ԱՄՆ կոնգրեսականները պետքարտուղարին կոչ են արել Մագնիտսկու գլոբալ պատժամիջոցներ կիրառել ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ՝ արցախահայության իրավունքների ոտնահարման համար
 Շաբաթ, 12 Ապրիլի 2025, 13:27

Արմինֆո.  ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երեսունվեց անդամներ՝ Դինա Թիթուսի և Քրիս Սմիթի առաջնորդությամբ, երկկուսակցական նամակ են հղել պետքարտուղար Մարկո Ռուբիոյին, որում կոչ են արել  Մագնիտսկու գլոբալ պատժամիջոցներ կիրառել ադրբեջանցի այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր պատասխանատու են հայերի նկատմամբ մարդու իրավունքների կոպիտ խախտումների համար՝ ներառյալ ռազմագերիների և Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության անօրինական կալանքների, բռնությունների և կեղծ դատավարությունների համար։ Այդ մասին հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):

Մխիթար Գոշի «Դատաստանագիրքը» գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում
 Շաբաթ, 12 Ապրիլի 2025, 13:15

Արմինֆո.  Ապրիլի 10-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի 221-րդ նստաշրջանի շրջանակներում անդամ երկրների միաձայն որոշմամբ 12-րդ դարի հայ մեծ մտածող, գիտնական, օրենսդիր, առակագիր և մանկավարժ Մխիթար Գոշի «Գիրք Դատաստանի» («Դատաստանագիրք Հայոց») աշխատությունը գրանցվել է Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում (Memory of the World Register)։

Հայաստանի ԱԳ նախարարը բանակցություններ է վարել Անգոլայի և Ռումինիայի գործընկերների հետ
 Շաբաթ, 12 Ապրիլի 2025, 12:51

Արմինֆո.  Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Անգոլայի Հանրապետության ԱԳ նախարար Տետե Անտոնիոյի հետ:

Ադրբեջանն անցանկալի անձ է հայտարարել ԵԽԽՎ ղեկավարին
 Շաբաթ, 12 Ապրիլի 2025, 12:30

Արմինֆո. Ադրբեջանն անցանկալի անձ է հայտարարել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսին ՝ նրան ներառելով երկրի, այսպես կոչված, սև ցուցակում:

 Երևանի ԷԲԴ ԱՀՀ դիզայնի դպրոցը հրավիրում է սովորելու 1.8 մլն դրամով
 Ուրբաթ, 11 Ապրիլի 2025, 18:03

Արմինֆո. «Էկոնոմիկայի բարձրագույն դպրոց» ազգային հոտազոտական համալսարանի (ԷԲԴ ԱՀՀ) դիզայնի դպրոցը Հայաստանում բացվել է 2 տարի առաջ՝ հնարավորություն ընձեռելով ցանկացողներին կրթություն ստանալ "հաղորդակցային դիզայն" մասնագիտությամբ, իսկ այս տարվանից՝ նաև "թվային դիզայն UX/UI " մասնագիտությամբ: Դասընթացի ուսման տարեկան վարձը կազմում է 1.8 մլն դրամ:

Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ. Հայ-թուրքական սահմանի բացման հարցում առաջընթաց չկա
 Ուրբաթ, 11 Ապրիլի 2025, 17:00

Արմինֆո. Հայ-թուրքական սահմանի բացման հարցում առաջընթաց չկա։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գծով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։ "Ոչ, այդ կապակցությամբ առաջընթաց չկա", - ըստ "ՌԻԱ Նովոստի"-ի՝ ասել է դիվանագետը լրագրողներին:

Երևանի քաղաքապետը՝ ԱՆԻՖ-ին առնչվող գործի մասին. ինձ հետ կապված որևէ իրավական գործընթաց չկա և չի կարող լինել
 Ուրբաթ, 11 Ապրիլի 2025, 14:08

Արմինֆո. Ինձ հետ կապված որևէ իրավական գործընթաց չկա և չի կարող լինել։ Երևանի քաղաքապետն այդպես է մեկնաբանել  հայկական լրատվամիջոցներից մեկում վերջերս տեղ գտած հրապարակումը, որում ասվում էր, որ ԱՆԻՖ-ի (Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ) գործի շրջանակներում դատախազը գալու է նաև իր հետևից: Ինչպես նշվում է պարբերականում, դա պայմանավորված է ընտրություններից առաջ Ավինյանին չեզոքացնելու մտադրությամբ։

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի գրասենյակը ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրներին կոչ է արել ճնշում գործադրել Ադրբեջանի նկատմամբ՝ հայ ռազմագերիներին ազատ արձակելու համար
 Ուրբաթ, 11 Ապրիլի 2025, 13:32

Արմինֆո.  ՀՅԴ Լիբանանի Հայ դատի գրասենյակը նամակներ է հղել մի շարք երկրների դեսպաններին, կոչ անելով ճնշում գործադրել Ադրբեջանի նկատմամբ՝ կասեցնելու կեղծ դատավարությունները և ապահովելու հայ ռազմագերիների ազատ արձակումը:

Հայաստանում կա փոփոխությունների ահռելի պահանջ, որը կարող է իրագործել "Չորրորդ խմբակցությունը". քաղաքագետ
 Ուրբաթ, 11 Ապրիլի 2025, 13:11

Արմինֆո.  Փոփոխությունների համատարած հանրային պահանջը և դրանց չիրականացումը մի կողմից, և իշխանության ակնհայտ սպառվածությունը, անվտանգ ու կայուն զարգացում ապահովելու անկարողությունը մյուս կողմից, ցույց են տալիս մեր միակ ճիշտ ճանապարհը. պետք է ավարտել 3 խմբակցության քաղաքական իրականությունը Հայաստանում։ Այդ մասին գրում է քաղաքագետ, "Այլընտրանքային նախագծեր" խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

ANCA-ն Թրամփին կոչ է անում չեղարկել ԱՄՆ կողմից ադրբեջանական ցեղասպան ռեժիմին բեռնատար ինքնաթիռների վաճառքի ֆինանսավորումը
 Ուրբաթ, 11 Ապրիլի 2025, 11:16

Արմինֆո.  Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) համազգային արշավ է սկսել՝ կոչ անելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին չեղարկել ԱՄՆ արտահանման-ներմուծման բանկի (EXIM) անխոհեմ որոշումը՝ հավանություն տալ ադրբեջանական Silk Way West Airlines ավիաընկերությանը Boeing բեռնատար ինքնաթիռների վաճառքի համար 339 մլն դոլարի վարկի երաշխիքին: ANCA-ի հայտարարության մեջ նշվում է, որ այդ ընկերությունն ուղղակիորեն կապված է Ադրբեջանի ցեղասպան ռեժիմի հետ, որը լավ փաստագրված պատմություն ունի զենքի առեւտրի եւ հայ ժողովրդի դեմ ագրեսիայի մասին:

Վատիկանին մեղադրելուց առաջ պետք է հիշեցնել, թե ով է ճանաչել Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածքի մաս. պատմաբան
 Ուրբաթ, 11 Ապրիլի 2025, 11:13

Արմինֆո.  Վատիկանին մեղադրելուց առաջ անհրաժեշտ է հիշեցնել, թե ով է ճանաչել Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածքի մաս: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանը:

ԱԺ պատգամավոր. ՄԻԵԴ-ի չկատարված վճիռները խաթարում են կոնվենցիոն համակարգի հեղինակությունն ու գործունեությունը
 Ուրբաթ, 11 Ապրիլի 2025, 10:55

Արմինֆո.  ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցում է Ստրասբուրգում ընթացող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) տարեկան նստաշրջանի երկրորդ մասի աշխատանքներին:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 11-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
 Հինգշաբթի, 10 Ապրիլի 2025, 17:53

Արմինֆո. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 11-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Իրավապաշտպան. Մինչև հայ ռազմագերիների ազատ արձակումն Ադրբեջանի հետ խաղաղություն ապահովելն անհնար է
 Հինգշաբթի, 10 Ապրիլի 2025, 17:45

Արմինֆո. Քանի դեռ չի ապահովվել հայ ռազմագերիների ազատ արձակումը, Հայաստանը չի կարող խոսել Ադրբեջանի հետ խաղաղության մասին։ Այդ մասին ապրիլի 10-ին "Դատվում են, որովհետև հայ են" խորագրով մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։

ԿԸՀ-ը հաստատել է հանձնաժողովի առաջիկա չորս տարվա զարգացման ռազմավարական ծրագիրը
 Հինգշաբթի, 10 Ապրիլի 2025, 17:42

Արմինֆո. Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 10-ի արտահերթ նիստում հաստատել է ԿԸՀ 2025-2028 թվականների զարգացման ռազմավարական պլանը։ Այդ մասին ասվում է ԿԸՀ հաղորդագրությունում:

Artsakh Monument Watch. Վատիկանի Սուրբ Աթոռի հայրապետական Գրիգորյան համալսարանում ընթանում է միջազգային գիտաժողով՝ նպատակաուղղված հայկական հետքի ջնջմանն Արցախում
 Հինգշաբթի, 10 Ապրիլի 2025, 16:10

Արմինֆո. «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» ծրագրի թիմն ահազանգում է, որ Վատիկանի Սուրբ Աթոռի հայրապետական Գրիգորյան համալսարանում ընթանում է «Քրիստոնեությունը Ադրբեջանում. պատմություն և արդիականություն» խորագրով միջազգային գիտաժողովը։

2025թ. ապրիլ-դեկտեմբեր ամիսներին Հայաստանում կգործի Արցախից տեղահանվածներին աջակցության նոր ծրագիր
 Հինգշաբթի, 10 Ապրիլի 2025, 13:53

Արմինֆո. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքները 2025 թվականի ապրիլից մինչեւ դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում Հայաստանում կստանան լրացուցիչ սոցիալական վճարներ:

ՀՀ ԱԺ պատգամավոր. Ադրբեջանի իշխանությունները դիմում են բացահայտ շանտաժի
 Հինգշաբթի, 10 Ապրիլի 2025, 12:08

Արմինֆո. Ադրբեջանի իշխանությունները դիմում են բացահայտ շանտաժի, որը բնորոշ է ավտորիտար ռեժիմներին։ Այդ մասին հայտարարել է ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության անդամ, ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը՝  ելույթ ունենալով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) քննարկումների ժամանակ:

ԱԺ պատգամավոր. «Կլիմայի մասին» օրենքի նախագիծը մշակման ավարտական փուլում է
 Չորեքշաբթի, 9 Ապրիլի 2025, 18:44

Արմինֆո. ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանը հանդիպել է Կասպյան քաղաքականությունների կենտրոնի Միացյալ Թագավորության գլխավոր խորհրդական, Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության գործերի նախկին ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Մորանին:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
 Չորեքշաբթի, 9 Ապրիլի 2025, 18:00

Արմինֆո.«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`




Մեկնաբանվողներ
Զատուլինը ծանր ժամանակներ է կանխատեսում Հայաստանի համար՝ Փաշինյանի կուրսով շարժումը շարունակելու դեպքումԶատուլինը ծանր ժամանակներ է կանխատեսում Հայաստանի համար՝ Փաշինյանի կուրսով շարժումը շարունակելու դեպքում
TRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. ՓաշինյանTRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. Փաշինյան
Վարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջՎարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջ
Հայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծինՀայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծին
Ռուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունըՌուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունը
Թուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումըԹուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումը
Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.
Ծայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերըԾայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերը
Երևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան էԵրևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան է
Հայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրելՀայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրել
Հայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ըՀայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ը
Խոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ինԽոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ին
Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  
Արևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համարԱրևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համար
Դրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործովԴրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործով