Հայաստանի նախկին վարչապետը հանդես է եկել ի պաշտպանություն կալանավորված Սամվել Կարապետյանի
 Ուրբաթ, 4 Հուլիսի 2025, 10:33

Արմինֆո. Հայաստանի նախկին վարչապետ և "ՀայՌուսգազարդ" ՓԲԸ նախկին գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը հանդես է եկել ի պաշտպանություն "Տաշիր" ընկերությունների խմբի կալանավորված նախագահ Սամվել Կարապետյանի:

ՌՀՄ ղեկավար. Հայաստանի իշխանությունների գործողությունները սպանում են բիզնեսը եւ կհանգեցնեն երկրում ներդրումների արտահոսքի
 Ուրբաթ, 4 Հուլիսի 2025, 10:10

Արմինֆո. Իշխանությունների վերաբերմունքը ՝ ահաբեկումը, ապօրինի ազգայնացումը և այլն, սպանում է բիզնեսը և բերում նրան, որ բիզնեսն ընդհանրապես ներդրումներ չի անի Հայաստանում։ Այս կարծիքին է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։

Սամվել Կարապետյանը կալանքի տակ էլ հազար անգամ ավելի ազատ է, քան Հայաստանի իշխանությունները. "Տաշիր" ԸԽ ղեկավարի որդի
 Հինգշաբթի, 3 Հուլիսի 2025, 19:50

Արմինֆո. Գործարար Սամվել Կարապետյանը, անգամ կալանքի տակ գտնվելով, հազար անգամ ավելի ազատ է, քան Հայաստանի իշխանությունները։ Այդ մասին իր տեսաուղերձում հայտարարել է նրա որդին՝ Սարգիս Կարապետյանը։

Երևանում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Բելգիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև
 Հինգշաբթի, 3 Հուլիսի 2025, 16:55

Արմինֆո. Հուլիսի 2-ին Երևանում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Բելգիայի Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև։ Խորհրդակցությունները վարել են ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Բելգիայի ԱԳ նախարարության երկկողմ հարաբերությունների գլխավոր տնօրեն Բիրգիտ Սթիվենսը։

ՀՀ ՔԿ. Կալանավորները խարդախությամբ զբաղվել են հենց բանտից
 Հինգշաբթի, 3 Հուլիսի 2025, 16:09

Արմինֆո. ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարության ՔԿՀ-ների կալանավորներ Վ.Ս.-ն և Մ.Գ.-ն հափշտակություններ կատարելու նպատակով ստեղծել և ղեկավարել են հանցավոր կազմակերպություն՝ դրանում նյութապես շահագրգռելու միջոցով մասնակից դարձնելով մի շարք անձանց: Այդ մասին հաղորդում է ՔԿ մամուլի ծառայությունը:

Արդշինբանկում ամփոփվեց Mastercard Business քարտապանների համար կազմակերպված խաղարկությունը
 Հինգշաբթի, 3 Հուլիսի 2025, 12:34

Արմինֆո.  Հունիսի 16-ին Արդշինբանկն ամփոփեց Mastercard Business քարտապանների համար կազմակերպված խաղարկությունը։  Բանկի Youtube-յան պաշտոնական ալիքում կազմակերպվեց և անցկացվեց նվերների օնլայն խաղարկություն (https://www.youtube.com/live/N73Ho9ApFIs)։ Պատահականության սկզբունքով ընտրված հաջողակները շահեցին 3 հատ Apple MacBook Air 13 M4, իսկ գլխավոր մրցանակն էր 5-օրյա ուղևորություն դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ՝ երկու անձի համար։

ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամը 9,6 մլն դոլար դրամաշնորհ կհատկացնի Հայաստանին
 Հինգշաբթի, 3 Հուլիսի 2025, 12:13

Արմինֆո.  Կառավարության այօրվա նիստում հավանություն է տրվել «ՀՀ-ի և ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի միջև ստորագրված 2015 թ. հուլիսի 7-ի շրջանակային համաձայնագրում և կից դրամաշնորհային կանոնակարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նամակ-համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին:

Փաշինյանը պահանջել է Ամենայն հայոց կաթողիկոսի արտահերթ ընտրության անցկացում
 Հինգշաբթի, 3 Հուլիսի 2025, 10:39

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյան պահանջում է Ամենայն հայոց կաթողիկոսի արտահերթ ընտրության անցկացում։

Թուրքիայում առաջարկել են Հայաստանի հետ սահմանի անցակետը վերանվանել "Թալեաթ փաշա"
 Հինգշաբթի, 3 Հուլիսի 2025, 10:36

Արմինֆո.  Թուրքիայի IYI ("Լավ" ) կուսակցությունը Հայաստանի հետ սահմանին գտնվող "Ալիջան" անցակետը "Թալեաթ փաշայի սահմանային անցակետ" վերանվանելու առաջարկ է ներկայացրել Թուրքիայի ազգային մեծ ժողով: Այդ մասին հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները՝ հրապարակելով անցակետի լուսանկարը։

ԶԼՄ. Ալիևն ու Փաշինյանը հուլիսին կհանդիպեն Դուբայում՝ խաղաղության գործընթացի շրջանակում
 Հինգշաբթի, 3 Հուլիսի 2025, 10:33

Արմինֆո.  Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այս ամսվա վերջին պետք է հանդիպեն Դուբայում, քանի որ երկու երկրները շարունակում են բանակցությունները խաղաղության համաձայնագրի շուրջ: Այդ մասին հայտնի է դարձել  Middle East Eye-ը:

էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հուլիսի 3-ին
 Չորեքշաբթի, 2 Հուլիսի 2025, 17:36

Արմինֆո. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը իրավասու պետական մարմիններից պահանջում է հետևել կրոնական ազատություններին առնչվող միջազգային երաշխիքներին
 Չորեքշաբթի, 2 Հուլիսի 2025, 16:06

Արմինֆո.Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հանդես է եկել հայտարարությամբ կրոնական ազատությունների երաշխավորման բնագավառում առկա մտահոգությունների առնչությամբ: Ինչպես հաղորդում է ՄԻՊ  գրասենյակը, հայտարարությունում ասվում է.

Միխայիլ Օնուֆրիենկո. այնտեղ, որտեղ կա կրիմինալ, միշտ աշխատում են հատուկ ծառայություններ ու անլեգալ գործակալական ցանց
 Չորեքշաբթի, 2 Հուլիսի 2025, 13:31

Արմինֆո. Վերջին 48 ժամվա ընթացքում Բաքուն հասցրել է պետական ԶԼՄ-ների միջոցով Ռուսաստանը համեմատել նացիստների հետ, անվանել շովինիստներ, չեղարկել մշակութային միջոցառումները, հայհոյել մեր  դիվանագետներին, արգելել Ռուսաստանից մի շարք պաշտոնյաների մուտքը և թուրք-ադրբեջանական հանձնաժողովի միջոցով Ռուսաստանում անկարգությունների կոչ անել ։ Պաշտոնական պատճառը Ուրալում հանցագործությունների համար ադրբեջանցիների ձերբակալությունն է (նրանք Ռուսաստանի քաղաքացիներ են)։ Այս մասին գրում է ռուս հայտնի քաղաքական վերլուծաբան Միխայիլ Օնուֆրիենկոն։

Քաղաքագետ. Թուրքիայի եւ Ադրբեջանի առաջնային թիրախը Հայաստանն է, իսկ գլխավոր գործիքը՝ «Զանգեզուրի միջանցք» քաղաքական ծրագիրը
 Չորեքշաբթի, 2 Հուլիսի 2025, 11:04

Արմինֆո.  Ռուսաստան-Ադրբեջան և Իրան-Ադրբեջան հարաբերություններում լարվածությունը, որը նոր չէ ու որը նորից ակտիվորեն դրսևորվում է վերջին օրերին, կարելի է մեկնաբանել հետևյալ պարզ բանաձևով։ Հարավային Կովկասում 2020 թ. Արցախյան պատերազմից հետո սկսած ֆիզիկական ու ազդեցության գոտիների սահմանների վերաձևավորումը դեռ չի ավարտվել: Այդ մասին գրում է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։

Հայաստանի ՔԿ-ն բացահայտել է կեղծ թղթադրամներ իրացնող խարդախների խումբ
 Չորեքշաբթի, 2 Հուլիսի 2025, 10:46

Արմինֆո.  ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է բազմադրվագ, մեծածավալ, նախապես ծրագրված և համատեղ մշակված հանցավոր մեխանիզմներով իրականացված խարդախությունների և կեղծ փողերի իրացման հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։

Հուլիսի 4-ին Երեւանում կկազմակերպվի երթ՝ ի աջակցություն գործարար Սամվել Կարապետյանի
 Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025, 16:49

Արմինֆո. Հուլիսի 4-ին Երեւանում կկազմակերպվի երթ ՝ ի աջակցություն ռուսաստանաբնակ գործարար, "Տաշիր" ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի: Հավաք-երթի կազմակերպման մասին հաղորդվում է Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհրդի ֆեյսբուքյան էջում:

Team Telecom Armenia-ն ու Team Systems-ը՝ մեկ հարկի տակ. Բացվել է Team Place նոր կոնցեպտով վաճառասրահը
 Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025, 16:21

Արմինֆո.Team Telecom Armenia-ն և Team Systems-ը՝ մեկ հարկի տակ․ Homplex Mall-ում պաշտոնապես բացվել է Team Place-ը՝ նոր կոնցեպտով վաճառքի և սպասարկման կենտրոնը։ Team Place-ում այցելուները կարող են գտնել ամեն ինչ ցանկացած տարածք՝ տներից մինչև գրասենյակներ, հյուրանոցներ ու այլ կառույցներ խելացի լուծումներով կահավորելու համար։

Ինչպես հաղորդում է Team Telecom Armenia-ի հասարակայնության հետ կապերի բաժինը, նորաբաց կենտրոնում կարելի է փորձարկել ու ձեռք բերել ավտոմատ կառավարվող լուսային ու ջեռուցման համակարգեր, դիզայներական հեռուստացույց, վարագույրների ու դռների հեռավար կառավարվող մեխանիզմներ, ինչպես նաև բաժանորդագրվել այս ամենի լիարժեք աշխատանքն ապահովող Team Telecom Armenia-ի գերարագ ինտերնետ փաթեթներին։

Կոնվերս Բանկի ներկայացուցիչը որպես խոսնակ է հանդես եկել «Compliance in Practice» թեմայով քննարկմանը
 Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025, 14:23

Արմինֆո. Կոնվերս Բանկի ֆինանսական մոնիտորինգի վարչության պետ Զարուհի Ավակիմյանը որպես խոսնակ մասնակցել է Փողերի լվացման դեմ պայքարի և համապատասխանության 16-րդ միջազգային համաժողովին, որը կայացել է 2025 թվականի հունիսի 10-ին Բրատիսլավայում, Սլովակիա։

«Դանդաղ կինոյի» վարպետ Ֆրեդ Քելեմենը կգլխավորի հայկական կարճամետրաժ ֆիլմերի "Կորիզ" մրցույթի ժյուրին
 Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025, 12:45

Արմինֆո.Գերմանացի նշանավոր օպերատոր, ռեժիսոր և կինոարվեստի դասախոս Ֆրեդ Քելեմենը կգլխավորի "Ոսկե ծիրան" 22-րդ միջազգային կինոփառատոնի "Կորիզ" կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրի ժյուրին:

Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը հաղորդում է 2025 թվականի հուլիսի 1-ից շենգենյան վիզա ստանալու համար հարցազրույցների ընթացակարգի դադարեցման մասին
 Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025, 12:18

Արմինֆո.Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը 2025 թվականի հուլիսի 1-ից ճամփորդելու համար Շենգենյան վիզայի կարիք ունեցող բոլոր քաղաքացիներին առաջարկում է դիմումների ընդունման լավարկված ծառայություն՝ TLS Contact ընկերության միջոցով։ Այդ մասին ասվում է Հայաստանում Գերմանիայի դեսպանության հաղորդագրությունում:




Մեկնաբանվողներ
Զատուլինը ծանր ժամանակներ է կանխատեսում Հայաստանի համար՝ Փաշինյանի կուրսով շարժումը շարունակելու դեպքումԶատուլինը ծանր ժամանակներ է կանխատեսում Հայաստանի համար՝ Փաշինյանի կուրսով շարժումը շարունակելու դեպքում
TRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. ՓաշինյանTRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. Փաշինյան
Վարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջՎարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջ
Հայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծինՀայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծին
Ռուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունըՌուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունը
Թուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումըԹուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումը
Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.
Ծայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերըԾայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերը
Երևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան էԵրևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան է
Հայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրելՀայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրել
Հայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ըՀայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ը
Խոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ինԽոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ին
Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  
Արևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համարԱրևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համար
Դրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործովԴրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործով