Հատուկ պահպանվող բնական տարածքները, այդ թվում՝ կանաչ գոտիները, չեն կարող մասնավոր սեփականության տակ լինել, ասում է գլխավոր դատախազը
 Ուրբաթ, 30 Հոկտեմբերի 2026, 11:13

Արմինֆո. 2026 թվականի հոկտեմբերի 29-ին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մասնակցել է ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի (COP-17) կողմերի 17-րդ համաժողովի շրջանակներում կազմակերպված վահանակային քննարկմանը, որը նվիրված էր շրջակա միջավայրի սկզբունքների իրավական մեկնաբանությունից մինչև դրանց գործնական կիրառումը և արդյունավետ շրջակա միջավայրի պաշտպանության ապահովումը։

Հայաստանի խորհրդարանի լիագումար նիստում սկսվել են Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածության վերաբերյալ քննարկումները։
 Ուրբաթ, 30 Հոկտեմբերի 2026, 11:10

ԱրմԻնֆո. Հոկտեմբերի 30-ին Հայաստանի Ազգային ժողովի լիագումար նիստում սկսվել են Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածության վերաբերյալ քննարկումները:

Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին նվիրված գիտաժողով
 Հինգշաբթի, 29 Հոկտեմբերի 2026, 19:39

Արմինֆո.Հայաստանի անկախության 35-ամյակի տոնական միջոցառումների շրջանակում Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, տեղի է ունեցել անվանի հայագետ, լեզվաբան և ակադեմիկոս Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին նվիրված գիտաժողով՝ «Կյանքը գիտություն․ Հրաչյա Աճառյան» խորագրով։

Քրեական ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են թմրամիջոցների խոշոր խմբաքանակ․ ՆԳՆ
 Հինգշաբթի, 29 Հոկտեմբերի 2026, 19:37

Արմինֆո. ՆԳՆ Քրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մաքսանենգ ճանապարհով Հայաստան են ներկրվել առանձնապես խոշոր չափերի տարբեր տեսակի թմրամիջոցներ, որոնք տեղադրվել են թաքստոցներում՝ հետագայում իրացնելու նպատակով։ Այդ մասին ասվում է ՆԳՆ Ոստիկանության հաղորդագրությունում։

Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ            
 Հինգշաբթի, 29 Հոկտեմբերի 2026, 19:11

Արմինֆո.Պատկերացրեք իրավիճակ․ պատրաստվում եք ճամփորդության, պլանավորում եք խոշոր գնում կամ պարզապես ցանկանում եք արտարժույթով խնայողություն անել։ Համեմատում եք տարբեր կայքերում ներկայացված փոխարժեքները, ապա այցելում բանկ կամ արտարժույթի փոխանակման կետ։ Սակայն հերթում սպասելը ժամանակ է խլում, իսկ ձեր նախընտրած փոխարժեքը կարող է այդ ընթացքում փոխվել։

Երևանում կնկարահանեն ամերիկյան «Մտերմություն» դրամայի հայկական տարբերակը
 Հինգշաբթի, 29 Հոկտեմբերի 2026, 18:57

Արմինֆո.Երևանում կնկարահանվի ռեժիսոր Մայք Նիքոլսի "Մտերմություն" (2004թ., ԱՄՆ) դրամայի հայկական տարբերակը,  որտեղ գլխավոր դերերը կատարել են Ջուլիա Ռոբերթսը, Նատալի Փորթմանը, Ջուդ Լոուն և Քլայվ Օուենը:

Արդարադատության նախկին նախարար․ Հայաստանի ընդդիմությունը Փաշինյանին հեռացնելու փոխարեն հասարակությանը սովորեցնում է բավարարվել իշխանության գործողություններին պատասխանելով
 Հինգշաբթի, 29 Հոկտեմբերի 2026, 17:42

Արմինֆո. Ընդդիմությունը Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու կամ նրա ծրագրերը կասեցնելու փոխարեն ընդդիմադիր հանրությանը սովորեցնում են բավարարվել նրանով, որ "համենայն դեպս, իրենք պատասխան են տալիս": Հայաստանի արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանն այդպես է մեկնաբանել այսօր խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքը, որը հրահրել էր Նիկոլ Փաշինյանի կառավարխող "Քաղաքացիական պայմանագիր" ուժը:

Արցախի Հանրային խորհրդի անդամ. COP17-ը պետք է դառնար հարթակ արցախցիների իրավական խնդիրները բարձրացնելու համար
 Հինգշաբթի, 29 Հոկտեմբերի 2026, 17:34

Արմինֆո.Երևանում ընթացող ՄԱԿ Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) հենց այն հարթակն է, որտեղ պետք է բարձրացվեին արցախցիների իրավական խնդիրները: Այդ մասին հոկտեմբերի 29-ին հայտարարել է Արցախի Հանրային խորհրդի անդամ Ալվարդ Զաքարյանը՝ "Միջազգային պարտավորությունները և ազգային օրակարգը COP17-ի համատեքստում. գնահատականներ և հետևություններ" թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ։

Մեծամոր համայնքին կվերադարձվի 0,12 հա հողատարածք․ դատախազություն
 Հինգշաբթի, 29 Հոկտեմբերի 2026, 17:27

Արմինֆո. Մեծամոր համայնքին կվերադարձվի 0,12 հա մակերեսով հողամասը. Դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է։

«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով
 Հինգշաբթի, 29 Հոկտեմբերի 2026, 14:34

ԱրմԻնֆո. Խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքը ծրագրվել էր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականության սնանկությունը թաքցնելու նպատակով։ Այս մասին հոկտեմբերի 29-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Քաղրամանյանը։

Նոյեմբերի 1-ին Հայաստանը պաշտոնապես կսկսի դիմումների ընդունումը և նոր կենսաչափական անձնագրերի ու նույնականացման քարտերի տրամադրումը
 Հինգշաբթի, 29 Հոկտեմբերի 2026, 12:49

Արմինֆո. Նոյեմբերի 1-ից սկսած՝ Հայաստանը պաշտոնապես կսկսի ընդունել դիմումներ և տրամադրել նոր կենսաչափական անձնագրեր և նույնականացման քարտեր: ՀՀ կառավարությունը հաստատել է փաստաթղթերի տրամադրման կարգը հոկտեմբերի 29-ի նիստում:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները այցելել են 44 օր հացադուլի մեջ գտնվող դատապարտյալի
 Հինգշաբթի, 29 Հոկտեմբերի 2026, 11:55

ԱրմԻնֆո. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գրասենյակի ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, որտեղ հանդիպել են 44 օր հացադուլ անող կալանավոր Աշոտ Բադալյանի հետ։

Զախարովան հապճեպ և, նույնիսկ, ագրեսիվ է որակել Հայաստանի ղեկավարության արձագանքը ԵԱՏՄ զեկույցին
 Չորեքշաբթի, 28 Հոկտեմբերի 2026, 22:44

Արմինֆո. Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) Հայաստանի անդամակցության հնարավոր կասեցման և հայկական տնտեսության վրա այդ քայլի հետևանքների մասին զեկույցի պատրաստումը նորություն չէր ոչ մեկի համար, ով խորասուզված է այս թեմայի մեջ, այդ թվում՝ նաև Հայաստանի կառավարության համար: Այս մասին հոկտեմբերի 28-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՝ ի պատասխան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն խոսքերը մեկնաբանելու խնդրանքին, թե դա արտաքին ուժերի կողմից Հայաստանում իշխանափոխության երրորդ փորձն է։

Փոխխոսնակը՝ Հայաստանի արտգործնախարարին․ Երբ իմ գործընկերներն ասում են՝ "եկեք ստորագրենք խաղաղության պայմանագիրը", դուք սկսում եք դատողություններ անել ՀՀ սահմանադրության փոփոխությունների մասին
 Չորեքշաբթի, 28 Հոկտեմբերի 2026, 20:15

Արմինֆո.Մենք կարծում ենք, որ խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվի, և կարևոր չէ՝ TRIPP նախագծին զուգահեռ թե դրանից հետո։ Բայց եթե մենք խոսում ենք իրական, անկեղծ խաղաղության մասին, մենք չպետք է վիճեինք: Չէ որ՝ խաղաղությունը, ըստ ձեզ, արդեն հաստատված է, նույնիսկերկրների միջև առևտրաշրջանառություն կա. հարց է առաջանում ՝ ինչու՞ չկա խաղաղության պայմանագիր։ Նման հարցով արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանին է դիմել ընդդիմադիր "Ուժեղ Հայաստան" խմբակցությունից ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը ՝ արձագանքելով գերատեսչության ղեկավարի ՝ խաղաղության հաստատմանւ մասին ելույթին:

Փաշինյան․ Մենք գնում ենք Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման՝ ֆորպոստի կարգավիճակը հաղթահարելու նպատակով
 Չորեքշաբթի, 28 Հոկտեմբերի 2026, 19:05

Արմինֆո."Մենք գնում ենք Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման՝ ֆորպոստի կարգավիճակը հաղթահարելու նպատակով", - խորհրդարանում ելույթ ունենալիս հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը,  ում խոսքը,  փաստորեն ուղղված էր ընդդիմության և իր կողմից չնշված արտաքին խաղացողների դեմ, որոնք աջակցում են նրան:

Պաշտպանության նախարարության հրաձգարաններից մեկում EPF-ի ֆինանսավորմամբ կառուցվում է վրանային ավան՝ պահեստազորայինների պատրաստության համար
 Չորեքշաբթի, 28 Հոկտեմբերի 2026, 17:49

Արմինֆո. Հայաստանի Պաշտպանության նախարարության հրաձգարաններից մեկում կառուցվում է վրանային ավան՝ պահեստազորայինների նախնական պատրաստության համար: Այդ մասին հոկտեմբերի 28-ին Ազգային ժողովում կառավարության ժամի ընթացքում հայտարարել է  պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով խորհրդարանականների հարցին։

Փաշինյանը ցավակցություն է հայտնել Իսպանիային՝ Տոլեդոյում գնացքների բախման հետևանքով մարդկանց զոհվելու կապակցությամբ
 Չորեքշաբթի, 28 Հոկտեմբերի 2026, 17:19

Արմինֆո.Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Իսպանիայի ժողովրդին և կառավարությանը՝ հոկտեմբերի 28-ին Իսպանիայի Տոլեդո նահանգում գնացքների բախման հետևանքով զոհերի կապակցությամբ:

ԱԺ փոխնախագահը չի կարծում, թե ընդդիմությունը հանդես կգա հայ ժողովրդի կամքին հակառակ՝ ՀՀ նոր սահմանադրության ընդունման հարցում
 Չորեքշաբթի, 28 Հոկտեմբերի 2026, 17:17

Արմինֆո.ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը չի կարծում, թե ընդդիմությունը դեմ կլինի, որպեսզի Հայաստանի ժողովուրդն իր կամքն արտահայտի ՀՀ նոր սահմանադրության ընդունման հարցում։

ԼՂՀ մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ է արել կոնկրետ քայլեր ձեռնարկել Արցախի մշակութային արժեքների պաշտպանության ուղղությամբ
 Չորեքշաբթի, 28 Հոկտեմբերի 2026, 17:12

Արմինֆո.Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ է արել կոնկրետ գործողություններ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) պատմամշակութային արժեքների պաշտպանության ուղղությամբ:

Ազգային ժողովում մեկնարկել են Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածության  շուրջ քննարկումները
 Չորեքշաբթի, 28 Հոկտեմբերի 2026, 15:42

Արմինֆո. Ազգային ժողովում մեկնարկել են Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածության շուրջ քննարկումները: "




Մեկնաբանվողներ
Զատուլինը ծանր ժամանակներ է կանխատեսում Հայաստանի համար՝ Փաշինյանի կուրսով շարժումը շարունակելու դեպքումԶատուլինը ծանր ժամանակներ է կանխատեսում Հայաստանի համար՝ Փաշինյանի կուրսով շարժումը շարունակելու դեպքում
TRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. ՓաշինյանTRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. Փաշինյան
Վարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջՎարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջ
Հայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծինՀայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծին
Ռուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունըՌուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունը
Թուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումըԹուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումը
Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.
Ծայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերըԾայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերը
Երևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան էԵրևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան է
Հայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրելՀայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրել
Հայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ըՀայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ը
Խոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ինԽոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ին
Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  
Արևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համարԱրևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համար
Դրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործովԴրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործով