ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը կմեկնի Դանիա և Նորվեգիա
 Շաբաթ, 22 Մարտի 2025, 15:43

Արմինֆո. ԵԱՀԿ ԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը գործուղվելու է Դանիա և Նորվեգիա: Այդ մասին ասվում է խորհրդարանի նախագահի կարգադրությունում։

Հայաստանի նախկին վարչապետն առաջարկել է ստեղծել արցախցիների սոցիալական պաշտպանության հիմնադրամ
 Ուրբաթ, 21 Մարտի 2025, 19:57

Արմինֆո. ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն առաջարկել է ստեղծել արցախցիների սոցիալական պաշտպանության հիմնադրամ, որը կֆինանսավորվի Սփյուռքից կատարված ներդրումների, անհատների նվիրատվությունների և բյուջետային միջոցների հաշվին:

"Միասին" շարժման համակարգող. Ոչ ոք իրավունք չունի արցախցիներին զրկել վերադարձի իրավունքից
 Ուրբաթ, 21 Մարտի 2025, 19:09

Արմինֆո. Ոչ ոք իրավունք չունի արցախցիներին զրկել վերադարձի իրենց օրինական իրավունքից և պնդել, թե Արցախն այլևս հայկական չէ: Այդ մասին մարտի 21-ին Ազատության հրապարակում "Հայաստանը մեր տունն է. վռնդենք նրան, ով քանդում է մեր տունը" կարգախոսի ներքո անցկացվող հանրահավաքում հայտարարել է "Միասին" շարժման համակարգող, Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը։

Փորձագետ. ամեն տարի Սևանա լիճը մի շարք էկոհամակարգային ծառայություններով Հայաստանին 400 մլն դոլարի տնտեսական օգուտ է բերում
 Ուրբաթ, 21 Մարտի 2025, 18:57

Արմինֆո. Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) մինչեւ տարեվերջ Հայաստանի կառավարությանը կներկայացնի Սեւանա լճի ամբողջ տարածքում կեղտաջրերի հեռացման եւ մաքրման համակարգի ներդրման տեխնիկական աջակցության ծրագրի փաթեթը: Այդ մասին հայտարարել է բանկի կլիմայի փոփոխության հարցերով ավագ փորձագետ Վարդան Կարապետյանը՝ մարտի 21-ին ելույթ ունենալով ԱԶԲ-ի "Պաշտպանելով Սեւանա լիճը. կայուն լուծումներ եւ ներդրումային ռազմավարություններ" թեմայով սեմինարի հարթակներում։

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդին կոչ է արել միջոցներ ձեռնարկել հայ ռազմագերիներին ազատ արձակելու համար
 Ուրբաթ, 21 Մարտի 2025, 18:00

Արմինֆո. Եկեղեցիների  համաշխարհային խորհուրդը (WCC) դիմել է ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդին՝ կոչ աանելով ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները Ադրբեջանումպահվող հայերի ազատ արձակման համար։

Ես լի եմ հույսով. ԱԱԾ տնօրենը ներկայացրել է Գերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովների հանդիպման մանրամասները
 Ուրբաթ, 21 Մարտի 2025, 17:33

Արմինֆո. Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արմեն Աբազյանը մարտի 21-ին լրագրողների հետ զրույցում ներկայացրել է Գերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով զբաղվող Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների հանդիպման մանրամասները:

Իրավիճակը շատ արագ է փոխվում. ԱՀԾ ղեկավարը՝ Ադրբեջանի կողմից հավանական ագրեսիայի մասին
 Ուրբաթ, 21 Մարտի 2025, 16:35

Արմինֆո. Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Քրիստինե Գրիգորյանը բարձր չի համարում Ադրբեջանի կողմից ագրեսիայի հավանականությունը:

Դեսպան. Հայաստանն ու ԵՄ-ը շուտով կավարտեն գործընկերության նոր օրակարգի շուրջ բանակցությունները
 Ուրբաթ, 21 Մարտի 2025, 16:18

Արմինֆո. Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ամբողջական ուժի մեջ մտնելու չորրորդ ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառման ընթացքում Եվրոպական միության պատվիրակության և Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչները կարևորել են Հայաստան-ԵՄ գործընկերության խորացումը, գնահատել ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի իրագործման ընթացքը, ինչպես նաև քննարկել են համաձայնագրի արդյունավետության բարձրացման ուղիները։
Ինչպես հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը, արտագնա հանդիպումը, որին ներկա էին շուրջ 80 մասնակիցներ, հարթակ է ապահովել գործընկերների միջև մտքերի փոխանակումների և ՀԸԳՀ-ից բխող բարեփոխումների վերաբերյալ ռազմավարական քննարկումների համար։ ՀՀ կառավարության ներկայացուցիչները խոսել են ՀԸԳՀ-ի կիրարկման իրենց մոտեցումների մասին՝ ներկայացնելով 2024 թվականի հիմնական ձեռքբերումները, առկա մարտահրավերները և ԵՄ-ի հետագա աջակցության առաջնահերթ ոլորտները։

Le Figaro-ի փոխտնօրեն. Բաքուն առիթ է փնտրում կրկին հայերի վրա հարձակվելու համար
 Ուրբաթ, 21 Մարտի 2025, 15:55

Արմինֆո. Բաքուն առիթ է փնտրում կրկին հայերի վրա հարձակվելու համար, կարծում է ֆրանսիական հեղինակավոր Le Figaro ամսագրի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը:

Մինչև մարտի վերջ հայտնի կլինի անձնագրերի եւ նույնականացման քարտերի պատրաստման համար հայտարարված մրցույթում հաղթողի անունը. նախարար
 Ուրբաթ, 21 Մարտի 2025, 15:45

Արմինֆո. Մինչև մարտի վերջ հայտնի կլինի անձնագրերի եւ նույնականացման քարտերի պատրաստման համար հայտարարված միջազգային  մրցույթում հաղթողի անունը։ Այդ մասին մարտի 21-ին ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ՝ ներկայացնելով 2024 թվականին գերատեսչության կատարած աշխատանքների հաշվետվությունը։

Պատերազմ հանգուցյալների դեմ. Ադրբեջանի օկուպացիոն ուժերն ավերել են Արցախի հինգ գյուղերի գերեզմանատները
 Ուրբաթ, 21 Մարտի 2025, 14:39

Արմինֆո. Ադրբեջանի օկուպացիոն ուժերը ավերել են Արցախի հինգ գյուղերի գերեզմանատները։

Արևելյան գործընկերությունը կարևոր ձևաչափ է ընդհանուր մարտահրավերներին համատեղ արձագանքելու համար. հայ դիվանագետ
 Ուրբաթ, 21 Մարտի 2025, 12:26

Արմինֆո. Հայաստանը մեծապես կարևորում է Արևելյան գործընկերությունը (ԱլԳ)՝ որպես շրջանակ, որը էականորեն նպաստել է երկրի ժողովրդավարական անցմանը և ԵՄ-ի հետ երկկողմ համագործակցության ամրապնդմանը։ Այդ մասին հայտարարել է Բելգիայում Հայաստանի դեսպան և ԵՄ-ում ՀՀ ներկայացուցիչ Տիգրան Բալայանը Բրյուսելում տեղի  ունեցած Արևելյան գործընկերության (ԱլԳ) բարձր մակարդակի պաշտոնյաների հանդիպման ժամանակ։  

ԿԳՄՍՆ. Առաքելոց վանական համալիրն ընդգրկվել է Եվրոպայի 7 ամենավտանգված ժառանգության վայրերի ցանկում
 Ուրբաթ, 21 Մարտի 2025, 12:02

Արմինֆո. Եվրոպական ժառանգության «Եվրոպա Նոստրա»  քաղաքացիական հասարակության առաջատար ցանցը և Եվրոպական  ներդրումային բանկի (ԵՆԲ)  ինստիտուտը հրապարակել են Եվրոպայի 7 ամենավտանգված հուշարձանների 2025 թ. ցանկը, որում  ընդգրկված են նաև  Տավուշի մարզում գտնվող Առաքելոց վանական համալիրը և գյուղատեղին:

Լոռու մարզում բնական աղետները հաջորդում են մեկը մյուսին. քաղաքական գործիչ
 Ուրբաթ, 21 Մարտի 2025, 11:33

Արմինֆո. Հայաստանի Լոռու մարզում բնական աղետները հաջորդում են մեկը մյուսին։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը:

ANCA-ում արձագանքել են սփյուռքյան կազմակերպության հասցեին Արսեն Թորոսյանի մեղադրանքին
 Ուրբաթ, 21 Մարտի 2025, 11:30

Արմինֆո. Մեր ազգային ինքնիշխանությանը սպառնացող միակ վտանգը ձեր կառավարությունն է, որը ճանաչում է միայն պարտություն, կապիտուլյացիա և խայտառակություն համաշխարհային ասպարեզում: Հայ Դատի Վաշինգտոնի գրասենյակի համայնքային հարցերի պատասխանատու Գև Իսկաջյանն այդպես է արձագանքել ԱԺ "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի այն հայտարարությանը, թե Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը սպասարկում է ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաստանի շահերը։

Սպիտակ քաղաքից ոչ հեռո երկրաշարժ է տեղի ունեցել
 Ուրբաթ, 21 Մարտի 2025, 11:04

Արմինֆո.Մարտի 21-ին` տեղական ժամանակով ժամը 05:03-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 01։03-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.90⁰ և արևելյան երկայնության 44.27⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 3․7 մագնիտուդով երկրաշարժ։

Հայաստանը մեկ տարում պակաս երջանիկ է դարձել. հրապարակվել է Երջանկության համաշխարհային վարկանիշը
 Հինգշաբթի, 20 Մարտի 2025, 16:58

Արմինֆո. Հայաստանը աշխարհի 147 երկրների շարքում, որոնք ընդգրկված են երջանկության վարկանիշում (World Happiness Report), զբաղեցրել է 87-րդ տեղը՝ նախորդ տարվա 82-րդի դիմաց: Մեր երկիրը վարկանշային աղյուսակում գտնվում է Հյուսիսային Մակեդոնիայի եւ Հոնկոնգի միջեւ:

"Միասին" շարժումը ներկայացրել է Հայաստանում իշխանափոխության իր հայեցակարգը և պահանջել է պաշտպանել արցախցիների իրավունքները
 Հինգշաբթի, 20 Մարտի 2025, 16:28

Արմինֆո. "Միասին" այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը ներկայացրել է Հայաստանում իշխանափոխության իր հայեցակարգը և պահանջել է պաշտպանել արցախցիների իրավունքները:

Իրավապաշտպանը ոստիկանների կողմից արցախցի Տիգրան Ուլուբաբյանին խոշտանգելու փաստի առնչությամբ վարույթ նախաձեռնելուց հրաժարվելը համարել է Հայաստանի միջազգային պարտավորությունների խախտում
 Հինգշաբթի, 20 Մարտի 2025, 12:38

Արմինֆո. Ոստիկանությունում Տիգրան Ուլուբաբյանի խոշտանգումը Հայաստանի միջազգային պարտավորությունների կոպիտ խախտում է: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է "Թաթոյան" հիմնադրամի ղեկավար, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը:

Հայաստանն ու Բրազիլիան հանդես են եկել ավանդական հարաբերությունների ընդլայնման օգտին
 Հինգշաբթի, 20 Մարտի 2025, 11:12

Արմինֆո. Հայաստանը և Բրազիլիան կիսում են հիմնարար ժողովրդավարական արժեքներն ու սկզբունքները, որոնք հիմք են հանդիսանում քաղաքական երկխոսության և համագործակցության համար: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ Բրազիլիայի իր պաշտոնակից Մաուրո Վիեյրայի հետ հանդիպման արդյունքների վերաբերյալ մամուլի համար հայտարարությունում:




Մեկնաբանվողներ
Զատուլինը ծանր ժամանակներ է կանխատեսում Հայաստանի համար՝ Փաշինյանի կուրսով շարժումը շարունակելու դեպքումԶատուլինը ծանր ժամանակներ է կանխատեսում Հայաստանի համար՝ Փաշինյանի կուրսով շարժումը շարունակելու դեպքում
TRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. ՓաշինյանTRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. Փաշինյան
Վարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջՎարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջ
Հայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծինՀայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծին
Ռուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունըՌուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունը
Թուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումըԹուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումը
Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.
Ծայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերըԾայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերը
Երևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան էԵրևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան է
Հայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրելՀայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրել
Հայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ըՀայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ը
Խոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ինԽոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ին
Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  
Արևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համարԱրևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համար
Դրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործովԴրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործով