Հինգշաբթի, 30 Հոկտեմբերի 2025, 11:56
Արմինֆո. Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում, որը վարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, գործադիրն ընդունել է որոշում Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, համայնք Վանաձոր, Վանաձոր ք., Թատերական փողոց, 1/1 սպայի տուն հասցեում գտնվող, 2024 թվականի մայիսի 8-ի դրությամբ 365 125 000 դրամ գնահատված շուկայական արժեքով, 357 877 418 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 2214․05 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենք-շինությունները, ինչպես նաև դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.229349 հեկտար մակերեսով հողամասը նվիրաբերել «Սիմոնյան կրթական հիմնադրամ»-ին՝ համաձայն հիմնադրամի կողմից ներկայացված հանրօգուտ ծրագրի՝ գույքը վերակառուցելու և «Թումո ստեղծարար տեխնոլոգիական կենտրոն» հիմնելու նպատակով։
|
Հինգշաբթի, 30 Հոկտեմբերի 2025, 11:36
Արմինֆո. Կան բազմաթիվ փաստեր, որոնք ցույց են տալիս, որ շատ ուժեր շահագրգռված չեն TRIPP Route-ի բացմամբ։ Մինչդեռ, այդ նախագծի իրականացումից շահում են բոլորը։ Այդ մասին հոկտեմբերի 29-ին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Փարիզի խաղաղության 8-րդ համաժողովի շրջանակում "Առաջնորդության խաչմերուկներում" թեմայով քննարկման ժամանակ։
|
Հինգշաբթի, 30 Հոկտեմբերի 2025, 10:38
Արմինֆո. Հայաստանը 165 պետությունների թվում է, որոնք պաշտպանել են ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի՝ Կուբայի նկատմամբ տնտեսական, առեւտրային եւ ֆինանսական էմբարգոն դադարեցնելու կոչ ներառող բանաձեւը։
|
Չորեքշաբթի, 29 Հոկտեմբերի 2025, 18:45
Արմինֆո. Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակության հոգևորականաց դասը և եկեղեցական համայնքները խոր մտահոգությամբ հետևում են Հայաստանի Հանրապետությունում վերջին ամիսներին տեղի ունեցող անցանկալի և մտահոգիչ զարգացումներին։ Այդ մասին ասվում է Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակության հոգևորականաց դասի և եկեղեցական համայնքների հայտարարությունում։
|
Չորեքշաբթի, 29 Հոկտեմբերի 2025, 18:41
Արմինֆո.ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու համար մեղադրվող Թորգոմ Ասատրյանը դատապարտվել է 5 տարի 6 ամիս ազատազրկման: Այդ մասին որոշում է կայացրել Երևանի առաջին ատյանի դատարանը ՝ դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ: Գործը քննվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի՝ լույս 10-ի գիշերը խորհրդարանի նախկին խոսնակի վրա հարձակման դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթի շրջանակներում:
|
Չորեքշաբթի, 29 Հոկտեմբերի 2025, 16:17
Արմինֆո. Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը BACEE հոբելյանական համաժողովի շրջանակում հանդես է եկել «Connected, Convenient, Converse. Mobile Banking Reimagined» թեմայով բանախոսությամբ՝ ներկայացնելով Բանկի թվային փոխակերպման ընթացքը և ապագա զարգացումների տեսլականը։
|
Չորեքշաբթի, 29 Հոկտեմբերի 2025, 15:24
Արմինֆո.Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Դուբայում մասնակցում է Ասիա-խաղաղօվկիանոսյան քաղաքների գագաթնաժողովին և քաղաքապետերի համաժողովին։ Այդ մասին Տիգրան Ավինյանը հաղորդել է «Ֆեյսբուքի» իր էջում։
|
Չորեքշաբթի, 29 Հոկտեմբերի 2025, 12:29
Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ նոյեմբերի 2-ին մասնակցելու է Հովհաննավանքում մատուցվելիք պատարագին, որը, ինչպես նախորդ կիրակի, կմատուցի կարգալույծ հայր Արամը (Ստեփան Ասատրյանը): Այդ մասին Փաշինյանը հայտարարել է Facebook-ի իր էջում հրապարակած տեսաուղերձում։
|
Չորեքշաբթի, 29 Հոկտեմբերի 2025, 11:33
Արմինֆո. Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար, Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության նախկին ղեկավար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը “Եվրանեսթի» 12-րդ լիագումար նստաշրջանի մասնակիցներին ուղղված բաց նամակում հիշեցրել է ադրբեջանական բանտերում պահվող հայ ռազմագերիների և պատանդների մասին:
|
Չորեքշաբթի, 29 Հոկտեմբերի 2025, 00:32
Արմինֆո.Համընթաց թարգմանիչների հայկական ասոցիացիան (ՀԹՀԱ), որը Հայաստանում համընթաց թարգմանիչների միակ մասնագիտական միավորումն է, հիմնադրվել է դեռևս 2007 թվականին։ Այսօր ասոցիացիան 20-ից ավելի բարձրակարգ համընթաց և հաջորդական թարգմանության ծառայություն մատուցող մասնագետների հարթակ է։
|
Չորեքշաբթի, 29 Հոկտեմբերի 2025, 00:23
Արմինֆո.2025 թվականի հոկտեմբերի 20–21-ին IDBank-ը մասնակցեց Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի Բանկային Ասոցիացիայի (BACEE) 50-րդ հոբելյանական միջազգային բանկային համաժողովին՝ որպես արծաթե հովանավոր։ Համաժողովը նվիրված էր Ասոցիացիայի 25-ամյակին և տեղի ունեցավ Ավստրիայի Վիեննա քաղաքում՝ համախմբելով Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, Հարավարևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի բանկային և ֆինանսական ոլորտների առաջատար ղեկավարներին ու մասնագետներին։
|
Երեքշաբթի, 28 Հոկտեմբերի 2025, 17:17
Արմինֆո.Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի պաշտպանությունը պատրաստվում է հաղորդագրություն ուղարկել Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտե (European Committee for the Prevention of Torture (CPT)), ինչպես նաև ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտե (CAT)՝ իր պաշտպանյալի հետ փաստաբանի հանդիպումը խոչընդոտելու փորձի առնչությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է Վարդան Ղուկասյանի փաստաբան Առնոլդ Վարդանյանը, ում ավելի վաղ թույլ չէին տվել մուտք գործել "Երևան Կենտրոն" ՔԿՀ ՝ իր պաշտպանյալի հետ հանդիպելու համար:
|
Երեքշաբթի, 28 Հոկտեմբերի 2025, 17:13
Արմինֆո.Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) ղեկավար Մեսրոպ Մեսրոպյանին չի մտահոգում այն, որ Հայաստանում իշխանափոխությունից հետո նրան, հնարավոր է, քրեական պատասխանատվության ենթարկեն մասնավոր սեփականության օտարման համար: Այդ մասին հոկտեմբերի 28-ին խորհրդարանում նա հայտարարել է լրագրողներին։
|
Երեքշաբթի, 28 Հոկտեմբերի 2025, 16:02
Արմինֆո.Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության (CTBTO) գործադիր քարտուղար, դոկտոր Ռոբերտ Ֆլոյդին։
Նախագահ Խաչատուրյանը ողջունել է դոկտոր Ֆլոյդի այցը Հայաստան և բարձր գնահատել կազմակերպության կարևոր գործունեությունը՝ միտված միջուկային փորձարկումների համաշխարհային արգելքին և միջազգային անվտանգության ամրապնդմանը։ Նախագահը հիշեցրել է, որ Հայաստանն առաջիններից էր, որ միացավ կազմակերպությունը ստեղծելու նախաձեռնությանը, իսկ 1996 թվականին դարձյալ առաջիններից մեկը ստորագրեց պայմանագիրը։
Վահագն Խաչատուրյանը նշել է, որ մեր երկիրը մշտապես աջակցել է կազմակերպության նպատակներին ու նախաձեռնություններին և վստահություն հայտնել, որ համագործակցությունը շարունակվելու է նույնքան արդյունավետ և կառուցողական ձևաչափով։
Դոկտոր Ռոբերտ Ֆլոյդը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ մեծապես գնահատում է Հայաստանի հետևողական աջակցությունը CTBTO-ի գործունեությանը։ Նա նշել է, որ ուրախ է կրկին այցելել Հայաստան և քննարկել համագործակցության ընդլայնման նոր հնարավորությունները։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են միջուկային անվտանգության ապահովմանն ու համաշխարհային կայունության պահպանմանը վերաբերող մի շարք հարցեր։
Անդրադարձ է կատարվել նաև միջուկային փորձարկումների արգելման համընդհանուր նշանակության, դրանց վերահսկման և կանխարգելման մեխանիզմների կատարելագործման: Կողմերը կարևորել են նման նախաձեռնությունների դերակատարությունը՝ ուղղված համաշխարհային խաղաղությանը, կայուն զարգացմանը և տարածաշրջանային անվտանգությանը։
|
Երեքշաբթի, 28 Հոկտեմբերի 2025, 13:35
Արմինֆո. ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը պատասխանել է հարցին, թե արդյոք ՀՀ կառավարությունը ծրագրում է առգրավել Սուրբ Էջմիածնի գույքը:
|
Երեքշաբթի, 28 Հոկտեմբերի 2025, 12:07
Արմինֆո. Եվրախորհրդարանի պատգամավոր Ռասա Յուկնյավիչենեն ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ճանապարհին Երևանի և Բաքվի կողմից ձեռնարկվող քայլերը:
|
Երեքշաբթի, 28 Հոկտեմբերի 2025, 10:44
Արմինֆո. ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է բազմադրվագ, մեծածավալ, նախապես ծրագրված և համատեղ մշակված հանցավոր մեխանիզմներով իրականացված խարդախությունների հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Այդ մասին հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
|
Երեքշաբթի, 28 Հոկտեմբերի 2025, 10:34
Արմինֆո. Հայաստանում ծնված Ալեքսեյ Գայլիտի "Ճամպրուկը" ներկայացումը (Սերգեյ Դովլաթովի պատմվածքների հիման վրա) եվրոպական քաղաքներում հյուրախաղերից հետո վերադառնում է տուն: Արդեն նոյեմբերի 2-ին Գ.Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի բեմում, երևանյան հանդիսատեսը կրկին կտեսնի այս հուզիչ պատմությունը, որտեղ Դովլաթովի հերոսի ճամպրուկում ոչ թե պարզապես հին իրեր են, այլ մի ամբողջ կյանք ՝ ծալված կտորի և հիշողության մեջ:
|
Երեքշաբթի, 28 Հոկտեմբերի 2025, 10:33
Արմինֆո. Անիմացիոն կինոյի և գրաֆիկական արվեստի REAnimania միջազգային փառատոնը (REA) հնարավորություններ է բացում Հայաստանի անիմացիոն արվեստի սկսնակ տաղանդների համար: 17-րդ REA-ի փակման արարողության ժամանակ դրա հիմնադիր և գաղափարական ոգեշնչող Վրեժ Քասունին տեղեկացրել է, որ փառատոնի շրջանակներում ստեղծված CoReAct համարտադրության հարթակը խորացրել է համագործակցությունը Անսիի անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնի (ANNECY) հետ:
|
Երեքշաբթի, 28 Հոկտեմբերի 2025, 10:32
Արմինֆո. Արևելյան գործընկերության տարածաշրջանային և տեղական իշխանությունների համաժողովի (CORLEAP) 14-րդ տարեկան հանդիպումը այս տարի հյուրընկալել էր Երևանը:
|