Հայաստանի ՀԾԿՀ ղեկավարը հայտնվել է «մահապարտի» կարգավիճակում։ Կառավարությունը նրա վրա է բարդել ՀԷՑ-ի գործով ողջ պատասխանատվությունը, այդ թվում ՝ ֆինանսական. Դավիթ Ղազինյան
 Չորեքշաբթի, 27 Օգոստոսի 2025, 14:09

Արմինֆո. Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահն իր որոշմամբ պետք է կասեցնի իշխանությունների կողմից նշանակված "Էլցանցերի" կառավարչի գործունեությունը, մինչդեռ, նա հանդես է գալիս "մահապարտի" դերում: Նման գնահատականով է հանդես եկել "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ գործադիր տնօրենի տեղակալի նախկին պաշտոնակատար, վաճառքի դեպարտամենտի տնօրեն Դավիթ Ղազինյանը՝ օգոստոսի 27-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Դպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել ֆինանսական մեքենայությունների համար
 Չորեքշաբթի, 27 Օգոստոսի 2025, 13:45

Արմինֆո.  ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ 2019 թվականից 2024 թվականը Շիրակի մարզի «Լեռնուտի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը զբաղեցրած անձը, ի պաշտոնե ունենալով հիշյալ կազմակերպության գույքը՝ ներառյալ ֆինանսական միջոցները տնօրինելու լիազորություններ, 2023 թվականի ընթացքում, օգտագործելով ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունը՝ իրեն վստահված ֆինանսական միջոցներից հափշտակել է ընդհանուր 485.000 ՀՀ դրամ գումար:

Ամերիաբանկը հիփոթեքային շուկայի առաջատարն է՝ ավելի քան 22% մասնաբաժնով
 Չորեքշաբթի, 27 Օգոստոսի 2025, 13:02

Արմինֆո.  Ամերիաբանկը հիփոթեքային վարկերի պորտֆելի ծավալով պահպանում է առաջատարի դիրքը Հայաստանի բանկային համակարգում՝ 22.6% շուկայի մասնաբաժնով (30.06.2025 թ․): 2025թ․ առաջին 6 ամսում բանկի հիփոթեքային վարկերի պորտֆելն աճել է 12.3 մլրդ դրամով` 30.06.2025-ի դրությամբ կազմելով ավելի քան 360 մլրդ դրամ:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը որպես նվիրատվություն ստացել է Ադանայի կոտորածը վերապրած Կարապետ Արթինյանի ձեռագիր ողբը
 Չորեքշաբթի, 27 Օգոստոսի 2025, 12:54

Արմինֆո.  Վերջերս Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ստացել է արժեքավոր նվիրատվություն ԱՄՆ-ից Հայաստան ացելած Արթինյան ընտանիքից. այն Ադանայի կոտորածներից (1909 թ.) փրկված Կարապետ Արթինյանի (1879-1925) հեղինակած ձեռագիր ողբն է, որը նրա ժառանգների համընդհանուր որոշման արդյունքում ծոռը՝ Ռոբերտ Արթինյանն է հանձնել ՀՑԹԻ-ին։

Ինչպես ասվում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հաղորդագրությունում, Ադանայի կոտորածների ընթացքում Կարապետ Արթինյանը, կորցնելով կնոջն ու երեխային, կարճ ժամանակ անց՝ 1909 թ. հունիսին, հայատառ թուրքերենով գրում է այս ողբը՝ կոտորածների ժամանակագրական հաջորդականությամբ։ Ողբը (դեստանը) բաղկացած է հիսունյոթ քառատողից, գրված է երրորդ դեմքով։ Դեստանի ժանրը, ունենալով պարսկական ծագում, տարածված էր նաև Օսմանայն կայսրությունում, որը ներկայացնում էր հերոսական գործերը, սիրավեպերը և երբեմն նաև մեծ ողբերգական իրադարձությունները։ Իր աշխարհիկ բնույթի շնորհիվ՝ դեստանը լայնորեն կիրառվել է Օսմանյան կայսրության տարբեր կրոնական համայնքների՝ հայերի, հույների, ասորիների, հրեաների և մուսուլմանների կողմից։

Կարապետ Արթինյանը ծնվել է 1879 թ. Ադանայում։ Սովորել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի ճեմարանում։ Համիդյան կոտորածների ժամանակ կորցնելով ծնողներին՝ նա լքում է ճեմարանը։ 1909 թ. Ադանայի կոտորածներին զոհ են գնում նրա կինը և զավակը։ Չնայած հոգեկան խորը ապրումներին՝ մի քանի տարի անց նա երկրորդ անգամ ամուսնանում է՝ կնության առնելով Ասանտե (կամ Անեթ) անունով մի կնոջ։ Ծոռան՝ Ռոբերտ Արթինյանի փոխանցմամբ՝ կոտորածներից հետո Արթինյանն իր ընտանիքի մնացած անդամների հետ Ադանայից տեղափոխվել է Ալեքսանդրիա, ապա՝ Արգենտինա, որտեղ ապրել են մինչև 1917 թ.։

ԱՄՆ ներգաղթի փաստաթղթերի համաձայն՝ Չարլզ-Կարապետ Արթինյանը Նյու Յորք է հասել 1917 թ. հունվարին՝ «Վեստիրիս» նավով։ Հինգ ամիս անց նրան միացել են կինը՝ Ասանտեն, և երեխաները՝ Մարիան ու Ֆրենքը։ Ընտանիքը հաստատվել է Մալդենում (Մասաչուսեթս), որտեղ Արթինյանը 1917–1918 թթ. աշխատել է Converse Rubber Company-ում՝ որպես կոշկակար։ Մալդենում մեկ տարի բնակվելուց հետո ընտանիքը տեղափոխվել է Դետրոյթ։ Արթինյանի կրած տրավմաները՝ ծնողների ու ընտանիքի սպանությունը և Ադանայի ականատես եղած սարսափները, ծանր հետևանքներ են թողել նրա առողջության վրա։ Նա մշտապես տառապում էր առողջական խնդիրների հետևանքով. 1925 թ.՝ քառասունհինգ տարեկանում, Չարլզ-Կարապետ Արթինյանը հանկարծամահ եղավ սրտի կաթվածից։

Կարապետ Արթինյանի արժեքավոր ստեղծագործությանը 2023 թ. անդրադարձել է պատմաբան Պետրոս Տեր-Մաթոսյանը իր գիտական հոդվածում՝ https://agmipublications.am/index.php/ijags/article/view/75/89:

Ռուսաստանի հարավում տեղի ունեցած երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
 Չորեքշաբթի, 27 Օգոստոսի 2025, 10:52

Արմինֆո. Օգոստոսի 27-ին` տեղական ժամանակով ժամը 00:33-ին (Գրինվիչի ժամանակով` Օգոստոսի 26-ին ժամը 20։33-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 42.52⁰ և արևելյան երկայնության 48․20⁰ աշխարհագրական կոորդինատներով Ռուսաստանի Դաշնություն՝ Մախաչկալա քաղաքից 75 կմ հարավ-արևելք 10 կմ խորությամբ 5.5 մագնիտուդով երկրաշարժ։

Նորաձևության և հագուստի պալատը հայտարարել է Yerevan Fashion Week-2025-ի ամսաթիվը
 Երեքշաբթի, 26 Օգոստոսի 2025, 19:16

Արմինֆո.  Երևանյան նորաձևության շաբաթն (Yerevan Fashion Week-2025 YFW) այս տարի կանցկացվի հոկտեմբերի 23-26-ը, ավանդույթի համաձայն, մեկ հարթակում համախմբելով դիզայներներին, ոլորտի առաջատարներին և միջազգային հյուրերին: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նորաձևության և հագուստի պալատի համահիմնադիր Էլեն Մանուկյանը, ով YFW-ի անցկացման նախաձեռնողն է:

Փաշինյանը և Դաութին վերահաստատել են հայ-բրիտանական հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի հասցնելու պատրաստակամությունը
 Երեքշաբթի, 26 Օգոստոսի 2025, 18:17

Արմինֆո.  Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Միացյալ Թագավորության Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և Անդրծովյան տարածքների հարցերով պետնախարար Սթիվեն Դաութիին:

Պլաստիկից մաքրվել է Սևանա լճի 2 կմ երկարությամբ տարածք
 Երեքշաբթի, 26 Օգոստոսի 2025, 17:49

Արմինֆո. «Մաքուր ապագա Սևանա լճի համար» ծրագրի շրջանակում Ակբա բանկը Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հետ համագործակցությամբ նպաստում է Հայաստանի ամենամեծ ջրային ռեսուրսի մաքրմանը պլաստիկից ու այլ թափոներից։

Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը պայմանավորվել են համագործակցությունը բարձրացնել ռազմավարական գործընկերության մակարդի
 Երեքշաբթի, 26 Օգոստոսի 2025, 17:30

Արմինֆո.  2025թ. օգոստոսի 26-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Միացյալ Թագավորության Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և Անդրծովային տարածքների պետնախարար Սթիվեն Դաութին Երևանում անցկացրեկ են Հայաստան - Միացյալ Թագավորություն ռազմավարական երկխոսության երկրորդ փուլը:

Հայաստանը կմասնակցի Էմիր Կուստուրիցայի Kustendorf Classic փառատոնին
 Երեքշաբթի, 26 Օգոստոսի 2025, 16:29

Արմինֆո.  Հայտնի ռեժիսոր Էմիր Կուստուրիցայի կառուցած Մեչավնիկ էթնո-գյուղում 2025 թվականի սեպտեմբերի 4-6-ը հերթական անգամ կանցկացվի Kustendorf Classic դասական երաժշտության միջազգային փառատոնը։

Հայաստանում արտահերթ ընտրությունները, Թրամփի և Ալիևի տեսանկյունից, կնշանակեն Փաշինյանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարումից խուսափելու փորձ. քաղաքագետ
 Երեքշաբթի, 26 Օգոստոսի 2025, 12:21

Արմինֆո. Ադրբեջանն ու ԱՄՆ-ը ստացան այն, ինչ ուզում էին, և հիմա "բաց չեն թողնի" Նիկոլ Փաշինյանին, քանի դեռ նա չի կատարել խոստացածը "գետնի վրա"։ Այդ կարծիքին է "Այլընտրանքային նախագծեր" խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի քանդումն սկսվել է «վերակառուցման» անվան տակ. Դավիթ Անանյանն ահազանգում է
 Երեքշաբթի, 26 Օգոստոսի 2025, 10:48

Արմինֆո. Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի, այսպես կոչված, վերակառուցումը, որը «պատահաբար» զուգադիպեց խաղաղության մասին վաշինգտոնյան հռչակագրի ստորագրմանը, ուղերձ է այն մասին, որ Երևանը պատրաստ է գնալ զիջումների, այդ թվում ՝ ազգային հիշողության և ինքնության հիմքերը կասկածի տակ դնող։ Նման գնահատական է տվել ՊԵԿ նախկին նախագահ, քաղաքական և հասարակական գործիչ Դավիթ Անանյանը։

Ակբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսեր
 Երկուշաբթի, 25 Օգոստոսի 2025, 17:53

Արմինֆո. Ակբա բանկը մեկնարկում է հրապարակային առաջարկով 10,000,000,000 (տասը միլիարդ) ՀՀ դրամ  և 10,000,000 (տասը միլիոն) ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսերի տեղաբաշխումը։

Փեզեշքիանը Պուտինի հետ հեռախոսազրույցում աջակցել է "3+3" հարթակի շրջանակում երկխոսության ձևաչափին
 Երկուշաբթի, 25 Օգոստոսի 2025, 17:04

Արմինֆո. Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում աջակցել է Իրանի և Ռուսաստանի մասնակցությամբ "3+3" խորհրդատվական տարածաշրջանային հարթակի շրջանակում երկխոսության ձևաչափին ՝ որպես կովկասյան տարածաշրջանում խնդիրների լուծման առավել արդյունավետ մեխանիզմ:

Երևանում մեկնարկել են Ալբերտ Ազարյանի անվան դպրոցի նոր շենքի կառուցման աշխատանքները
 Երկուշաբթի, 25 Օգոստոսի 2025, 13:37

Արմինֆո.  Երևանում մեկնարկել են Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի նոր շենքի կառուցման աշխատանքները: Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Ադրբեջանը շարունակում է վանդալիզմն օկուպացված Արցախում. քանդվել է Աշոտ Գուլյանի հուշարձանը
 Երկուշաբթի, 25 Օգոստոսի 2025, 11:14

Արմինֆո.  Ադրբեջանը շարունակում է վանդալիզմը օկուպացված Արցախում։ Այս անգամ թշնամական կողմը հողին է հավասարեցրել Արցախի հերոս Աշոտ Գուլյանի (Բեկոր) հուշարձանը: Այդ մասին ասվում է Արցախի մշակույթի և զբոսաշրջության զարգացման գործակալության հաղորդագրությունում:

Տեր-Պետրոսյանն իր պարտքն է համարել հայ հասարակությանը ներկայացնել գերմանացի փիլիսոփա Կանտի կարծիքը հայերի մասին
 Երկուշաբթի, 25 Օգոստոսի 2025, 11:10

Արմինֆո.  ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր պարտքն է համարել հայ հասարակությանը ներկայացնել գերմանացի փիլիսոփա Իմանուել Կանտի "Մարդաբանությունը պրագմատիկ տեսանկյունից" գրքի՝ հայերին նվիրված հատվածը:

Փաշինյան. Երեւանում COP17-ի բարձր մակարդակով անցկացումը ևս մեկ լավ հնարավորություն է՝ միջազգային հանրությանը ներկայացնելու Հայաստանը
 Երկուշաբթի, 25 Օգոստոսի 2025, 11:04

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Մերիդիան» էքսպո կենտրոն, որտեղ նախատեսվում է անցկացնել Հայաստանում 2026 թվականին կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17):

Զելենսկին Խաչատուրյանին շնորհակալություն է հայտնել Անկախության օրվա առթիվ շնորհավորանքի համար
 Երկուշաբթի, 25 Օգոստոսի 2025, 10:47

Արմինֆո.  Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Հայաստանի իր պաշտոնակից Վահագն Խաչատուրյանին ՝ Անկախության օրվա առթիվ շնորհավորանքի համար:

Թաթոյան. Ալիեւը խաղաղության իրական մտադրություններ չունի և զինվում է՝ Հայաստանի դեմ պատերազմի պատրաստ լինելու համար
 Շաբաթ, 23 Օգոստոսի 2025, 14:26

Արմինֆո.  Ադրբեջանի նախագահը օգոստոսի 21-ի ելույթով ապացուցում է՝ խաղաղության իրական մտադրություններ չունի և զինվում է՝ Հայաստանի դեմ պատերազմի պատրաստ լինելու համար: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախկին օմբուդսմեն, "Թաթոյան" հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանը։




Մեկնաբանվողներ
Զատուլինը ծանր ժամանակներ է կանխատեսում Հայաստանի համար՝ Փաշինյանի կուրսով շարժումը շարունակելու դեպքումԶատուլինը ծանր ժամանակներ է կանխատեսում Հայաստանի համար՝ Փաշինյանի կուրսով շարժումը շարունակելու դեպքում
TRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. ՓաշինյանTRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. Փաշինյան
Վարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջՎարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջ
Հայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծինՀայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծին
Ռուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունըՌուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունը
Թուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումըԹուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումը
Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.
Ծայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերըԾայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերը
Երևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան էԵրևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան է
Հայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրելՀայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրել
Հայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ըՀայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ը
Խոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ինԽոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ին
Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  
Արևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համարԱրևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համար
Դրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործովԴրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործով