Պուտինն առաջարկել է գործարկել ՀԱՊԿ ուժերը ռուսական զենքով վերազինելու լայնածավալ ծրագիր
 Հինգշաբթի, 27 Նոյեմբերի 2025, 12:54

Արմինֆո.  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ուժերը մարտում փորձարկված ռուսական զենքով վերազինելու մասշտաբային ծրագիր գործարկել: Ըստ ռուսական ԶԼՄ-ների՝ այդ մասին նա հայտարարել է նոյեմբերի 27-ին Բիշքեկում ՀԱՊԿ ընդլայնված կազմով նիստի ժամանակ։

Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է CITES CoP20 բարձրաստիճան հանդիպումներին
 Հինգշաբթի, 27 Նոյեմբերի 2025, 12:07

Արմինֆո.  2025 թվականի նոյեմբերի 23–25-ը ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը մասնակցել է Ուզբեկստանի Հանրապետության Սամարղանդ քաղաքում անցկացված «Անհետացման եզրին գտնվող վայրի բուսական և կենդանական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայի (CITES) կողմերի 20-րդ համաժողովի (CoP20) բարձրաստիճան հատվածի հանդիպումներին։

IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2026 թվականի առաջին տրանշը
 Հինգշաբթի, 27 Նոյեմբերի 2025, 11:55

Արմինֆո. 2025 թվականի նոյեմբերի 27-ին IDBank-ը հրապարակային առաջարկի միջոցով թողարկել է AMANLBBM4ER2 տարբերակիչ ծածկագրով անվանական արժեկտրոնային պարտատոմսեր՝ հետևյալ պայմաններով․

 Արդշինբանկը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ կնքեց ավելի քան 155 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք վարկային պայմանագիր  
 Չորեքշաբթի, 26 Նոյեմբերի 2025, 17:41

Արմինֆո. Ս․ թ․ նոյեմբերի 26-ին Արդշինբանկը և ՎԶԵԲ-ը նոր համագործակցության շրջանակներում ստորագրեցին թվով 3 պայմանագիր՝ ընդհանուր ավելի քան 155 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք ֆինանսավորման չափով` ուղղված երկրում միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորմանը, կանաչ տնտեսության ֆինանսավորման ընդլայնմանը և ենթակառուցվածքների զարգացմանը։

Հայաստանը պետք է լինի ՀԱՊԿ-ում, թե՞ չպետք է լինի. Խոսնակի խոսքերը հակասում են ԱԳՆ պաշտոնական դիրքորոշմանը
 Չորեքշաբթի, 26 Նոյեմբերի 2025, 17:20

Արմինֆո. ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ Հայաստանը, փաստորեն, դուրս է եկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ), ինչի մասին նա հայտարարել է նոյեմբերի 26-ին լրագրողների հետ զրույցում:

"Պատիվ ունեմ" խմբակցության ղեկավարն անբավարար է համարել միջազգային կառույցների արձագանքը Հայաստանում քաղբանտարկյալներին առնչվող իրավիճակին
 Չորեքշաբթի, 26 Նոյեմբերի 2025, 17:18

Արմինֆո."Պատիվ ունեմ" խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը անբավարար է համարել միջազգային կառույցների արձագանքը Հայաստանում քաղբանտարկյալներին առնչվող իրավիճակին: Լրագրողների հետ զրույցում նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ այսօրվա դրությամբ երկրում կա մոտ 40 քաղբանտարկյալ։

Փոխարտգործնախարար․ Հայաստանի օրակարգում այս փուլում ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց չկա
 Չորեքշաբթի, 26 Նոյեմբերի 2025, 15:56

Արմինֆո.Հայաստանի օրակարգում այս փուլում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) դուրս գալու հարց չկա։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը, անդրադառնալով հարցին, թե արդյոք հայկական կողմը քննարկել է ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը:

Հայաստանն ուժեղացնում է հեղինակային իրավունքների պաշտպանությունը. WIPO-ի փորձագետները ներկայացրել են հիմնական առաջարկությունները
 Չորեքշաբթի, 26 Նոյեմբերի 2025, 13:29

Արմինֆո.  Մտավոր սեփականության գործուն և արդյունավետ ինստիտուտ ստեղծելու համար Հայաստանի նման փոքր երկրներին անհրաժեշտ է ունենալ համապատասխան իրավական համակարգ: Այդ մասին նշել է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO) հեղինակային իրավունքի կառավարման բաժնի իրավական և ծրագրային հարցերի մասնագետ Միյուկի Մոնրոյը՝ հեղինակային իրավունքին եւ հավաքական կառավարմանը նվիրված ազգային սեմինարի ընթացքում, որը կազմակերպել էին WIPO-ն  և Հայաստանի մտավոր սեփականության գրասենյակը (AIPO):

2026 թվականին Հայաստանում ջրի սակագինը չի բարձրանա
 Չորեքշաբթի, 26 Նոյեմբերի 2025, 13:16

Արմինֆո. ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նոյեմբերի 26-ի նիստում սահմանել է խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների 2026 թվականի սակագները: Համապատասխան հայտով համակարգի միասնական օպերատորը կարգավորիչին էր դիմել 2025 թվականի օգոստոսի 8-ին։

Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 1-3-ը Բրյուսելում կմասնակցի Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի վեցերորդ նիստին
 Չորեքշաբթի, 26 Նոյեմբերի 2025, 12:48

Արմինֆո. Հայաստանի կառավարության պատվիրակությունը՝ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գլխավորությամբ, 2025 թվականի դեկտեմբերի 1-3-ը կայցելի Բրյուսել՝ մասնակցելու Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի վեցերորդ նիստին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նոյեմբերի 25-ի համապատասխան որոշումը հրապարակված է Հայաստանի կառավարության պաշտոնական կայքում:

Հայաստանում տրվել է «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավի մեկնարկը
 Չորեքշաբթի, 26 Նոյեմբերի 2025, 11:36

Արմինֆո.  ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը (UNFPA) և SafeYou հավելվածի թիմը գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ միջոցառում են անցկացրել "Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16 օրյակ" քարոզարշավի շրջանակներում: Ուշադրության կենտրոնում էին այնպիսի հարցեր, ինչպիսիք են թվային միջավայրում բռնության սրընթաց փոփոխվող դրսևորումները, դրանց կանխարգելման և արձագանքման մեխանիզմները:

Կարեն Մուրադյանը նշանակվել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանությանը կից ռազմական կցորդ
 Չորեքշաբթի, 26 Նոյեմբերի 2025, 10:56

Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Կարեն Մուրադյանը նշանակվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանությանը կից ռազմական կցորդ:

Լրագրող․ Սիրիայի ողջ ափով զանգվածային ցույցեր են ընթանում ՝ ի նշան համերաշխության Հոմսում ալեւիների վրա հարձակումների հետ
 Չորեքշաբթի, 26 Նոյեմբերի 2025, 10:32

Արմինֆո.  Սիրիայի ողջ ափով զանգվածային ցույցեր են ընթանում՝ ի նշան Հոմսում ալևիների վրա հարձակումների հետ համերաշխության: Այդ մասին Twitter-ի (X) իր միկրոբլոգում հաղորդել է ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը։

Հետազոտություն. Հայաստանի բնակչության 65,1%-ը չի կարող իրեն թույլ տալ առողջ սնունդ, փորձագետները խորհուրդ են տալիս նվազագույն աշխատավարձը բարձրացնել մինչեւ 100 հազար դրամ
 Երեքշաբթի, 25 Նոյեմբերի 2025, 16:23

Արմինֆո.Հայաստանի բնակչության 65,1% - ը չի կարող իրեն առողջ սնունդ թույլ տալ։ Այդ մասին նոյեմբերի 25-ին ասել է Եվրասիա համալսարանի ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր, հասարակական և սոցիալական քաղաքականության փորձագետ, ԵՊՀ դոցենտ, տ.գ. թ. Ռուբեն Մարկոսյանը՝ ներկայացնելով "Նվազագույն աշխատավարձը և սոցիալ-տնտեսական իրականությունը Հայաստանի Հանրապետությունում" թեմայով հետազոտությունը:

Հայաստանում նշում են Գերմանիայի ակտիվ մասնակցությունը ԵՄ հետ վիզային ռեժիմի ազատականացման գործընթացին
 Երեքշաբթի, 25 Նոյեմբերի 2025, 15:55

Արմինֆո.ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը նոյեմբերի 25-ին հանդիպել է ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին:

Իրավագետ․ Փաշինյանը, ՀԷՑ-ի գործողությունները որակելով "փողերի լվացում", ուղղակի հրահանգներ է տալիս իրավապահներին
 Երեքշաբթի, 25 Նոյեմբերի 2025, 15:20

Արմինֆո.Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ուղիղ եթերում գնահատականներ հնչեցնելով ռուսաստահայ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող "Հայաստանի էլեկտրական ցանցեր" (ՀԷՑ) ընկերության ներսում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ, ուղիղ ցուցումներ է տալիս երկրի իրավապահ մարմիններին: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավագետ Գոհար Մելոյանը ՝ արձագանքելով ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետի հնչեցրած մեղադրանքներին։

Հայաստանը վերահաստատել է հանձնառությունը քիմիական զենքից զերծ աշխարհի համընդհանուր տեսլականին
 Երեքշաբթի, 25 Նոյեմբերի 2025, 14:05

Արմինֆո.Նոյեմբերի 24-ին Հաագայում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) մասնակից պետությունների համաժողովի 30-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկմանը:

Հայաստանի ԱՆ քրեակատարողական ծառայությունը հերքում է երկրում ավելի քան երկու տասնյակ հազար կալանավորների առկայության մասին պնդումները
 Երեքշաբթի, 25 Նոյեմբերի 2025, 11:52

Արմինֆո. Հայաստանի Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը (ՔԿԾ) հերքում է մի շարք լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունն այն մասին, որ երկրի բանտերում գտնվում են տասն անգամ ավելի շատ կալանավորներ, քան պաշտոնապես հաղորդվում է, և նրանց իրական թիվը մոտենում է 25 հազարի:

Հայաստանում քննարկել են ընտրական համակարգերի միջազգային փորձը կիբեռանվտանգության ոլորտում․ ԿԸՀ
 Երկուշաբթի, 24 Նոյեմբերի 2025, 17:59

Արմինֆո. Նոյեմբերի 24-ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչները մասնակցել են Ֆոլկե Բերնադոտ ակադեմիայի (FBA) և Ընտրական համակարգերի միջազգային հաստատության հայաստանյան գրասենյակի (IFES) նախաձեռնած «Կիբեռանվտանգությունը ընտրություններում» թեմայով աշխատաժողովին։

Դատարանը մարդկանց առջև պայման է դնում՝ եթե մասնակցես ցույցի, հետ կգնաս բանտ․ Լիդյա Մանթաշյան
 Երկուշաբթի, 24 Նոյեմբերի 2025, 17:05

Արմինֆո.«Ինչպես գիտեք, և՛ հոգևորականների, և՛ իմ, և՛ մյուս քաղբանտարկյալների կալանավորումը, ի թիվս այլ նպատակների, մեկ ընդհանուր նպատակ ուներ՝ ահաբեկել, վախեցնել, կոտրել մեզև մյուս այլախոհներին։ Ուրախ եմ, որ չեք ԱՀԱԲԵԿՎԵԼ։))) Իսկ ես այս 5 ամիսների ընթացքում ԱՎԵԼԻ ՈՒԺԵՂ ԵՄ ԴԱՐՁԵԼ․․․», - նման ուղերձով է հանդես եկել "Արմավիր" ՔԿՀ-ից կալանավորված Լիդյա Մանթաշյանը, ով միակ կին մեղադրյալն է "Սրբազան պայքար" շարժման գործով:




Մեկնաբանվողներ
Զատուլինը ծանր ժամանակներ է կանխատեսում Հայաստանի համար՝ Փաշինյանի կուրսով շարժումը շարունակելու դեպքումԶատուլինը ծանր ժամանակներ է կանխատեսում Հայաստանի համար՝ Փաշինյանի կուրսով շարժումը շարունակելու դեպքում
TRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. ՓաշինյանTRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. Փաշինյան
Վարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջՎարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջ
Հայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծինՀայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծին
Ռուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունըՌուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունը
Թուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումըԹուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումը
Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.
Ծայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերըԾայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերը
Երևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան էԵրևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան է
Հայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրելՀայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրել
Հայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ըՀայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ը
Խոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ինԽոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ին
Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  
Արևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համարԱրևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համար
Դրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործովԴրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործով