Փաշինյանն այս կիրակի կմասնակցի Գյումրիի Սուրբ Յոթ վերք եկեղեցում պատարագին
 Ուրբաթ, 5 Դեկտեմբերի 2025, 11:42

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս կիրակի ՝ դեկտեմբերի 7-ին, Գյումրիի Սուրբ Յոթ վերք եկեղեցում կմասնակցի սուրբ և անմահ պատարագին: Այդ մասին նա հաղորդել է սոցցանցում։

Մարսելի քաղաքապետը հանդիպել է Ամենայն հայոց  կաթողիկոսի հետ
 Ուրբաթ, 5 Դեկտեմբերի 2025, 10:50

Արմինֆո. Մարսելի քաղաքապետ Բենուա Պայյանը հանդիպել է Ամենայն հայոց Գարեգին Բ  աթողիկոսի հետ:

Բայրամովն ու Կալասը քննարկել են Հարավային Կովկասում վերջին զարգացումները
 Ուրբաթ, 5 Դեկտեմբերի 2025, 10:44

Արմինֆո. Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Վիեննայում ընթացող Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) նախարարների խորհրդի 32-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպել է Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասի հետ:

Բայրամով. Ադրբեջանն ու Հայաստանը ներկայումս ապրում են երկկողմ հարաբերությունների ամենախաղաղ և կայուն շրջանը
 Հինգշաբթի, 4 Դեկտեմբերի 2025, 17:47

Արմինֆո.Ադրբեջանն ու Հայաստանը ներկայումս ապրում են երկկողմ հարաբերությունների ամենախաղաղ ու կայուն շրջանը։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ Վիեննայում ԵԱՀԿ ԱԳՆԽ-ում ունեցած ելույթում։

"Հայաստան" համահայկական հիմնադրամը մեկնարկում է "Հայրենիք և հավերժություն" բարեգործական ակցիան
 Հինգշաբթի, 4 Դեկտեմբերի 2025, 16:57

Արմինֆո. "Հայաստան" համահայկական հիմնադրամը տեղական կազմակերպությունների հետ համատեղ մեկնարկում է "Հայրենիք և հավերժություն"բարեգործական ակցիան: 33-րդ անգամ այն կմիավորի ողջ աշխարհի հայերին։ Այս անգամ կվերականգնվեն Սյունիքի մարզի Սպանդարյան ջրանցքի վնասված հատվածները, ասվում է հիմնադրամի հաղորդագրության մեջ:

Արդշինբանկը հինգերորդ անգամ ճանաչվեց «Տարվա բանկը» Հայաստանում The Banker ամսագրի կողմից
 Հինգշաբթի, 4 Դեկտեմբերի 2025, 16:33

Արմինֆո. Արդեն մոտ մեկ դար աշխարհում ֆինանսական ոլորտի զարգացմանը հետևող և Financial Times Group-ին պատկանող The Banker ամսագիրը յուրաքանչյուր տարի գնահատում է բանկերի գործունեությունը՝ վերլուծելով նրանց ֆինանսական արդյունքները, նորարարական ծրագրերը, ռազմավարական քայլերը և հաճախորդների սպասարկման որակը։

Վարչապետը ներկայացրել է ՀԷՑ-ի կառավարմանն առնչվող երկու հնարավոր սցենար
 Հինգշաբթի, 4 Դեկտեմբերի 2025, 16:31

Արմինֆո.Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է «Հայաստանի էլեկտրական ցանցերի» (ՀԷՑ) կառավարման հետ կապված երկու հնարավոր սցենար:

Փաշինյան․ Կտրիչ Ներսիսյանի ներկայությունն աղետալի վնաս է հասցնում Եկեղեցուն.
 Հինգշաբթի, 4 Դեկտեմբերի 2025, 14:02

Արմինֆո. Կտրիչ Ներսիսյանի (Ամենայն hայոց կաթողիկոս Գարեգին Բ - խմբ.) եւ նրա նեղ շրջապատի ներկայությունը Մայր Աթոռում ամենից շատ վնասում է Հայ Առաքելական Եկեղեցուն եւ վիրավորում է հավատացյալների զգացմունքները: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 4-ին կայացած ճեպազրույցի ժամանակ, պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի այն հարցին, թե արդյոք մինչև կաթողիկոսի հրաժարականի պահանջի բարձրաձայնումը փորձեր եղել են նրա հետ քննարկումներ անցկացնելու, փոխզիջման գալու՝ եկեղեցու շուրջ նման աղմուկից, նրա հեղինակությանը վնաս հասցնելուց և այլ բացասական հետևանքներից խուսափելու համար:

Գորիսի պետական քոլեջի դասախոսներն ու ուսանողները դասադուլ են սկսել՝ ԿԳՄՍ նախարարի կողմից հաստատության տնօրենին աշխատանքից ազատելու առնչությամբ
 Հինգշաբթի, 4 Դեկտեմբերի 2025, 13:15

Արմինֆո.Գորիսի պետական քոլեջի դասախոսներն ու ուսանողները դասադուլ են սկսել՝ արգելափակելով տնօրենի նորանշանակ պաշտոնակատար Արմինե Կոլյանի մուտքն ուսումնական հաստատության: Այդ մասին ասվում է Գորիսի պետական քոոլեջի ֆեյսբուքյան էջի հրապարակման մեջ։

Եպիսկոպոսների հայտարարությունը․ անընդունելի և վտանգավոր ենք համարում ներեկեղեցական հարցերը քաղաքական միջամտությամբ լուծելու որեւէ փորձ
 Հինգշաբթի, 4 Դեկտեմբերի 2025, 12:46

Արմինֆո. Անընդունելի և վտանգավոր ենք համարում ներեկեղեցական հարցերը քաղաքական միջամտությամբ լուծելու որեւէ փորձ՝ ինչպիսի պատճառաբանությամբ էլ պայմանավորված լինի։ Այդ մասին ասվում է Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսին սատարող արքեպիսկոպոսների եւ եպիսկոպոսների հայտարարությունում:

Հայաստանի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Մոլդովայի նախագահին
 Հինգշաբթի, 4 Դեկտեմբերի 2025, 12:36

Արմինֆո. Համատեղության կարգով Մոլդովայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Տիգրան Գալստյանը (նստավայրը՝ Բուխարեստ) իր հավատարմագրերն է հանձնել Մոլդովայի նախագահ Մայա Սանդուին։

Արդշինբանկը և Visa-ն Ամանորին ընդառաջ cashback արշավ են իրականացնում իրենց քարտապանների համար
 Հինգշաբթի, 4 Դեկտեմբերի 2025, 12:00

Արմինֆո. 2025 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 31-ը Արդշինբանկի բոլոր Visa քարտապանները հնարավորություն կունենան ստանալու 10% cashback՝ գնումներ կատարելով հետևյալ խանութներում․ ZARA HOME, ZARA, BERSHKA, OYSHO, CHARLES & KEITH, MONSOON, LA SENZA, FLORMAR, SUNGLASS HUT, ZIPPY, QUIZ, PULL & BEAR, MASSIMO DUTTI, ACCESSORIZE, STRADIVARIUS, MARKS & SPENCER:

Team Holding-ը մուտք է գործում պարտատոմսերի շուկա` Հայաստանում խոշորագույն թողարկմամբ
 Չորեքշաբթի, 3 Դեկտեմբերի 2025, 16:19

Արմինֆո.Team Holding-ի մեջ մտնող ընկերությունները վերջին 5 տարիների ընթացքում կարողացել են լուծել իրենց առջև դրված խնդիրները և կայուն աճ ցուցադրել: Բացի հեռահաղորդակցության հատվածից, նրանք գործունեություն են ծավալում մի շարք ոլորտներում, այդ թվում ՝ այլընտրանքային էներգիայի, էլեկտրոնային առևտրի, լոգիստիկայի, հյուրանոցային բիզնեսի և այլն։ Եվ այսօր ավելի քան 10 ընկերությունների են  խմբում, որոնք զարգացման համար լրացուցիչ ռեսուրսների կարիք ունեն։ Նման անհրաժեշտությունը Team Holding-ին դրդել է որոշում կայացնել դուրս գալ Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի շուկա։

Փաշինյան․ Մինչև 2020թ. Լեռնային Ղարաբաղին առնչվող փաստաթղթերի հրապարակումից հետո բանակցային գործընթացին վերաբերող բոլոր հարցերը փակված են
 Չորեքշաբթի, 3 Դեկտեմբերի 2025, 14:27

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ այն փաստաթղթերի հրապարակումից հետո, որոնց հիման վրա Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցություններ են ընթացել մինչև 2020 թվականը, գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը փակված են: Վերացել է նաեւ Հայաստանի նախկին ղեկավարների հետ բանավեճի անհրաժեշտությունը։

Հայաստանի ԱԳՆ-ը ներկայացրել է ԵՄ հետ ռազմավարական գործընկերության օրակարգը
 Չորեքշաբթի, 3 Դեկտեմբերի 2025, 14:26

Արմինֆո. Դեկտեմբերի 2-ին ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ նիստի շրջանակում ստորագրված  Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը երկու կողմերի միջև հարաբերությունների զարգացմանն ուղղված կարևոր քայլ է։ Այն կառուցված է ՀԸԳՀ հիմքի վրա՝ սահմանելով հավակնոտ առաջնահերթություններ մի շարք ոլորտներում։ Այդ մասին ասվում է Հայաստանի ԱԳՆ հաղորդագրությունում։

Ամենայն հայոց կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա և Մարսել
 Չորեքշաբթի, 3 Դեկտեմբերի 2025, 11:59

Արմինֆո.  Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը հայրապետական մեկօրյա այցով մեկնել է Շվեյցարիա, որից հետո երկօրյա այցով կլինի Մարսելում (Ֆրանսիա)։

Տեղի է ունեցել Հայաստանի՝ մարդու իրավունքների ոլորտում միջազգային հաշվետվողականության ամրապնդման ազգային մեխանիզմի թվային գործիքի շնորհանդեսը
 Չորեքշաբթի, 3 Դեկտեմբերի 2025, 11:21

Արմինֆո. Մարդու իրավունքների միջազգային օրվանն ընդառաջ, տեղի է ունեցել Հայաստանի՝ մարդու իրավունքների ոլորտում միջազգային հաշվետվողականության ամրապնդման ազգային մեխանիզմի թվային գործիքի (AI-NEMRA/Armenia’s Institutional Network for Monitoring and Reporting) շնորհանդեսը:

Թուրք հասարակության շրջանում Հայաստանն ընկալվում է որպես ոչ բարեկամական երկիր․ հարցում
 Չորեքշաբթի, 3 Դեկտեմբերի 2025, 10:39

Արմինֆո.Հայաստանը թուրք հասարակության ընկալմամբ ամենաանբարյացակամ երկրների շարքում է՝ 3,3 տոկոս արդյունքով: Այդ մասին են վկայում EuroPoll Statistics ընկերության անցկացրած հետազոտության արդյունքները։

Նախարար․ Հայաստանում նկատելի է սեզոնային վիրուսների ակտիվացում
 Չորեքշաբթի, 3 Դեկտեմբերի 2025, 10:35

Արմինֆո.  Հայաստանում նկատելի է սեզոնային վիրուսների ակտիվացում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Հայաստանն ու ԵՄ-ն ստորագրել են գործընկերության նոր ռազմավարական օրակարգ
 Երեքշաբթի, 2 Դեկտեմբերի 2025, 19:59

Արմինֆո. ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ նիստի շրջանակներում ստորագրվել է «ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգ» փաստաթուղթը:




Մեկնաբանվողներ
Զատուլինը ծանր ժամանակներ է կանխատեսում Հայաստանի համար՝ Փաշինյանի կուրսով շարժումը շարունակելու դեպքումԶատուլինը ծանր ժամանակներ է կանխատեսում Հայաստանի համար՝ Փաշինյանի կուրսով շարժումը շարունակելու դեպքում
TRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. ՓաշինյանTRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. Փաշինյան
Վարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջՎարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջ
Հայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծինՀայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծին
Ռուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունըՌուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունը
Թուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումըԹուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումը
Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.
Ծայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերըԾայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերը
Երևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան էԵրևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան է
Հայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրելՀայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրել
Հայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ըՀայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ը
Խոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ինԽոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ին
Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  
Արևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համարԱրևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համար
Դրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործովԴրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործով