Երկուշաբթի, 11 Օգոստոսի 2025, 14:11
Արմինֆո. Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած եռակողմ գագաթնաժողովի արդյունքները որպես պատմական խաղաղություն եվ տարածաշրջանային փոխկապակցվածության ու ապաշրջափակման բեկումնային հանգրվան ներկայացնելը խիստ չափազանցված է ու մոլորեցնող: Այդ մասին ասվում է Դիվանագետների համահայկական խորհրդի
|
Երկուշաբթի, 11 Օգոստոսի 2025, 13:40
Արմինֆո. Հայաստանի համար «վաշինգտոնյան փաստաթղթերի» իրագործման գործընթացը պետք է դեռ ժամանակի փորձության միջով անցնի: Այդ մասին իր հոդվածում գրում է ՀՀ Ազգային ժողովի "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության նախկին պատգամավոր Գոռ Գևորգյանը:
|
Երկուշաբթի, 11 Օգոստոսի 2025, 13:26
Արմինֆո. Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։
|
Երկուշաբթի, 11 Օգոստոսի 2025, 12:55
Արմինֆո. Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Այդ մասին ասվում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրությունում:
|
Երկուշաբթի, 11 Օգոստոսի 2025, 10:51
Արմինֆո. Թուրք-հայկական սահմանի բացման կոնկրետ ժամկետները հայտնի չեն, Անկարայի եւ Երեւանի հարաբերությունների կարգավորման գործընթացն ընթանում է Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղության գործընթացին զուգահեռ: Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով թուրքական դիվանագիտական աղբյուրի:
|
Շաբաթ, 9 Օգոստոսի 2025, 17:22
Արմինֆո. Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը չհիմնավորված է համարել Ադրբեջանի նկատմամբ 907-րդ հոդվածի կիրառումից հրաժարվելու ԱՄՆ-ի որոշումը (Freedom Support Act-1992 թվականին ընդունված ամերիկյան օրենսդրության դրույթ, որն արգելում էր ԱՄՆ կառավարությանը ռազմական և տեխնիկական օգնություն ցուցաբերել Ադրբեջանի կառավարությանը): Այդ մասին նա գրել է X-ի իր միրկոբլոգում՝ մեկնաբանելով երեկ Վաշինգտոնում ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը։
|
Շաբաթ, 9 Օգոստոսի 2025, 16:51
Արմինֆո. Իրանի Իսլամական Հանրապետությունը (ԻԻՀ) ուշադրությամբ հետևում է Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին և այդ հարցերի շուրջ կապ է պահպանում հարևան Հայաստանի և Ադրբեջանի հետ: Ինչպես հաղորդում է Հայաստանի հանրային հեռուստատեսությունը, այդ մասին ասվում է Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ:
|
Շաբաթ, 9 Օգոստոսի 2025, 16:45
Արմինֆո. Մի շարք երկրներ և պետական այրեր ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ձեռքբերումը: Մասնավորապես, Իտալիայի փոխվարչապետ Մատեո Սալվինին, մեկնաբանելով Վաշինգտոնում խաղաղության պայմանագրի նախաստորագրումը, նշել է, որ դա պատմական շրջադարձային պահ է և հույսի նշան: «Երբ դիվանագիտությունը փոխարինում է զենքին, դա միշտ էլ լավ նորություն է: Թող այս քայլը լավ նախանշան լինի աշխարհում մարտական գործողությունների այլ գոտիների համար, հատկապես, օգոստոսի 15-ին Ալյասկայում Թրամփ-Պուտին հանդիպման նախօրեին: Այսօր, ավելի քան երբևէ, բոլորը պետք է ձգտեն մեկ բանի ՝ խաղաղության", - գրել է նա։
|
Շաբաթ, 9 Օգոստոսի 2025, 13:00
Արմինֆո. Ինքնիշխանության ապահովման գործիքներն ակնհայտորեն չեն կարող թուլանալ. դրանք ներառում են և անձնագրային, և մաքսային հսկողություն։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում այդպես է պատասխանել է հայկական ԶԼՄ-ների հարցերին՝ այն մասին, թե ով է իրականացնելու այդ տեսակի վերահսկողությունը «Թրամփի խաղաղության և բարգավաճման միջազգային երթուղում» (TRIPP)՝ Հայաստանի տարածքում, և՝ թե արդյոք բոլոր գործընթացների իրականացումը տեղի կունենա միաժամանակ:
|
Շաբաթ, 9 Օգոստոսի 2025, 10:43
Արմինֆո. Սպիտակ տանը կայացած Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի Համատեղ հռչակագիրը` Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:
|
Շաբաթ, 9 Օգոստոսի 2025, 10:20
Արմինֆո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ եռակողմ հանդիպման արդյունքում ստորագրել են երկրների միջև խաղաղության հասնելու մասին համատեղ հռչակագիր: Այդ մասին հաղորդում են միջազգային լրատվամիջոցները։
|
Ուրբաթ, 8 Օգոստոսի 2025, 17:01
Արմինֆո. Այսօր, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում կընդունի Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին։ Հավանական է, որ հանդիպումն ավարտվի համաձայնագրով՝ Ադրբեջանի և Նախիջևանի միջև տարանցիկ ճանապարհի վերաբերյալ, որը կներկայացվի որպես ԱՄՆ միջնորդությամբ ձեռք բերված «առաջընթաց» և գուցե անգամ կնշանավորվի «Թրամփի ճանապարհ միջազգային խաղաղության և բարգավաճման համար» (TRIPP) անվանմամբ։
|
Ուրբաթ, 8 Օգոստոսի 2025, 16:30
Արմինֆո. Իշխանազավթումից հետո երեք պատերազմի պատճառ դարձած Նիկոլը, իր «կիրթ» ընկերոջ հետ միասին, ապագայի պատերազմի նախերգանքն է հյուսում Վաշինգտոնում: Իսկ դրանից առաջ, փարիսեցու ու կեղծ հավատավորի ոճին համապատասխան, իրեն հատուկ քաղաքական ցինիզմին հոգևոր տեսք տալով՝ «խաղաղարարների» մասին գրառում է անում Մաթևոսի Ավետարանից... Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:
|
Ուրբաթ, 8 Օգոստոսի 2025, 16:00
Արմինֆո. Տեղեկատվության բազմաթիվ արտահոսքերը ցույց են տալիս, որ ԱՄՆ-ում ստորագրված ոչ մի փաստաթուղթ որևէ աղերս չունի միջազգային քաղաքականության իրողությունների հետ: Այդ մասին գրում է քաղաքագետ Մանվել Սարգսյանը՝ անդրադառնալով այսօր Վաշինգտոնում ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանը:
|
Ուրբաթ, 8 Օգոստոսի 2025, 14:38
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջոցով Թուրքիան Հայաստանի տարածքով ուղիղ ճանապարհ է ճեղքելու դեպի Ադրբեջան, Կասպից ծով և Միջին Ասիա, իսկ դրա հետ միասին՝ դեպի ՆԱՏՕ և ԱՄՆ, որոնք, այդպիսով, կստանան իրենց բոնուսը։ Իր տելեգրամյան ալիքում նման կարծիք է հայտնել Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը ՝ Վաշինգտոնում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Փաշինյանի այսօր կայանալիք հանդիպման առնչությամբ։
|
Ուրբաթ, 8 Օգոստոսի 2025, 13:33
Արմինֆո. Հայաստանի իշխանությունը բանը հասցրել է նրան, որ չկան կոնկրետ քննարկումներ, թե որոնք են հայկական պետական շահերը. ամեն ինչ պտտվում է ադրբեջանական պահանջների շուրջ: Ստացվել է` բանակցությունները միայն ադրբեջանական պահանջների բավարարման մասին են: Facebook-ի իր էջում նման կարծիք է հայտնել Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան, "Թաթոյան" հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ՝ այսօր Վաշինգտոնում կայանալիք հանդիպման առնչությամբ:
|
Ուրբաթ, 8 Օգոստոսի 2025, 11:35
Արմինֆո. ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, փոխնախարար Վարդան Կոստանյանի, Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սեդրակյանի, «Վեոլիա Ջուր» ընկերության տնօրեն Մարիաննա Շահինյանի, մարզպետների ու համայնքապետերի հետ նախօրեին այցելել են Կոտայքի, Արագածոտնի և Արմավիրի մարզեր։
|
Ուրբաթ, 8 Օգոստոսի 2025, 11:24
Արմինֆո. Մեզ բաժին են հասնում կենացներ, Բաքվին՝ կոնկրետ դիվիդենտներ: Ֆեյսբուքյան իր էջում նման կարծիք է հայտնել քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այսօր Վաշինգտոնում կայանալիք հանդիպման առնչությամբ:
|
Ուրբաթ, 8 Օգոստոսի 2025, 11:13
Արմինֆո. Այսօր Սպիտակ տանը կկայանա ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը:
|
Հինգշաբթի, 7 Օգոստոսի 2025, 18:56
Արմինֆո. "Հանրապետություն" կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի դեմ մահափորձի գործով կալանավորված Ստեփան Սամվելյանը բանտային հիվանդանոցից տեղափոխվել է բազմամասնագիտացված բժշկական կենտրոն: Այդ մասին հաղորդում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:
|