Հայաստան է ժամանել ԱՄՆ պետքարտուղարի միջազգային միջուկային քաղաքականության և համագործակցության հարցերով  օգնականի տեղակալը
 Երկուշաբթի, 2 Հունիսի 2025, 17:15

Արմինֆո.  ԱՄՆ պետքարտուղարի միջազգային միջուկային քաղաքականության եւ համագործակցության հարցերով օգնականի տեղակալ Ալեշիա Դունկանը (Aleshia Duncan) այցով Հայաստանում է: Այդ մասին հաղորդել է Երևանում Միացյալ Նահանգների դեսպանատունը։

Հայաստանի մշակույթի ականավոր գործիչների ժամացույցները ներկայացված են մեկ հարթակում՝ "Հիշողության սլաքներ" ցուցահանդեսի շրջանակում
 Երկուշաբթի, 2 Հունիսի 2025, 11:50

Արմինֆո.  Գրականության և արվեստի թանգարանում բացվել է "Հիշողության սլաքները" բացառիկ ժամանակավոր ցուցահանդեսը, որի ընթացքում ներկայացվել են Հայաստանի մշակույթի մեծերի անձնական ժամացույցները՝ յուրաքանչյուրն իր պատմությամբ և խորհրդանիշներով:

Հայ դիզայներները մասնակցել են Indonesia Fashion Week 2025-ին
 Երկուշաբթի, 2 Հունիսի 2025, 11:30

Արմինֆո.  Հայ դիզայներները մասնակցել են Ինդոնեզիայի նորաձևության շաբաթին (Indonesia Fashion Week 2025 - IFW 2025), որը տեղի է ունեցել մայիսի 28-ից մինչեւ հունիսի 1-ը Ջակարտայում ՝ JCC միջազգային ցուցահանդեսային կենտրոնում: Ինդոնեզիայում նորաձևության այս ամենամեծ ամենամյա իրադարձությունը հավաքել էր դիզայներների ողջ աշխարհից:

Հայաստանում կանխվել է «Տելեգրամ»-ի միջոցով շուրջ 2 կգ թմրանյութ իրացնելու փորձը
 Երկուշաբթի, 2 Հունիսի 2025, 10:40

Արմինֆո.  ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հետ իրականացված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հանցավոր կազմակերպության անդամները փորձել են ձեռք բերել առանձնապես խոշոր չափերով՝ 1,9 կգ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց, որը նախատեսված է եղել «Տելեգրամ» հեռահաղորդակցման հավելվածում թմրամիջոցի իրացմամբ զբաղվող խանութ-հարթակի միջոցով իրացնելու համար։

Հայաստանում հերթական երկրաշարժն է տեղի ունեցել
 Երկուշաբթի, 2 Հունիսի 2025, 10:32

Արմինֆո.  Հունիսի 2-ին, տեղական ժամանակով ժամը 00:12-ին (Գրինվիչի ժամանակով` հունիսի 1-ին, ժամը 20։12-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.79⁰ և արևելյան երկայնության 44․39⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Լոռու մարզի Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3․0 մագնիտուդով երկրաշարժ։

Քաղաքագետ. Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, պատահականություն կամ զուգադիպություն չէ, սա նպատակաուղղված քաղաքականություն է
 Երկուշաբթի, 2 Հունիսի 2025, 10:31

Արմինֆո. Ինչի՞ համար և ինչու՞ են Հայաստանում կառավարող ուժերը հարձակվում Հայ Առաքելական Եկեղեցու վրա: Ի՞նչ խնդիրներ են նրանք լուծում: Այս հարցերը Facebook-ի իր էջից ուղղում է քաղաքագետ Կարեն Իգիթյանը:

Ամերիաբանկն արժանացել է FEAS Champions League մրցանակաբաշխության բրոնզե մրցանակին
 Շաբաթ, 31 Մայիսի 2025, 13:28

Արմինֆո. Եվրո-ասիական ֆոնդային բորսաների միության (ԵՖԲՄ) ամենամյա ConFEAS 2025 միջազգային հեղինակավոր համաժողովի շրջանակում անցկացվող FEAS Champions League մրցանակաբաշխությանն Ամերիաբանկն արժանացել է  պարտատոմսերի շուկայում ակտիվության համար տրվող բրոնզե մրցանակին՝ Bronze Award in Fixed Income Market։ Սա առաջին անգամն է, որ հայաստանյան ֆինանսաբանկային ոլորտի որևէ կազմակերպություն արժանանում է FEAS Champions League-ի հեղինակավոր մրցանակին։

Ռուսաստանի հայերի միությունն անթույլատրելի է համարում ՀԱԵ սպասավորների հասցեին վիրավորական արտահայտությունները
 Շաբաթ, 31 Մայիսի 2025, 12:10

Արմինֆո.  Ռուսաստանի հայերի միությունն անթույլատրելի է համարում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շուրթերից Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սպասավորների հասցեին հնչած վիրավորական արտահայտությունները այն օրերին, երբ աշխարհի քրիստոնյաները նշում են Տիրոջ Հարության տոնը: Այդ մասին ասվում է ՌՀՄ հայտարարությունում։

ՀՀ վարչապետը կրկին վիրավորանքներ է հնչեցրել ՀԱԵ հոգևորականների հասցեին
 Շաբաթ, 31 Մայիսի 2025, 12:08

Արմինֆո.  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում կրկին վիրավորանքներ ու սպառնալիքներ է հնչեցրել Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորականների հասցեին:

Հասարակական կազմակերպությունները պահանջում են, որպեսզի Փաշինյանը հրապարակավ ներողություն խնդրի այսօրվա գրառման համար և հեռացնի այն
 Ուրբաթ, 30 Մայիսի 2025, 17:37

Արմինֆո. Կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում գործող 10-ից ավելի ՀԿ-ներ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ ՝ կոչ անելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին դադարեցնել "կանանց շահագործումը քաղաքական հակամարտություններում":

Կառավարող ուժի պատգամավորն արդարացրել է Փաշինյանի հարձակումները ՀԱԵ վրա և նոր սպառնալիքներ հնչեցրել հոգևորականների հասցեին
 Ուրբաթ, 30 Մայիսի 2025, 15:58

Արմինֆո. Կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն արդարացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վիրավորական արտահայտությունները Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչների հասցեին և նոր սպառնալիքներ հնչեցրել հոգևորականների հասցեին: Ընդ որում, նա կոպիտ կերպով ընդգծել է, որ ինքն էլ նույն կերպ կվարվեր։

ԱԺԲ խորհուրդը ՀԱԵ հասցեին  Փաշինյանի վերջին հայհոյախոսությունները որակել է ազգային արժեքների և հաստատությունների դեմ համակարգված և դրսից կառավարվող հարձակումների մաս
 Ուրբաթ, 30 Մայիսի 2025, 15:28

Արմինֆո. Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հասցեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայհոյախոսությունները մեկուսացված դեպքեր չեն։ Դրանք մաս են կազմում ազգային արժեքների և հաստատությունների դեմ ուղղված համակարգված և դրսից կառավարվող հարձակումների։ Այդ մասին ասվում է Ազգային-ժողովրդավարական բեւեռի խորհրդի հայտարարությունում:

Գագիկ Խաչատրյանին թույլ կտան մեկնել Գերմանիա՝ վիրահատության
 Ուրբաթ, 30 Մայիսի 2025, 13:04

Արմինֆո   Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի գործով ստացվել են նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունները: Եզրակացությունն այսօր դատական նիստում ընթերցել է դատավոր Գիվի Հովհաննիսյանը, որից պարզ է դարձել, որ Խաչատրյանին անհրաժեշտ է կարճ ժամկետում վիրահատել Գերմանիայում:

Եպիսկոպոս. ՀՀ վարչապետի ակնարկը՝ իբր մեր եկեղեցիներում մահճակալներ կան, պարզապես, չի համապատասխանում իրականությանը
 Ուրբաթ, 30 Մայիսի 2025, 13:01

Արմինֆո. Հայ Առաքելական Եկեղեցու Սյունյաց թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանն արձագանքել է "չուլանացված" եկեղեցիների մասին վարչապետի հայտարարությանը:

Փաստաբան. ՀՀ վարչապետը փորձում է լռեցնել մեր Եկեղեցու արդար ձայնը՝ որպես չհայերի կողմից պետության զավթման պայմաններում հայկականության գլխավոր պաշտպան
 Ուրբաթ, 30 Մայիսի 2025, 12:38

Արմինֆո.  Մեր Եկեղեցին պետք է սկսի նիկոլ փաշինյանին նզովքի ենթարկելու գործընթաց: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:

ՀՀ ԱԺ պատգամավոր. ՀԱԵ վրա հարձակումները երկրում տեղի են ունենում ադրբեջանական կողմի հայտարարություններին զուգընթաց
 Ուրբաթ, 30 Մայիսի 2025, 12:30

Արմինֆո. Մայր Աթոռի դեմ հարձակումները վերջին մի քանի շաբաթվա ընթացքում իրենց նախապատմությունն ունեն: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ընդդիմադիր "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ մեկնաբանելով վերջին օրերին հայ հոգևորականների հասցեին Հայաստանի իշխանությունների հնչեցրած քննադատական հայտարարությունները:

Թվում էր՝ ավելի վատ չի կարող լինել. Փաշինյանն անպարկեշտ վիրավորանք է հրապարակել եպիսկոպոսի հասցեին, իսկ նրա կինը հոգևորականներին անվանել է մանկապիղծներ
 Ուրբաթ, 30 Մայիսի 2025, 11:14

Արմինֆո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղ առավոտյան ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում անպարկեշտ վիրավորանք է հրապարակել եպիսկոպոսի հասցեին. «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես»։

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետն ու նրա հետ փոխկապակցված 9 անձ հրավիրվել են դատախազության
 Հինգշաբթի, 29 Մայիսի 2025, 17:23

Արմինֆո.  Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (այժմ՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտե) նախկին պետ Արտյոմ Մովսեսյանին և նրա հետ փոխկապակցված 9 անձի 2025թ. մայիսի 30-ին հրավիրել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ ծանոթանալու իրենց պատկանող գույքի առնչությամբ իրականացված ուսումնասիրության նյութերին:

Factsheet on the Astana International Forum
 Հինգշաբթի, 29 Մայիսի 2025, 16:02

Արմինֆո.Overview:On 29–30 May 2025, Kazakhstan is hosting the Astana International Forum (AIF) under the theme “Connecting Minds, Shaping the Future.” The Forum serves as a global platform for dialogue and cooperation on today’s most pressing challenges.

Մայրաքաղաքի դատարանն արդարացրել է պաշտոնեական դիրքի չարաշահման համար մեղադրվող Դավիթ Սանասարյանին
 Հինգշաբթի, 29 Մայիսի 2025, 15:13

Արմինֆո.  Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը արդարացման դատավճիռ է կայացրել Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) նախկին պետ Դավիթ Սանասարյանի նկատմամբ, ով մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Դատավարությունը տևել է 5,5 տարի։ Դատարանը որոշել է արդարացնել Սանասարյանին՝  հանցակազմի բացակայության առնչությամբ:




Մեկնաբանվողներ
Զատուլինը ծանր ժամանակներ է կանխատեսում Հայաստանի համար՝ Փաշինյանի կուրսով շարժումը շարունակելու դեպքումԶատուլինը ծանր ժամանակներ է կանխատեսում Հայաստանի համար՝ Փաշինյանի կուրսով շարժումը շարունակելու դեպքում
TRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. ՓաշինյանTRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. Փաշինյան
Վարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջՎարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջ
Հայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծինՀայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծին
Ռուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունըՌուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունը
Թուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումըԹուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումը
Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.
Ծայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերըԾայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերը
Երևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան էԵրևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան է
Հայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրելՀայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրել
Հայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ըՀայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ը
Խոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ինԽոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ին
Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  
Արևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համարԱրևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համար
Դրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործովԴրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործով