Հինգշաբթի, 4 Սեպտեմբերի 2025, 18:00
Արմինֆո.Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին:
|
Հինգշաբթի, 4 Սեպտեմբերի 2025, 17:57
Արմինֆո.Պաշտոնական այցով Ղրղզստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Ղրղզական Հանրապետության խորհրդարանի (Ժոգորկու Քենեշ) նախագահ Նուրլանբեկ Տուրգունբեկ ուուլուի հետ:
|
Հինգշաբթի, 4 Սեպտեմբերի 2025, 17:52
Արմինֆո. Եվրոպայի խորհրդում ԵՄ պատվիրակությունը Ստրասբուրգում հանդես է եկել հայտարարությամբ, որում ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև օգոստոսի 8-ին Սպիտակ տանը նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Իլհամ Ալիևի ստորագրած համաձայնագիրը:
|
Հինգշաբթի, 4 Սեպտեմբերի 2025, 16:40
Արմինֆո. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
|
Հինգշաբթի, 4 Սեպտեմբերի 2025, 15:00
Արմինֆո. Կոնվերս Բանկը ներդրել է Հայաստանում ՄՓՄՁ մրցունակության բարձրացմանը միտված նոր վարկային պրոդուկտ «EU4Business SME COMPETITIVENESS AND INCLUSION PROGRAMME IN EASTERN PARTNERSHIP» ծրագրի շրջանակում:
|
Հինգշաբթի, 4 Սեպտեմբերի 2025, 14:38
Արմինֆո. ՀՀ կառավարությունը փոխում է իրավաբանական և փաստաբանական խորհրդատվություն տրամադրող ընկերությունը՝ Liormand Holdings Limited և այոք ընդդեմ ՀՀ արբիտրաժային գործում Հայաստանի շահերը պաշտպանելու համար, որը վարում է Ստոկհոլմի Առևտրի պալատի արբիտրաժային ինստիտուտը (SCC արբիտրաժային ինստիտուտ):
|
Հինգշաբթի, 4 Սեպտեմբերի 2025, 14:27
Արմինֆո.Ռուսաստանը զգուշավոր լավատեսությամբ է նայում Ադրբեջանի և Հայաստանի միջև նախաստորագրված համաձայնագրին, դա ներդրում է տարածաշրջանում խաղաղության ամրապնդման գործում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Վլադիվոստոկում կայացած Արևելյան տնտեսական ֆորումի նստաշրջանում։
|
Հինգշաբթի, 4 Սեպտեմբերի 2025, 14:18
Արմինֆո. IDBank-ը սեպտեմբերի 5-7-ը կմասնակցի TOON EXPO YEREVAN 2025-ին՝ անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի միջազգային ամենամեծ և մասշտաբային ցուցահանդեսին տարածաշրջանում։
|
Հինգշաբթի, 4 Սեպտեմբերի 2025, 12:51
Արմինֆո. ՀՀ իշխանությունները պարտավոր են հրատապ միջոցներ ձեռնարկել հայ գերիների լրացուցիչ պաշտպանության համար՝ Ադրբեջանից Կարմիր խաչի արտաքսման պայմաններում: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է "Արցախ" միություն հասարակական կազմակերպության ղեկավար, Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը:
|
Հինգշաբթի, 4 Սեպտեմբերի 2025, 12:46
Արմինֆո. Երևանում մեկնարկում են ամերիկահայ մեծանուն գրող Վիլյամ Սարոյանի օրերը:
|
Հինգշաբթի, 4 Սեպտեմբերի 2025, 12:43
Արմինֆո. ՀՀ ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը 60 մլն դրամ կհատկացվի հանրապետության քաղաքացիներին տրամադրվող անձնագրերի տպագրության համար անհրաժեշտ սարքերի ձեռք բերման համար: Համապատասխան որոշումն ընդունվել է սեպտեմբերի 4-ին ՀՀ կառավարության նիստում:
|
Հինգշաբթի, 4 Սեպտեմբերի 2025, 11:01
Արմինֆո. Ավարտվել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի նախկին տեղակալ, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղրամյանի գործով նախաքննությունը, ով մեղադրվում է ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեջ:
|
Հինգշաբթի, 4 Սեպտեմբերի 2025, 10:43
Արմինֆո. Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին աջակցել է Երեւանի եւ Բաքվի միջեւ Վաշինգտոնի պայմանավորվածություններին: Դիվանագետի խոսքով, Երեւանի եւ Բաքվի միջեւ համաձայնագրում ներառված են հինգ սկզբունքներ, որոնց հավատարիմ է Իրանի Իսլամական Հանրապետությունը, ներառյալ հարգանքը ազգային ինքնիշխանության, սահմանների ամբողջականության հանդեպ, իրավազորությունը, փոխադարձությունը եւ սահմանների անխախտելիությունը: Այս համատեքստում նա վկայակոչել է Հայաստանի պաշտոնյաներին, որոնք հայտարարել են, որ Երևանը "Իրանի Իսլամական Հանրապետության շահերին և երկու երկրների հարաբերություններին հակասող որևէ քայլ չի ձեռնարկի":
|
Հինգշաբթի, 4 Սեպտեմբերի 2025, 10:42
Արմինֆո. Ռուսական կողմը հիմնավորված է համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գծով Մինսկի խմբի լուծարման մասին Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) որոշումը: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակներում ճեպազրույցի ժամանակ։
|
Չորեքշաբթի, 3 Սեպտեմբերի 2025, 17:56
Արմինֆո.Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Մարիկե Մոնրոյ-Վինթերին:
|
Չորեքշաբթի, 3 Սեպտեմբերի 2025, 17:35
Արմինֆո.ՀՀ քննչական կոմիտեում 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում քննվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ 508 քրեական վարույթ (2024-ին՝ 949), որից 358-ը փոխանցվել է 2024 թվականից, (2023-ին՝ 647):
|
Չորեքշաբթի, 3 Սեպտեմբերի 2025, 16:14
Արմինֆո.Բուենոս Այրեսի համալսարանի իրավագիտության ֆակուլտետի Էմիլիանո Բուիսի անվան միջազգային իրավունքի ամբիոնի դոցենտ, մարդու իրավունքների պաշտպան Լուչիանա Մինասյանը հաղորդում է, որ Բաքվում գերության մեջ գտնվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանը հացադուլ է հայտարարել:
|
Չորեքշաբթի, 3 Սեպտեմբերի 2025, 16:09
Արմինֆո.Հայաստանում սկսել են ավելի շատ կարդալ հայերեն հրատարակվող գրքեր։ Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է Գրքի երևանյան փառատոնի տնօրեն Անի Ղազարյանը:
|
Չորեքշաբթի, 3 Սեպտեմբերի 2025, 15:31
Արմինֆո. Հայաստանի քաղաքացիներին կթույլատրվի առանց վիզայի մնալ Ղազախստանում՝ Ղազախստանի Հանրապետության պետական սահմանը հատելու օրվանից 90 օրը լրանալուց հետո: Այդ մասին ասվում է Ղազախստանի Մաժիլիսի պաշտոնական Telegram-ալիքում։
|
Չորեքշաբթի, 3 Սեպտեմբերի 2025, 15:01
Արմինֆո. Եկեղեցու գործերին Հայաստանի կառավարության միջամտությունը նրա աճող ավտորիտարիզմի առանցքային ցուցանիշն է։ Այդ մասին Twitter-ի (X) իր էջում գրել է աշխարհահռչակ իրավաբան և մարդու իրավունքների միջազգային պաշտպան Ռոբերտ Ամստերդամը:
|