Երեքշաբթի, 22 Ապրիլի 2025, 11:43
Արմինֆո. 2021 թ. ի վեր այս տարի առավել քան երբև Թուրքիան խստորեն պահանջել է, որ Հայոց ցեղասպանության հարցում ՀՀ դե-ֆակտո իշխանությունները անվերապահ մնան թուրքական «քարոզչական ծիրում»։ Այդ մասին գրում է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։
|
Երեքշաբթի, 22 Ապրիլի 2025, 11:15
Արմինֆո. Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) Իսրայելում ԱՄՆ դեսպանին կոչ է արել աջակցել Սուրբ հողում քրիստոնեական ժառանգության համար հայերի պայքարին:
|
Երեքշաբթի, 22 Ապրիլի 2025, 11:11
Արմինֆո. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինյին արձագանքել է այն լուրին, որ ֆրանսիացի գեներալ Լուի Դարտիժ դյու Ֆուրնեի անունը կհայտնվի Հայոց ցեղասպանության հուշահամալիրի պատին:
|
Երկուշաբթի, 21 Ապրիլի 2025, 17:55
Արմինֆո. ԱրարատԲանկը դարձել է STEM Expo 2025 գիտական միջոցառման գլխավոր հովանավորը: Միջոցառումը, որը միավորում է գիտությունը, տեխնոլոգիան, ճարտարագիտությունն ու մաթեմատիկան (ԳՏՃՄ), ներկայացնում է երիտասարդ սերնդի զարգացման առանցքային հենասյուները:
|
Երկուշաբթի, 21 Ապրիլի 2025, 17:50
Արմինֆո. Հայաստանը կմիանա Ջազի միջազգային օրվա տոնակատարություններին:
|
Երկուշաբթի, 21 Ապրիլի 2025, 17:22
Արմինֆո.Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահվան կապակցությամբ։
|
Երկուշաբթի, 21 Ապրիլի 2025, 16:22
Արմինֆո. Հայաստանում ամենաշատ այցելություններ ունեցող երեք թանգարաններից մեկը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն է (ՀՑԹԻ): Այդ մասին ապրիլի 21 - ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հաղորդել է թանգարանի տնօրեն Էդիտա Գզոյանը ՝ անդրադառնալով հաճախումներին։
|
Երկուշաբթի, 21 Ապրիլի 2025, 15:18
Արմինֆո. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը (ՀՑԹԻ) 2024-2025 թվականներին ձեռք է բերել 50 000 արխիվային նյութ, ինչը զգալիորեն ընդլայնել է նրա գիտական գործունեությունը Հայոց ցեղասպանության ուսումնասիրության ոլորտում: Այդ մասին ապրիլի 21-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հաղորդել է ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը' Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի նախապատրաստական աշխատանքների առնչությամբ:
|
Երկուշաբթի, 21 Ապրիլի 2025, 13:12
Արմինֆո. Վերջին շրջանում` ամեն գիշեր, որպես կանոն, ժամը 22:30-ից մինչև առավոտյան 6:30-ի սահմաններում, ադրբեջանական զինված ուժերը անկանոն կրակահերթեր են արձակում հայկական բնակավայրերի ուղղությամբ: Այդ մասին ասվում է "Թաթոյան" հիմնադրամի տարածած հաղորդագրությունում:
|
Երկուշաբթի, 21 Ապրիլի 2025, 13:11
Արմինֆո. Ապրիլի 21-ին Բանգկոկում ընթացող ՄԱԿ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (UNESCAP) 81-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ներառական և կայուն զարգացման արդի և նոր ի հայտ եկող քաղաքականության հարցերը» խորագրով ընդհանուր բանավեճին։
|
Երկուշաբթի, 21 Ապրիլի 2025, 11:55
Արմինֆո. «Արդշինբանկ» ՓԲԸ և «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ միացման գործընթացը hաջողությամբ ավարտվել է։
|
Երկուշաբթի, 21 Ապրիլի 2025, 11:20
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուին, ով Հայաստանում է գտնվում տարածաշրջանային այցի շրջանակում:
|
Շաբաթ, 19 Ապրիլի 2025, 13:02
Արմինֆո. Գյումրու նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանը պաշտոնապես ստանձնել է իր պաշտոնը: Երդման արարողությունը տեղի է ունեցել ապրիլի 19-ին Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքում:
|
Շաբաթ, 19 Ապրիլի 2025, 12:57
Արմինֆո. «Մայր Հայաստանը» դատարանում կրկին հաղթեց «Քաղաքացիական պայմանագրին»: Մեր թիմակից Սոնա Աղեկյանին Երևանի ավագանու մանդատից զրկելը ճանաչվել է անվավեր», - հաղորդել է "Մայր Հայաստան" շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։
|
Շաբաթ, 19 Ապրիլի 2025, 12:40
Արմինֆո. Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) ողջունում է ԱՄՆ Կալիֆոռնիայի հարավային շրջանի դատարանի 2025 թվականի ապրիլի 14-ի որոշումը՝ տեղացի փաստաբան Այնուր Բագիրզադեի ներկայացրած հայցը մերժելու մասին, որը անհիմն մեղադրանքներ է ներկայացրել ANCA-ի, ANCA-WR-ի և երեսուն այլ պատասխանողների դեմ: Դատարանը մերժել է հայցվորի երրորդ փոփոխված բողոքը՝ գործը հայտարարելով փակված։
|
Շաբաթ, 19 Ապրիլի 2025, 12:35
Արմինֆո. Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ տեղեկատվություն ստանալու իրավունքի ու կարծիքի արտահայտման ազատության պատշաճ իրացման տեսանկյունից բացառիկ կարևորություն ունի լրագրողների անխոչընդոտ մասնագիտական աշխատանքը։ Այդ մասին ասվում է ՄԻՊ գրասենյակի տարածած հայտարարությունում:
|
Ուրբաթ, 18 Ապրիլի 2025, 20:53
Արմինֆո. Ապրիլի 18-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինին այցելեց երկրի ռազմավարական նշանակություն ունեցող մարզ՝ սահմանամերձ Վայոց ձորի մարզ։
|
Ուրբաթ, 18 Ապրիլի 2025, 18:19
Արմինֆո. Շրջակա միջավայրի նախարարությունը և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP) ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է համատեղ ուժերով նպաստել համայնքներում կենսաբազմազանության պահպանմանն ու դիմակայուն էկոհամակարգերի ձևավորմանը։
|
Ուրբաթ, 18 Ապրիլի 2025, 17:42
Արմինֆո. Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ:
|
Ուրբաթ, 18 Ապրիլի 2025, 17:33
Արմինֆո. Ճամփորդության ամառային ուղղությունն արդեն ընտրել եք, տոմսերը գնել եք, անգամ վիզան եք հասցրել ստանալ, կարծես թե մնում է միայն հավաքել ճամպրուկը։ Իսկ եթե պետք է նո՞րը գնել։ Ինչպես միշտ՝ IDBank-ն ու Իդրամը իրենց բազմաթիվ նախաձեռնություններով ու անակնկալներով ճամփորդության սիրահարների կողքին են։
|