակերպության (TAAL) հիմնադիր Վիկ Ջերամին, որը հանդես է գալիս մարդու իրավունքների ապահովման օգտին և պաշտպանում է ամերիկահայերի շահերը, կոչ է արել Թրամփի վարչակազմին վերանայել արտաքսման ենթական 2808 հայերի ցուցակը:

Արդյո՞ք խաղաղության համաձայնագրի ստորագրումը նշանակում է ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից օկուպացված ՀՀ ինքնիշխան տարածքների ազատում
 Երկուշաբթի, 17 Մարտի 2025, 18:07

Արմինֆո. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանել է հարցին, թե արդյոք կա հստակ պայմանավորվածություն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ընթացքում, թե դրանից հետո կազատվեն ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից օկուպացված Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքները:

Ալեն Սիմոնյանը բացառում է խաղաղության համաձայնագրի տեքստի վերանայման հնարավորությունը
 Երկուշաբթի, 17 Մարտի 2025, 17:38

Արմինֆո. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը բացառում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի վերանայման հնարավորությունը:

"Ավրորա" մրցանակի դափնեկիրը միջազգային հանրությանը կոչ է արել քայլեր ձեռնարկել Ռուբեն Վարդանյանին ազատ արձակելու համար
 Երկուշաբթի, 17 Մարտի 2025, 14:50

Արմինֆո. "Ավրորա" մրցանակի դափնեկիր, բժիշկ, հումանիստ Թոմ Քաթինան միջազգային հանրությանը կոչ է արել քայլեր ձեռնարկել Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին և Ադրբեջանում անարդարացիորեն պահվող մյուս հայ գերիներին անհապաղ ազատ արձակելու համար:

ՊՎԾ. Հանրային գնումների ընթացքում արձանագրված խախտումների փաստերով 9 քրեական վարույթ է նախաձեռնվել՝ 26 տնտեսվարողի նկատմամբ
 Երկուշաբթի, 17 Մարտի 2025, 14:01

Արմինֆո. Հանրային գնումների ոլորտում անբարեխիղճ տնտեսվարողների հետ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ կնքվել են շուրջ 2.2 մլրդ ՀՀ դրամի գնման պայմանագրեր. Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) վերահսկողության արդյունքում լուծվել է 79 պայմանագիր և նախաձեռնվել 9 քրեական վարույթ:

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը վաղը կժամանի Հայաստան
 Երկուշաբթի, 17 Մարտի 2025, 12:42

Արմինֆո. ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար (2009-2014 թվականներին), Rasmussen Global խորհրդատվական գործակալության հիմնադիր և նախագահ Անդերս Ֆոգ Ռասմուսենը մարտի 18-ին աշխատանքային այցով կժամանի Հայաստան:

Հայաստանի ՄԻՊ աշխատակազմի գլխավոր քարտուղարը մասնակցել է GANHRI նիստի եւ կանանց  իրավունքներին նվիրված միջազգային համաժողովի շրջանակներում քննարկումներին
 Երկուշաբթի, 17 Մարտի 2025, 12:39

Արմինֆո. Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի (GANHRI) ամենամյա Գլխավոր վեհաժողովի և միջազգային համաժողովի շրջանակներում ներկայացվել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության դրական փորձը:

Ամերիկագետ. Թրամփի վարչակազմը ձգտում է Ադրբեջանին հետ պահել արկածախնդրությունից և թույլ չտալ լարվածություն Հարավային Կովկասում
 Երկուշաբթի, 17 Մարտի 2025, 11:47

Արմինֆո. Թրամփի մերձավոր Արևելքի և Ուկրաինայի հարցերով խորհրդական Սթիվ Ուիթքոֆի անակնկալ «իջեցումը» Բաքվում և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցի գրառումը Twitter-ում (X) Ադրբեջանին (Թուրքիային) արկածախնդրությունից հետ պահելու և Հարավային Կովկասում լարվածություն թույլ չտալու ձգտումն է։ Նման կարծիք է հայտնել ամերիկագետ Սուրեն Սարգսյանը։

Վարդանյանի փաստաբանը Հայաստանի ղեկավարությանը կոչ է արել ծանոթանալ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի վերջին հայտարարությանը
 Երկուշաբթի, 17 Մարտի 2025, 11:35

Արմինֆո. Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին, ԱԳՆ-ին կոչ է արել ծանոթանալ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցի վերջին հայտարարությանը:




Մեկնաբանվողներ
Զատուլինը ծանր ժամանակներ է կանխատեսում Հայաստանի համար՝ Փաշինյանի կուրսով շարժումը շարունակելու դեպքումԶատուլինը ծանր ժամանակներ է կանխատեսում Հայաստանի համար՝ Փաշինյանի կուրսով շարժումը շարունակելու դեպքում
TRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. ՓաշինյանTRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. Փաշինյան
Վարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջՎարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջ
Հայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծինՀայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծին
Ռուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունըՌուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունը
Թուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումըԹուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումը
Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.
Ծայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերըԾայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերը
Երևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան էԵրևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան է
Հայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրելՀայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրել
Հայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ըՀայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ը
Խոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ինԽոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ին
Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  
Արևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համարԱրևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համար
Դրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործովԴրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործով