MyAmeria Star․ Ամերիաբանկը ներկայացնում է բանկային քարտ և հավելված 6-18 տարեկանների համար
 Չորեքշաբթի, 9 Ապրիլի 2025, 16:37

Արմինֆո. Ամերիաբանկը գործարկել է MyAmeria Star բանկային նոր հավելվածը՝ նախատեսված 6-ից 18 տարեկանների համար։ MyAmeria Star-ն անվտանգ և հարմարավետ բանկային լուծում է երեխաների և դեռահասների համար՝ ծնողական ամբողջական վերահսկողության հնարավորությամբ։

ANCA. ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի հարցերով զբաղվող խումբը ամերիկացի պաշտոնյաներին կոչ է արել նպաստել Բաքվում պահվող հայ կալանավորների ազատ արձակմանը
 Չորեքշաբթի, 9 Ապրիլի 2025, 14:36

Արմինֆո. ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի հարցերով զբաղվող խումբը, որը բաղկացած է 25 օրենսդիրներից, երկկուսակցական հզոր նամակ է հղել պետական քարտուղար Մարկո Ռուբիոյին և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլցին, որում պահանջվում է աջակցել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ կալանավորների ազատ արձակմանը: Բացի այդ, կոնգրեսականները կոչ են անում ամրապնդել ԱՄՆ քաղաքականությունը Հարավային Կովկասում ամերիկյան ներկայության ընդլայնման և Հայաստանի ինքնիշխանության ու անվտանգության պաշտպանության համատեքստում:

Հայաստանը նախատեսում է իրականացնել բիզնես-կրթության միջազգային ծրագիր
 Չորեքշաբթի, 9 Ապրիլի 2025, 11:29

Արմինֆո.  Հայաստանը նախատեսում է իրականացնել բիզնես- կրթության միջազգային ծրագիր, որը կլինի լավագույններից մեկը տարածաշրջանում: Այդ մասին ասվում է հայկական "Մատենա" միջազգային դպրոցի հաղորդագրությունում:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
 Չորեքշաբթի, 9 Ապրիլի 2025, 10:02

Արմինֆո. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Արցախի ՀԿ-ները Հայաստանի ԱԳՆ-ից պահանջել են հրապարակայնորեն հաստատել արցախցիների իրավունքների առաջ մղումը՝ որպես արտաքին քաղաքականության առաջնահերթություն
 Երեքշաբթի, 8 Ապրիլի 2025, 18:15

Արմինֆո. Արցախահայերի իրավունքների պաշտպանության քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ցանցը խորը մտահոգությամբ և անհանգստությամբ է արձագանքում Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության (այսուհետ՝ ՀՀ ԱԳՆ)՝ «Ազատություն» ռադիոկայանի հարցմանն ի պատասխան տրված պաշտոնական հայտարարությանը, համաձայն որի, «Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից»: Այդ մասին ասվում է ԱրմԻնֆո-ին տրամադրված Արցախահայերի իրավունքների պաշտպանության քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ցանցի հայտարարությունում:

ՀՀ ԱԳՆ-ը Փաստինֆո-ից և նրա նյութն արտատպած լրատվամիջոցներից պահանջել է հրապարակայնորեն հերքել Էմիրություններում ադրբեջանական պատվիրակության հետ Միրզոյանի հանդիպման մասին տեղեկատվությունը
 Երեքշաբթի, 8 Ապրիլի 2025, 17:28

Արմինֆո. Հայաստանի ԱԳՆ-ը հանդես է եկել հայտարարությամբ, որով հերքել է Դուբայում Ադրբեջանի պատվիրակության հետ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպման մասին Փաստինֆո գործակալության տեղեկատվությունը  և Փաստինֆո-ից ու այդ նյութն արտատպած լրատվամիջոցներից պահանջել է հեռացնել նշված հրապարակումը և արտաքին գործերի նախարարության անունից հստակ հերքում հրապարակել: ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանի ֆեյսբուքյան էջում զետեղված հայտարարությումում ասվում է.

Ջենիֆեր Լոպեսը մեծ համերգով հանդես կգա Հայաստանում
 Երեքշաբթի, 8 Ապրիլի 2025, 13:52

Արմինֆո. Ամերիկյան փոփ-երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը մեծ համերգով հանդես կգա Հայաստանում: Այդ մասին ասվում է երգչուհու Instagram-ի պաշտոնական էջում։

Տիգրան Խաչատրյան. Այսօր ծախսելով կենսաթոշակային կուտակումները՝  «վաղն» արցախցիները կզրկվեն կենսաթոշակային վճարներից
 Երեքշաբթի, 8 Ապրիլի 2025, 12:44

Արմինֆո. ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ՀՀՀ-ի եթերում անդրադարձել է արցախցիների՝ կենսաթոշակային կուտակումներն իրենց առձեռն հանձնելու պահանջին ՝ իրավունք տալով դրանք ինքնուրույն տնօրինել իրենց հայեցողությամբ:

Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց աջակցության ծրագիրը խոչընդոտում է երկարաժամկետ աջակցության ծրագրի իրականացմանը. ՀՀ փոխվարչապետ
 Երեքշաբթի, 8 Ապրիլի 2025, 11:48

Արմինֆո. Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց բնակարանների վարձակալությանն աջակցության ծրագիրը (40+10 հազար դրամ աջակցության ծրագիր) շեղվել է իր ուղղակի նշանակությունից՝ վերածվելով ժամանակավոր սոցիալական աջակցության, ինչը խոչընդոտում է նրանց բնակարաններով ապահովման երկարաժամկետ աջակցության ծրագրի իրականացմանը: Այդ մասին ՀՀՀ հարցազրույցում ասել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

ԵԽ հանձնակատարն արտահայտվել արցախցիների՝ իրենց տները վերադարձի օգտին
 Երեքշաբթի, 8 Ապրիլի 2025, 11:31

Արմինֆո. Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ ' Ֆլաերթին, անդրադառնալով Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներին և նրանց դեմ իրականացվող շինծու դատավարություններին, նշել է, որ անհրաժեշտ է հոգ տանել տարածաշրջանում յուրաքանչյուր մարդու իրավունքների մասին, ինչպես նաև ապահովել, որ Լեռնային Ղարաբաղ վերադառնալ ցանկացողները կարողանան դա անել ազատորեն:

Պռոշյան գյուղի բնակիչները կրկին ցույցի են դուրս եկել՝ բողոքելով տրանսպորտային ծառայությունների թանկացման դեմ
 Երեքշաբթի, 8 Ապրիլի 2025, 11:27

Արմինֆո. Պռոշյան գյուղի բնակիչները կրկին ցույցի են դուրս եկել՝ բողոքելով տրանսպորտային ծառայությունների թանկացման դեմ։

Արցախի տեղեկատվական շտաբը Հայաստանի իշխանություններին կոչ է անում զերծ մնալ Արցախի իրավական դաշտում երբևէ գոյություն չունեցած փաստաթղթի շահարկումից
 Երեքշաբթի, 8 Ապրիլի 2025, 11:22

Արմինֆո.  Արցախի տեղեկատվական շտաբում արձագանքել են Արցախի Հանրապետության լուծարման և արցախցիների համընդհանուր իրավունքների պաշտպանության հարցի վերաբերյալ Հայաստանի ԱԳՆ-ի պնդումներին:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
 Երկուշաբթի, 7 Ապրիլի 2025, 17:45

Արմինֆո. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Քաղաքապետարանում հավաստիացնում են.  Երևանի օդն այլևս ամենաաղտոտվածը չէ
 Երկուշաբթի, 7 Ապրիլի 2025, 13:39

Արմինֆո. Եթե նախորդ տարիներին Երևանում արձանագրվել է փոշու ամենաբարձր մակարդակը դիտարկվող քաղաքների շարքում, ապա 2024 թվականին այդ ցուցանիշը նվազել է։ Այդ մասին քաղաքապետ Տիգրան Ավինյանին զեկուցվել է քաղաքապետարանի աշխատանքային նիստի ընթացքում:

Հայ քաղաքագետ. ռմբակոծությունների, բռնի տեղահանությունների և ցեղասպանության պայմաններում միտքը դառնում է ամենակարևոր գործոնը, որը կարող է փրկության ելքեր ձևակերպել
 Երկուշաբթի, 7 Ապրիլի 2025, 12:48

Արմինֆո. Հիմա, երբ տեսանելի ոչ մի լավ սցենար չկա, իսկ աշխարհն այնպիսին է, որ այսօր թույլատրված են քաղաքների և գյուղերի ռմբակոծությունը, ոչնչացումը, բռնի տեղահանություններն և ցեղասպանությունը,  միտքը դառնում է ամենակարևոր գործոնը, որը կարող է փրկության ելքեր ձևակերպել: Նման կարծիք է հայտնել «Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր, քաղաքագետ Վահե Հովհաննիսյանը:

Վիլեն Գաբրիելյանն ամբողջությամբ կնվիրվի 1988-1992թթ. Ադրբեջանից բռնի տեղահանված անձանց իրավունքների վերականգնմանը
 Երկուշաբթի, 7 Ապրիլի 2025, 11:47

Արմինֆո. Ազգային ժողովի "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը, ով ապրիլի 1 - ին հանդես է եկել մանդատը վայր դնելու մասին հայտարարությամբ, հայտարարել է, որ այսուհետ ամբողջությամբ զբաղվելու է "Գարդման-Շիրվան-Նախիջևան" համահայկական միության աշխատանքների կազմակերպմամբ:

Ամերիկացի լրագրողը քննադատել Է ԵՄ էներգետիկայի հարցերով հանձնակատարին՝ Ադրբեջանին գովաբանելու համար
 Երկուշաբթի, 7 Ապրիլի 2025, 11:40

Արմինֆո.  Ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը քննադատել է ԵՄ էներգետիկայի և բնակարանաշինության հարցերով հանձնակատար Դան Յերգենսենին՝ Ադրբեջանի կողմից Արցախում իրականացված էթնիկ զտումներն անտեսելու համար:

Հայաստանի նախագահն աշխատանքային այցով մեկնել է ԱՄԷ
 Երկուշաբթի, 7 Ապրիլի 2025, 11:35

Արմինֆո. Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հրավերով, աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ՝ Աբու Դաբիի «Ամենամյա ներդրումային համաժողովին» մասնակցելու համար։ Հանրապետության նախագահը համաժողովի բացմանը հանդես կգա ելույթով։

Ինչպե՞ս պաշտպանել Ձեր բանկային հաշիվներն ու էլեկտրոնային դրամապանակը
 Շաբաթ, 5 Ապրիլի 2025, 14:38

Արմինֆո. Ձեր բանկային հաշիվներն ու էլեկտրոնային դրամապանակը պաշտպանելն ավելի հեշտ է, քան պատկերացնում եք։ Նախ՝ պետք է ունենալ պաշտպանված ու ապահով գաղտնաբառ, ինչը չի նշանակում, որ այն անպայման պետք է լինի երկար ու բավականին խառը։ Դա նույնպես ապահով տարբերակ է, բայց եթե Դուք այն կրկնում եք Ձեր մի քանի հաշիվների համար, գաղտնաբառը կորցնում է իր ապահովությունը։ Այսինքն, գաղտնաբառը յուրաքանչյուր հարթակի համար պետք է լինի միակը և չկրկնվի ոչ մի այլ տեղ․ էլեկտրոնային դրամապանակի գաղտնաբառը չպետք է կրկնվող լինի։

Հայաստանում կստեղծվի թմրամիջոցներ գործածող կամ ապօրինի շրջանառություն իրականացնող անձանց վերաբերյալ վարչական տվյալների շտեմարան
 Շաբաթ, 5 Ապրիլի 2025, 13:51

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել են Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ոչ բժշկական նպատակներով գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2025-2027թթ. ռազմավարական ծրագիրը և դրանից բխող գործողությունները:




Մեկնաբանվողներ
Զատուլինը ծանր ժամանակներ է կանխատեսում Հայաստանի համար՝ Փաշինյանի կուրսով շարժումը շարունակելու դեպքումԶատուլինը ծանր ժամանակներ է կանխատեսում Հայաստանի համար՝ Փաշինյանի կուրսով շարժումը շարունակելու դեպքում
TRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. ՓաշինյանTRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. Փաշինյան
Վարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջՎարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջ
Հայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծինՀայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծին
Ռուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունըՌուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունը
Թուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումըԹուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումը
Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.
Ծայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերըԾայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերը
Երևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան էԵրևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան է
Հայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրելՀայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրել
Հայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ըՀայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ը
Խոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ինԽոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ին
Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  
Արևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համարԱրևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համար
Դրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործովԴրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործով