Հայաստանի թանգարանները կուսումնասիրեն ԱՄՆ փորձը մշակութային հաստատությունների կառավարման ոլորտում
 Ուրբաթ, 23 Մայիսի 2025, 12:21

Արմինֆո. Հայաստանի թանգարանները կուսումնասիրեն ԱՄՆ փորձը մշակութային հաստատությունների կառավարման ոլորտում։ Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են Մշակույթի զարգացման հիմնադրամի մամուլի ծառաայությունից, Հայաստանի 9 թանգարանների տնօրեններ մայիսի 27-ից մինչեւ հունիսի 7-ը կմասնակցեն ԱՄՆ կառավարության կողմից կազմակերպվող «Միջազգային այցելու» ծրագրին՝ «Մշակութային կազմակերպություններում կառավարման գերազանցության խթանումը» թեմայով։ Այդ նախաձեռնությունը հնարավոր է դարձել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և Մշակույթի զարգացման հիմնադրամի համագործակցության շնորհիվ:

Թագուհի Թովմասյան. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել վարչապետ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների առերևույթ խախտման վերաբերյալ
 Ուրբաթ, 23 Մայիսի 2025, 12:13

Արմինֆո.Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) վարույթ է հարուցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարքագծի կանոնների առերևույթ խախտման վերաբերյալ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը ՝ վկայակոչելով հանձնաժողովի պատասխանը Փաշինյանի նկատմամբ վարույթ հարուցելու վերաբերյալ իր հարցմանը ՝ խորհրդարանի ամբիոնից ընդդիմադիրների հասցեին հնչեցրած սպառնալիքների առնչությամբ:

ANCA-ն դատապարտում է արցախահայության պաշտպանությամբ հանդես եկող ՄԱԿ իրավապաշտպան կազմակերպությանը լռեցնելու Ադրբեջանի փորձերը
 Ուրբաթ, 23 Մայիսի 2025, 11:43

Արմինֆո.  Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) դատապարտում է Ադրբեջանի փորձերը՝ լռեցնելու ՄԱԿ իրավապաշտպան կազմակերպությանը, որը հանդես է գալիս ի պաշտպանություն էթնիկ զտման զոհ դարձած արցախահայության:

Փարիզում Ազնավուրի պատվին հայտնվել է «La Bohème» դիտահարթակ
 Ուրբաթ, 23 Մայիսի 2025, 11:18

Արմինֆո.  Շառլ Ազնավուրի ծննդյան  օրվա կապակցությամբ Փարիզի Մոնմարտր թաղամասում  բացվել է «La Bohème» դիտահարթակը՝ հանրային  նոր տարածք, որի ստեղծումը հարգանքի տուրք է Ֆրանսիայի մեծագույն երաժշտական ​​և մշակութային գործիչներից մեկի՝ Շառլ Ազնավուրի ստեղծագործական ժառանգությանը:

Հայաստանի ԱԳՆ-ն արձագանքել է ԱՄՆ-ում իսրայելցի դիվանագետների սպանությանը
 Ուրբաթ, 23 Մայիսի 2025, 11:16

Արմինֆո.  Հայաստանի ԱԳՆ-ն արձագանքել է ԱՄՆ-ում իսրայելցի դիվանագետների սպանությանը:

Եվրածառայության գլխավոր քարտուղարն Ալիևի օգնականի հետ քննարկել է հայ-ադրբեջանական կարգավորումը
 Ուրբաթ, 23 Մայիսի 2025, 11:14

Արմինֆո.  Եվրոպական արտաքին կապերի ծառայության  (EEAS) գլխավոր քարտուղար Բելեն Մարտինես Կարբոնելն Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ քննարկել է հայ-ադրբեջանական կարգավորումը: Այդ մասին Կարբոնելը հաղորդել է Twitter-ի (X) իր էջում:

Հայաստան գալը երբեք ուշ չէ. AVC կազմակերպությունն ու "Վերադարձ Հայաստան" հիմնադրամն աջակցում են կենսաթոշակառուների հայրենադարձմանը
 Հինգշաբթի, 22 Մայիսի 2025, 19:00

Արմինֆո. Հրայր Հովնանյան ընտանեկան հիմնադրամը ֆինանսավորում է հինգ հասարակական կազմակերպություն Հայաստանում՝ ներառյալ «Դեպի Հայք», HIKEArmenia, «Հայաստան ծրագիր», «Հայ կամավորների միություն» (AVC) և «Վերադարձ Հայաստան» կազմակերպությունները։ Նշված բոլոր հաստատությունները խրախուսում են ինչպես սփյուռքահայ, այնպես էլ այլազգի անձանց այցը Հայաստան՝ երկիրն ավելի լավ ճանաչելու համար։

ՔԿ. 2020թ. նոյեմբերի 10-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների փաստի առնչությամբ ձերբակալվել է ևս 9 անձ
 Հինգշաբթի, 22 Մայիսի 2025, 16:55

Արմինֆո.ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում շարունակվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Կառավարության և Ազգային ժողովի վարչական շենքերում և այլ վայրերում զանգվածային անկարգություններ կազմակերպելու, դրանց մասնակցելու, զանգվածային անկարգությունների ժամանակ մասնակիցների կողմից իշխանության ներկայացուցիչների օրինական պահանջներին ակտիվորեն չենթարկվելու կամ անձանց նկատմամբ բռնություն կիրառելու կոչերի, իշխանությունը զավթելուն, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի, ինչպես նաև Ազգային ժողովին և Կառավարությանը պարտադրելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Արցախի թեմի առաջնորդը նշել է երկու առանցքային պայման հայերի Արցախ վերադարձի համար
 Հինգշաբթի, 22 Մայիսի 2025, 15:05

Արմինֆո. Արցախ վերադառնալու համար կա երկու կարեւորագույն հանգամանք. առաջինը՝ պահպանել արցախահայության միասնությունը, անկախ նրանից, թե որտեղ է նա ապրում, երկրորդը՝ ամեն գնով պահել Արցախի պետականությունը: Այդ մասին հայտարարել է Արցախի թեմի առաջնորդ Վրթանես Աբրահամյանը՝ Արցախի կառավարության անդամների հետ հանդիպմանը:

Հայաստանում Խաղաղության կորպուսի 30-րդ խմբի կամավորները երդվել են
 Հինգշաբթի, 22 Մայիսի 2025, 14:02

Արմինֆո.Հայաստանում Խաղաղության կորպուսի կամավորների 30-րդ խմբի կամավորները երդվել են Երևանում կայացած հանդիսավոր արարողության ժամանակ:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը խոստանում է պարտավորեցնել շինարարներին և հանքերի սեփականատերերին օգտագործել փոշեճնշիչ սարքավորումներ
 Հինգշաբթի, 22 Մայիսի 2025, 13:50

Արմինֆո.  Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է Մթնոլորտային օդի պահպանության բնագավառում 2025-2030 թթ. համալիր միջոցառումների ծրագիրը, որի նպատակը մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի համակարգի արդիականացումն է և միջազգային չափանիշներին համապատասխանեցումը:

Ադրբեջանի ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ-ի գործընկերոջ հետ
 Հինգշաբթի, 22 Մայիսի 2025, 12:43

Արմինֆո.  Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) արտաքին գործերի նախարար Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահայանի հետ:

Առողջապահության փոխնախարար. Երկարաժամկետ հեռանկարում հոգեկան առողջության հետ կապված աճող մարտահրավերներին արձագանքը մնում է հակամարտության ամենաթերագնահատված հետևանքներից մեկը։
 Հինգշաբթի, 22 Մայիսի 2025, 12:38

Արմինֆո.  Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Ժնևում ընթացող Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) 78-րդ առողջապահական համաշխարհային վեհաժողովին:

Հայաստանը կմիանա ԱՄԿ աշխատանքի ոլորտում բռնության և ոտնձգությունների վերացման մասին կոնվենցիային
 Հինգշաբթի, 22 Մայիսի 2025, 12:00

Արմինֆո.  ՀՀ կառավարությունը մայիսի 22-ին հավանություն է տվել Աշխատանքի միջազգային կազմակերպության «Բռնության և ոտնձգության մասին կոնվենցիա, 2019թ. (թիվ 190)» կոնվենցիան վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:

Հայ փարձագետ. Վրաստանի դեսպանատան առջև կազմակերպված ցույցը փաստում է այն, որ Հայաստանի քաղաքացիներն արդեն համարում են, որ չունեն պետություն
 Չորեքշաբթի, 21 Մայիսի 2025, 18:58

Արմինֆո.Վրաստանի դեսպանատան առջև կազմակերպված ցույցը փաստում է այն, որ Հայաստանի քաղաքացիներն արդեն համարում են, որ չունեն պետություն:  Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

Սերժ Սարգսյանին նոր մեղադրանքներ են առաջադրվել. այս անգամ յուրացումների և մսխումների համար
 Չորեքշաբթի, 21 Մայիսի 2025, 17:46

Արմինֆո.Հայաստանի հակակոռուպցիոն դատարանում նոր դատավարություն է սկսվել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ, ով այս անգամ մեղադրվում է պաշտպանության նախարար եղած ժամանակ առանձնապես խոշոր չափերի յուրացումներ և մսխումներ կատարելու մեջ:

Լավրով. Ռուսաստանն աջակցում է "3+3" ձևաչափով հերթական հանդիպման անցկացմանը Հայաստանում կամ Ադրբեջանում
 Չորեքշաբթի, 21 Մայիսի 2025, 17:44

Արմինֆո. Ռուսաստանն աջակցում է "3+3" տարածաշրջանային հարթակի ձևաչափով հերթական հանդիպման անցկացմանը Հայաստանում կամ Ադրբեջանում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ մայիսի 21-ին Երեւանում Հայաստանի իր գործընկեր Արարատ Միրզոյանի հետ  բանակցությունների ամփոփիչ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Երևանի դատարանը կաշառքի համար կալանավորել է մայրաքաղաքի վարչակազմի և ՀՀ ՆԳՆ 4 աշխատակիցների
 Չորեքշաբթի, 21 Մայիսի 2025, 16:50

Արմինֆո. Նախօրեին ձերբակալված Երևանի քաղաքապետարանի, ինչպես նաև Ներքին գործերի նախարարության աշխատակիցները կալանավորվել են: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:

Գլխավոր դատախազությունը նախազգուշացնում է. խարդախները փող գողանալու նոր միջոց են մտածել
 Չորեքշաբթի, 21 Մայիսի 2025, 16:38

Արմինֆո. Դատախազությունը քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ «բջջային օպերատորների անունից» ստացվող զանգերի հիման վրա գործողություններ կատարելուց: Այդ մասին ասվում է Գլխավոր դատախազության հաղորդագրությունում:

ՔԿ. Հանցավոր կազմակերպությունը մեղադրվում է ՀՀ տարբեր բանկերից շուրջ 119 մլն դրամ հափշտակելու համար
 Չորեքշաբթի, 21 Մայիսի 2025, 16:32

Արմինֆո. ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Է.Ն.-ի կողմից ստեղծվել և մինչև 2024 թվականի հունվար ամիսը ղեկավարվել է հանցավոր կազմակերպություն, որի հիմնական նպատակը ՀՀ-ում գործող մի շարք բանկերից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով վարկային միջոց հանդիսացող գումարների հափշտակությունն է եղել: Այդ մասին հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:




Մեկնաբանվողներ
Զատուլինը ծանր ժամանակներ է կանխատեսում Հայաստանի համար՝ Փաշինյանի կուրսով շարժումը շարունակելու դեպքումԶատուլինը ծանր ժամանակներ է կանխատեսում Հայաստանի համար՝ Փաշինյանի կուրսով շարժումը շարունակելու դեպքում
TRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. ՓաշինյանTRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. Փաշինյան
Վարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջՎարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջ
Հայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծինՀայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծին
Ռուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունըՌուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունը
Թուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումըԹուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումը
Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.
Ծայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերըԾայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերը
Երևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան էԵրևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան է
Հայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրելՀայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրել
Հայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ըՀայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ը
Խոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ինԽոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ին
Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  
Արևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համարԱրևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համար
Դրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործովԴրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործով