Փորձագետ. Սամվել Կարապետյանի կալանավորումը լրջագույն հետեւանքներ է ունենալու Հայաստանի համար
 Երեքշաբթի, 24 Հունիսի 2025, 11:10

Արմինֆո.  Սամվել Կարապետյանի կալանավորումը և դրա իրականացման մեխանիզմը (ֆեյսբուքյան հրահանգ՝ ուղղորդվող անզուսպ գրառումներով) կարող են ունենալ ծանր մակրոհետևանքներ։ Նման տեսակետ է հայտնել փորձագետ, "Այլընտրանքային նախագծեր" խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Սամվել Կարապետյանի կալանավորման առաջիկա հետևանքներին:

ADX-ի գլխավոր տնօրեն.  Tabadul-ը տարածաշրջանային կապիտալի հոսքերը վերափոխելու առանցքային գործիք է
 Երեքշաբթի, 24 Հունիսի 2025, 10:27

Արմինֆո.Կոնվերս Բանկը Հայաստանում բորսայական առևտրով զբաղվող առաջին և դեռևս միակ ֆինանսական կառույցն է, որը Հայաստանի ֆոնդային բորսայի միջոցով միացել է Tabadul տարածաշրջանային հաբին և դարձել դրա լիիրավ անդամ: Իսկ ConFEAS 2025-ի ժամանակ դարձել է նաև Հայաստանում հարթակի միջոցով կատարված առաջին գործարքի մասնակիցը:

Կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնն այս տարի կանցկացվի երկու քաղաքներում
 Երկուշաբթի, 23 Հունիսի 2025, 17:27

Արմինֆո. Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 8-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի հունիսի 26-30-ը Երևանում և Սիսիանում։

Վրաստանի ներքին գործերի նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
 Երկուշաբթի, 23 Հունիսի 2025, 16:21

Արմինֆո. Վրաստանի ներքին գործերի նախարար Գելա Գելաձեի գլխավորած պատվիրակությունը հունիսի 23-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի ուղեկցությամբ:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հաղորդագրության համաձայն, հյուրերին դիմավորել է ՀՑԹԻ թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը:

Ամիր Նադերին կգլխավորի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի Տարածաշրջանային մրցույթի ժյուրին
 Երկուշաբթի, 23 Հունիսի 2025, 15:31

Արմինֆո.  Երևանի «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնի պատվոր հյուրը և Տարածաշրջանային մրցույթի ժյուրիի նախագահն է Ամիր Նադերին։

Ամերիաբանկի MyInvest հարթակն ուղիղ հասանելիություն է ստացել AMXTrader առևտրային համակարգին
 Երկուշաբթի, 23 Հունիսի 2025, 14:56

Արմինֆո. Ամերիաբանկը դարձավ Հայաստանի առաջին բանկը, որն իր ներդրումային հաճախորդներին հնարավորություն է տալիս MyInvest հարթակի միջոցով ուղիղ հասանելիություն ունենալ Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX)՝ AMXTrader առևտրային համակարգին։ Այս նշանակալի իրադարձությունը նշանավորվեց բորսայական ավանդական զանգի հնչեցմամբ։

Հայաստանում նշել են Փաշինյանի Թուրքիա այցի առաջին "ծաղիկների" նշմարումը. ԻՀԿ-ը տարածքային պահանջներ է ներկայացնում Երեւանին
 Երկուշաբթի, 23 Հունիսի 2025, 10:54

Արմինֆո.  Առաջին անգամ Իսլամական համագործակցության կազմակերպությունն (ԻՀԿ) պաշտպանել է "համակարգված և բռնի տեղահանված" ադրբեջանցիների ՝ Հայաստան "վերադարձի" իրավունքը: Այդ մասին փաստում է քաղաքագետ Կարեն Իգիթյանը։

Կարապետյանը՝ "Արմավիրի" ՔԿՀ-ց. ներկայիս իշխանություններին հաջողվել է հասնել պետության արտաքին անվտանգության լիակատար ոչնչացման
 Երկուշաբթի, 23 Հունիսի 2025, 10:53

Արմինֆո.  Ռուսաստանաբնակ հայազգի գործարար, "Տաշիր" ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանն իր իրավաբանական թիմի միջոցով երրորդ նամակն է տարածել "Արմավիր" քրեակատարողական հիմնարկից:

Մեծ Բրիտանիայի խորհրդարանականներն աջակցում են Լեռնային Ղարաբաղի հարցով Շվեյցարիայի խաղաղ նախաձեռնությանը
 Ուրբաթ, 20 Հունիսի 2025, 16:40

Արմինֆո.Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամներ Ջիմ Շենոնը եւ լորդ Էլթոնը՝ Լիվերփուլից, հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ դավաանանքի կամ համոզմունքների միջազգային ազատության համակուսակցական խորհրդարանական խմբի (APPG FoRB) անունից  հավանություն տալով Լեռնային Ղարաբաղի հարցով Շվեյցարիայի խաղաղ նախաձեռնությանը:

Ռուսաստանցի փորձագետ. Հայ-թուրքական "կարգավորումն" ընթանում է փաստացի և Անկարայի թելադրանքով
 Ուրբաթ, 20 Հունիսի 2025, 15:02

Արմինֆո. Հայ-թուրքական "կարգավորումն" ընթանում է փաստացի և Անկարայի թելադրանքով։ Այս կարծիքին է ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։

Հավանության է արժանացել անապահով ընտանիքներին աջակցության ծրագիրը՝ նրանց անդամների կողմից վարձատրվող հասարակական աշխատանքներ կատարելու միջոցով
 Ուրբաթ, 20 Հունիսի 2025, 14:07

Արմինֆո.Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, գործադիրը հաստատել է Անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անձանց վարձատրվող հասարակական աշխատանքի դիմաց աջակցության տրամադրման ծրագիրը:

Իրանում Վրաստանի դեսպանությունը խորհուրդ է տվել հայրենակիցներին հեռանալ Իրանից՝ Հայաստանի տարածքով
 Ուրբաթ, 20 Հունիսի 2025, 10:47

Արմինֆո.  Իրանում Վրաստանի դեսպանությունը խորհուրդ է տվել հայրենակիցներին ցամաքային  ճանապարհով հեռանալ Իրանից՝ Ադրբեջանի (Աստարա), Հայաստանի (Նորդուզ), Թուրքիայի (Բազարգան) և Թուրքմենստանի (Բաջիրանի) հետ սահմանային անցումներով: Այդ մասին հաղորդում է "Նովոստի Գրուզիա"-ն։

"Ոսկե ծիրանը" հայտնել է առաջին պատվավոր հյուրի անունը
 Հինգշաբթի, 19 Հունիսի 2025, 19:10

Արմինֆո. Ոսկե ծիրան 22-րդ միջազգային կինոփառատոնի միջազգային մրցութային ծրագրի ժյուրիի նախագահն է Կաննի կինոփառատոնի և Սեզարի մրցանակակիր, մավրիտանացի վարպետ Աբդերահման Սիսակոն` համաշխարհային կինոյում մարդկային արժանապատվության, կարեկցանքի, արդարության և հանդուրժողականության ամենազգայուն ձայներից մեկը։ Առաջին անգամ Ոսկե ծիրանը կպատվի աֆրիկացի ռեժիսորի։  Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են կինոփառատոնի մամուլի ծառայությունից:

Կայացել է ԱրարատԲանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը
 Հինգշաբթի, 19 Հունիսի 2025, 17:59

Արմինֆո.  2025-ի հունիսի 19-ին «Դվին» հյուրանոցային համալիրի «Հարթակ հոլլ» դահլիճում կայացավ ԱրարատԲանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը: «ԱրարատԲանկը 2024թ․-ին ամրապնդել է իր դիրքը՝ որպես վստահելի, մրցունակ, ռազմավարական առաջնահերթությունների ուղղությամբ կայուն զարգացում ապահովող ֆինանսական հաստատություն»,- անցած տարվա գործունեության արդյունքներն ամփոփելիս նշել է  ԱրարատԲանկի վարչության նախագահ Մհեր Անանյանը։ 

ՔՊ պատգամավոր. Փաշինյանի և Էրդողանի հանդիպման օրակարգում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն է
 Հինգշաբթի, 19 Հունիսի 2025, 16:37

Արմինֆո.Կարծում եմ, որ Թուրքիայի հետ պետք է խոսել և հասկանալ միմյանց։ Լրագրողներին նման կարծիք հայտնել է "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի առաջիկա այցը Թուրքիա՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպելու նպատակով։

Փաշինյանը հաստատակամորեն բռնել է Ուկրաինայի և Մոլդովայի ուղին. ռուս քաղաքագետ
 Հինգշաբթի, 19 Հունիսի 2025, 15:49

Արմինֆո.Հաշվի առնելով Հայ Առաքելական Եկեղեցու բարձր հեղինակությունը հասարակության շրջանում, հատկապես, նրա հայրենասիրական թևի շրջանում, Նիկոլ Փաշինյանը որոշել է արհեստական առիթ ստեղծել հենց քրիստոնեական արժեքների և Ռուսաստանի հետ Հայաստանի կառուցողական հարաբերությունների զարգացման կողմնակիցների շրջանում քաղաքական ընդդիմախոսներին մաքրելու համար: Այդ մասին իր կարծիքն է հայտնել քաղաքագետ Ալեքսանդր Մատյուշինը՝ EADaily-ին։

«Պետությունը ես եմ» կամ ինչպես է Փաշինյանը ֆորպոստ երկրի վարչապետից վերածվել լիարժեք վարչապետի
 Հինգշաբթի, 19 Հունիսի 2025, 15:46

Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ ինքը լիարժեք վարչապետ է դարձել միայն 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, որով միանձնյա որոշմամբ Արցախը պաշտոնապես ճանաչել է Ադրբեջանի մաս: Այդ ճանաչումը ճակատագրական էր Արցախի և հայ ժողովրդի համար։

Ապագայի գրավական. "Կերոն" հիմնադրամը կօգնի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի շարքերն անհրաժեշտ երաժիշտներով համալրման հարցում
 Հինգշաբթի, 19 Հունիսի 2025, 15:25

Արմինֆո."Կերոն" հիմնադրամն իր Talent Pool (տաղանդների հիմնադրամ) ծրագրի շրջանակում Հայաստան կհրավիրի տաղանդավոր երաժիշտների, այլ երկրների մասնագետների՝ ապրելու, աշխատելու և իրենց փորձով կիսվելու,  ովքեր կհամալրեն ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի շարքերը:

"Վերածնվող Արցախը"-ի ակցիան կառավարության դիմաց. Հայաստանի իշխանությունների խոստումները արցախցիների շարժումը թուլացնելու և նրանց՝ երկիրը լքել հարկադրելու փորձ է
 Հինգշաբթի, 19 Հունիսի 2025, 15:00

Արմինֆո.  Արցախցիները պետք է գիտակցեն, որ իրավիճակը, որում հայտնվել են, արդյունք է Հայաստանի կառավարության խոստումների, որոնք տրվել են սկսված շարժումը թուլացնելու նպատակով: Այդ մասին հունիսի 19-ին կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարել է "Վերածնվող Արցախ" շարժման համակարգող, Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի նախկին անդամ Անաստաս Իսրայելյանը։

ԶԼՄ. Փաշինյանը Թուրքիայում համաձայնություն կտա ռուսական 102-րդ ռազմակայանի դուրսբերմանը և 300 հազար ադրբեջանցիների «վերադարձին» Հայաստան
 Հինգշաբթի, 19 Հունիսի 2025, 13:30

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Թուրքիա այցի ընթացքում, հնարավոր է, կնքվի խաղաղության շուրջ համաձայնագիր կամ ստորագրվի նախնական փաստաթուղթ։ Այդ մասին գրում է "Հրապարակ" թերթը։




Մեկնաբանվողներ
Զատուլինը ծանր ժամանակներ է կանխատեսում Հայաստանի համար՝ Փաշինյանի կուրսով շարժումը շարունակելու դեպքումԶատուլինը ծանր ժամանակներ է կանխատեսում Հայաստանի համար՝ Փաշինյանի կուրսով շարժումը շարունակելու դեպքում
TRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. ՓաշինյանTRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. Փաշինյան
Վարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջՎարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջ
Հայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծինՀայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծին
Ռուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունըՌուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունը
Թուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումըԹուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումը
Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.
Ծայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերըԾայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերը
Երևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան էԵրևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան է
Հայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրելՀայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրել
Հայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ըՀայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ը
Խոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ինԽոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ին
Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  
Արևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համարԱրևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համար
Դրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործովԴրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործով