C360 oվերդրաֆթ. Վարկային սահմանաչափ` Converse Mobile հավելվածով 
 Ուրբաթ, 10 Հոկտեմբերի 2025, 14:02

Արմինֆո.Converse Mobile-ում հասանելի է վարկավորման նոր գործիք. C360 Neo, Nektar, Ultra, Elite և ավելի բարձր դասի փաթեթներին բաժանորդագրված հաճախորդները կարող են հաշված րոպեների ընթացքում հավելվածով դիմել և ստանալ վարկային սահմանաչափ փաթեթի հիմնական քարտին: 

USAID-ի միջոցների մի մասը կարող է ուղղվել "Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությանն աջակցմանը". ԶԼՄ
 Ուրբաթ, 10 Հոկտեմբերի 2025, 13:56

Արմինֆո. ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) միջոցների մի մասը կարող է ուղղվել "Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությանն աջակցմանը": Այդ մասին ասվում է The Washington Post-ի հոդվածում։

Փաշինյան․ TRIPP նախագիծը Հայաստանին հնարավորություն է տալիս երկաթուղային և այլ տրանսպորտային կապ ունենալ ԱՊՀ անդամ պետություն Ադրբեջանի և ԱՊՀ մյուս անդամ պետությունների հետ
 Ուրբաթ, 10 Հոկտեմբերի 2025, 13:54

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:

Չեխիան Հայաստանում նոր ռազմական կցորդ ունի
 Ուրբաթ, 10 Հոկտեմբերի 2025, 13:48

Արմինֆո.Հոկտեմբերի 10-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին և նորանշանակ ռազմական ու ռազմաօդային կցորդ, փոխգնդապետ Ժիրի Մռաչեկին (նստավայրը՝ ք. Թբիլիսի):

«ՏաԹևեր» ճոպանուղին 15 տարեկան է և կրկին ներկայացվել է World Travel Awards-ի մրցանակի
 Ուրբաթ, 10 Հոկտեմբերի 2025, 12:06

Արմինֆո. «Տաթևեր» ճոպանուղին նշում է ստեղծման 15-ամյակը և հոբելյանի նախաշեմին հերթական անգամ ներկայացվել է World Travel Awards 2025 միջազգային հեղինակավոր մրցանակի՝ «Աշխարհի լավագույն ճոպանուղի» անվանակարգում:

Հայաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Գազայի հատվածում հրադադարի հաստատմանը
 Ուրբաթ, 10 Հոկտեմբերի 2025, 11:23

Արմինֆո.Հայաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Գազայի հատվածում հրադադարի հաստատմանը։

Հայ հրահանգիչները ՊԵԿ շնագիտական կենտրոնում վերապատրաստում են անցնում մոլդովացի մասնագետների ներգրավմամբ
 Հինգշաբթի, 9 Հոկտեմբերի 2025, 18:54

Արմինֆո.ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական բաժին-կենտրոնի աշխատակիցների համար Երևանում հոկտեմբերի 6-ից 17-ն անցկացվում է հրահանգիչների վերապատրաստում` մոլդովացի փորձագետների հետ համատեղ:

Ճարտարապետ․ Անհրաժեշտ է փոխել մոտեցումը Հայոց ցեղասպանության հուշահամալիրի վերակառուցման նկատմամբ
 Հինգշաբթի, 9 Հոկտեմբերի 2025, 15:06

Արմինֆո.Հայոց ցեղասպանության հուշահամալիրն ամբողջությամբ քանդելու փոխարեն, անհրաժեշտ է միայն վերանայել դրա վերակառուցման նկատմամբ մոտեցումը։ Այդ մասին հայտարարել է ճարտարապետ Անահիտ Թարխանյանը՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի վերակառուցման շոււրջ քննարկման շրջանակներում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Վահան Կոստանյան. Հայաստանի ինքնիշխան տարածքում չկա "Զանգեզուրի միջանցք" անվանմամբ նախագիծ
 Հինգշաբթի, 9 Հոկտեմբերի 2025, 15:05

Արմինֆո. Հայաստանի ինքնիշխան տարածքում չկա "Զանգեզուրի միջանցք" անվանումով որևէ նախագիծ, այդ թվում՝ կոմունիկացիոն, և չի կարող լինել։ Այդ մասին հոկտեմբերի 9-ին ճեպազրույցում հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։

Արցախցիները բողոքի ակցիա են անցկացրել Հայաստանի կառավարության մոտ՝ երկրի իշխանություններից պահանջելով իրենց անունից չխոսել միջազգային հարթակներում
 Հինգշաբթի, 9 Հոկտեմբերի 2025, 14:59

Արմինֆո. Մի խումբ արցախցիներ բողոքի ակցիա են իրականացրել ՀՀ կառավարության շենքի դիմաց ՝ իշխանություններից պահանջելով իրենց անունից այլևս չխոսել միջազգային հարթակներում: Մասնավորապես, նրանք դժգոհություն են հայտնել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից, որը հայտարարել է իրենց հայրենիք վերադառնալու անիրատեսական լինելու մասին:

"Պատիվ ունեմ"․ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացին արդեն միացել է 34 պատգամավոր
 Հինգշաբթի, 9 Հոկտեմբերի 2025, 12:32

Արմինֆո.Հունիսի 7-ից առ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացին միացել է 34 պատգամավոր: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է ընդդիմադիր "Պատիվ ունեմ" խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

ՀՀ մշակույթի նախկին նախարարից կբռնագանձվի ավելի քան 25 մլն դրամ
 Հինգշաբթի, 9 Հոկտեմբերի 2025, 12:25

Արմինֆո. Գլխավոր դատախազության հայցն ընդդեմ ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի, բավարարվել է. հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի շուրջ 25 միլիոն դրամ։ Այդ մասին հաղորդում է Գլխավոր դատգախազության մամուլի ծառայութունը։

Արդշինբանկն առաջարկում է 5% cashback բիզնես վարկերի  վերաֆինանսավորումից   
 Չորեքշաբթի, 8 Հոկտեմբերի 2025, 15:54

Արմինֆո.2025 թվականի սեպտեմբերի 9-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում միկրո, փոքր և միջին բիզնես վարողները կկարողանան տեղափոխել իրենց բիզնես վարկը Արդշինբանկ և ստանալ վերաֆինանսավորվող գումարի 5%-ը որպես cashback: Մի քանի տարբեր բանկերում վարկեր ունենալու դեպքում հնարավոր կլինի միավորել դրանք և դրանից հետո տեղափոխել:  

Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է տեղական զարգացմանն աջակցող ԵՄ նախաձեռնությունը
 Չորեքշաբթի, 8 Հոկտեմբերի 2025, 15:52

Արմինֆո. Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից իրականացվող "Համայնքների ղեկավարները հանուն տնտեսական զարգացման" (CLED) տեղական զարգացմանն աջակցող Եվրոպական միության (ԵՄ) առաջատար նախաձեռնությունը: Ինչպես հաղորդում են կազմակերպիչները, Երևանում մեկնարկած միջոցառմանը մասնակցել են ՀՀ կառավարության, ԵՄ, ՄԱԶԾ, տեղական համայնքների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ԵՊՀ-ում բացվել է Ժողովրդագրական հետազոտությունների կենտրոն
 Չորեքշաբթի, 8 Հոկտեմբերի 2025, 13:58

Արմինֆո. 2025թ. հոկտեմբերի 7-ին, Երևանի պետական համալսարանը (ԵՊՀ) և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) հայաստանյան գրասենյակը պաշտոնապես ազդարարել են երկու կարևոր նախաձեռնություն։ Առաջինը «Ժողովրդագրական դիմակայունություն․ կանանց կարողությունների և հնարավորությունների ընդլայնում տվյալահեն քաղաքականությունների միջոցով» ծրագիրն է, որը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության կառավարություն կողմից։ Երկրորդը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ, ԵՊՀ-ում Ժողովրդագրական հետազոտությունների կենտրոնի բացումն է։

0.8 հա մակերեսով հողամասը կվերադարձվի Մեղրի համայնքին
 Չորեքշաբթի, 8 Հոկտեմբերի 2025, 12:02

Արմինֆո. Սյունիքի մարզի դատախազությունը 2025 թվականի ապրիլի 18-ին պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան` 2014 թվականի հուլիսի 4-ի աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով: Այդ մասին հաղորդում է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։

ՄՔԴ առաջին դատախազը կասկածի տակ է դնում Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ ՄԱԿ աշխատանքային խմբի եզրակացությունը
 Չորեքշաբթի, 8 Հոկտեմբերի 2025, 12:00

Արմինֆո. Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն հրապարակել է ՄԱԿ-ի կամայական ձերբակալությունների աշխատանքային խմբի 2025 թվականի փետրվարի 17-ի եզրակացության վերաբերյալ փորձագիտական եզրակացությունը: Այդ մասին հաղորդում է Free Armenian Prisoners նախաձեռնությունը։

«Մայր Հայաստան» խմբակցությունը դատապարտել է Փաշինյանի հարձակումները Գյումրու քաղաքապետի դեմ
 Չորեքշաբթի, 8 Հոկտեմբերի 2025, 11:59

Արմինֆո. Գյումրու ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը խստորեն դատապարտում է Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվող ապօրինի հարձակումները քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դեմ, անընդունելի է համարում ատելության քարոզը: Այդ մասին ասվում է ԱրմԻնֆո-ին տրամադրված խմբակցության հաղորդագրությունում։

ԵՄ-ը ներդնում է սահմանների հատման նոր համակարգ․ ԱԳՆ
 Երեքշաբթի, 7 Հոկտեմբերի 2025, 19:37

Արմինֆո. Եվրոպական միության կողմից ներդրվում է նոր Մուտքի/ելքի համակարգ (Entry/Exit System – EES), որը կսկսի գործել 2025թ. հոկտեմբերի 12-ից։

Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև հռչակագրի ստորագրումն ընդհանուր հաղթանակ է թյուրքական պետությունների համար. Ուզբեկստանի նախագահ
 Երեքշաբթի, 7 Հոկտեմբերի 2025, 16:53

ԱրմինֆոՎաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև հռչակագրի ստորագրումն ընդհանուր հաղթանակ է թյուրքական պետությունների համար։ Ըստ "Թրենդ"-ի՝ այդ մասին հայտարարել է Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիոեւը՝ Գաբալայում Թյուրքական պետությունների կազմակերպության պետությունների ղեկավարների խորհրդի 12-րդ գագաթնաժողովի ընթացքում:




Մեկնաբանվողներ
Զատուլինը ծանր ժամանակներ է կանխատեսում Հայաստանի համար՝ Փաշինյանի կուրսով շարժումը շարունակելու դեպքումԶատուլինը ծանր ժամանակներ է կանխատեսում Հայաստանի համար՝ Փաշինյանի կուրսով շարժումը շարունակելու դեպքում
TRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. ՓաշինյանTRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. Փաշինյան
Վարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջՎարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջ
Հայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծինՀայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծին
Ռուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունըՌուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունը
Թուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումըԹուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումը
Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.
Ծայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերըԾայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերը
Երևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան էԵրևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան է
Հայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրելՀայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրել
Հայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ըՀայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ը
Խոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ինԽոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ին
Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  
Արևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համարԱրևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համար
Դրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործովԴրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործով