«Իսկը ժամանակն է հրապարակելու»․Զուրաբյանը Փաշինյանից պահանջում է ներկայացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ծրագրերը, որոնք նա մերժել է
 Հինգշաբթի, 28 Օգոստոսի 2025, 17:45

Արմինֆո. Այսօրվա ասուլիսին օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հռչակագրի մասին խոսելիս` Փաշինյանը փորձել է հակադարձել նրանց, ովքեր ասում են, որ հռչակագիրը իրավական ուժ չունի և չի կարող դիտարկվել որպես խաղաղության համաձայնագիր: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

Սեպտեմբերի 1-ից կգործի Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների հաշվարկման, նշանակման և վճարման նոր համակարգ
 Հինգշաբթի, 28 Օգոստոսի 2025, 16:46

Արմինֆո. Սեպտեմբերի 1-ից կգործի Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների հաշվարկման, նշանակման և վճարման նոր համակարգ:

Աշոտյան. «Կառավարությունը ես եմ» ձեւակերպումը ոչ միայն անպատիժ մեծամտության, այլեւ երկրում մոլեգնող բացահայտ ավտորիտարիզմի ախտորոշումն էր
 Հինգշաբթի, 28 Օգոստոսի 2025, 16:45

Արմինֆո.Նիկոլն այսօր մասամբ ազնիվ էր, «Կառավարությունը ես եմ» ձեւակերպումը ոչ միայն անպատիժ մեծամտության, այլեւ երկրում մոլեգնող բացահայտ ավտորիտարիզմի ախտորոշումն էր։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

ՎԶՄԲ-ը 1,5 մլն դոլարի դրամաշնորհ կհատկացնի "Նաիրիտ" քիմիական գործարանում բնապահպանական վերականգնման  համար
 Հինգշաբթի, 28 Օգոստոսի 2025, 14:13

Արմինֆո. Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Նաիրիտ» գործարանի բնապահպանական վերականգնման և ռեգեներացիայի ծրագրի նախապատրաստման համար դրամաշնորհի նամակ-համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին:

Նիկոլ Փաշինյան. Խաղաղությունն այլևս անշրջելի է
 Հինգշաբթի, 28 Օգոստոսի 2025, 14:10

Արմինֆո. Երբ հայտարարում ենք, որ խաղաղություն է հաստատվել, մենք չենք ասում, որ կողմերը միմյանց հետ հարցեր չունեն. նման բան չի լինում նույնիսկ այն երկրների պարագայում, որոնց հետ մենք բարեկամական հարաբերություններ ունենք և կոնֆլիկտներ չենք ունեցել։ Այդ մասին օգոստոսի 28-ին ճեպազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ԱՐԱՐ-ի հարցումը. հարցվածների 73 տոկոսը չի հավատում բանակցային գործընթացի միջոցով Ադրբեջանի հետ տևական խաղաղությանը
 Հինգշաբթի, 28 Օգոստոսի 2025, 14:03

Արմինֆո. Հարցվածների 73%-ը չի հավատում բանակցային գործընթացի միջոցով Ադրբեջանի հետ երկարատև խաղաղության հասնելուն: Այդ մասին են վկայում ԱՐԱՐ հետազոտական հիմնադրամի կողմից անցկացված "Քաղաքական խնդիրներ. ներկա իրավիճակը և հեռանկարները" հարցման արդյունքները։

ՀԷՑ-ի վերահսկիչ կոմիտեն հրապարակել է ՀՀ շահերի պաշտպանության վարչության պատասխանը ՀԾԿՀ ղեկավարին՝ Ստոկհոլմի արբիտրաժի որոշման վերաբերյալ
 Հինգշաբթի, 28 Օգոստոսի 2025, 12:06

Արմինֆո. "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ընկերության վերահսկիչ կոմիտեն հրապարակել է Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության վարչության պատասխանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) ղեկավարին: Նամակագրությունը վերաբերում է Ստոկհոլմի արբիտրաժի որոշմանը։

Արմավիրի մարզում վերակառուցվում է 37 դպրոց
 Հինգշաբթի, 28 Օգոստոսի 2025, 12:03

Արմինֆո.  Արմավիրի մարզում կայացել է հանրակրթական, նախադպրոցական և արտադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը, որը վարել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։ Հանդիպմանը մասնակցել են Արմավիրի մարզպետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար, մարզպետի պարտականությունները կատարող Բարսեղ Նիկողոսյանը, ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արտաշես Թորոսյանը, «ԿԶՆԱԿ» հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Ժաննա Հարությունյանը, կրթության ոլորտի պատասխանատուներ: ԿԳՄՍՆ հաղորդագրության համաձայն, խորհրդակցությունը մեկնարկել է «Տարվա լավագույնները 2024–2025» մրցույթի հաղթող 7 մանկավարժների պարգևատրմամբ, որոնք ստացել են ԿԳՄՍ նախարարության շնորհակալագրեր: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ամփոփել է նախորդ ուսումնական տարվա արդյունքները և ներկայացրել առաջիկա ծրագրերը: Ըստ նրա՝ 2024-2025 ուսումնական տարում նոր չափորոշիչը կգործի 1-11-րդ դասարաններում, իսկ 12-րդ դասարանի համար կգործարկվի 2025-2026 ուստարվանից։ Ներկայացվել են նաև մի շարք իրավական կարգավորումներ՝ ֆինանսական և ուսումնական գործընթացների կազմակերպման վերաբերյալ։ Նախարարի տեղակալը կարևորել է կրթության կառավարման տեղեկատվական համակարգում (ԿՏՏՀ) տվյալների ճշգրիտ և ամբողջական լրացումը՝ նշելով, որ դրանք ուղղակիորեն ազդում են ֆինանսավորման վրա։ 2025-2026 ուսումնական տարին հայտարարվել է «Անվտանգ և ապահով կրթական միջավայրի տարի»։ Նախաձեռնության նպատակն է դպրոցներում ձևավորել բռնությունից զերծ, առողջ և պաշտպանված կրթական մթնոլորտ։ Այս շրջանակում նախատեսվում են մի շարք ծրագրեր և միջոցառումներ։ Արաքսիա Սվաջյանը նաև անդրադարձել է ՀՀ կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրին՝ նշելով, որ Արմավիրի մարզում ներկայում վերակառուցման, նորոգման և կառուցման փուլում է 37 դպրոց, որից 4-ն արդեն շահագործման է հանձնվել։ Մարզի 87 դպրոց արդեն համալրվել է ԲՏՃՄ լաբորատոր սարքավորումներով, իսկ մյուսները համալրման փուլում են։ Նա հորդորել է դրանք նպատակային օգտագործել՝ բարձրացնելով բնագիտական առարկաների դասավանդման որակը։ Անդրադառնալով ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացին՝ նախարարի տեղակալը հայտնել է, որ Արմավիրի մարզում 654 ուսուցիչ արդեն անցել է ատեստավորում, իսկ 42-ը ունեն տարակարգ։ Նա հիշեցրել է, որ հայտագրումը բաց է մինչև սեպտեմբերի 30-ը։ Քննարկվել է նաև երկարօրյա ուսուցման ծառայության կիրառումը։ Արաքսիա Սվաջյանը շեշտել է, որ այդ ծառայությունը նոր գործիք է՝ ուղղված կրթության որակի բարելավմանը և սովորողների կարիքների հասցեագրմանը։ Խորհրդակցության մասնակցիները նաև իրենց հուզող հարցերն են ուղղել պաշտոնյաներին: Աղբյուրը նշում է, որ խորհրդակցությունից առաջ Արմավիրի քաղաքային զբոսայգում կազմակերպվել էր «Կրթական էքսպո» ցուցահանդես, որտեղ ներկայացվել էին մարզի դպրոցների լավագույն նախագծային աշխատանքները։ Մասնակիցները ծանոթացել են նախագծերին, զրուցել աշակերտների և ուսուցչական կազմի հետ:

Միրզոյան. Վաշինգտոնյան փաստաթղթերի ներքո իրենց ստորագրություններով Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին, որ երկու պետությունների միջև խաղաղություն է
 Հինգշաբթի, 28 Օգոստոսի 2025, 10:48

Արմինֆո. Օգոստոսի 8-ին վաշինգտոնյան փաստաթղթերի տակ իրենց ստորագրություններով Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին, որ երկու պետությունների միջև խաղաղություն է։ Այդ մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ ՀՀՀ հարցազրույցում։

Team-ից գնի՛ր Xiaomi սմարթֆոն, ստացի՛ր նաև երկրորդը
 Չորեքշաբթի, 27 Օգոստոսի 2025, 17:42

Արմինֆո. Մեկը լավ է, երկուսը՝ ավելի. նոր ուսումնական տարվան ընդառաջ Team Telecom Armenia-ն հանդես է գալիս աննախադեպ ակցիայով՝ Back to school ակցիայի շրջանակում գնելով այս տարվա մոդելային շարքի Xiaomi Redmi Note 14 Pro սմարթֆոն՝ հաճախորդները կստանան ևս մեկ Xiaomi սմարթֆոն՝ Redmi A5:

Հայաստանի դեսպանը խոսել է ՇՀԿ-ին անդամակցության և Չինաստանի հետ համագործակցության զարգացման մասին
 Չորեքշաբթի, 27 Օգոստոսի 2025, 17:32

Արմինֆո.Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ) անդամակցության հայտ ներկայացնելու Հայաստանի որոշումը նշանավորվում է ինչպես շարունակականությամբ, այնպես էլ փոփոխություններով: Այդ մասին CGTN հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Չինաստանում Հայաստանի դեսպան Վահե Գեւորգյանը՝ անդրադառնալով այդ կազմակերպությանն անդամակցելու երկրի շարժառիթներին։

Փորձագետ. Ադրբեջանի հակահայ հռետորաբանությունը կզարգանա նոր տեմպերով
 Չորեքշաբթի, 27 Օգոստոսի 2025, 16:09

Արմինֆո.Ադրբեջանի հակահայ հռետորաբանությունը շարունակելու է զարգանալ նոր տեմպերով՝ նոր հաջողություններից էյֆորիայի պահպանման հաշվին։ Այսպես է մեկնաբանել արևելագետ Սերգեյ Մելքոնյանը օկուպացված Արցախի Քարվաճառում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթը։

Կիեւի զբոսայգիներից մեկը կվերանվանվի Սերգեյ Փարաջանովի պատվին
 Չորեքշաբթի, 27 Օգոստոսի 2025, 15:52

Արմինֆո. "Յունոստ" զբոսայգին, որը գտնվում է Կիևի Սոլոմենսկի շրջանում, կանվանափոխվի հայ և ուկրաինական նշանավոր ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի պատվին: Այդ մասին հաղորդում է Ուկրաինայի հայերի միությունը (ՈՒՀՄ)։

Ժաննա Անդրեասյան. Հայաստանի հուշարձանների մեծ մասը վերականգնման և ամրացման կարիք ունի
 Չորեքշաբթի, 27 Օգոստոսի 2025, 15:50

Արմինֆո. Հուշարձանների (պատմամշակութային և հոգևոր ժառանգության) պահպանության ոլորտում այսօր մի քանի անգամ ավելի շատ աշխատանք է կատարվում, քան եղել է մինչև 2018 թվականը։ Այդ մասին օգոստոսի 27-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

ՀԷՑ-ի հնարավոր գնորդը ստիպված կլինի հաշվի նստել բարձր ռիսկերի հետ․Ղազինյան
 Չորեքշաբթի, 27 Օգոստոսի 2025, 15:27

Արմինֆո.  "Հայաստանի էլեկտրական ցանցերի" հնարավոր գնորդն ապագայում կարող է բախվել լուրջ իրավական հետեւանքների։ Այդ մասին օգոստոսի 27-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀԷՑ-ի գործադիր տնօրենի տեղակալի նախկին պաշտոնակատար, վաճառքի դեպարտամենտի տնօրեն Դավիթ Ղազինյանը։

«Հայաստանի Էլցանցերի» ազգայնացման մասին իշխանությունների խոսակցություններն, ընդամենը, քաղաքական նարատիվ է, որով կերակրում են ընտրազանգվածին. Դավիթ Ղազինյան
 Չորեքշաբթի, 27 Օգոստոսի 2025, 14:58

Արմինֆո. "Հայաստանի էլեկտրական ցանցերի" ազգայնացման մասին իշխանությունների խոսակցություններն, ընդամենը, քաղաքական նարատիվ է, որով կերակրում են ընտրազանգվածին։ Այդ մասին օգոստոսի 27-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀԷՑ-ի գործադիր տնօրենի տեղակալի նախկին պաշտոնակատար, վաճառքի դեպարտամենտի տնօրեն Դավիթ Ղազինյանը։

ՔԿ. 2025 թվականի առաջին կիսամյակում ավարտված քրեական վարույթներով պատճառված վնասի չափը կազմել է 5,5 մլրդ դրամ
 Չորեքշաբթի, 27 Օգոստոսի 2025, 14:21

Արմինֆո.  ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների, հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ընդունվել է 143 հաղորդում, որից 127-ով  նախաձեռնվել է քրեական վարույթ: Այդ մասին ասվում է ՔԿ հաղորդագրությունում:

Գորիսում 17 մարդ հոսպիտալացվել է՝  խնջույքի  ժամանակ թունավորումից հետո
 Չորեքշաբթի, 27 Օգոստոսի 2025, 14:15

Արմինֆո. Օգոստոսի 26-ի առավոտյան ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոն Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն ՊՈԱԿ-ի մարզային մասնաճյուղից ահազանգ է ստացվել այն մասին, որ Գորիսի բժշկական կենտրոն է ընդունվել 17 քաղաքացի՝ աղեստամոքսային տրակտի խանգարումներով և նախնական «սուր էկզոգեն սննդային թունավորում» ախտորոշմամբ: Այդ մասին հաղորդում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը:

Ղազինյան. Սերժ Սարգսյանն ու Սամվել Կարապետյանը ժամանակին փրկեցին ՀԷՑ-ը
 Չորեքշաբթի, 27 Օգոստոսի 2025, 14:12

Արմինֆո.  ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ու Սամվել Կարապետյանը ժամանակին փրկեցին "Հայաստանի էլեկտրական ցանցերը" (ՀԷՑ): Այդ մասին օգոստոսի 27-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀԷՑ-ի գործադիր տնօրենի տեղակալի նախկին պաշտոնակատար, վաճառքի դեպարտամենտի տնօրեն Դավիթ Ղազինյանը։

ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչը "բարեգործությամբ" է զբաղվում Սամվել Կարապետյանի հաշվին. ընկերության գործադիր տնօրենի տեղակալի նախկին պաշտոնակատար
 Չորեքշաբթի, 27 Օգոստոսի 2025, 14:10

Արմինֆո.  Հայաստանի իշխանությունները՝ ի դեմս "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի, փորձում են իրենց PR անել ընկերության սեփականատեր, կալանավորված Սամվել Կարապետյանի միջոցների հաշվին: Այդ մասին օգոստոսի 27-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀԷՑ գործադիր տնօրենի տեղակալի նախկին պաշտոնակատար, վաճառքի դեպարտամենտի տնօրեն Դավիթ Ղազինյանը ՝ մեկնաբանելով ընկերության ղեկավար կազմի պարգեւատրման ֆոնդի հաշվին աշխատակիցներին լրացուցիչ պարգեւավճարներ վճարելու Պետրոսյանի որոշումը։




Մեկնաբանվողներ
Զատուլինը ծանր ժամանակներ է կանխատեսում Հայաստանի համար՝ Փաշինյանի կուրսով շարժումը շարունակելու դեպքումԶատուլինը ծանր ժամանակներ է կանխատեսում Հայաստանի համար՝ Փաշինյանի կուրսով շարժումը շարունակելու դեպքում
TRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. ՓաշինյանTRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. Փաշինյան
Վարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջՎարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջ
Հայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծինՀայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծին
Ռուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունըՌուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունը
Թուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումըԹուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումը
Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.
Ծայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերըԾայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերը
Երևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան էԵրևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան է
Հայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրելՀայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրել
Հայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ըՀայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ը
Խոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ինԽոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ին
Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  
Արևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համարԱրևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համար
Դրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործովԴրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործով