Երկուշաբթի, 14 Հուլիսի 2025, 14:48
Արմինֆո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հնարավոր է և պետք է հաղթել, սակայն այդ հաղթանակի համար առանձին վերցրած քաղաքական մատերիալիզմը կամ քաղաքական իդեալիզմը բավար չեն: Նման կարծիք է հայտնել Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը։
|
Երկուշաբթի, 14 Հուլիսի 2025, 12:40
Արմինֆո. "Լուսավոր Հայաստան" կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը Եվրամիության ղեկավարներից պահանջել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններում բարձրացնել հայ ժողովրդին հուզող մի շարք հարցեր: Այդ մասին քաղաքական գործիչը հաղորդել է Facebook-ի իր էջում։
|
Երկուշաբթի, 14 Հուլիսի 2025, 12:29
Արմինֆո. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է իր ֆրանսիացի գործընկեր Ժան-Նոել Բարոյին Ֆրանսիայի Ազգային տոնի՝ Բաստիլի գրավման օրվա կապակցությամբ:
|
Երկուշաբթի, 14 Հուլիսի 2025, 11:06
Արմինֆո. ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևանի բիզնես կենտրոններից մեկի գրասենյակային նշանակության տարածքում մի խումբ անձինք իրականացրել են համացանցային զանգեր օտարերկրյա պետություններում գտնվող անձանց և շահութաբեր ներդրում կատարելու պատրվակով օգտագործելով իրենց կողմից կառավարվող կեղծ ներդրումային հարթակները՝ համակարգչային տարբեր ծրագրային ապահովումների, ցանցի կիրառմամբ հեռահար հասանելիություն են ստացել հիմնականում եվրոպական պետություններում բնակվող անձանց տարբեր հաշիվներին, բանկային հաշվեհամարներին և խնայողություններին, որոնցում ոչ օրինական հիմքով կատարել են փոփոխություններ: Այդ մասին հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառաայությունը:
|
Երկուշաբթի, 14 Հուլիսի 2025, 10:50
Արմինֆո. Կալանքի տակ գտնվող "Տաշիր" ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը քաղաքական թիմ ձևավորելու գործընթաց է սկսել։ Այդ մասին ասվում է գործարարի հայտարարությունում։
|
Շաբաթ, 12 Հուլիսի 2025, 15:43
Արմինֆո. Ավելի քան 20 տարի "Ոսկե ծիրան" միջազգային կինոփառատոնի հետ համագործակցության շրջանակում Գյոթեի ինստիտուտը փորձում է Գերմանիայից առավել հետաքրքիր միջազգային կինոաշխատանքներ և մասնագետներ ներգրավել Հայաստան: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Գյոթեի ինստիտուտի մշակութային ծրագրերի համակարգող Մարիամ Գուրզադյանը։ Այս կապակցությամբ նա պատմել է, որ կինոփառատոնում արդեն ավանդական դարձած "Արտադրված է Գերմանիայում" ծրագրի շրջանակում ցուցադրվելու է գերմանական մասնակցությամբ 4 ֆիլմ: Մասնավորապես, Գուրզադյանը հայտարարել է, որ այդ ծրագիրը կբացի հուլիսի 15-ին Կինոյի տանը "Բեռլինյան դպրոց" կինոշարժման մասնակից Քրիստիան Պեցոլդի "Հայելիներ համար 3" նոր աշխատանքը , որի պրեմիերան կայացել է Կաննում: Ֆիլմը ինչ-որ չափով տարբեր օպտիկայի ներքո նույն իրադարձությունները դիտելու փորձ է։ Իր այդ աշխատանքում Պեցոլդը անդրադառնում է իր համար կարևոր թեմայի՝ մահվան թեմային։ Համակարգողը նշել է, որ Պեցոլդի բոլոր կարևոր աշխատանքները տարիների ընթացքում ներկայացվել են "Ոսկե ծիրանի" շրջանակներում:
|
Շաբաթ, 12 Հուլիսի 2025, 12:55
Արմինֆո. 2025 թվականի հուլիսի 11-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից սոցիալական մեդիայի և զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման, ինչպես նաև Պաշտպանի թեժ գծին փաստաբանի կողմից իրականանացրած ահազանգի արդյունքում տեղեկություն է ստացվել առ այն, որ մանկահասակ երեխաների մորը դատարանի որոշմամբ կալանավորում են: Այդ մասին ասվում է ՄԻՊ գրասենյակի հաղորդագրությունում:
|
Ուրբաթ, 11 Հուլիսի 2025, 19:01
Արմինֆո. Հուլիսի 11-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի նախագահությամբ տեղի է ունեցել քահանայից տարեկան ժողովը, որին մասնակցում էին հայաստանյան թեմերի առաջնորդները, Մայր Աթոռի միաբանները, թեմերում և եկեղեցական կառույցներում սպասավորող 215 քահանա հայրեր։
|
Ուրբաթ, 11 Հուլիսի 2025, 17:54
Արմինֆո. ԱԺ պատգամավոր, "Այլընտրանքային նախագծեր" խմբի անդամ Էլինար Վարդանյանն ահազանգում է, որ երեք երեխաների (փոքրը ութ ամսական է) մայրը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 470 հոդվածով նախատեաված անօրինական միգրացիայի կազմակերպման օժանդակության համար:
|
Ուրբաթ, 11 Հուլիսի 2025, 17:31
Արմինֆո. ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի փոխտնօրեն Խաչիկ Աբաջյանը, ում հեռացրել են բուհից, բաց նամակ է հղել ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանին, որում ասվում է.
|
Ուրբաթ, 11 Հուլիսի 2025, 16:11
Արմինֆո. ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի 47-րդ նստաշրջանում (Փարիզ) քննարկվել և հավանության են արժանացել Հայաստանի կողմից ներկայացված 2 հայտերը՝ «Երևանի ուրարտական ժառանգությունը», «Գառնի հնագիտական համալիրը և Քարերի սիմֆոնիան» ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում ընդգրկելու վերաբերյալ:
|
Ուրբաթ, 11 Հուլիսի 2025, 15:58
Արմինֆո. Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը, խիստ դատապարտելով Հայ Առաքելական Եկեղեցու դեմ Հայաստանում ծավալվող նպատակային հարձակումները, կարևորում է Սփյուռքի պատասխանատու գործիչների ձայնը և ներկայացնում Գլենդելի նախկին քաղաքապետ, այժմ քաղաքային խորհրդի անդամ պարոն Արտաշես (Արդի) Քասախյանի կարծիքը: Նա քաղաքագիտության դասախոս է Գլենդելի համայնքային քոլեջում, ինչպես նաև Aquila Communications ընկերության նախագահն ու հիմնադիրն է։
|
Ուրբաթ, 11 Հուլիսի 2025, 13:41
Արմինֆո. ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ մարզում գործող համատիրություններից մեկի կառավարիչը ձևական պայմանագրով 349.4 քմ մակերեսով կիսանկուղային տարածքը նվիրաբերել է իր խնամուն: Այդ մասին հղորդում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:
|
Ուրբաթ, 11 Հուլիսի 2025, 13:10
Արմինֆո. Այս տարվա հուլիս 4-ից 6-ը Վանաձորում անցկացվեց «Tech Week Vanadzor 2025»-ը։ Արդշինբանկը, հավատարիմ մնալով նորարար մոտեցումների իր ռազմավարությանը, մասնակցեց միջոցառմանը։
|
Ուրբաթ, 11 Հուլիսի 2025, 13:07
Արմինֆո. Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը դիմել է Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանին ՝ պահանջելով քրեական վարույթ նախաձեռնել "ահաբեկչություն նախապատրաստելու" համար մեղադրվող ՀՅԴ ձերբակալված անդամների հետ փաստաբանների հանդիպումները խոչընդոտելու կապակցությամբ և պատասխանատվության ենթարկել մեղավոր պաշտոնատար անձանց: Այդ մասին ասվում է Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի հայտարարությունում:
|
Ուրբաթ, 11 Հուլիսի 2025, 12:01
Արմինֆո. ժամանակն է, որ բոլորն իրենք իրենցից վեր կանգնեն: Նման համոզմունք է հայտնել "Այլընտրանքային նախագծեր" խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։
|
Ուրբաթ, 11 Հուլիսի 2025, 10:58
Արմինֆո. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը դեսպաններ է նշանակել Օմանում և Հորդանանում:
|
Հինգշաբթի, 10 Հուլիսի 2025, 16:29
Արմինֆո. Խուզարկությունների ընթցաքում առգրավված առարկաների մեջ հայտնաբերվել են մարտական նռնակ և ռազմամթերք հանդիսացող էլեկտրական անդրապայթիչներ (դետոնատորներ): Այդ մասին հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:
|
Հինգշաբթի, 10 Հուլիսի 2025, 15:56
Արմինֆո. 2025 թ. հուլիսի 10-ին Հայաստանի Հանրապետության վարչապետը և Ադրբեջանի Հանրապետության նախագահը հանդիպել են Աբու Դաբիում (Արաբական Միացյալ Էմիրություններ) և քննարկել Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգի տարբեր ասպեկտներ:
|
Հինգշաբթի, 10 Հուլիսի 2025, 13:40
Արմինֆո. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ահաբեկչության նախապատրաստության, ինչպես նաև՝ հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 43-308-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների, այդ թվում՝ մի շարք հասցեներում կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են էլեկտրական անդրապայթիչ (детонатор), որը նախատեսված է հեռավար գործարկելու համար, դրա բաղկացուցիչ մասեր, մարտական նռնակ, մարտական նռնակի պայթուցիչ (запал), վառոդ, ռադիոկապի միջոցներ, քննության համար հետաքրքրություն ներկայացնող այլ իրեր և առարկաներ։ Այդ մասին հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը :
|