ANCA. ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել "Հայաստանի հետ անվտանգության ոլորտում գործընկերության մասին" երկկուսակցական օրինագիծը
 Երկուշաբթի, 22 Դեկտեմբերի 2025, 16:06

Արմինֆո.  ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել "Հայաստանի հետ անվտանգության ոլորտում գործընկերության մասին օրենք" երկկուսակցական օրինագիծը, որը նախաձեռնել են Կոնգրեսի հայկական խմբի համանախագահներ Գաս Բիլիրակիսը և Ֆրենկ Փալոնը: Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) մամուլի ծառայությունը, օրինագծի ակտիվ առաջխաղացումը "Հայ Դատի" աշխատանքի արդյունքն է:

Հայ-ադրբեջանական հարաբերություններում խոսքը ոչ թե ինստիտուցիոնալ խաղաղության, այլ դրա իմիտացիայի մասին է․ քաղաքագետ
 Երկուշաբթի, 22 Դեկտեմբերի 2025, 12:57

Արմինֆո.  Խաղաղության իմիտացիան, հատկապես ուժային և քաղաքական անհավասարակշռության պայմաններում, ոչ միայն չի նվազեցնում առկա ռիսկերը, այլ երկարաժամկետ հեռանկարում կարող է խորացնել դրանք։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ։

Քրիստինա Քվինը հետ կկանչվի Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնից
 Երկուշաբթի, 22 Դեկտեմբերի 2025, 12:55

Արմինֆո.  Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը հետ կկանչվի պաշտոնից: Նա ԱՄՆ 29 արտասահմանյան առաքելությունների ղեկավարների թվում է, որոնց հետ է կանչում ԱՄՆ նախագահի վարչակազմը ։ Ինչպես հաղորդում է Associated Press (AP) գործակալությունը, վկայակոչելով Պետդեպարտամենտի անանուն աշխատակիցներին, ԱՄՆ-ի 29 արտասահմանյան  առաքելությունների ղեկավարներ ծանուցում են ստացել այն մասին, որ իրենց պաշտոններում ծառայության ժամկետը հունվարին լրանում է:

ՀԲԸՄ-ը Հայաստանի իշխանություններին կոչ է արել հարգել Հայ Առաքելական Եկեղեցու ինքնավարությունը
 Երկուշաբթի, 22 Դեկտեմբերի 2025, 12:52

Արմինֆո. Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) Հայաստանի իշխանություններին կոչ է արել հարգել Հայ Առաքելական Եկեղեցու ինքնավարությունը և երկխոսություն հաստատել հաշտեցման համար:

2025 թվականին ՊԵԿ-ում կոռուպցիայի դեմ պայքարը և հակակոռուպցիոն մեխանիզմների բարելավումն աննախադեպ մեծ թափ է հավաքել
 Շաբաթ, 20 Դեկտեմբերի 2025, 14:43

Արմինֆո. ՀՀ պետական եկամուտների կոմիտեն 2025 թվականի ընթացքում, իր լիազորությունների շրջանակում, շարունակում է հետևողական և անզիջում պայքարը կոռուպցիայի դեմ։ Այդ մասին ասվում է ՊԵԿ հաղորդագրությունում։

ՊԵԿ․ Հայաստան հեռախոսների մաքսանենգ ներկրմանը պաշտոնատար անձանց հնարավոր մասնակցության վերաբերյալ բոլոր նյութերը փոխանցվել են իրավասու քննչական մարմնին
 Շաբաթ, 20 Դեկտեմբերի 2025, 13:17

Արմինֆո. «Ժողովուրդ» օրաթերթում հրապարակված հոդվածում ներկայացված պնդումների կապակցությամբ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հանդես է եկել պաշտոնական պարզաբանմամբ՝ կանխելու համար հանրության մոլորեցումը և փաստերի աղավաղումը։

Արքեպիսկոպոսներ․ դեկտեմբերի 18-ը կմնա մեր նորագույն պատմության խայտառակ ու ամոթալի էջերից մեկը
 Շաբաթ, 20 Դեկտեմբերի 2025, 11:59

Արմինֆո.  Հակաեկեղեցական հրոսակախումբը իր տխրահռչակ պարագլխի բացահայտ հովանավորությամբ դեկտեմբերի 18-ին կրկին ներխուժեց Մայր Աթոռ, փորձելով ասպատակել նվիրական սրբավայրը։ Այդ մասին ասվում է արքեպիսկոպոսներ Բագրատ Գալստանյանի եւ Արշակ Խաչատրյանի հայտարարությունում։

Կոնվերս Բանկը Visa Intelligence Award մրցանակակիրն է
 Ուրբաթ, 19 Դեկտեմբերի 2025, 19:01

Արմինֆո.Օրերս կայացել է Visa միջազգային վճարահաշվարկային համակարգի տարեվերջյան հերթական միջոցառումը: Այն միավորել էր համակարգի ներկայացուցիչներին և գործընկերներին, այդ թվում՝ ՀՀ բանկային համակարգի ներկայացուցիչներին՝ ամփոփելու իրականացված նախագծերը և նախանշելու անելիքները:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը շարունակում է իրականացնել իր առաքելությունը․ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն.
 Ուրբաթ, 19 Դեկտեմբերի 2025, 17:42

Արմինֆո.Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը շարունակում է իրականացնել իր առաքելությունը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացած եպիսկոպոսների միջոցով Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի հրաժարականը պահանջելու իշխանությունների երեկվա փորձի ֆոնին։

Ամերիկայի ՀԱԵ Արևելյան թեմի Թեմական խորհուրդը հայ ժողովրդին զսպվածության և ազգային միասնության կոչ է անում
 Ուրբաթ, 19 Դեկտեմբերի 2025, 16:24

Արմինֆո.Ամերիկայի Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու  Արեւելյան թեմի առաջնորդն ու Թեմական խորհուրդը հայտարարություն են տարածել Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ:

Թյուրքագետ․ Թուրքական ԶԼՄ-ները Հայաստանի նկատմամբ Թուրքիայի ներկայիս քաղաքականությունը դիտարկում են որպես Փաշինյանին սատարելու նախընտրական ժեստ
 Ուրբաթ, 19 Դեկտեմբերի 2025, 16:08

Արմինֆո.Պատահական չէ, որ մեկնաբանելով Թուրքիայի վերջին շաբաթների «հայկական քաղաքականությունը»՝ թուրքական մեդիան ուղիղ գրում է, որ այս ամենը «աջակցության ընտրական ժեստ է» փաշինյանին։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է պատմական գիտությունների թեկնածու, թյուրքագետ Վարուժան Գեղամյանը՝ հրապարակելով թուրքական հոդվածի նման վերնագրերից մեկի լուսանկարը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն․ դեկտեմբերին շուրջ 378 հազար կենսաթոշակառու եւ նպաստառու օգտվել են անկանխիկ գործարքների դեպքում հետվճարի ծրագրից
 Ուրբաթ, 19 Դեկտեմբերի 2025, 14:01

Արմինֆո.  Նոյեմբեր ամսվա ընթացքում շուրջ 5200 կենսաթոշակառու և նպաստառու փոխել են վճարման եղանակը՝ անցնելով կանխիկից անկանխիկ վճարման։ Այդ մասին ասվում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հաղորդագրությունում։

Նախօրեին հոսպիտալացված Վրթանես քահանա Բաղալյանին ստենտավորում են կատարել, նրա վիճակը գնահատվում է կայուն
 Ուրբաթ, 19 Դեկտեմբերի 2025, 13:27

Արմինֆո. Վրթանես քահանա Բաղալյանին, ում նախօրեին հոսպիտալացրել էին Էջմիածնում տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին, ստենտավորում են կատարել, նրա վիճակը գնահատվում է կայուն։ Այդ մասին հաղորդում է Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը։

ՀՀ ֆինանսների նախարարության Եվրամիության հետ աշխատանքների համակարգման բաժնի նախկին ղեկավարն ավելի քան 972 մլն դրամ է յուրացրել ԵՄ բյուջեից՝ կեղծ դրամաշնորհային ծրագրերի միջոցով
 Ուրբաթ, 19 Դեկտեմբերի 2025, 12:20

Արմինֆո.  Դատախազը դատարան է հանձնել 2009-2014 թվականների ընթացքում Եվրոպական միությունից 972 միլիոն դրամ հափշտակած Հ.Գ.-ի վերաբերյալ վարույթի նյութերը։

Միջազգային իրավաբան․ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Հայաստանի իշխանությունների գործողությունները դուրս են ինչպես ներպետական օրենսդրության, այնպես էլ միջազգային իրավունքի շրջանակներից
 Ուրբաթ, 19 Դեկտեմբերի 2025, 12:11

Արմինֆո. Հայաստանի իշխանությունների գործողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հակասում են Եվրոպական կոնվենցիայի 9 - րդ հոդվածին (մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունք - խմբ.) և ամբողջովին դուրս են ինչպես Հայաստանի ներպետական օրենսդրության, այնպես էլ միջազգային իրավունքի շրջանակներից: Հայտնի ամերիկականադական իրավաբան-միջազգայնագետ, քաղաքական պաշտպանության և մարդու իրավունքների ոլորտում մասնագիտացած Ռոբերտ Ամստերդամն այդպես է արձագանքել դեկտեմբերի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացած եպիսկոպոսների միջոցով Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի հրաժարականը պահանջելու իշխանությունների փորձին: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վրա Հայաստանի իշխանությունների հարձակումները, ինչպես նկատել է Ամստերդամը, վկայում են այն մասին, որ  վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փաստացի, դուրս է օրենքի շրջանակներից: "Նա ոչ միայն հանդես է գալիս որպես իրավախախտ, այլեւ, ըստ ամենայնի, մտադիր է խախտել ինչպես եկեղեցական կանոնները, այնպես էլ Հայաստանի սահմանադրությունը։ Ամոթ Բոլոր նրանց, ովքեր կատարում են նրա անօրինական հրամանները", - նշել է միջազգային իրավաբանը։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար․ Հուսով ենք, որ Հայաստանը տեսանելի հեռանկարում կվերադառնա ՀԱՊԿ-ին լիարժեք մասնակցության
 Ուրբաթ, 19 Դեկտեմբերի 2025, 10:40

Արմինֆո.  Հայաստանը եղել և մնում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գծով (ՀԱՊԿ) դաշնակից, հանրապետության լիարժեք մասնակցության համար դռները բաց են: Այդ մասին ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։

ՀՀ գլխավոր դատախազ․ 2025 թվականի հունվարի 1-ից պետությանը կամ համայնքին վերադարձվել է 174,5 մլն դոլարի գույք
 Հինգշաբթի, 18 Դեկտեմբերի 2025, 15:33

Արմինֆո. Կառավարությունն ընդունել է «Անշարժ գույք ամրացնելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ Պետական գույքի կառավարման կոմիտեին է ամրացվել 6 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք 2 միլիարդ 319 միլիոն դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 7 գույք:

Կոնվերս Բանկը միացել է PCAF-ին
 Հինգշաբթի, 18 Դեկտեմբերի 2025, 14:12

Արմինֆո.  Կոնվերս Բանկը պաշտոնապես միացել է Partnership for Carbon Accounting Financials (PCAF) համաշխարհային նախաձեռնությանը:

Արդշինբանկը գործարկում է նոր գործիքակազմ իր sme.ardshinbank.am հարթակում ՓՄՁ-ների համար
 Հինգշաբթի, 18 Դեկտեմբերի 2025, 13:40

Արմինֆո.  Արդշինբանկը հայտարարում է նոր գործիքակազմ գործարկելու մասին իր sme.ardshinbank.am հարթակում՝ առաջարկելով փոքր և միջին ձեռնարկություններին առավել հարմար, արագ և հասանելի ճանապարհ անհրաժեշտ ֆինանսավորումը ստանալու համար ։

Հայաստանը կմիանա գենետիկական ռեսուրսների հասանելիության և դրանց օգտագործման օգուտների արդարացի բաշխման մասին Նագոյի արձանագրությանը
 Հինգշաբթի, 18 Դեկտեմբերի 2025, 11:42

Արմինֆո.  ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 18-ի հերթական նիստում հավանություն է տվել ՄԱԿ "Կենսաբանական բազմազանության մասին" կոնվենցիայի Նագոյի արձանագրությունը վավերացնելու մասին" օրենքի նախագծին, որը վերաբերում է գենետիկ ռեսուրսների հասանելիությանը եւ դրանց օգտագործումից ստացվող օգուտների արդարացի ու իրավահավասար բաշխմանը (ABS-Access and Benefit-Sharing):




Մեկնաբանվողներ
Զատուլինը ծանր ժամանակներ է կանխատեսում Հայաստանի համար՝ Փաշինյանի կուրսով շարժումը շարունակելու դեպքումԶատուլինը ծանր ժամանակներ է կանխատեսում Հայաստանի համար՝ Փաշինյանի կուրսով շարժումը շարունակելու դեպքում
TRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. ՓաշինյանTRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. Փաշինյան
Վարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջՎարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջ
Հայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծինՀայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծին
Ռուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունըՌուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունը
Թուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումըԹուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումը
Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.
Ծայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերըԾայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերը
Երևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան էԵրևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան է
Հայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրելՀայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրել
Հայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ըՀայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ը
Խոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ինԽոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ին
Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  
Արևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համարԱրևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համար
Դրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործովԴրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործով