Շաբաթ, 29 Նոյեմբերի 2025, 14:55
Արմինֆո. Հայաստանի ԱԳՆ-ը ցավակցություն է հայտնել Թաիլանդում, Ինդոնեզիայում և Մալայզիայում տեղի ունեցած ջրհեղեղների կապակցությամբ:
|
Շաբաթ, 29 Նոյեմբերի 2025, 14:52
Արմինֆո. ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանին։
|
Շաբաթ, 29 Նոյեմբերի 2025, 13:09
Արմինֆո. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում 2025 թվականի նոյեմբերի 29-ին մեկնարկել է «Ֆինանսական հանցագործություններին առնչվող ֆինանսական քննություններ» թեմայով տարածաշրջանային վերապատրաստումը, որին մասնակցում են Հայաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի իրավապահ մարմինների շուրջ 2 տասնյակ ներկայացուցիչներ:
|
Շաբաթ, 29 Նոյեմբերի 2025, 12:24
Արմինֆո. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության վարդապետաց դասը հանդես է եկել հայտարարությամբ, որում վերահաստատել է իր հավատարմությունը Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի ծառայությանը:
|
Շաբաթ, 29 Նոյեմբերի 2025, 12:00
Արմինֆո. Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը վատացել է ԱԱԾ մեկուսարանում, նրան տեղափոխել են նոր խուց և բժիշկներին թույլ չեն տալիս այցելել: Այդ մասին ահազանգում է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը ։
|
Ուրբաթ, 28 Նոյեմբերի 2025, 17:10
Արմինֆո. ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի մշակութային երթուղիների վերաբերյալ ընդլայնված մասնակի համաձայնագրի (EPA) կառավարող խորհրդի գործադիր քարտուղար Ռուի Գոմեշին։ Նա Հայաստան է ժամանել ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության խրախուսման և պաշտպանության մասին» կոնվենցիայի ընդունման 20-ամյակին նվիրված «Մշակութային խաչմերուկ» միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով։
|
Ուրբաթ, 28 Նոյեմբերի 2025, 16:38
Արմինֆո."Գեղարդ" գիտավերլուծական հիմնադրամը պատասխան է հղել Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիային, որը վրդովվել է հիմնադրամի գործունեությունից, որն ուղղված է ինչպես Հայաստանի, այնպես էլ ողջ տարածաշրջանի պատմության հետ կապված ադրբեջանական կեղծիքների բացահայտմանը:
|
Ուրբաթ, 28 Նոյեմբերի 2025, 15:25
Արմինֆո. Համընթաց թարգմանիչների հայկական ասոցիացիայի (ՀԹՀԱ) անդամ համընթաց թարգմանիչները մասնակցել են «Թարգմանության առանձնահատկություններն արտակարգ իրավիճակներում գենդերային հիմքով բռնությանն (ԳՀԲ) արձագանքող ծառայությունների մատուցման համատեքստում» դասընթացին, որը կազմակերպվել է ՄԱԿ–ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) հայաստանյան գրասենյակի կողմից:
|
Ուրբաթ, 28 Նոյեմբերի 2025, 15:02
Արմինֆո.Նոյեմբերի 28-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահի ռազմական գծով խորհրդական, հատուկ ռազմական շտաբի ղեկավար, բանակի գեներալ Վինսեն Ժիրոյի հետ:
|
Ուրբաթ, 28 Նոյեմբերի 2025, 14:51
Արմինֆո. ԱրարատԲանկը մասնակցել է Social Impact Award (SIA) 2025 թվականի գագաթնաժողովին, որը տեղի է ունեցել նոյեմբերի 18-21-ը՝ Լյուբլյանայի Ռոգ կենտրոնում, որտեղ հատվում են ստեղծագործական միտքը, ձեռնարկատիրությունն ու սոցիալական ազդեցությունը:
|
Ուրբաթ, 28 Նոյեմբերի 2025, 14:09
Արմինֆո. Միայն 2025 թվականի նոյեմբերի 28-ին, FLYONE ARMENIA ավիաընկերությունը համաշխարհային Սև ուրբաթի կապակցությամբ հայտարարում է 50% գնիջեցում՝ միայն FLYONE Club–ի անդամների համար: Այդ մասին հաղորդում է ավիաընկերության մամուլի ծառայությունը։
|
Ուրբաթ, 28 Նոյեմբերի 2025, 12:59
Արմինֆո. Հայաստանում նկատվում են նոր «հանրային դաշինքի» ձևավորման միտումները (երեկվանից՝ ավելի ցայտուն կերպով)։ Այդ մասին գրում է "Այլընտրանքային նախագծեր" խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։
|
Ուրբաթ, 28 Նոյեմբերի 2025, 12:00
Արմինֆո. ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նոյեմբերի 28-ին առաջին ընթերցմամբ քննարկվել է «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրինագիծն ու կից երկու տասնյակից ավելի օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը:
|
Ուրբաթ, 28 Նոյեմբերի 2025, 11:36
Արմինֆո. ԱՄՆ-ը Թուրքիային օգտագործում է Պեկինի և Մոսկվայի դեմ գլոբալ մրցակցության խաղում, կարծում է Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ։
|
Ուրբաթ, 28 Նոյեմբերի 2025, 11:16
Արմինֆո. «Հայաստանյան քաղաքական կյանքում երեկ տեղի ունեցավ վտանգավոր նախադեպ: Նիկոլ Փաշինյանը փակ դռների հետևում հանդիպեց այն եպիսկոպոսների խմբին, որոնք նախօրեին հրապարակային հարված էին հասցրել Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Հանդիպեց՝ շնորհակալություն հայտնելով «սկզբունքայնության» համար։ Բայց իրականությունը շատ ավելի խորը և անհանգստացնող է»։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ և "Միասնության թևեր" քաղաքական շարժման անդամ Դավիթ Անանյանը:
|
Հինգշաբթի, 27 Նոյեմբերի 2025, 16:03
Արմինֆո.Ռուսաստանը, Իրանը և Ադրբեջանը պայմանավորվել են բարձրացնել "Հյուսիս - Հարավ" ՄՏՄ-ի արևմտյան երթուղու առևտրային գրավչությունը: Այդ մասին հաղորդում է "Ռուսական երկաթուղիներ"-ի մամուլի ծառայությունը։
|
Հինգշաբթի, 27 Նոյեմբերի 2025, 16:01
Արմինֆո. Դատախազությունը, 2025 թվականի հունվարի 1-ից առ այսօր, բացառիկ լիազորության շրջանակում, պետությանն է վերադարձրել 175 միլիոն 640 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գույք և դրամական միջոց։ Այդ մասին հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
|
Հինգշաբթի, 27 Նոյեմբերի 2025, 15:45
Արմինֆո. «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում տեղի է ունեցել «Մշակութային խաչմերուկ» երևանյան միջազգային համաժողովի բացման արարողությունը, որը նվիրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության խրախուսման և պաշտպանության մասին» կոնվենցիայի ընդունման 20-ամյակին:
|
Հինգշաբթի, 27 Նոյեմբերի 2025, 15:41
Արմինֆո.Երևանում օդի աղտոտվածության և խցանումների խնդիրների լուծման համար կստեղծվի երկու աշխատանքային խումբ։ Այդ մասին նոյեմբերի 27 - ին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
|
Հինգշաբթի, 27 Նոյեմբերի 2025, 14:47
Արմինֆո. Հայաստանում լայնորեն կիրառվում է քաղաքական պատվերով կալանավորման պրակտիկան։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը, ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ Հայաստանում այսօր բազմաթիվ քաղբանտարկյալներ կան:
|