Կամո Սարգսյանը դարձել է ՀԾԿՀ անդամ
 Ուրբաթ, 24 Հոկտեմբերի 2025, 15:20

Արմինֆո.Կամո Սարգսյանը դարձել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) անդամ: Այդ մասին պարզ է դարձել հոկտեմբերի 24-ին Ազգային ժողովում անցկացված գաղտնի քվեարկության արդյունքում:

Արմեն Գրիգորյանի գլխավորած ԱԽ պատվիրակությունը գործուղվել է Բահրեյն և Բելգիա
 Ուրբաթ, 24 Հոկտեմբերի 2025, 14:03

Արմինֆո. Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը գործուղվել է Բահրեյն ՝ մասնակցելու անվտանգության տարածաշրջանային 21-րդ համաժողովին: Այնտեղից Անվտանգության խորհրդի պատվիրակությունը կմեկնի Բելգիա։

IDsalary փաթեթը՝ հարմարավետ ու շահավետ գործիք
 Ուրբաթ, 24 Հոկտեմբերի 2025, 12:08

Արմինֆո. IDBank-ն իր հաճախորդներին մշտապես հաճելի անակնկալներ և շահավետ առաջարկներ է մատուցում։ Այս անգամ Բանկի հին ու նոր հաճախորդների համար հրաշալի նորություն կա․ IDsalary աշխատավարձային փաթեթը գրավիչ հնարավորություն է տալիս՝ լի բազում անակնկալներով։

Հոկտեմբերի 26-ին Հովհանավանքում նախատեսվող պատարագը պետական հովանավորությամբ Եկեղեցու հակաիրավական տրոհումը լեգիտիմացնելու փորձ է
 Ուրբաթ, 24 Հոկտեմբերի 2025, 12:02

Արմինֆո.  Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ընթացող գործընթացները այլևս մտնում են վճռորոշ փուլ։ Սա պետականորեն ծրագրավորված և ուղղորդված քաղաքական օրակարգ է, որի նպատակն է պառակտել Հայ Առաքելական Եկեղեցին և ձևավորել նրա ներսում վերահսկելի ենթակառուցվածք՝ ենթարկված քաղաքական իշխանությանը։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Դավիթ Անանյանը։

Փաստաբան․ Մասիսի քաղաքապետի պատժի ժամկետը երկարաձգվել է՝ համաներում կիրառելու հնարավորությունը բացառելու նպատակով
 Ուրբաթ, 24 Հոկտեմբերի 2025, 11:59

Արմինֆո. Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի պատժի ժամկետը երեք ամսով երկարաձգվել է, որպեսզի նա համաներումից չօգտվի: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է Համբարձումյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

Փաստաբանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀԱԵ վրա իշխանությունների շարունակական հարձակումների առնչությամբ
 Ուրբաթ, 24 Հոկտեմբերի 2025, 10:54

Արմինֆո.  Փաստաբան Արա Զոհրաբյանը հաղորդել է, որ իշխանության կողմից Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ շարունակվող հարձակումների ֆոնին հանցագործության մասին հաղորդումներ եւ դիմում է ներկայացրել երկրի իրավապահ մարմիններին՝ Եկեղեցու և հոգևորականների շահերի պաշտպանության նկատառումներով։

Գյումրիում բացվում է Հայ-շվեյցարական հյուրընկալության ակադեմիա
 Հինգշաբթի, 23 Հոկտեմբերի 2025, 17:08

Արմինֆո.Հայաստանում հյուրընկալության և զբոսաշրջության ոլորտի զարգացման համար բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստումը նոր թափ է հավաքում: Գյումրիում պաշտոնապես կբացվի Հայ-շվեյցարական հյուրընկալության ակադեմիան (SAAH), որը ստեղծվել է հյուրանոցային կառավարման ոլորտում համաշխարհային առաջատար ուսումնական հաստատության ՝ Լոզանի հյուրանոցային գործի բարձրագույն դպրոցի (EHL) հետ համագործակցությամբ:

Կոնվերս Բանկն ու Asia Alliance Bank-ը ռազմավարական համագործակցություն են մեկնարկել
 Հինգշաբթի, 23 Հոկտեմբերի 2025, 15:36

Արմինֆո. Կոնվերս Բանկը (Հայաստան) և Asia Alliance Bank-ը (Ուզբեկստան) պաշտոնապես հայտարարել են ռազմավարական համագործակցության մեկնարկի մասին։ Հոկտեմբերի 21-ին Վիեննայում կողմերը ստորագրել են պայմանագիր միջազգային ֆինանսական թղթակցային հաշիվների բացման և կառավարման, ինչպես նաև գլխավոր համաձայնագիր՝ արտարժութային և դրամային շուկաներում համագործակցության վերաբերյալ։

"Հանրապետություն" կուսակցության առաջնորդի եղբայր Արմեն Սարգսյանի փեսան "Կասկադ" համալիրի վերին հատվածի կառուցապատման իրավունք է ստացել՝ առանց մրցույթի
 Հինգշաբթի, 23 Հոկտեմբերի 2025, 14:04

Արմինֆո.Կառավարությունը հավանություն է տվել ներդրումային ծրագրին, որով կվերականգնվի Կասկադ համալիրի անավարտ հատվածը, կկառուցվի որակապես նոր և ժամանակակից համերգասրահ և պատկերասրահ, համաձայն «Կասկադ մշակութային հանգույց» նախագծի, հարակից հատվածում կկառուցվի բազմաֆունկցիոնալ համալիր, որը կգտնվի ներդաշնակության մեջ առկա և ստեղծվելիք միջավայրի հետ և կամբողջացնի տվյալ հատվածի քաղաքաշինական պատկերը, կկառուցվի նոր քաղաքային այգի, կյանքի կկոչվի քաղաքի երկու հատվածները իրար միացնելու Ալեքսանդր Թամանյանի մտահղացումը:

ԱԺԲ-ում Արցախի շրջափակմանը մասնակցած ադրբեջանցի "էկոակտիվիստի" այցը Երևան որակել են Հայաստանի վերացմանը նպատակաուղղված քայլ
 Հինգշաբթի, 23 Հոկտեմբերի 2025, 13:43

Արմինֆո.Արցախի հայերի ցեղասպանությանը մասնակցած և Լաչինի միջանցքը փակած անձի ժամանումը Հայաստան հերթական ապացույցն է այն բանի, որ երկրի ղեկավարությունը գտնվում է Ադրբեջանի իշխանության տակ: Այդ մասին հայտարարել է Ազգային ժողովրդավարական բևեռի (ԱԺԲ) անդամ Գևորգ Սաֆարյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի քաղաքացիական հասարակության հայատյաց ներկայացուցիչների այցը Երևան՝ մասնակցելու կլոր սեղանին:

"ՀայաՔվե"-ն և Հայաստանի փաստաբանների պալատը քննադատել են Գյումրիում իշխանությունների գործողությունները
 Հինգշաբթի, 23 Հոկտեմբերի 2025, 12:53

Արմինֆո. "ՀայաՔվե" քաղաքացիական նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում դատապարտել է Հայաստանի իշխանությունների գործողությունները Գյումրիում՝ դրանք համարելով անօրինական և որակելով պետական ահաբեկչություն, որը քայքայում է ժողովրդավարությունը և տանում երկիրը դեպի մռայլ բռնապետություն: Իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ հանդես են եկել նաև Փաստաբանների պալատում:

Փաստաբանները դիմել են ՄԱԿ՝ Վիգեն Էուլջեքջյանի անհապաղ ազատ արձակման պահանջով
 Հինգշաբթի, 23 Հոկտեմբերի 2025, 12:36

Արմինֆո.  Ադրբեջանում կամայականորեն կալանավորված 46-ամյա հայ զբոսավար Վիգեն Էուլջեքջյանի իրավական ներկայացուցիչները պաշտոնապես դիմել են անձանց կամայական կալանավորման հարցերով ՄԱԿ-ի աշխատանքային խմբին (UNWGAD)՝ նրա անհապաղ ազատ արձակման պահանջով, մատնանշելով միջազգային իրավունքի լուրջ խախտումներն ու Էուլջեքջյանի կյանքը վտանգող կալանքի ծանր պայմանները։ Այդ մասին հաղորդում է «Free Armenian Hostages» նախաձեռնությունը։

Հայաստանում հունվարի 27-ը կհայտարարվի Հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի և խոնարհումի օր
 Հինգշաբթի, 23 Հոկտեմբերի 2025, 12:27

Արմինֆո.  ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 23-ի հերթական նիստում հավանություն է տվել բոլոր զինված հակամարտություններում հայրենիքի համար զոհված մարտիկներին նվիրված հիշատակի և խոնարհման օր սահմանելու մասին օրինագծին:

Հայաստանում շաքարային դիաբետով հիվանդ երեխաներն անվճար կստանան շաքարի մակարդակի հեռավար մոնիթորինգի համակարգեր
 Հինգշաբթի, 23 Հոկտեմբերի 2025, 11:45

Արմինֆո.Կառավարության հերթական նիստում գործադիրն ընդունել է որոշում՝ պայմանավորված է 0-18 տարեկան պացիենտների արյան մեջ գլյուկոզայի շարունակական մոնիթորինգի համակարգերի ապահովման և սպասարկման ծրագրի ձեռքբերման անհրաժեշտությամբ:

"Լազարյան ակումբը" պահանջում է դադարեցնել քաղաքական հաշվեհարդարները Հայաստանում
 Հինգշաբթի, 23 Հոկտեմբերի 2025, 10:34

Արմինֆո.  Ռուս-հայկական միջազգային "Լազարյան ակումբը" հանդես է եկել հայտարարությամբ, որում վճռական բողոք է հայտնել Հայաստանում գործող իշխանության կողմից ցանկացած այլակարծության դեմ զանգվածային քաղաքական բռնաճնշումների կապակցությամբ:

ՀՀ քննչական կոմիտե․ Գյումրիում զանգվածային անկարգությունների ընթացքում ձերբակալված 37 անձանցից 29-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
 Չորեքշաբթի, 22 Հոկտեմբերի 2025, 17:45

Արմինֆո.Շիրակի մարզային քննչական վարչությունում իրականացվում է զանգվածային անկարգություններին մասնակցելու, պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու և արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

"Իրազեկ քաղաքացիների միավորումը" դիմել է ՀՀ Գլխավոր դատախազություն ՝ Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում կառավարող ուժի նախընտրական չարաշահումների կապակցությամբ
 Չորեքշաբթի, 22 Հոկտեմբերի 2025, 16:36

Արմինֆո. Էջմիածնում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առերևույթ խախտումների առթիվ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ը  դիմել է դատախազություն։ Այդ մասին ասվում է ՀԿ-ի հայտարարությունում։

"Մեր ձեւով" շարժման անդամին ապօրինի մեղադրանք է առաջադրվել․ հայտարարություն
 Չորեքշաբթի, 22 Հոկտեմբերի 2025, 15:34

Արմինֆո.Ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի "Մեր ձեւով" շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանին ապօրինի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածներով: Այդ մասին ասվում է շարժման հայտարարության մեջ։

"Ականատես"-ն արձանագրում է խախտումների առաջին դեպքերը Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու նախընտրական քարոզարշավի ընթացքում
 Չորեքշաբթի, 22 Հոկտեմբերի 2025, 15:27

Արմինֆո "Ականատես" դիտորդական առաքելությունն արձանագրում է Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու նախընտրական քարոզարշավի ընթացքում խախտումների առաջին դեպքերը:

Հարավային Կովկասի երկրներն ունեն պատմական շանս ապահովել ոչ միայն խաղաղ, այլև բարեկեցիկ և զարգացող տարածաշրջան․ Փաշինյան
 Չորեքշաբթի, 22 Հոկտեմբերի 2025, 14:12

Արմինֆո. Աշխատանքային այցով Վրաստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Մետաքսի ճանապարհ» 5–րդ համաժողովին, որին մասնակցել են նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն և Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը։




Մեկնաբանվողներ
Զատուլինը ծանր ժամանակներ է կանխատեսում Հայաստանի համար՝ Փաշինյանի կուրսով շարժումը շարունակելու դեպքումԶատուլինը ծանր ժամանակներ է կանխատեսում Հայաստանի համար՝ Փաշինյանի կուրսով շարժումը շարունակելու դեպքում
TRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. ՓաշինյանTRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. Փաշինյան
Վարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջՎարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջ
Հայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծինՀայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծին
Ռուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունըՌուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունը
Թուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումըԹուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումը
Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.
Ծայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերըԾայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերը
Երևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան էԵրևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան է
Հայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրելՀայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրել
Հայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ըՀայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ը
Խոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ինԽոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ին
Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  
Արևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համարԱրևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համար
Դրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործովԴրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործով