Հայաստանն ընտրվել է UNDP, UNFPA և UNOPS Գործադիր խորհդի անդամ
 Շաբաթ, 5 Ապրիլի 2025, 12:54

Արմինֆո.  2025թ. ապրիլի 4-ին ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական խորհրդում տեղի ունեցած ընտրություններում Հայաստանն ընտրվել է ՄԱԿ Զարգացման ծրագրի (UNDP), ՄԱԿ Բնակչության հիմնադրամի (UNFPA) և ՄԱԿ Ծրագրերի իրականացման գրասենյակի (UNOPS) գործադիր խորհրդի անդամ 2026-2028 թվականների համար։

Հակակոռուպցիոն դատարանը ֆինանսների նախկին նախարարին թույլատրել է լքել երկիրը, սակայն Գլխավոր դատախազությունը դեմ է հանդես եկել
 Շաբաթ, 5 Ապրիլի 2025, 12:49

Արմինֆո.  Երկարատև իրավական պայքարից հետո, 2025 թվականի ապրիլի 3-ին տեղի ունեցած հերթական դատական նիստում Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն դատարանը` նախագահությամբ Գիվի Հովհաննիսյանի, բավարարել է պաշտպանության կողմի միջնորդությունը և Գագիկ Խաչատրյանին թույլատրել երկու ամիս ժամանակով մեկնել Գերմանիայի Դաշնություն՝ անհրաժեշտ վիրահատությունն ունենալու և վերադառնալու համար։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Երեմ Սարգսյանը։

Հայաստանը և Նոր Զելանդիան վերահաստատում են բարեկամական հարաբերությունների զարգացմամբ փոխադարձ շահագրգռվածությունը
 Շաբաթ, 5 Ապրիլի 2025, 12:32

Արմինֆո.  Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նոր Զելանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Մարկ Ջուլիան Թրեյնորը (նստավայրը՝ Մոսկվա):

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախագահ Խաչատուրյանը հույս է հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի երկու երկրների միջև համագործակցության զարգացմանն ու տարբեր ոլորտներում կապերի խորացմանը։

«Հայաստանը բարձր է գնահատում Նոր Զելանդիայի հետ բարեկամական հարաբերությունները, որոնք հիմնված են ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ընդհանուր արժեքների վրա»,- նշել է նախագահը։

ՀՀ նախագահի աշխատակազմի հաղորդագրության համաձայն, իր հերթին, դեսպան Թրեյնորը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար։

Պարույր Հովհաննիսյանը նշանակվել է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ
 Ուրբաթ, 4 Ապրիլի 2025, 18:44

Արմինֆո. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Մհեր Մարգարյանը հետ է կանչվել ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչի պաշտոնից: Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է պետության ղեկավարի կայքում։

Ինչպե՞ս պաշտպանել Ձեր բանկային հաշիվներն ու էլեկտրոնային դրամապանակը
 Ուրբաթ, 4 Ապրիլի 2025, 18:14

Արմինֆո. Ձեր բանկային հաշիվներն ու էլեկտրոնային դրամապանակը պաշտպանելն ավելի հեշտ է, քան պատկերացնում եք։ Նախ՝ պետք է ունենալ պաշտպանված ու ապահով գաղտնաբառ, ինչը չի նշանակում, որ այն անպայման պետք է լինի երկար ու բավականին խառը։ Դա նույնպես ապահով տարբերակ է, բայց եթե Դուք այն կրկնում եք Ձեր մի քանի հաշիվների համար, գաղտնաբառը կորցնում է իր ապահովությունը։ Այսինքն, գաղտնաբառը յուրաքանչյուր հարթակի համար պետք է լինի միակը և չկրկնվի ոչ մի այլ տեղ․ էլեկտրոնային դրամապանակի գաղտնաբառը չպետք է կրկնվող լինի։

ԱրարատԲանկը՝  ՓՄՁ-ների կողքին շուրջ 20 տարի
 Ուրբաթ, 4 Ապրիլի 2025, 17:30

Արմինֆո. ՓՄՁ վարկավորման ծրագրերի արդյունավետությունն ու ֆինանսական հասանելիության ընդլայնման հնարավորությունները քննարկվեցին Հայաստանի բանկերի միության և Գերմանահայկական հիմնադրամի համատեղ կազմակերպած համաժողովին։ «ՓՄՁ ոլորտի ֆինանսավորման հնարավորություններն ու հեռանկարները» թեմայով համաժողովը, որին մասնակցում էին նաև ԱրարատԲանկի ներկայացուցիչները, առանձնանում էր նաև այս հատվածի հաջողված պատմությունների, արտադրողականության աճի և կայուն զարգացման վերաբերյալ պանելային քննարկմամբ։

Հանուն երեխաների առողջության. Սիմֆոնիկ ռոք համերգի ողջ հասույթն ուղղվելու է բարեգործությանը
 Ուրբաթ, 4 Ապրիլի 2025, 17:19

Արմինֆո. Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը նախաձեռնել է «Սիմֆոնիկ ռոք` հանուն երեխաների առողջության» համերգը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ՝ համախմբելով լեգենդար ռոքի մեղեդիները սիմֆոնիկ վերարտադրության մեջ։

Մարտուն Գրիգորյանը Գյումրիի քաղաքապետի առաջիկա ընտրություններում կպաշտպանի Վարդան Ղուկասյանի թեկնածությունը
 Ուրբաթ, 4 Ապրիլի 2025, 16:28

Արմինֆո. Ընդդիմադիր "Մեր քաղաքը" դաշինքը Գյումրիի քաղաքապետի առաջիկա ընտրություններում կպաշտպանի Վարդան Ղուկասյանի թեկնածությունը: Այդ մասին ասվում է դաշինքի առաջնորդ, ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հայտարարությունում:

Վարդանյանի փաստաբանը Թրամփի վարչակազմին կոչ է արել ճնշում գործադրել Ալիևի նկատմամբ՝ հայ գերիների ազատ արձակման հարցում
 Ուրբաթ, 4 Ապրիլի 2025, 15:55

Արմինֆո. Գերիների հարցը պետք է նախապայման դառնա, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը ստանա ԱՄՆ վարչակազմի վերջնական աջակցությունը։ Այդ մասին հայտարարել Է Վարդանյանի ընտանիքի փաստաբան, Վաշինգտոնից մարդու իրավունքների պաշտպանության հարցերով միջազգային փաստաբան Ջարեդ Գանսերը՝ CAN-ին (Catholic News Agency)։

ԱՄՆ կառավարական բանկը 339 մլն դոլարի վարկ կտրամադրի զենք փոխադրող ադրբեջանական ավիաընկերությանը
 Ուրբաթ, 4 Ապրիլի 2025, 14:06

Արմինֆո. Ամերիկյան կառավարական EXIM բանկի տնօրենների խորհուրդը հաստատել է ադրբեջանական Silk Way ավիաընկերությանը 339 միլիոն դոլարի վարկավորումը՝ Boeing ինքնաթիռներ ձեռք բերելու համար։ Ինքնաթիռները կմատակարարվեն մինչև 2026-ի ամառ։ Փաստը, որ Silk Way-ի ինքնաթիռները, ըստ հեղինակավոր լրատվամիջոցների, զբաղվել են զենքի փոխադրմամբ, չի խանգարել ամերիկյան կողմին հաստատել վարկը։ Silk Way-ը համարվում է Ադրբեջանի նախագահի հետ փոխկապակցված ավիաընկերություն։ Այդ մասին հաղորդում է "Ազատություն" ռադիոկայանի հայկական ծառայությունը։

Ֆրանսիական "Տոբոգան" թատրոնում ներկայացվել է «Մանուշյան. այս հետկեսօրեին, ժամը 15.00-ին»  պիեսը
 Ուրբաթ, 4 Ապրիլի 2025, 13:52

Արմինֆո. Ֆրանսիայի "Տոբոգան" թատրոնում (ք. Դեսին - Շարպիե) տեղի է ունեցել «Մանուշյան. այս հետկեսօրեին, ժամը 15.00-ին» ներկայացման ցուցադրությունը: Պիեսը հիմնված է ֆրանսիացի ոստիկանների կողմից Միսաք Մանուշյանի և Ֆրանսիական դիմադրության մյուս մասնակիցների ՝ Մարսել Ռայմանի, Ժոզեֆ Դավիդովիչի, Սպարտակո Ֆոնտանոյի և Օլգա Բանչիկի հարցաքննության պատմության վրա։

Եվրահանձնաժողովի ղեկավարը հանդես է եկել Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորման օգտին՝ Կենտրոնական Ասիայի հետ Եվրոպայի էլ ավելի մերձեցման համար
 Ուրբաթ, 4 Ապրիլի 2025, 12:39

Արմինֆո. 30 տարի անց Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների բացումը կարող է արմատապես փոխել իրավիճակը ՝ ավելի քան երբևէ մերձեցնելով Եվրոպան և Կենտրոնական Ասիան: Այդ մասին Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել է այսօր Սամարղանդում ընթացող Եվրոպա-Կենտրոնական Ասիա գագաթնաժողովում: Ելույթի տեսահոլովակը հրապարակվել է Ուրսուլա ֆոն դեր Լյայենի թվիթերյան (X) էջում:

ՂՀ նախագահ. Ղազախստանը, Ուզբեկստանն ու Ադրբեջանը ձեռնամուխ են լինում Կասպից ծովով դեպի Եվրոպա "կանաչ" էներգիայի էլեկտրահաղորդման գծի կառուցման նախագծի մշակմանը
 Ուրբաթ, 4 Ապրիլի 2025, 12:22

Արմինֆո. Ղազախստանը Ուզբեկստանի և Ադրբեջանի հետ համատեղ սկսում է Կասպից ծովով "կանաչ" էներգիայի հաղորդման գծի կառուցման լայնածավալ նախագծի վրա աշխատանքը՝ եվրոպական շուկաներ հետագա մուտքով: Այդ մասին Սամարղանդում "Կենտրոնական Ասիա - Եվրամիություն" գագաթնաժողովում հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ  Ժոմարտ Տոկաևը, ում խոսքը մեջբերում է Ղազախստանի ղեկավարի պաշտոնական կայքը։

Հայ դիվանագետ. Ադրբեջանը ոչ միայն տեղեկություններ չի տրամադրում անհետ կորած հայերի ճակատագրի մասին, այլեւ քաղաքականացրել է այս կարեւոր հումանիտար հարցը
 Ուրբաթ, 4 Ապրիլի 2025, 12:15

Արմինֆո. Հայաստանն առաջնային նշանակություն է տալիս անհետ կորած անձանց գործերի քննությանը, հատկապես՝ զինված հակամարտությունների համատեքստում: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության երրորդ քարտուղար Սյուզաննա Մարտիրոսյանը՝ անհետ կորած անձանց մասին ճեպազրույցների լսմանը նվիրված ոչ պաշտոնական լիագումար նիստում:

Հայաստանի ԱԽ քարտուղարը գործուղվել է Բրյուսել
 Ուրբաթ, 4 Ապրիլի 2025, 12:13

Արմինֆո.ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը գործուղվել է Բրյուսել:

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել. ՀՀ ՆԳՆ
 Ուրբաթ, 4 Ապրիլի 2025, 11:42

Արմինֆո. Սույն թվականի ապրիլի 04-ին` տեղական ժամանակով ժամը 04:19-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 00։19-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39․28⁰ և արևելյան երկայնության 46.56⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Ադրբեջանի Հանրապետություն, օջախի 10 կմ խորությամբ 3․1 մագնիտուդով երկրաշարժ:

Եվրախորհրդարանում զուգահեռներ է անցկացրել Հայոց ցեղասպանության և Արցախում հայերի էթնիկ զտումների միջև
 Ուրբաթ, 4 Ապրիլի 2025, 11:27

Արմինֆո.Ապրիլի 3-ին Եվրոպական խորհրդարանը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված նիստ է անցկացրել, որի ընթացքում մի շարք եվրախորհրդարանականներ զուգահեռներ են անցկացրել պատմական ողբերգության եւ վերջերս Լեռնային Ղարաբաղից էթնիկ հայերի բռնի տեղահանման միջեւ: Այդ մասին հաղորդում է Հանուն արդարության և ժողովրդավարության Եվրոպայի հայկական ֆեդերացիան (EAFJD)։

Առողջապահության նախարարը վստահ է, որ 2026 թվին կառավարող ուժը կրկին կհաղթի
 Հինգշաբթի, 3 Ապրիլի 2025, 14:47

Արմինֆո.ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը համոզմունք է հայտնել, որ կառավարող ուժը ("Քաղաքացիական պայմանագիր" - ՔՊ) կրկին հաղթանակ կտանի 2026 թվականի ընտրություններում: Այդ մասին նա հայտարարել է լրագրողներին՝ ապրիլի 3-ին կայացած ճեպազրույցի ժամանակ։

ՀՀ զինվորական դատախազությունը 2024 թվականին արձանագրել է պետությանը պատճառված 14 մլն դոլարի վնաս
 Հինգշաբթի, 3 Ապրիլի 2025, 13:18

Արմինֆո. Զինվորական դատախազությունը 2024 թվականին պետական շահերի պաշտպանության ոլորտում պետությանն է վերադարձրել 11 միլիոն 310 հազար ԱՄՆ դոլար: Այդ մասին հաղորդում է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:

Կոնգրեսի առաջնորդները միացել են ANCA-ին՝ պահանջելով Թուրքիային եւ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել հայերի եւ արցախցիների ցեղասպանությունների համար
 Հինգշաբթի, 3 Ապրիլի 2025, 13:17

Արմինֆո. Կոնգրեսի առաջնորդները միացել են ողջ երկրի ամերիկահայերին և նրանց դաշնակիցներին և հանդես են եկել Ադրբեջանի կողմից հայ բանտարկյալների անհապաղ ազատ արձակման, տեղահանված արցախահայությանը վերադարձի իրավունքի տրամադրման և պատերազմական հանցագործությունների ու ցեղասպան էթնիկ զտումների համար Ալիևի ու Էրդողանի ռեժիմների նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների կիրառման երկկուսակցական կոչերով: Այդ մասին հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA)։




Մեկնաբանվողներ
Զատուլինը ծանր ժամանակներ է կանխատեսում Հայաստանի համար՝ Փաշինյանի կուրսով շարժումը շարունակելու դեպքումԶատուլինը ծանր ժամանակներ է կանխատեսում Հայաստանի համար՝ Փաշինյանի կուրսով շարժումը շարունակելու դեպքում
TRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. ՓաշինյանTRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. Փաշինյան
Վարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջՎարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջ
Հայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծինՀայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծին
Ռուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունըՌուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունը
Թուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումըԹուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումը
Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.
Ծայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերըԾայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերը
Երևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան էԵրևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան է
Հայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրելՀայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրել
Հայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ըՀայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ը
Խոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ինԽոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ին
Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  
Արևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համարԱրևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համար
Դրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործովԴրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործով