Երեքշաբթի, 9 Դեկտեմբերի 2025, 12:06
Արմինֆո. Քոչվոր ադրբեջանցիները պղծել ու վանդալիզմի են ենթարկել Երից Մանկանց վանքը (17-րդ դար): Այդ մասին հաղորդում է Artsakh Monuments կազմակերպությւոնը։
|
Երեքշաբթի, 9 Դեկտեմբերի 2025, 11:27
Արմինֆո. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանների թիմը մտահոգություն է հայտնում իրենց պաշտպանյալի առողջական խնդրի լուծման հարցում իշխանությունների դանդաղկոտության առնչությամբ: Այդ մասին ասվում է պաշտպանների թիմի տարածած հայտարարությունում։
|
Երկուշաբթի, 8 Դեկտեմբերի 2025, 21:30
Արմինֆո.IDBank-ը մասնակցել է Տնօրենների հայկական ինստիտուտի (AIoD) 10-րդ տարեդարձին նվիրված բացառիկ համաժողովին՝ «Տնօրենների խորհուրդները Հայաստանում․ մարտահրավերներ և հնարավորություններ», որը միավորել էր տնօրենների խորհուրդների նախագահների, ղեկավարների, միջազգային փորձագետների և քաղաքականություն մշակողների։
|
Երկուշաբթի, 8 Դեկտեմբերի 2025, 17:50
Արմինֆո. Հայաստանի վարչաապետ Նիկոլ Փաշինյանը նախապատրաստել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նորոգման ճանապարհային քարտեզ Կտրիճ Ներսիսյանի հեռացումից հետո»։
|
Երկուշաբթի, 8 Դեկտեմբերի 2025, 15:39
Արմինֆո.Սույն թվականի դեկտեմբերի 8-ին` տեղական ժամանակով ժամը 14:35-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 10։35-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39․92⁰ և արևելյան երկայնության 45.73⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում՝ Ջերմուկ քաղաքից 13 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 2.2 մագնիտուդով երկրաշարժ:
|
Երկուշաբթի, 8 Դեկտեմբերի 2025, 13:25
Արմինֆո.Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը շտապ վիրահատական միջամտության կարիք ունի: Այդ մասին դեկտեմբերի 8-ին լրագրողներին հաղորդել է "Հայաստան" ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ խորհրդարանում, որտեղ տեղի է ունենում փակ քննարկում ՝ նվիրված ՔԿՀ-ներում մահվան եւ ինքնասպանության դեպքերին։
|
Երկուշաբթի, 8 Դեկտեմբերի 2025, 12:47
Արմինֆո. Փաշինյանի հավատադավ արշավանքը Գյումրիում է´լ ավելի խորացրեց մեր հանրության մեջ այն գիտակցումը, որ Հայաստանի այսօրվա վարչապետը ուր գնում է` ցանում է պառակտություն, անհավատություն, գժտություն, անօրենություն և պղծություն: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ արձագանքելով "հայկական եկեղեցիներում կիրակնօրյա պատարագներից առաջ երկրի օրհներգը հնչեցնելու անհրաժեշտության մասին" ՀՀ վարչապետի հրապարակմանը:
|
Երկուշաբթի, 8 Դեկտեմբերի 2025, 11:50
Արմինֆո. ԱրարատԲանկը Global Finance միջազգային հեղինակավոր ամսագրի կողմից ճանաչվել է 2025թ․ Հայաստանի «Լավագույն ենթապահառու բանկ»։
|
Երկուշաբթի, 8 Դեկտեմբերի 2025, 11:32
Արմինֆո. «ՏաԹևեր» ճոպանուղին չորրորդ անգամ արժանացել է հեղինակավոր միջազգային World Travel Awards մրցանակին՝ հաղթելով «աշխարհի առաջատար ճոպանուղի» անվանակարգում։
|
Երկուշաբթի, 8 Դեկտեմբերի 2025, 10:45
Արմինֆո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նորամուծություն է առաջարկել ՀԱԵ եկեղեցիներում կիրակնօրյա պատարագների մատուցման կանոններում:
|
Երկուշաբթի, 8 Դեկտեմբերի 2025, 10:42
Արմինֆո. Եթե Հայաստանի ներկայիս իշխանությունները վերարտադրվեն, կարճ ժամանակ անց ԵՄ հանձնակատարներն ու եվրոպական լիդերները ողջունելու են «Հայաստանի խիզախ քայլերը՝ Սևանն Ադրբեջանի հետ ընդհանուր օգտագործման լիճ դարձնելու և ադրբեջանցի փախստականների վերադարձը կազմակերպելու հարցում»։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ, "Այլընտրանքային նախագծեր" խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։
|
Երկուշաբթի, 8 Դեկտեմբերի 2025, 10:40
Արմինֆո. Երուսաղեմի Սրբոց Յակոբեանց միաբանությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում իր լիակատար զորակցությունն է հայտնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Ազգային եկեղեցական ժողովի կողմից ընտրված Ամենայն հայոց կաթողիկոսին: Հայտարարության մեջ ասվում է․
|
Շաբաթ, 6 Դեկտեմբերի 2025, 15:28
Արմինֆո. Հայաստանում կստեղծվի Համընդհանուր բժշկական ապահովագրության (ՀԲԱ) հիմնադրամ, որն առաջին երեք ամիսների ընթացքում կգլխավորի Առողջապահության նախարարության Պետական առողջապահական գործակալության ղեկավար Սամվել Խարազյանը: Հիմնադրամի ձևավորման և կանոնադրության հաստատման մասին կառավարության որոշման նախագիծը հրապարակված է իրավական ակտերի միասնական պորտալում:
|
Շաբաթ, 6 Դեկտեմբերի 2025, 13:37
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդարադատության նախարարին գործուղել է Կատար, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ Վրաստան, իսկ ԿԳՄՍՆ ղեկավարին՝ Լեհաստան։ Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքից:
|
Շաբաթ, 6 Դեկտեմբերի 2025, 13:35
Արմինֆո. ՀԱԵ Շիրակի թեմի հոգևորականաց դասը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է․
|
Շաբաթ, 6 Դեկտեմբերի 2025, 12:09
Արմինֆո. ՀՀ քննչական կոմիտեն ներկայացրել է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի դեմ հարուցված քրեական վարույթի մանրամասները:
|
Ուրբաթ, 5 Դեկտեմբերի 2025, 18:03
Արմինֆո. ԱրարատԲանկը մասնակցել է ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպության՝ «Կանանց հզորացման սկզբունքները Հայաստանում. ներառական և արդար տնտեսական աճի խթանում» խորագրով համաժողովին, որն անցկացվել է Երևանում։
|
Ուրբաթ, 5 Դեկտեմբերի 2025, 13:56
Արմինֆո. 40–60% տոնական զեղչ eBay-ում, 10–50% զեղչ Amazon-ում ու մինչև 70 տոկոս զեղչեր ամերիկյան ամենահայտնի առևտրի ցանցերում ու սպասարկման կետերում: Միացյալ նահանգներում Սուրբ ծննդյան ու ամանորյա զեղչերից ոչ պակաս գրավիչ են լինում տոնական միջոցառումները. Rockefeller Center Christmas Tree Lighting-ը Նյու Յորքում, Disneyland Holiday Festival-ը Կալիֆորնիայում, Christkindlmarket Chicago տոնավաճառը Չիկագոյում և այլն:
|
Ուրբաթ, 5 Դեկտեմբերի 2025, 12:47
Արմինֆո. Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության պաշտպանության գծով պետական նախարար Լորդ Վերնոն Ռոդնի Կոքերի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 5-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի, Մ. Թ.-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանի և ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլի ուղեկցությամբ:
Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը և ուղեկցել դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ է կատարել նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:
ՀՑԹԻ հաղորդագրության համաձայն, Լորդ Վերնոն Ռոդնի Կոքերը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը հյուրերին ուղեկցել է Հուշապատի մոտ, որի հետնամասում հատուկ խորշերի մեջ ամփոփված են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին թուրքական կառավարության իրագործած հայերի զանգվածային կոտորածների և ցեղասպանության դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացրած օտարազգի մի շարք հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների և միսիոներների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները: Հյուրերը մեծ հետաքրքրությամբ են լսել բրիտանացի իրավաբան, պատմաբան և դիվանագետ Ջեյմս Բրայսի հայանպաստ գործունեության մասին:
|
Ուրբաթ, 5 Դեկտեմբերի 2025, 12:28
Արմինֆո. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը կալանավորվել է: Դատավոր Մասիս Մելքոնյանը, ով ավելի վաղ կալանավորել էր արքեպիսկոպոսներ Միքայել Աջապահյանին և Բագրատ Գալստանյանին, բավարարել է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին 2 ամսով կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը:
|