Շաբաթ, 8 Նոյեմբերի 2025, 12:08
Արմինֆո. Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը չի կալանավորվի։ Հակակոռուպցիոն դատարանը մերժել է բավարարել նրան կալանավորելու վերաբերյալ Քննչական կոմիտեի միջնորդությունը:
|
Ուրբաթ, 7 Նոյեմբերի 2025, 17:09
Արմինֆո. "Տաշիր" ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի կողմից իշխանությունների հարձակումներից Հայ Առաքելական Եկեղեցին պաշտպանելու համատեքստում արտահայտած "մեր ձեւով" արտահայտության համար քրեական հետապնդման ժամկետը 5 ամիս է, և այն լրանում է նոյեմբերի 17-ին: Այդ մասին սոցցանցում գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը ։
|
Ուրբաթ, 7 Նոյեմբերի 2025, 16:18
Արմինֆո. Հանցավոր կազմակերպության անդամները 2008-2014 թվականներին հափշտակել են Երևան համայնքին պատկանող շուրջ 73.8 հա մակերեսով հողատարածքները, կատարել առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։ Այդ մասին հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
|
Ուրբաթ, 7 Նոյեմբերի 2025, 16:14
Արմինֆո.Ռուսաստանի ԱԳՆ-ը հանդես է եկել հայտարարությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի մասին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների պայմանավորվածությունների 5-րդ տարելիցի կապակցությամբ:
|
Ուրբաթ, 7 Նոյեմբերի 2025, 15:54
Արմինֆո.Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում առցանց դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է։
|
Ուրբաթ, 7 Նոյեմբերի 2025, 13:53
Արմինֆո. Ձերբակալվել է էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը։ Այդ մասին "Ազատություն" ռադիոկայանի հայկական ծառայությանը հաղորդել է նրա եղբայրը՝ Ավետիք Քերոբյանը, նշելով, որ Քերոբյանի տանը խուզարկություն է կատարվել։
|
Ուրբաթ, 7 Նոյեմբերի 2025, 13:17
Արմինֆո. ՀՀ դպրոցականները 1 բրոնզե մեդալ են նվաճել հոկտեմբերի 30-31-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացված Ֆիզմաթ արհեստական բանականության (ԱԲ) միջազգային 2-րդ օլիմպիադայում (FAIO 2025), որին 7 երկրի 47 թիմի 124 աշակերտ է մասնակցել։
|
Ուրբաթ, 7 Նոյեմբերի 2025, 12:54
Արմինֆո. Հայաստանի տարածքն օկուպացնելու և այն ադրբեջանցիներով բնակեցնելու, այսպես կոչված, "Արևմտյան Ադրբեջան" ծրագիրը նոր թափ է հավաքում։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախկին օմբուդսմեն, "Միասնության թևեր" կուսակցության առաջնորդ Արման Թաթոյանը՝ ֆեյսբուքյան իր էջում տեսաուղերձում արձագանքելով օգոստոսի 8-ի Վաշինգտոնի պայմանավորվածությունների ձեռք բերումից հետո Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու մասին ՀՀ իշխանությունների հավաստիացումներին։
|
Ուրբաթ, 7 Նոյեմբերի 2025, 11:57
Արմինֆո. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գնահատական է տվել Հայաստանի Սյունիքի մարզով անցնող երթուղուն, որը ստացել Է Թրամփի երթուղի անվանումը (TRIPP - The Trump Route for International Peace and Prosperity.)
|
Ուրբաթ, 7 Նոյեմբերի 2025, 11:22
Արմինֆո. Երբ Բաքուն պետական ֆինանսավորմամբ կազմակերպում է «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» խորագրով քննարկումներ, հրատարակում գրքեր, քարտեզներ ու վավերագրական ֆիլմեր՝ Հայաստանի տարածքը «պատմական ադրբեջանական հող» ներկայացնելու համար, Երևանում իշխանությունները զբաղված են հացահատիկի մասին ֆեյսբուքյան գրառումներով՝ որպես «խաղաղության հաղթանակ»։ Այդ մասին հայտարարել է քաղաքական գործիչ, Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Դավիթ Անանյանը։
|
Ուրբաթ, 7 Նոյեմբերի 2025, 10:51
Արմինֆո. Տարբեր երկրներում կոռուպցիան դատապարտող եվրոպացի ղեկավարները հայերին կրկին գազար են ցույց տվել՝ Եվրամիության հետ առանց վիզայի ռեժիմի տեսքով: Այդ մասին հայտարարել է Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր, քաղաքագետ Արթուր Խաչիկյանը։
|
Ուրբաթ, 7 Նոյեմբերի 2025, 10:42
Արմինֆո. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Իտալիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում, 2025 թվականի նոյեմբերի 6-ին հանդիպել է Իտալիայի Հանրապետության Գերագույն վճռաբեկ դատարանին կից գլխավոր զինվորական դատախազ Մաուրիցիո Բլոկին: Հանդիպմանը մասնակցել են նաև Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը, ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը և ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը:
|
Ուրբաթ, 7 Նոյեմբերի 2025, 10:39
Արմինֆո. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ՝ սեփական բանակը ՆԱՏՕ-ի չափորոշիչներին փոխադրելու մասին հայտարարությունը միանգամայն հերթապահ է, սակայն արվել է նոր տարածքային հավակնությունների ֆոնին, որոնք այս կամ այն ձևով հնչեցնում է Ադրբեջանը: Այդ մասին հայտարարել է ռուս ռազմական թղթակից, բլոգեր և վերլուծաբան Յուրի Կոտյոոկը։
|
Հինգշաբթի, 6 Նոյեմբերի 2025, 16:36
Արմինֆո. Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Խալեդ էլ-Էնանիին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
|
Հինգշաբթի, 6 Նոյեմբերի 2025, 12:26
Արմինֆո. Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) գլխավոր հետախուզական վարչության բազայի վրա կստեղծվի արտաքին հակահետախուզության ստորաբաժանում: Նշված ստորաբաժանումը նաև ապահովելու է օտարերկրյա պետություններում հայկական դիվանագիտական ներկայացուցչությունների անվտանգությունը: Այդ մասին ասվում է նոյեմբերի 6-ին ՀՀ կառավարության ընդունած որոշման մեջ։
|
Հինգշաբթի, 6 Նոյեմբերի 2025, 10:45
Արմինֆո. Վրաստանի հայ համայնքը հայտարարել է, որ 44-օրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ Ադրբեջանի կողմից Թբիլիսիում կազմակերպված համերգի անցկացումն անընդունելի է, և կոչ է արել Վրաստանի իշխանություններին չեղարկել միջոցառումը:
|
Հինգշաբթի, 6 Նոյեմբերի 2025, 10:42
Արմինֆո. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության (կանխարգելման ազգային մեխանիզմ) ներկայացուցիչները՝ Պաշտպանի հանձնարարությամբ, 2025 թվականի սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին երկօրյա չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ:
|
Հինգշաբթի, 6 Նոյեմբերի 2025, 09:22
Արմինֆո.IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը հարցազրույց է ունեցել աշխարհահռչակ ճանաչում ունեցող թերթի՝ Khaleej Times-ի հետ։ IDBank-ի ծառայությունների թվայնացման կարևորության, միջազգային համագործակցությունների, նոր ծառայությունների, ապագայի անելիքների և Բանկի համար նշանակալի այլ կարևոր թեմաների մասին է խոսել Մհեր Աբրահամյանն իր հարցազրույցում։
|
Չորեքշաբթի, 5 Նոյեմբերի 2025, 17:44
Արմինֆո. Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը ՄԱԿ-ի սոցիալական զարգացման երկրորդ համաժողովի շրջանակներում մասնակցել է Հայաստանի ԱԳՆ կազմակերպած «Աղքատության հաղթահարման համար բնական լուծումների և ավանդական գիտելիքների ներգրավում» բազմակողմ պանելային քննարկմանը։ ՀՀ նախագահի աշխատակազմի հաղորդման համաձայն, նա հանդես է եկել միջոցառման բացման խոսքով։
|
Չորեքշաբթի, 5 Նոյեմբերի 2025, 17:39
Արմինֆո.Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը հրապարակել է 2025թ. «Անարդարադատությունը Հայաստանում․ զանգվածային քաղաքական հետապնդումները Մաս Ա (մայիս–սեպտեմբեր)» զեկույցը։
|