ԱԱԾ-ը հերքում է ադրբեջանցիների կողմից սյունեցի պատանիների առևանգման մասին տեղեկությունը
 Շաբաթ, 7 Հունիսի 2025, 12:27

Արմինֆո.  Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) նոր մանրամասներ է ներկայացրել Սյունիքի մարզի Տեղ համայնքից երկու դեռահասների մասին, ովքեր նախօրեին հայտնվել էին ադրբեջանական կողմում:

Փոխքաղաքապետը ներկայացրել է "Մետրո Աջափնյակ" նախագծի մանրամասները. շինարարությունը նախատեսվում է սկսել տարեվերջին կամ 2026թ. սկզբին
 Ուրբաթ, 6 Հունիսի 2025, 17:23

Արմինֆո. Ներկայումս Երևանի մետրոպոլիտենի «Աջափնյակ» 11-րդ կայարանի կառուցման նախագիծը պետական համալիր փորձաքննություն ավարտական փուլում է, ինչին զուգընթաց մշակվում է ներդրումային նախագիծ' շինարարության ֆինանսավորման և հարակից ծախսերի վերաբերյալ որոշում կայացնելու համար: Այս մասին հաղորդել է Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը՝ ելույթ ունենալով Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովում: Ընդ որում, նա նշել է, որ քաղաքապետարանը քննարկում է նախագծի ֆինանսավորման մի քանի մոդել. ուղղակի, միջազգային ֆինանսական կազմակերպությունների փոխառու միջոցներ, շինարարական ընկերությունների ներգրավում ՝ ֆինանսավորման եւ իրականացման համալիր առաջարկով:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է նախաձեռնել հոգևորականների հասցեին Փաշինյանի հայհոյախոսության առնչությամբ
 Ուրբաթ, 6 Հունիսի 2025, 17:16

Արմինֆո. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հունիսի 4-ին ստացել է Հայաստանի փաստաբանների ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանի դիմումը՝ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչների հասցեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ: Այդ մասին հունիսի 6-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Մարիամ Գալստյանը ։

Երևանի քաղաքապետարանը հերքում է ավտոկայանատեղի վճարի չեղարկման մասին լուրերը
 Ուրբաթ, 6 Հունիսի 2025, 17:02

Արմինֆո. Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը շտապեց հերքել ավտոկայանատեղերի վճարի չեղարկման մասին լուրերը: Մինչդեռ մայրաքաղաքի վարչակազմի ընդդիմախոսները հայտնել են "կարմիր գծի" գների բարձրացումը չեղյալ ճանաչելու մասին ՝ հիմնվելով դատարանի որոշման վրա:

Ադրբեջանական զինված ծառայողները Սյունիքի մարզի Տեղ համայնքից երկու անչափահաս տղաների տարել են անհայտ ուղղությամբ. Թաթոյան
 Ուրբաթ, 6 Հունիսի 2025, 16:37

Արմինֆո.Ադրբեջանական զինված ծառայողները ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքից երկու անչափահաս տղաներին արդեն իսկ տարել են անհայտ ուղղությամբ։ Այդ մասին հաղորդել է Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը՝ «Ֆեյսբուքի»  իր էջում:

Լատվիայի Սեյմի պատգամավորները հերքել են հայ ռազմագերիների վերաբերյալ ադրբեջանական կեղծիքը
 Ուրբաթ, 6 Հունիսի 2025, 16:10

Արմինֆո.Լատվիայի Սեյմի պատգամավորները հերքել են հայ ռազմագերիների վերաբերյալ ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած տեղեկատվությունը: Այդ մասին ասվում է ԱԺ անկուսակցական պատգամավոր, Հայաստան–Լատվիա բարեկամության խորհրդարանական խմբի անդամ Թագուհի Թովմասյանի՝ ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրությունում:

Արդարադատության նախարարը ՀԱԵ ներքին գործերին միջամտություն չի տեսնում, բայց խնդիր է տեսնում, որ եկեղեցին զբաղվում է քաղաքականությամբ
 Ուրբաթ, 6 Հունիսի 2025, 16:06

Արմինֆո.  Հայաստանյայց Առաքելական Եկեղեցում (ՀԱԵ) առկա խնդիրների բարձրաձայնումը չի նշանակում միջամտություն եկեղեցու գործերին և պետության կողմից Եկեղեցու առանձնացված կարգավիճակի խախտում։ Նման կարծիք է հայտնել Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ հունիսի 6-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում։

Հայաստանի դպրոցները հրավիրվում են մրցույթի՝ իրենց ժամանակակից տեխնիկայով հագեցնելու համար
 Ուրբաթ, 6 Հունիսի 2025, 14:31

Արմինֆո.  «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամը «Աշխարհացույց» կրթական ծրագրի շրջանակում 2023 թվականից իրականացնում է հանրակրթական դպրոցներին ժամանակակից տեխնիկայով զինելու «Սմարթ-էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին» մրցույթ-ծրագիրը։ Ծրագրի արդյունքում ՀՀ մարզերի և Երևան քաղաքի 140 հանրակրթական դպրոց շահել է նորագույն ինտերակտիվ հեղուկ-բյուրեղային էկրան։

Հայաստանի երկու անչափահաս քաղաքացիներ մոլորվել են եւ հայտնվել Ադրբեջանի տարածքում․ ԱԱԾ
 Ուրբաթ, 6 Հունիսի 2025, 14:21

Արմինֆո.  Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի տարածքում: Այդ մասին հաղորդել է Հայաստանի ԱԱԾ մամուլի կենտրոնը:

«Գեղարդ» հիմնադրամ. Ադրբեջանը հայկական կրոնական ու մշակութային ժառանգության 14 վայր է ոչնչացրել է Արցախում
 Ուրբաթ, 6 Հունիսի 2025, 13:10

Արմինֆո. ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովի (USCIRF) կազմակերպած «Կրոնական ազատության պայմաններն Ադրբեջանում» թեմայով լսումների առանցքային թեմաներից մեկը եղել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ղեկավարության կողմից հայկական կրոնական ժառանգության ոչնչացման ու յուրացման հարցը։

Դատարանը կասեցրել է Երևանում ավտոմեքենաների կայանման վճարների թանկացման որոշումը
 Ուրբաթ, 6 Հունիսի 2025, 11:45

Արմինֆո.  Դատարանը կասեցրել է Երևանում կարմիր և կապույտ կետագծերում ավտոմեքենաների կայանման վճարների թանկացման որոշումը: Այդ մասին սոցցանցում հաղորդել էԵրևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանը: Ներկայումս կայանման համար գումարի գանձումն իրականացվում է օրենքի խախտմամբ, պնդում են իրավագետները։

Քաղաքագետ. Հայաստանի կառավարության ղեկավարն իր քայլերում առաջնորդվում է "ոչ մի հանդարտ օր" փիլիսոփայությամբ
 Ուրբաթ, 6 Հունիսի 2025, 11:44

Արմինֆո. «Կառավարության ղեկավարը, վերջին օրերին լկտի բառապաշարով Սրբազաններին, Վեհափառին անդրադառնալուց հետո, երեկ անցում կատարեց Վ. Օսկանյանի և Ռ. Քոչարյանի վրա, «ոչ մի հանդարտ օր» փիլիսոփայությամբ», - գրում է "Այլընտրանքային նախագծեր" խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։

ԱԳ նախարարի կինը նշանակվել է "Ներդրումների աջակցման կենտրոն" հիմնադրամի տնօրեն
 Ուրբաթ, 6 Հունիսի 2025, 11:11

Արմինֆո.  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի կինը ՝ Գոհար Աբաջյանը, նշանակվել է "Ներդրումների աջակցման կենտրոն" (Enterprise Armenia) հիմնադրամի տնօրեն: Այդ մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը:

Միրզոյան. COP 29-ից հետո մեզ չի հաջողվել Ադրբեջանի հետ քննարկել հայ ռազմագերիների ճակատագիրը
 Հինգշաբթի, 5 Հունիսի 2025, 18:48

Արմինֆո.  Հայ ռազմագերիների հարցի վերջին էական քննարկումը տեղի է ունեցել Բաքվում ՄԱԿ Կլիմայի փոփոխության համաժողովի (COP 29) շրջանակներում: Այդ մասին հունիսի 5-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՝ անդրադառնալով հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերին։

Ռուբեն Վարդանյանի փաստաբանը լուրջ իրավական խախտումներ է բացահայտել ադրբեջանական կողմի մեղադրական նյութերում
 Հինգշաբթի, 5 Հունիսի 2025, 18:16

Արմինֆո. Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի փաստաբան Աբրահամ Բերմանը լուրջ թերություններ է հայտնաբերել ադրբեջանական կողմի ներկայացրած մեղադրական նյութերում և պահանջել է մանրակրկիտ դատական քննություն անցկացնել: Այդ մասին ասվում է բարերարի ընտանիքի տարածած հաղորդագրության մեջ, որում ներկայացված են փաստաբանի մեկնաբանությունները մեղադրական եզրակացության վերաբերյալ:

ՀՀ գլխավոր դատախազություն. 2018-2024թթ. պետությանը վերադարձվել է շուրջ 536,2 մլն դոլար
 Հինգշաբթի, 5 Հունիսի 2025, 16:22

Արմինֆո.  Իր ստեղծման օրվանից՝ 2024 թվականի դեկտեմբերի 5-ից ի վեր բռնագանձված միջոցների միասնական հաշվին մուտքագրվել է 16 մլրդ 953 մլն 382 հազար դրամ, որը համարժեք է 44 մլն 177 հազար ԱՄՆ դոլարին: Այդ մասին հունիսի 5-ին կառավարության հերթական նիստում հաղորդել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

ՆԳ նախարար. 2024 թվականին ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել շուրջ 426 կգ թմրամիջոց
 Հինգշաբթի, 5 Հունիսի 2025, 16:19

Արմինֆո.  Հայաստանում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությանն առնչվող իրավիճակը մտահոգիչ է, սակայն վերջին տարիներին պետական քաղաքականության փոփոխության արդյունքում արձանագրվել են որոշակի դրական միտումներ: Այդ մասին հունիսի 5-ին կառավարության նիստում հայտարարել է հանրապետության ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։

Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ՀՀ վարչապետի գրառումներում ՀԱԵ հասցեին վիրավորանք չկա
 Հինգշաբթի, 5 Հունիսի 2025, 16:16

Արմինֆո.  ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումներում ՀԱԵ հասցեին վիրավորանք չկա:

Cashback Արդշինբանկի բոլոր Mastercard քարտապաններին
 Հինգշաբթի, 5 Հունիսի 2025, 15:12

Արմինֆո.  Արդշինբանկը կանցկացնի «Cashback Mastercard բոլոր քարտապաններին» ակցիան՝ նշանավորելով ամառը ևս մեկ հաճելի և օգտակար համագործակցությամբ:

Կառավարության շենքի մոտ միանգամից երկու բողոքի ակցիա է ընթանում
 Հինգշաբթի, 5 Հունիսի 2025, 15:03

Արմինֆո.  Կառավարության շենքի մոտ միաժամանակ երկու բողոքի ակցիա է ընթանում։ Դրանցից մեկը կազմակերպել են Պռոշյան գյուղի բնակիչները, ովքեր կրկին դեմ են հանդես գալիս տրանսպորտային սպասարկման փոփոխություններին։




Մեկնաբանվողներ
Զատուլինը ծանր ժամանակներ է կանխատեսում Հայաստանի համար՝ Փաշինյանի կուրսով շարժումը շարունակելու դեպքումԶատուլինը ծանր ժամանակներ է կանխատեսում Հայաստանի համար՝ Փաշինյանի կուրսով շարժումը շարունակելու դեպքում
TRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. ՓաշինյանTRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. Փաշինյան
Վարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջՎարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջ
Հայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծինՀայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծին
Ռուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունըՌուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունը
Թուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումըԹուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումը
Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.
Ծայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերըԾայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերը
Երևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան էԵրևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան է
Հայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրելՀայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրել
Հայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ըՀայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ը
Խոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ինԽոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ին
Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  
Արևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համարԱրևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համար
Դրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործովԴրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործով