Նախարար․ Հայաստանում խորհրդաժողովը կարող է դառնալ հարթակ, որտեղ հնարավոր կլինի համատեղ սկզբունքներ մշակել էկոհամակարգերի վերականգնման համար
 Չորեքշաբթի, 19 Նոյեմբերի 2025, 18:32

Արմինֆո. Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը Բրազիլիայում մասնակցել է «Ռիոյից Բելեմ. սիներգիկ գործողություններ էկոհամակարգերի վերականգնման և կլիմայական կայունության համար» բարձր մակարդակի միջոցառմանը։

Փաշինյանն ընդունել է Առաջնորդության համաշխարհային հիմնադրամի նախագահին
 Չորեքշաբթի, 19 Նոյեմբերի 2025, 18:02

Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Առաջնորդության համաշխարհային հիմնադրամի նախագահ, Նոր Զելանդիայի նախկին վարչապետ, ՄԱԿ զարգացման ծրագրի նախկին ղեկավար Հելեն Քլարկին։

Հուքերը կարեւոր է համարել իր այցը Հարավային Կովկաս՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված հաջողությունն արձանագրելու տեսանկյունից
 Չորեքշաբթի, 19 Նոյեմբերի 2025, 18:00

Արմինֆո. Պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Էլիսոն Հուքերն Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ կարևոր է համարել իր այցը Հարավային Կովկաս՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված հաջողությունն արձանագրելու և դրա հետագա առաջխաղացման հնարավորությունները քննարկելու տեսանկյունից:

Հայաստանն ու Հունաստանը քննարկել են Հարավային Կովկասում վերջին զարգացումները
 Չորեքշաբթի, 19 Նոյեմբերի 2025, 15:58

Արմինֆո. Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը Հունաստանի խորհդարանում հանդիպել է Հունաստան-Հայաստան խորհդարանական բարեկամական խմբի ներկայացուցիչների հետ։

Եթե Նիկոլ Փաշինյանը 8 մլրդ դոլարի զենք գնած լիներ, ապա այսօր նա "հրամաններ կտար Ալիևին, այլ ոչ թե՝ հակառակը". Միհրան Հակոբյան
 Չորեքշաբթի, 19 Նոյեմբերի 2025, 12:59

Արմինֆո. ԱԺ նախկին պատգամավոր, պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանը հիշեցնում է, որ պետական պարտքը՝ թե ներքին, թե արտաքին, ձևավորվում է հստակ ծրագրերի և միջազգային համաձայնագրերի հիման վրա։ «Նիկոլը ստում է, որ 8 միլիարդի պարտքը պետության, այսինքն՝ ՀՀ հըըըպաարտ հարկատուների վզին է փաթաթել զենք առնելու նպատակով», - գրում է Հակոբյանը՝ սոցցանցում:

Arca ազգային վճարային համակարգը, Բենք օֆ Ջորջիան և Ամերիաբանկը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր
 Երեքշաբթի, 18 Նոյեմբերի 2025, 16:53

Արմինֆո. Երևանում կայացած միջազգային PLUS ֆորումի շրջանակում Arca ազգային վճարային համակարգը, Բենք օֆ Ջորջիա ՋիԷսՍի-ին (Bank of Georgia JSC) և Ամերիաբանկը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր:

Եթովպիան նոր դեսպան ունի Հայաստանում
 Երեքշաբթի, 18 Նոյեմբերի 2025, 15:24

Արմինֆո.ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության նորանշանակ դեսպան Ջենետ Տեշոմե Ժիրուին (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ։

Կոնվերս Բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսեր
 Երեքշաբթի, 18 Նոյեմբերի 2025, 15:12

Արմինֆո. Կոնվերս Բանկը հայտարարում է իր պարտատոմսերի՝ ՀՀ դրամով մեկ և ԱՄՆ դոլարով երկու տրանշի (սերիա) տեղաբաշխման մեկնարկը։ Տեղաբաշխումը տեղի կունենա 2025թ․ նոյեմբերի 18-ից մինչև 2026թ․ փետրվարի 18-ը՝ հետևյալ պայմաններով.

Իդրամը հեղինակավոր Ant International-ի կողմից պարգևատրվել է «Ավելին, քան վճարումներ» մրցանակով
 Երեքշաբթի, 18 Նոյեմբերի 2025, 14:54

Արմինֆո. Հայաստանի առաջատար ֆինտեք ընկերությունը՝ Իդրամը, արժանացել է Ant International-ի կողմից շնորհվող «Ավելին, քան վճարումներ» («Beyond Payment Awards») մրցանակին՝ վճարային ծառայությունների ոլորտում նորարարական լուծումների և տեխնոլոգիական առաջատար մոտեցման համար։

Պետդեպարտամենտի պաշտոնյան մեկնել է Վրաստան՝ քննարկելու Թրամփի երթուղու իրականացումը
 Երեքշաբթի, 18 Նոյեմբերի 2025, 14:01

Արմինֆո.ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Ջոնաթան Ասկոնասը մեկնել է Վրաստան՝ քննարկելու, թե ինչպես Վրաստանը կարող է աջակցել "Թրամփի երթուղուն հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման" (TRIPP): Այդ մասին հաղորդում է Վրաստանում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունը՝ Twitter-ում (X):

Հայաստանում աղոթքի նախաճաշը Փաշինյանի ուղերձն է Արևմուտքին, ինչպես նաև 2026 թվի ընտրություններին ընդառաջ նրա "հոգևոր բարեփոխիչի" կերպարի ձևավորման մի մասը. Դավիթ Անանյան
 Երեքշաբթի, 18 Նոյեմբերի 2025, 13:34

Արմինֆո.Հայաստանում "աղոթքի նախաճաշ" անցկացնելով (Christian Prayer Breakfast)՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արևմուտքին ասում է, որ ՀՀ-ն այլևս ոչ թե, պարզապես, հեռանում է Ռուսաստանից, այլ դա անում է քաղաքակրթական ընտրության լեզվով։ Ներքին լսարանի համար նա լինելու է ոչ միայն շարքային քաղաքական գործչի դերում, այլև՝ պետության քաղաքակրթական նոր ուղու կրողի՝ "հոգևոր-քաղաքական բարեփոխիչի" դերում։ Նման կարծիք է հայտնել Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ և "Միասնության թևեր" քաղաքական շարժման անդամ Դավիթ Անանյանը:

Սամվել Կարապետյանը ևս երկու ամիս կմնա կալանքի տակ
 Երեքշաբթի, 18 Նոյեմբերի 2025, 12:27

Արմինֆո.Գործարար և բարերար, "Տաշիր" ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը ևս երկու ամիս կմնա կալանքի տակ: Նոյեմբերի 18-ին այդ մասին որոշում է Հակակոռուպցիոն դատարանը։

Խաչիկ Բադալյանի մահվան կապակցությամբ ձևավորվել է հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով
 Երեքշաբթի, 18 Նոյեմբերի 2025, 11:07

Արմինֆո.ՀՀ ժողովրդական արտիստ Խաչիկ Բադալյանի մահվան կապակցությամբ ձևավորվել է հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով, ինչի մասին որոշումն  ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաստաբան․ Վիգեն Էուլջեքչյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է Բաքվի բանտում
 Երեքշաբթի, 18 Նոյեմբերի 2025, 10:46

Արմինֆո. Ադրբեջանական բանտում ապօրինի պահվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանի վիճակը կտրուկ վատացել է։ Այդ մասին ահազանգում է Արգենտինայից նրա փաստաբան Լուչիանա Մինասյանը։

Երևանը 7-րդն է աշխարհի լավագույն գիշերային կյանք ունեցող քաղաքների շրջանում
 Երկուշաբթի, 17 Նոյեմբերի 2025, 16:48

Արմինֆո. Երևանն ընդգրկվել է լավագույն գիշերային կյանք ունեցող քաղաքների առաջատար 10-յակում։ Այդ մասին հաղորդում է ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի մամուլի ծառայությունը ՝ վկայակոչելով JB թվային ժամանցային հարթակի վարկանիշի տվյալները, որը հրապարակվել է CNTraveller ճանապարհորդությունների մասին պարբերականում:

ՀՌՀ-ում բացվել է երկրորդ ռուս-հայկական մեդիաֆորումը
 Երկուշաբթի, 17 Նոյեմբերի 2025, 16:08

Արմինֆո. Ռուսաստանի և Հայաստանի  100-ից ավելի ուսանողներ հավաքվել են ռուս - հայկական 2-րդ մեդիաֆորումին, որն այսօր բացվել է Հայ-ռուսական համալսարանում (ՀՌՀ): Այս տարի համաժողովն անցկացվում է "Արհեստական բանականությունը մեդիայում. սպառնալիքներ թե նոր հնարավորություններ" թեմայով։

"Ականատեսը" ներկայացրել է Վաղարշապատի ընտրություններում իրենց արձանագրած խախտումները
 Երկուշաբթի, 17 Նոյեմբերի 2025, 14:48

Արմինֆո.«Ականատես» դիտորդական առաքելությունը հետևել է Վաղարշապատի ավագանու ընտրությունների քվեարկության գործընթացին՝ առավոտյան 08։00-ից մինչև քվեարկության արդյունքների հաշվարկի ավարտը։

Վաղարշապատի մոդելը» կարող է կրկնվել, եթե մինչեւ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններն ընդդիմությունը չհամախմբվի․ Դավիթ Անանյան
 Երկուշաբթի, 17 Նոյեմբերի 2025, 14:46

Արմինֆո.Վաղարշապատում արձանագրված արդյունքները բացահայտում են Հայաստանի գործող ՏԻՄ ընտրակարգի կառուցվածքային հակասությունները: Իշխող կուսակցությունը հաղթող է հռչակվում ոչ թե հանրային մեծամասնության, այլ՝ ընտրական մաթեմատիկայի հաշվին։ Այդ մասին սոցցանցում գրել է քաղաքական գործիչ, Պետեկամուտների կոմիտեի նախկին ղեկավար Դավիթ Անանյանը։

Օտարերկրյա քաղաքացին փորձել է մաքսանենգ ճանապարհով Հայաստանից Վրաստան տեղափոխել շուրջ 30 մլն ռուսական ռուբլի
 Երկուշաբթի, 17 Նոյեմբերի 2025, 14:39

Արմինֆո.ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված լայնածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ օտարերկրյա քաղաքացին գործելով խմբի կազմում՝ ՀՀ երեք քաղաքացու հետ նախնական համաձայնությամբ, կատարել է կանխիկ դրամական միջոցների մաքսանենգություն՝ մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակով, առանց մաքսային հայտարարագրման Հայաստանից Վրաստան է տեղափոխել առանձնապես խոշոր չափերով՝ 29 մլն 510 հզր ՌԴ ռուբլի գումար, որը հայտնաբերվել է «Բագրատաշեն» սահմանային անցակետում ՀՀ ՊԵԿ մաքսային ծառայողների կողմից իրականացված մաքսային հսկողության արդյունքում:

Ամենայն հայոց կաթողիկոսի եղբոր և եղբորորդու դեմ հարուցված քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան
 Երկուշաբթի, 17 Նոյեմբերի 2025, 14:30

Արմինֆո.  Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի եղբոր և եղբորորդու վերաբերյալ քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան։




Մեկնաբանվողներ
Զատուլինը ծանր ժամանակներ է կանխատեսում Հայաստանի համար՝ Փաշինյանի կուրսով շարժումը շարունակելու դեպքումԶատուլինը ծանր ժամանակներ է կանխատեսում Հայաստանի համար՝ Փաշինյանի կուրսով շարժումը շարունակելու դեպքում
TRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. ՓաշինյանTRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. Փաշինյան
Վարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջՎարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջ
Հայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծինՀայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծին
Ռուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունըՌուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունը
Թուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումըԹուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումը
Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.
Ծայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերըԾայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերը
Երևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան էԵրևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան է
Հայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրելՀայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրել
Հայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ըՀայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ը
Խոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ինԽոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ին
Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  
Արևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համարԱրևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համար
Դրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործովԴրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործով