Հայ ըմբիշները մեդալներով են վերադարձել Իտալիայում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունից
 Երկուշաբթի, 7 Հուլիսի 2025, 17:51

Արմինֆո. Ազատ ոճային ըմբիշները 1 ոսկե և 1 բրոնզե մեդալ են նվաճել Իտալիայում անցկացված Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում: Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը:

ԱԳՆ ղեկավար. Հայաստանը որոշել է ընդլայնել, ավելացնել իր մասնակցությունը ՇՀԿ-ին
 Երկուշաբթի, 7 Հուլիսի 2025, 17:15

Արմինֆո.Պեկին պաշտոնական այցի շրջանակներում հունիսի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը (CGTN): Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը ներկայացրել է հարցազրույցի հայերերն տեքստը.

Moody’s միջազգային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի վարկանիշը
 Երկուշաբթի, 7 Հուլիսի 2025, 17:09

Արմինֆո.  Moody’s Ratings հեղինակավոր միջազգային վարկանիշային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի՝ ազգային արժույթով ու արտարժույթով երկարաժամկետ բանկային ավանդների վարկանիշը B1-ից Ba3, որը համարժեք է Հայաստանի սուվերեն վարկանիշին:

Սաակաշվիլի. Փաշինյանը պաշտոնապես ընտրել է ԵՄ անդամակցության ուղին
 Երկուշաբթի, 7 Հուլիսի 2025, 16:13

Արմինֆո."Անհաջող պատերազմից հետո Փաշինյանը Հայաստանում արեց այն, ինչ ես չարեցի 2011-2012 թվականներին. նա կալանավորեց հայկական Իվանիշվիլիին (Բիձինա Իվանիշվիլին կառավարող "Վրացական երազանք" կուսակցության հիմնադիրն է - խմբ.), միլիարդատեր Կարապետյանին (նկատի ունի Սամվել Կարապետյանին) ", - գրել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին՝ "Ֆեյսբուքի" իր էջում, հավելելով, որ Փաշինյանը պաշտոնապես ընտրել է ԵՄ անդամակցության ուղին:

«Գեղարդ» հիմնադրամ. Այն պետությունները, որոնք պաշտպանում են Հայաստանի նկատմամբ Ալիևի անօրինական պահանջները, դառնում են Բաքվի ապագա ագրեսիաներին հանցակից
 Երկուշաբթի, 7 Հուլիսի 2025, 15:33

Արմինֆո.Ադրբեջանի կողմից բռնազավթված Ստեփանակերտում հուլիսի 3-4-ն անցկացվեց Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) 17-րդ գագաթնաժողովը, որի հարթակն Իլհամ Ալիևը  կրկին օգտագործեց Հայաստանի նկատմամբ կեղծ մեղադրանքներ և անհիմն պահանջներ հնչեցնելու համար։ Այդ մասին ասվում է "Գեղարդ"գիտավերլուծական հիմնադրամից ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրությունում:

Քաղաքագետ. Հայ հոգևորականների և գործարար Կարապետյանի մեկուսացումը միայն ցուցադրում է իշխանության սնանկությունն ու վախերը
 Երկուշաբթի, 7 Հուլիսի 2025, 11:45

Արմինֆո.  Արքեպիսկոպոսներ Բագրատ Գալստանյանի և Միքայել Աջապահյանի, ինչպես նաև ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի մեկուսացումը նրանց չի վնասում, այլ, հակառակը, օգուտ է բերում, քանի որ լայն հասարակայնությանը ցուցադրում է գործող իշխանության սնանկությունն ու վախերը։ Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանն այդպես է մեկնաբանել վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հակաեկեղեցական արշավի շրջանակներում ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց ձերբակալությունները:

Երևանում մեկնարկել է երթ՝ ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի
 Ուրբաթ, 4 Հուլիսի 2025, 18:28

Արմինֆո. Երևանում մեկնարկել է երթ ՝ ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի: Ինչպես ասվում է Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհրդի պաշտոնական հայտարարության մեջ, հանրահավաքը արտոնված է և համաձայնեցված է Հայաստանի Ներքին գործերի նախարարության և Երևանի քաղաքապետարանի հետ:

Առաջնորդ՝ առանց վստահության, ընդդիմություն՝ առանց աջակցության, խաղաղություն՝ առանց զիջումների. Նիկոլ Փաշինյանի իշխանության 7 տարին
 Ուրբաթ, 4 Հուլիսի 2025, 17:55

Արմինֆո. Նիկոլ Փաշինյանի իշխանության քաղաքական գոյատևումն այժմ ավելի քիչ է կախված ժողովրդականությունից և ավելի շատ ուղղակի հետևանք է Հայաստանի քաղաքական համակարգում վստահության խորը և համապարփակ վակուումի: Այդ մասին ասվում է "Իրավունքի և ազատության կենտրոն" հասարակական կազմակերպության փոխնախագահ Վաչե Թամրազյանի հետազոտության մեջ, որն իրենից ներկայացնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության նկատմամբ հանրային հավանության և վստահության վարկանիշների համակողմանի վերլուծություն՝ 2018 թվականի Թավշյա հեղափոխությունից մինչև 2025 թվականի կեսերը։

IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2025 թվականի 3-րդ, 4-րդ և 5-րդ տրանշերը
 Ուրբաթ, 4 Հուլիսի 2025, 17:44

Արմինֆո. 2025 թվականի հուլիսի 1-ին IDBank-ը հրապարակային առաջարկի միջոցով թողարկել է անվանական արժեկտրոնային պարտատոմսերի այս տարվա 3-րդ, 4-րդ և 5-րդ տրանշերը՝ հետևյալ պայմաններով․

«Միջազգային քրիստոնեական համերաշխություն»-ը ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդին կոչ է անում Լեռնային Ղարաբաղի հարցով հատուկ զեկուցող նշանակել
 Ուրբաթ, 4 Հուլիսի 2025, 17:27

Արմինֆո."Միջազգային քրիստոնեական համերաշխություն" կազմակերպությունը (CSI) վերստին կոչ է անում ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդին Լեռնային Ղարաբաղի հարցով հատուկ զեկուցող նշանակել, քանի որ Ադրբեջանը շարունակում է անտեսել Միջազգային դատարանի որոշումը: Այդ կոչը կրոնական կազմակերպությունը հրապարակել է Twitter-ի (X) իր էջում:

Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Սամվել Կարապետյանին կալանավորելու առաջին ատյանի որոշումը
 Ուրբաթ, 4 Հուլիսի 2025, 16:35

Արմինֆո. ՀՀ վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել "Տաշիր" ընկերությունների խմբի նախագահի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառած առաջին ատյանի դատարանի որոշումը: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են դատարանում:

Լինդսի Սնելը կոչ է արել աջակցել ի պաշտպանություն արցախահայության Կոնգրեսի երկկուսակցական նամակ կազմելու ANCA-ի նախաձեռնությանը
 Ուրբաթ, 4 Հուլիսի 2025, 16:31

Արմինֆո.Ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը կոչ է արել աջակցել Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) նախաձեռնությանը՝ կազմելու Կոնգրեսի երկկուսակցական նամակը, որը կոչ է անում ԱՄՆ-ին շտապ քայլեր ձեռնարկել արդարությունն ու Արցախի հայ ժողովրդի պաշտպանությունն ապահովելու համար:

Ֆրանսիայի Առնուվիլ քաղաքն ընդունել է բանաձև, որով դատապարտել է ԿԽՄԿ-ի անարդար արտաքսումն Ադրբեջանից
 Ուրբաթ, 4 Հուլիսի 2025, 15:28

Արմինֆո.  Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս շրջանի Առնուվիլ քաղաքն ընդունել է  բանաձև, որով դատապարտել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) անարդար արտաքսումն Ադրբեջանից: Այդ մասին հաղորդում է libertas-ը։

Ադրբեջանն օկուպացված Ստեփանակերտում անցկացնում է ՏՀԿ 17-րդ գագաթնաժողովը
 Ուրբաթ, 4 Հուլիսի 2025, 15:07

Արմինֆո.  Ադրբեջանական օկուպացիոն ռեժիմը հայաթափված Ստեփանակերտում անցկացնում է Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) 17-րդ գագաթնաժողովը:

Վահագն Չախալյանը ձերբակալվել է ահաբեկչության նախապատրաստմանը եւ իշխանության յուրացմանն առնչվող  գործի շրջանակում
 Ուրբաթ, 4 Հուլիսի 2025, 14:34

Արմինֆո.  Ձերբակալվել է "Կամք" նախաձեռնության առաջնորդ Վահագն Չախալյանը։ Տեղեկությունը հաստատել են ՀՀ Քննչական կոմիտեում։

Ադրբեջանի դինաստիական ռեժիմը շարունակում է դաժան հաշվեհարդարը լրագրողների նկատմամբ
 Ուրբաթ, 4 Հուլիսի 2025, 14:15

Արմինֆո.  Ադրբեջանում 7-9 տարվա ազատազրկման են դատապարտվել յոթ լրագրողներ, որոնք բարձրաձաայնել են Լեռնային Ղարաբաղում շինարարական աշխատանքներում կոռուպցիոն խոշոր գործարքների մասին: Այդ մասին ասվում է "Գեղարդ" գիտավերլուծական հիմնադրամի հրապարակման մեջ։

Հայաստանի խորհրդարանում քննարկվում է Սեյրան Օհանյանի եւ Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու հարցը
 Ուրբաթ, 4 Հուլիսի 2025, 12:39

Արմինֆո.  ՀՀ Ազգային ժողովի հուլիսի 4-ի արտահերթ նիստում քննարկվում է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը՝ Ազգային ժողովի կողմից "Հայաստան" խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի եւ նույն խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնություն տալու մասին:

Երևանն ակնկալում է Վաշինգտոնի հետ ռազմավարական գործընկերության խորացում
 Ուրբաթ, 4 Հուլիսի 2025, 12:30

Արմինֆո.  Հայաստանի ԱԳՆ-ը շնորհավորել է ԱՄՆ-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության օրվա առթիվ, հույս հայտնելով, որ Վաշինգտոնի հետ ռազմավարական գործընկերությունը կխորանա: Այդ մասին ասվում է Հայաստանի ԱԳՆ թվիթերյան (X) միկրոբլոգում հրապարակված հաղորդագրությունում:

Սամվել Կարապետյանը դատական կարգով ներողություն է պահանջում Արսեն Թորոսյանից և Հայկ Կոնջորյանից՝ զրպարտության համար
 Ուրբաթ, 4 Հուլիսի 2025, 11:25

Արմինֆո. "Տաշիր" ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանը դատական հայց է ներկայացրել "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավորներ Արսեն Թորոսյանի և Հայկ Կոնջորյանի դեմ՝ վիրավորական արտահայտությունների և զրպարտության համար: Այդ մասին տեղեկատվություն է զետեղված դատական տեղեկատվական Datalex.am պորտալում:




Մեկնաբանվողներ
Զատուլինը ծանր ժամանակներ է կանխատեսում Հայաստանի համար՝ Փաշինյանի կուրսով շարժումը շարունակելու դեպքումԶատուլինը ծանր ժամանակներ է կանխատեսում Հայաստանի համար՝ Փաշինյանի կուրսով շարժումը շարունակելու դեպքում
TRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. ՓաշինյանTRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. Փաշինյան
Վարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջՎարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջ
Հայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծինՀայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծին
Ռուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունըՌուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունը
Թուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումըԹուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումը
Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.
Ծայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերըԾայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերը
Երևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան էԵրևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան է
Հայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրելՀայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրել
Հայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ըՀայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ը
Խոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ինԽոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ին
Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  
Արևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համարԱրևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համար
Դրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործովԴրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործով