Չորեքշաբթի, 22 Հոկտեմբերի 2025, 14:05
Արմինֆո. Հաշվի առնելով 2025 թվականի հոկտեմբերի 16-ին տեղեկատվության հրապարակային աղբյուրներում առկա տվյալները ՀՀ փաստաբանների պալատի Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը 2025թ. հոկտեմբերի 18‑ին քննարկել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման և կալանավորման հարցը: Այդ մասին ասվում է Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի հայտարարությունում։
|
Չորեքշաբթի, 22 Հոկտեմբերի 2025, 13:56
Արմինֆո. Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը, կարելի է ասել, պատրաստ է, մնացել են վերջին նրբությունները։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը՝ ելույթ ունենալով Թբիլիսիի "Մետաքսի ճանապարհ" 5-րդ համաժողովում։
|
Չորեքշաբթի, 22 Հոկտեմբերի 2025, 13:54
Արմինֆո. Եվրամիությունն իր ոգևորությունն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի վերջին զարգացումների առնչությամբ:
|
Չորեքշաբթի, 22 Հոկտեմբերի 2025, 13:35
Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ Հայաստանի Հանրապետությունում նախատեսվում է ներդնել խաղային գործունեության վերահսկողության նոր համակարգ, որի նպատակն է ապահովել խաղային ոլորտի թափանցիկությունը, պատասխանատու և արդար կարգավորումը։ Կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ վարչապետի որոշմամբ ձևավորված Խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության միջգերատեսչական մրցութային հանձնաժողովը հայտարարում է խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության բաց մրցույթ, որի նպատակը ոլորտի նկատմամբ վերահսկողական պատշաճ համակարգի ամրապնդումն ու հետագա արդյունավետ գործունեությունն ապահովումն է։
|
Չորեքշաբթի, 22 Հոկտեմբերի 2025, 11:41
Արմինֆո. Մեր իրականության մեջ տեղի են ունենում իրադարձություններ, որոնք նոր աղետ են բերելու մեր տանջված երկրի վրա: Այդ մասին հայտարարել է փաստաբան Արա Զոհրաբյանը, ներկայացնելով մի քանի պնդում, որոնք կարող են օգտակար լինել իշխանության թեզերը մասամբ կամ ամբողջությամբ ճիշտ համարող հայրենակիցների համար:
|
Չորեքշաբթի, 22 Հոկտեմբերի 2025, 10:42
Արմինֆո. Անիմացիոն կինոյի և գրաֆիկական արվեստի REAnimania միջազգային փառատոնը Հայաստանի վիզուալ արվեստի սիրահարներին իսկական անակնկալ է մատուցել. Կինոյի տանը բացվել է Լորենցո Մատոտիի աշխատանքների ցուցահանդեսը:
|
Չորեքշաբթի, 22 Հոկտեմբերի 2025, 10:39
Արմինֆո. Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն արդյունավետ է համարել իր հայ գործընկեր Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը:
|
Երեքշաբթի, 21 Հոկտեմբերի 2025, 19:08
Արմինֆո. Հոկտեմբերի 21-22-ը Երևանում տեղի կունենա երկկողմ կլոր սեղան' Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ: Այդ մասին հաղորդում է Անվտանգության քաղաքականության հետազոտական կենտրոնը (Research Center օn Security Policy)։
|
Երեքշաբթի, 21 Հոկտեմբերի 2025, 17:17
ԱրմԻնֆո։ Ավստրիայի եկեղեցիների համաշխարհային խորհրդի գլխավոր ասամբլեան մեկնաբանել է Հայաստանում ստեղծված իրավիճակը։
|
Երեքշաբթի, 21 Հոկտեմբերի 2025, 16:42
Արմինֆո.Այն, ինչ տեղի ունեցավ Գյումրիում, շարունակությունն է այն ամենի, ինչ Հայաստանի քաղաքացիները սովոր էին տեսնել սերժաքոչարյանական կառավարման շրջանում։ Այդ մասին հոկտեմբերի 21-ին լրագրողներին հայտարարել է ԱԺ "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
|
Երեքշաբթի, 21 Հոկտեմբերի 2025, 16:35
Արմինֆո. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը շարունակում է առաջ մղել Հայաստանի Սյունիքի մարզով անցնող տրանսպորտային երթուղու ստեղծման ադրբեջանական պատումը, որը պետք է Ադրբեջանի հիմնական մասը միացնի իր էքսկլավին եւ, նույնիսկ, նշել է դրա հնարավոր գործարկման ժամկետները:
|
Երեքշաբթի, 21 Հոկտեմբերի 2025, 14:23
Արմինֆո.Հայաստանը 2018 թվականից (վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո - խմբ.) դարձել է աշխարհաքաղաքական շահերի մանրադրամ, որոնք իրենց մեջ ռիսկեր են պարունակում երկրի համար և հետաքրքրություն են ներկայացնում տարածաշրջանային այլ խաղացողների համար։ Նման կարծիք է հայտնել իրավաբան միջազգայնագետ, քաղաքական վերլուծաբան Աննա Աբրահամյանը՝ ի պատասխան իսպանական Periodista Digital պարբերականի հոդվածի, որի ներկայացրած տեղեկատվության արտահոսքը ստացվել է Ֆրանսիայից, մասնավորապես, այնտեղ գտնվող հայ համայնքի անանուն ներկայացուցչից։
|
Երեքշաբթի, 21 Հոկտեմբերի 2025, 12:44
Արմինֆո. Հայաստանի ճարտարապետների պալատի անդամները մտահոգված են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում իրականացվող աշխատանքներով:
|
Երեքշաբթի, 21 Հոկտեմբերի 2025, 12:15
Արմինֆո. Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանի որոշմամբ՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ով մեղադրվում է կաշառակերության համար, կալանավորվել է երկու ամիս ժամկետով: Ինչպես դատավճռի հրապարակումից հետո լրագրողներին հաղորդել է փաստաբան Զարուհի Փոստանջյանը, նրան կալանավորելու անհրաժեշտություն չկար:
|
Երեքշաբթի, 21 Հոկտեմբերի 2025, 10:51
Արմինֆո. Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում բանակցություններ է վարել Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ, օրակարգում են եղել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները:
|
Երեքշաբթի, 21 Հոկտեմբերի 2025, 10:48
Արմինֆո. Հայաստանը ծանոթ է մարդասիրական ճգնաժամերին` ունենալով 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի տխուր հիշողությունը, որը խլեց տասնյակ հազարավոր կյանքեր եւ հարյուր հազարավոր մարդկանց թողեց անօթեւան: Այդ մասին հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ Միջխորհրդարանական միության 151-րդ վեհաժողովի ընդհանուր քննարկումների ժամանակ իր ելույթում:
|
Երկուշաբթի, 20 Հոկտեմբերի 2025, 17:33
Արմինֆո.Հոկտեմբերի 25-ին Երեւանի "Դինամո" մարզահամալիրում կկայանա մարտարվեստի միջազգային առաջնություն Հայաստանի, Իրանի եւ Վրաստանի ներկայացուցիչների միջեւ:
|
Երկուշաբթի, 20 Հոկտեմբերի 2025, 16:24
ԱրմԻնֆո. Հայաստանի մի շարք հասարակական կազմակերպություններ (ՀԿ-ներ) դատապարտել են հանրապետության իշխանությունների կողմից քրեական արդարադատության անհամաչափ և ոչ իրավաչափ կիրառումը պատժիչ նպատակներով, որն ուղեկցվում է մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն խախտումներով, այդ թվում ՝ հայտնի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի ձերբակալության կապակցությամբ ՝ ֆեյսբուքյան քննադատական գրառման համար:
|
Երկուշաբթի, 20 Հոկտեմբերի 2025, 15:06
Արմինֆո. Գործատուի և աշխատողի միջև էլեկտրոնային եղանակով աշխատանքային պայմանագրերի կնքումը ապագայում պարտադիր կդառնա: Այդ մասին հոկտեմբերի 20-ին մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը։
|
Երկուշաբթի, 20 Հոկտեմբերի 2025, 10:31
Արմինֆո. Հայաստանի իշխանությունները խախտել են ՀՀ սահմանադրությունը, իսկ Դանիել Իոաննիսյանն ստանձնել է նրանց ապօրինություններն արդարացնողի եւ պարտակողի դերը։ Այդ մասին ասվում է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության իրավաբանական հանձնաժողովի հայտարարությունում։
|