Երկուշաբթի, 15 Սեպտեմբերի 2025, 16:17
Արմինֆո. ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, հետամուտ լինելով հանցավորության դեմ ուղղված պայքարի օրենքով իրեն վերապահված գործառույթների անշեղ կատարմանը, ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցների հետ համատեղ մշակած և ձեռնարկած լայնածավալ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների, քննչական և դատավարական գործողությունների արդյունքում բացահայտել է ավելի քան 34 մլրդ դրամի ստվերային շրջանառություն։
|
Երկուշաբթի, 15 Սեպտեմբերի 2025, 14:39
Արմինֆո. Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը սեպտեմբերի 15-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ փորձել է համոզել լրատվամիջոցների ներկայացուցիչներին եւ հանրությանը, որ քաղաքի օդի որակի խնդիրը երեւակայական է: Ավելի համոզիչ լինելու համար նա ներկայացրել է մայրաքաղաքի շինհրապարակներում տեղադրված սենսորներից գրանցվող տվյալները, որտեղ PM 2.5 ցուցանիշը (օդում փոշու և այլ աղտոտիչների մանր մասնիկներ), ըստ նրա, գտնվել է ՍԹԿ-ի (սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի) շրջանակներում:
|
Երկուշաբթի, 15 Սեպտեմբերի 2025, 11:46
Արմինֆո. Սույն թվականի սեպտեմբերի 11-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրվել է պատմական գիտությունների դոկտոր Արսեն Բոբոխյանը:
|
Երկուշաբթի, 15 Սեպտեմբերի 2025, 10:47
Արմինֆո. Հայաստանի որևէ քաղաքացի երբեք չպետք է զրկվի առողջությունը պահպանելու հնարավորությունից՝ գումարի բացակայության, կամ պակասի պատճառով։ Այդ մասին ասվում է "Տաշիր" ընկերությունների խմբի նախագահ, գործարար և բարերար Սամվել Կարապետյանի ուղերձում:
|
Երկուշաբթի, 15 Սեպտեմբերի 2025, 10:45
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է կառավարության ղեկավարի աշխատակազմի միջազգային-իրավական հարցերի գրասենյակի ևս մեկ աշխատակցի:
|
Երկուշաբթի, 15 Սեպտեմբերի 2025, 10:38
Արմինֆո. Սեպտեմբերի 14-ին Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) համանախագահ Օսկար Թաթոսյանին, նախկին համանախագահ Էնթոնի Բարսամյանին և գործադիր տնօրեն Բրայան Արդունին։
|
Շաբաթ, 13 Սեպտեմբերի 2025, 11:46
Արմինֆո. Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի տարածքների օկուպացումից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը "պատմական ռիսկի է դիմել խաղաղության և Ադրբեջանի հետ հարաբերությունների տեսանկյունից":
|
Ուրբաթ, 12 Սեպտեմբերի 2025, 16:00
Արմինֆո. "Գեղարդ" գիտավերլուծական հիմնադրամը դիմում-բողոք է հղել Կուբայի "Universidad y Sociedad" ամսագրի հակահայկական քաղաքականության կապակցությամբ:
|
Ուրբաթ, 12 Սեպտեմբերի 2025, 15:01
Արմինֆո. ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Բրենդան Հենրեհենի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 12-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
|
Ուրբաթ, 12 Սեպտեմբերի 2025, 11:49
Արմինֆո. Դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի Սաթի Սպիվակովան երկօրյա մշակութաբարեգործական ծրագրով կայցելի Երևան՝ ի աջակցություն «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամի, որն աջակցում է քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաներին և երիտասարդներին։ Այցը կազմակերպվել է տիկին Սպիվակովայի անձնական նախաձեռնությամբ՝ հիմնադրամի տարիների բարեկամ և նվիրատու GPMgold ընկերության աջակցությամբ։
|
Ուրբաթ, 12 Սեպտեմբերի 2025, 11:02
Արմինֆո. Սուրճի սիրելի բույրը, համեղ ընդմիջումներն ու ընկերական հանդիպումները այս աշնանը ստանում են նոր՝ «շահավետ երանգ»։ Այլևս ձեր ամենօրյա այցերը սրճարան կամ բարերում անցկացրած երեկոները միայն հաճելի հիշողություններ չեն լինի․ դրանք կդառնան նաև idcoin-եր ստանալու հիանալի առիթներ։
|
Ուրբաթ, 12 Սեպտեմբերի 2025, 10:47
Արմինֆո. Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը վստահեցնում է, որ ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող "Հայաստանի էլեկտրական ցանցեր" (ՀԷՑ) ընկերության ազգայնացման մասին խոսք չկա: Այդ մասին Վահագն Խաչատուրյանը հայտարարել է RTVI-ի հետ հարցազրույցում, պարզաբանելով, թե ինչու Հայաստանի իշխանությունները չեն կատարում ՀԷՑ-ի վերաբերյալ Ստոկհոլմի արբիտրաժի որոշումը։
|
Ուրբաթ, 12 Սեպտեմբերի 2025, 10:44
Արմինֆո. Հայաստանը ծրագրում է փոխել երկրի սահմանադրությունը, բայց՝ ոչ ի շահ Ադրբեջանի, այլ քանի որ այն "կարված է մեկ մարդու հագով"։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ RTVI-ի հետ հարցազրույցում։
|
Հինգշաբթի, 11 Սեպտեմբերի 2025, 16:01
Արմինֆո. Սեպտեմբերի 11-ին ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը ԵԱՀԿ 1533-րդ Մշտական խորհրդի հանդիպման ժամանակ ներկայացրել է Հայաստանի մեկնաբանող հայտարարությունը ԵԱՀԿ Մինսկի գործընթացի, Մինսկի համաժողովի կողմից կարգավորվող հակամարտության հարցերով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի և Բարձր մակարդակի պլանավորման խմբի փակման վերաբերյալ ԵԱՀԿ Նախարարների խորհրդի կողմից ընդունված որոշման առնչությամբ։ Այդ մասին ասվում է Հայաստանի ԱԳՆ հաղորդագրությունում:
|
Հինգշաբթի, 11 Սեպտեմբերի 2025, 14:18
Արմինֆո.Չորս համայնքային խորհուրդ կգործի Հայաստանում՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված փախստականների կարիքները բավարարելու համար: Դրանք կգործեն Երևանում, Եղեգնաձորում, Գյումրիում և Դիլիջանում՝ ապահովելով Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների համար լայն աշխարհագրական ծածկույթ:
|
Հինգշաբթի, 11 Սեպտեմբերի 2025, 13:02
Արմինֆո. Թուրքիայում ու Ադրբեջանում պատրաստվում են կուլ տալ Հայաստանը, քանի որ չկա Հայաստանը կառավարողների դիմադրությունը, այլ կա «թշնամու բավարարման քաղաքականություն»: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է պատմական գիտությունների թեկնածու, թյուրքագետ Վարուժան Գեղամյանը՝ ներկայացնելով 5 ճշմարտություն, որ մեզանից ամեն գնով թաքցնելու կամ քողարկելու են կեղծ խաղաղության մասին անվերջ ելույթներով՝ առաջիկա 10 ամիսներին:
|
Հինգշաբթի, 11 Սեպտեմբերի 2025, 13:00
Արմինֆո. COP17 համաժողովը 2026 թվականին տեղի կունենա Երևանի «Մերիդիան» Էքսպոկենտրոնում։ Այդ նպատակով ՀՀ կառավարությունը "Մերիդիան Հոլդինգ" ՓԲԸ-ի հետ կկնքի ծառայությունների մատուցման պետական գնման պայմանագիր: Որոշումն ընդունվել է սեպտեմբերի 11-ին՝ կառավարության նիստում։
|
Հինգշաբթի, 11 Սեպտեմբերի 2025, 12:54
Արմինֆո. Կառավարության այսօրվա նիստում գործադիրն ընդունել է «Որպես նվիրաբերություն գույք ընդունելու, ամրացնելու և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին» 3 որոշում: Այդ մասին ասվում է ՀՀ կառավարության հաղորդագությունում:
|
Հինգշաբթի, 11 Սեպտեմբերի 2025, 10:40
Արմինֆո. Պակիստանը մտադիր է միանալ Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) և արդեն նախապատրաստական աշխատանքներ է տանում այդ ուղղությամբ: Այդ մասին հայտարարել է Պակիստանի առևտրի փոխնախարար Նասիր Համիդը։
|
Չորեքշաբթի, 10 Սեպտեմբերի 2025, 18:17
Արմինֆո.Վաշինգտոնյան պայմանավորվածությունները հնարավորություն են տալիս խորացնելու Հայաստան-Ռուսաստան և Հայաստան-Իրան հարաբերությունները։ Այդ մասին սեպտեմբերի 10-ին խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
|