Երկուշաբթի, 17 Նոյեմբերի 2025, 14:29
Արմինֆո. "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ին (ՀԷՑ) էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիայից զրկելու հիմքեր չկան: Այդ մասին նոյեմբերի 17-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է "Տաշիր" ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի փաստաբան Արամ Վարդեւանյանը։
|
Երկուշաբթի, 17 Նոյեմբերի 2025, 11:00
Արմինֆո. Հայաստանի իշխանությանը պետք էր արտաքին ֆոն Վաղարշապատում պրոցեսը պահելու և անհրաժեշտ կետին հասցնելու համար, իսկ հաջորդիվ խաղի մեջ կմտցվեն նրանք, ովքեր պատասխանատու են Եկեղեցու, ազգայինի և սեփական հանրության դեմ հակապետական գործունեության համար։ Այդ մասին գրում է ԱԺ ընդդիմադիր "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ մեկնաբանելով Վաղարշապատ խոշորացված համայնքում ընտրությունների արդյունքների վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։
|
Երկուշաբթի, 17 Նոյեմբերի 2025, 10:58
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղ առավոտից սոցցանցի հրապարակմամբ արձագանքել է Հայաստանի հոգևոր մայրաքաղաք Վաղարշապատի ընտրությունների արդյունքներին: Նա նաև տեսանյութ է հրապարակել, որտեղ նստած է աշխատասենյակում և լսում է «հեղափոխական» երգը, որի կրկներգում երգվում է. «Ես մենակ չեմ, մենակ չեմ, մենակ չեմ, քայլում եմ, քայլում եմ»:
|
Շաբաթ, 15 Նոյեմբերի 2025, 14:02
Արմինֆո. Հայ-վրացական երկկողմ օրակարգը բազմաշերտ է եւ ընդգրկում է ակտիվ համագործակցություն բոլոր բնագավառներում՝ տնտեսությունից մինչև անվտանգություն, կրթությունից և մշակույթից մինչև զբոսաշրջություն և մարդկանց մինչև կապեր, շփումներ, այցելություններ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոչորիշվիլիի հետ հանդիպումից հետո ելույթ ունենալով մամուլի համար։
|
Շաբաթ, 15 Նոյեմբերի 2025, 12:24
Արմինֆո. ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 30-րդ խորհրդաժողովի շրջանակներում Հայաստանը, որպես ՄԱԿ Կենսաբանական բազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) ապագա նախագահ, կազմակերպել է «Կլիմայի և կենսաբազմազանության բնագավառի գործողությունների խթանում. Բելենի COP30- արդյունքների օգտագորրծումը Երեւանում COP17-ի համար» միջոցառումը։
|
Ուրբաթ, 14 Նոյեմբերի 2025, 22:52
Արմինֆո.Իդրամ ընկերությունը հայտարարում է նոր ռազմավարական համագործակցության մեկնարկ Tencent-ի TenPay Global և WeChat Pay վճարային հարթակների հետ։ Այս պայմանավորվածությունը հաստատվել է օրերս Սինգապուրում ընթացող աշխարհի խոշորագույն ֆինտեխ ֆորումի՝ Fintech Festival 2025-ի ընթացքում։
|
Ուրբաթ, 14 Նոյեմբերի 2025, 17:21
Արմինֆո.Հայաստանը Global Firepower վարկանիշում աշխարհի ամենահզոր բանակների ցանկում զբաղեցնում է 91-րդ հորիզոնականը՝ 2.0373 ցուցանիշով: Վարկանիշում հնարավոր լավագույն ցուցանիշը 0.0000 է:
|
Ուրբաթ, 14 Նոյեմբերի 2025, 17:10
Արմինֆո. Հայաստանի կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել 2025 թ. հուլիսի 21-ին Թբիլիսիում ստորագրված «Հայաստանի և Վրաստանի կառավարությունների միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
|
Ուրբաթ, 14 Նոյեմբերի 2025, 16:36
Արմինֆո. Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է Հարավային ջրավազանային կառավարման տարածքի 2025-2030 թթ. կառավարման պլանը:
|
Ուրբաթ, 14 Նոյեմբերի 2025, 16:15
Արմինֆո. Այսօր ՀՀ կառավարության նիստում ընդունված որոշմամբ սահմանվել են արտադրական կեղտաջրերի նախնական մաքրմանը ներկայացվող պահանջները: Որոշումը մշակվել է ի կատարումը Կառավարության 2021-2026 թվականների միջոցառումների ծրագրի։
|
Ուրբաթ, 14 Նոյեմբերի 2025, 15:49
Արմինֆո. Երեւանում ավելի վաղ կալանավորված ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանին պատկանող "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ին լիցենզիայից զրկելը ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ հեռանկարում կարող է բացասաբար ազդել Հայաստանի ներդրումային մթնոլորտի եւ նրա միջազգային վարկանիշների վրա: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է իրավաբան, ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։
|
Ուրբաթ, 14 Նոյեմբերի 2025, 12:51
Արմինֆո.Կրոնի ազատությունը վտանգված է աշխարհի հնագույն քրիստոնեական երկրում: Այդ մասին ասվում է Հայաստանում քաղաքացիական անկարգությունների մասին նոր լայնածավալ զեկույցում, հաղորդում է The GB News-ը:
|
Ուրբաթ, 14 Նոյեմբերի 2025, 12:24
Արմինֆո.Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Կոպենհագենում քննարկել են, թե ինչից սկսել Trump Route նախագծի իրականացումը։ Այդ մասին հաղորդել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նոյեմբերի 14-ին "Խաղաղության խաչմերուկներ. տարածաշրջանային հաղորդակցությունների և համագործակցության զարգացում" խորագրով խորհրդաժողովի ժամանակ:
|
Ուրբաթ, 14 Նոյեմբերի 2025, 12:21
Արմինֆո. Երևանն ու Վաշինգտոնը քննարկում են «Trump Route» վարձակալության հանձնման երկու սցենար՝ 49 կամ 99 տարով։ Այդ մասին նոյեմբերի 14-ին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ "Խաղաղության խաչմերուկներ. տարածաշրջանային հաղորդակցության եւ համագործակցության զարգացում" խորագրով խորհրդաժողովի ժամանակ։
|
Ուրբաթ, 14 Նոյեմբերի 2025, 11:45
Արմինֆո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքում որոշ հատվածների արտահերթ սահմանազատման անհրաժեշտությունը պայմանավորել է «Trump Route» նախագծի առաջ մղմամբ:
|
Ուրբաթ, 14 Նոյեմբերի 2025, 11:30
Արմինֆո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատմել է այն սահմանափակումների մասին, որոնք կարող են սահմանվել երկրի քաղաքացիների և ինստիտուտների համար «Trump Route» նախագծի տարածքում:
|
Ուրբաթ, 14 Նոյեմբերի 2025, 11:15
Արմինֆո. Trump Route-ի համար հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկություն կստեղծվի։ Սակայն Հայաստանը որոշիչ ձայնի իրավունք կունենա ռազմավարական հարցերում։ Այդ մասին նոյեմբերի 14-ին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ "Խաղաղության խաչմերուկներ. տարածաշրջանային հաղորդակցության եւ համագործակցության զարգացում" խորագրով համաժողովի ժամանակ։
|
Ուրբաթ, 14 Նոյեմբերի 2025, 10:42
Արմինֆո. Հերթական խամաճիկային դատավարության ժամանակ ադրբեջանական դատախազությունը ցմահ ազատազրկում է պահանջել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մի շարք ներկայացուցիչների համար:
|
Հինգշաբթի, 13 Նոյեմբերի 2025, 17:45
|
Հինգշաբթի, 13 Նոյեմբերի 2025, 17:23
Արմինֆո.Պաշտպանության (փախստականի) ժամանակավոր վկայականների փոխարինում այլևս չի պահանջվում: Այդ մասին հաղորդում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։
|