ՌԴ ԱԳՆ․ Մոսկվան հետեւում է TRIPP նախագծի զարգացման դինամիկային
 Հինգշաբթի, 26 Նոյեմբերի 2026, 20:30

Արմինֆո.Մոսկվան հետևում է TRIPP նախագծի զարգացման դինամիկային։ Այդ մասին նոյեմբերի 26-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ծաղկաձորում մեկնարկել են խուլերի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունները
 Հինգշաբթի, 26 Նոյեմբերի 2026, 18:28

Արմինֆո.Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում այսօր տեղի է ունեցել խուլերի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունների բացման հանդիսավոր արարողությունը՝ մեկ հարկի տակ համախմբելով եվրոպական տարբեր երկրների մարզիկների, մարզիչների և մարզական պատվիրակությունների ներկայացուցիչների։ Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Սիմոնյանը, Խուլերի սպորտի եվրոպական կազմակերպության (EDSO) նախագահ Իոսիֆ Ստավրակակիսը, «Խուլերի հայկական սպորտային կոմիտե» ՀԿ նախագահ Գրիգոր Գրիգորյանը և Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը։

Հայաստանն ու ԵՄ-ն քննարկել են աշխատանքի և սոցապահովության ոլորտում համատեղ աշխատանքը
 Հինգշաբթի, 26 Նոյեմբերի 2026, 17:31

Արմինֆո.Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին։

Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են գիտական, կրթական և տեխնոլոգիական ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
 Հինգշաբթի, 26 Նոյեմբերի 2026, 17:28

Արմինֆո.ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանը հանդիպել է Թուլուզի համալսարանի Եվրոպական և միջազգային հարաբերությունների գծով փոխնախագահ Ռիշար Գիլեի և Հայաստանում ֆրանսիական համալսարանի (ՀՖՀՀ) ռեկտոր Սալվա Նակուզիի հետ։

Le Monde․ Սիմոն Աբկարյանը կգլխավորի "Դյու Սոլեյ" թատրոնը
 Հինգշաբթի, 26 Նոյեմբերի 2026, 17:27

Արմինֆո. Ֆրանսիական հանրահայտ "Դյու Սոլեյ" (Theatre du Soleil) թատրոնը 2027թ. աշնանից կգլխավորի ֆրանսահայ դերասան, ռեժիսոր և սցենարիստ Սիմոն Աբկարյանը: Այդ մասին գրում է ֆրանսիական Le Monde պարբերականը։

Փաստաբան․ Գորիսի դատարանը ևս երեք ամսով երկարաձգել է ադրբեջանցի հանցագործի կալանքը
 Հինգշաբթի, 26 Նոյեմբերի 2026, 17:01

Արմինֆո. Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, որի նստավայրը Գորիսում է, նոյեմբերի 26-ի նիստում որոշել է եւս երեք ամսով երկարաձգել ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաեւի կալանքը, ով այս տարվա հոկտեմբերի սկզբին ապօրինաբար հատել էր Հայաստանի պետական սահմանը եւ հանցագործություն կատարել: Այդ մասին հաղորդել է Սյունիքի մարզի Շաքի գյուղում թշնամու զինվորականի գործողություններից տուժած կնոջ ՝Անի Ավետիսյանի լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Լիանա Գրիգորյանը:

Փաստաբան․ Դատարանը ևս 3 ամսով երկարաձգել է ՀՀԿ փոխնախագահի տնային կալանքը
 Հինգշաբթի, 26 Նոյեմբերի 2026, 16:58

Արմինֆո.Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս 3 ամսով: Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:

Բեգլարյան․ Արցախցիների անձնագրերում որպես ծննդավայր «Ադրբեջան» գրելը զուտ քաղաքական որոշում է
 Հինգշաբթի, 26 Նոյեմբերի 2026, 16:57

Արմինֆո.Արցախցիների անձնագրերում «Ադրբեջան» գրելը զուտ քաղաքական որոշում է, այլ ոչ թե՝ միջազգային ստանդարտների պահանջ։ "Արցախ միություն" հասարակական կազմակերպության ղեկավար Արտակ Բեգլարյանը Facebook-ի իր էջում այդպես է արձագանքել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը:

Արդշինբանկն արժանացել է «Տարվա գործարք Հայաստանում» մրցանակին՝ «Համաշխարհային բանկինգի և շուկաների մրցանակաբաշխություն 2026»-ում
 Հինգշաբթի, 26 Նոյեմբերի 2026, 15:24

Արմինֆո. 2026 թվականի նոյեմբերի 25-ին Արդշինբանկն արժանացել է «Տարվա գործարք Հայաստանում» մրցանակին՝ Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Թուրքիայի 2026 թվականի Համաշխարհային բանկինգի և շուկաների մրցանակաբաշխության (Global Banking & Markets Awards 2026) շրջանակում։

TRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. Փաշինյան
 Հինգշաբթի, 26 Նոյեմբերի 2026, 15:07

Արմինֆո.  Մենք հարգում ենք Իրանի կարմիր գծերը, և TRIPP նախագիծը չի անցնում և չի անցնի դրանք: Նոյեմբերի 26-ին ճեպազրույցում նման հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշել է, որ հայկական կողմը մշտական երկխոսության մեջ է իրանցի գործընկերների հետ, և TRIPP նախագծում մութ անկյուններ չկան:

Արցախցիներն ակցիա են անցկացրել Հայաստանի կառավարության շենքի դիմաց. նրանք դեմ են "Ադրբեջան" նշմանն իրենց անձնագրերի "ծննդավայր" դաշտում
 Հինգշաբթի, 26 Նոյեմբերի 2026, 14:53

Արմինֆո. Մի խումբ արցախցիներ բողոքի ակցիա են անցկացրել Հայաստանի կառավարության շենքի դիմաց. Լրագրողների հետ զրույցում "Վերածնվող Արցախ" հասարակական կազմակերպության նախագահ Անաստաս Իսրայելյանը պատմել է, որ ակցիայի մասնակիցները դեմ են "Ադրբեջան" նշմանն արցախցիների անձնագրերի "ծննդավայր" դաշտում:

Փաստաբանը ահազանգում է․ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է խոչընդոտել ընդդիմադիր թեկնածուի մասնակցությանը Մասիսի ընտրություններին
 Հինգշաբթի, 26 Նոյեմբերի 2026, 13:47

ԱրմԻնֆո. Մտավախություն կա, որ Հայաստանի Վճռաբեկ դատարանի՝ նոյեմբերի 27-ին հրապարակվելիք որոշումը կարող է «Կերտող» դաշինքից Մասիս համայնքի ղեկավարի թեկնածու Դավիթ Համբարձումյանին հեռացնել նախընտրական պայքարից։ Այս մասին նոյեմբերի 26-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է փաստաբան Գայանե Պապոյանը։

Հայաստանի իշխանությունները մտադիր են շարունակել կենսաթոշակառուների համար անկանխիկ գործարքների քեշբեքի ծրագիրը
 Հինգշաբթի, 26 Նոյեմբերի 2026, 13:22

ԱրմԻնֆո. Հայաստանի իշխանությունները մտադիր են շարունակել կենսաթոշակառուների համար անկանխիկ գործարքների դիմաց միջոցների մի մասի վերադարձի (քեշբեքի) ծրագիրը։ ՀՀ կառավարությունը նոյեմբերի 26-ի նիստում հավանություն է տվել համապատասխան միջոցառումների ծրագրին։

Գալյան․ Խաղաղության հաստատումը և TRIPP-ի մեկնարկը նոր հեռանկարներ են բացում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցության համար
 Հինգշաբթի, 26 Նոյեմբերի 2026, 11:55

ԱրմԻնֆո.  Խաղաղության հաստատումը և հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացը, այդ թվում՝ «Թրամփի երթուղին միջազգային խաղաղության և բարգավաճման համար» (TRIPP) նախագծի գործարկումը, նոր հեռանկարներ են բացում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցության համար։ Այս մասին հայտարարել է Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ 7-րդ հայ-վրացական իրավական ֆորումի շրջանակում իր ելույթի ժամանակ։

Արտակ Զաքարյան․ Եվրոպական անվտանգության ճարտարապետությունում Հայաստանի համար հազիվ թե տեղ գտնվի
 Հինգշաբթի, 26 Նոյեմբերի 2026, 10:25

ԱրմԻնֆո. Եվրոպական անվտանգության ճարտարապետությունում դժվար թե Հայաստանի համար տեղ գտնվի։ Նման տեսակետ է կիսում պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

Վարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջ
 Չորեքշաբթի, 25 Նոյեմբերի 2026, 17:03

Արմինֆո. Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) զեկույցի հրապարակումից հետո միջազգային հանրությունում կոնսենսուս է ձևավորվել Հայաստանում քաղաքական հետապնդումների առկայության վերաբերյալ: Այս մասին նոյեմբերի 25-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ փոխնախագահ Արամ Վարդեւանյանը, մեկնաբանելով, թե ինչ թեմաներ են արծարծվել ԵՄ դիվանագետների հետ հանդիպման ժամանակ։

Սև ուրբաթից մինչև Ամանոր՝ մինչև 72.000 դրամ քեշբեք C360 Mastercard-քարտապաններին
 Չորեքշաբթի, 25 Նոյեմբերի 2026, 16:04

Արմինֆո.Մինչև 60.000 ՀՀ դրամ քեշբեք C360 Mastercard-ով և մինչ 12․000 ՀՀ դրամ քեշբեք Գլոբբինգով առաքումների համար: Կոնվերս Բանկը հայտարարում է հաճախորդների խրախուսման հերթական արշավի մասին: Այն կմեկնարկի Սև ուրբաթին՝ նոյեմբերի 27-ին, և կգործի մինչև դեկտեմբերի 31-ը՝ ներառելով նաև ամանորյա գնումների շրջանը։

Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել «ԵԱԶ» ԲԲ ընկերության անվամբ 1.9 հա հողամասի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը
 Չորեքշաբթի, 25 Նոյեմբերի 2026, 15:30

Արմինֆո.  Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել «ԵԱԶ» ԲԲ ընկերության անվամբ 1.9 հա հողամասի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը. պետությանը պատճառվել է շուրջ 445.4 միլիոն դրամի վնաս։ Այդ մասին հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։

Հայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծին
 Չորեքշաբթի, 25 Նոյեմբերի 2026, 15:20

Արմինֆո.  Հայաստանի արդարադատության փոխնախարար Աննա Կարապետյանը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը նոյեմբերի 23-ին ներկայացված ՀՀ նոր սահմանադրության նախագծին,  ընդգծելով, որ այդ հարցը վերաբերում է բացառապես երկրի ներքին օրակարգին:

Սև ուրբաթի գնումնե՞ր արտարժույթով․ բացահայտեք Rate.Trading-ի հնարավորությունները
 Չորեքշաբթի, 25 Նոյեմբերի 2026, 14:53

Արմինֆո. Նոյեմբերը մեծ զեղչերի և սպասված գնումների ամիս է։ «Սև ուրբաթին» ընդառաջ առցանց խանութներն առաջարկում են բազմաթիվ զեղչեր, իսկ մենք սկսում ենք փնտրել ցանկալի ապրանքները թե՛ հայկական, թե՛ արտասահմանյան առցանց հարթակներում։




Մեկնաբանվողներ
Զատուլինը ծանր ժամանակներ է կանխատեսում Հայաստանի համար՝ Փաշինյանի կուրսով շարժումը շարունակելու դեպքումԶատուլինը ծանր ժամանակներ է կանխատեսում Հայաստանի համար՝ Փաշինյանի կուրսով շարժումը շարունակելու դեպքում
TRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. ՓաշինյանTRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. Փաշինյան
Վարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջՎարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջ
Հայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծինՀայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծին
Ռուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունըՌուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունը
Թուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումըԹուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումը
Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.
Ծայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերըԾայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերը
Երևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան էԵրևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան է
Հայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրելՀայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրել
Հայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ըՀայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ը
Խոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ինԽոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ին
Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  
Արևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համարԱրևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համար
Դրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործովԴրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործով