Չորեքշաբթի, 7 Հունվարի 2026, 19:02
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արդարադատության նախարարություն, որտեղ քննարկվել է գերատեսչության 2025 թվականի գործունեության հաշվետվությունը:
|
Չորեքշաբթի, 7 Հունվարի 2026, 18:01
Արմինֆո. Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգով այսօր` ժամը 14:00-ի դրությամբ, արդեն գրանցվել է 11651 այց: Այդ մասին տեղեկանում ենք առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի Facebook-յան էջից:
|
Չորեքշաբթի, 7 Հունվարի 2026, 17:42
Արմինֆո. Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում աշխատանքները կավարտվեն մինչև ապրիլի 24-ը: (Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին)։ Այդ մասին հունվարի 7-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ լրագրողների հարցին ի պատասխան։
|
Չորեքշաբթի, 7 Հունվարի 2026, 17:12
Արմինֆո. Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Ն.Գ. պարոն Նիկոլա Նիկոլովի հետ։
|
Չորեքշաբթի, 7 Հունվարի 2026, 16:09
Արմինֆո. Հունվարի 3-ին և 4-ին "Ֆորմուլա-1" -ի Yas Marina Circuit (Աբու Դաբի) լեգենդար մրցուղում տեղի են ունեցել IAME UAE առաջնության 6 - րդ և 7-րդ տուրերը ՝ միջազգային քարտինգի շարքը, որն անցկացվում է IAME (Italian American Motor Engineering) հովանու ներքո և միավորում է Մերձավոր Արևելքի և Եվրոպայի ուժեղագույն պատանի պիլոտներին:
|
Չորեքշաբթի, 7 Հունվարի 2026, 14:35
Արմինֆո. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2010-2018 թթ. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության պետի պաշտոնը զբաղեցրած անձը չարաշահել է պաշտոնեական լիազորությունները, կատարել պաշտոնեական կեղծիք և օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը։ Այդ մասին ասվում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրությունում։
|
Չորեքշաբթի, 7 Հունվարի 2026, 14:31
Արմինֆո. Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու Կովկասի բնության հիմնադրամի (CNF) համագործակցության շրջանակներում այս անգամ ԲԸՏՄ-ին է նվիրաբերվել DJI Matrice 30T տեսակի ժամանակակից անօդաչու թռչող սարք և այն սպասարկող անհրաժեշտ տեխնիկական միջոցներ, ինչպես նաև DJI Matrice 4T անօդաչու թռչող սարք և 7 նոթբուք։
|
Չորեքշաբթի, 7 Հունվարի 2026, 10:56
Արմինֆո. ԶԼՄ-ներում հակասական տեղեկություններ են տարածվում Իրանում տիրող իրավիճակի մասին՝ ազգային արժույթի արժեզրկման ֆոնին երկրում սկսված զանգվածային բողոքի ակցիաների առնչությամբ։ Այդ մասին գրում է Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովը: "Արևմտյան աղբյուրներից հակասական տեղեկություններ են ստացվում այն մասին, որ առավելապես քրդական Իլամ շրջանը ժամանակավորապես անցել է ցուցարարների վերահսկողության տակ, վերջիններս առաջին անգամ են զենքի հասանելիություն ստացել։ Այս տեղեկությունը հերքել են իրանական պաշտոնական լրատվամիջոցները", - տելեգրամյան ալիքի իր էջում արձանագրել է փորձագետը։
|
Չորեքշաբթի, 7 Հունվարի 2026, 10:20
Արմինֆո.Քաղաքագետ Կարեն Իգիթյանն առանձնացրել է տեղական ԶԼՄ-ների հետ հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հղած հիմնական ուղերձները
|
Երկուշաբթի, 29 Դեկտեմբերի 2025, 16:52
Արմինֆո.Ամանորյա ճամփորդությունն անհամեմատ հարմարավետ է, եթե Կոնվերս Բանկի C360 Ultra, Elite և ավելի բարձր դասի փաթեթներից որևէ մեկի բաժանորդ եք ու պրեմիում դասի C360 Mastercard ունեք։
|
Շաբաթ, 27 Դեկտեմբերի 2025, 14:02
Արմինֆո. Հայաստանի խորհրդարանի պատգամավորները տարեվերջին 3 միլիոն դրամի (մոտ 7 800 դոլար) պարգևավճար են ստացել այն պայմաններում, երբ Հայաստանի բնակչության 24 տոկոսը հացի խնդիր ունի: Այդ մասին ահազանգում է ավագանու անդամ, "Ապրելու երկիր" կուսակցության քաղխորհրդի անդամ Դավիթ Մանուկյանը:
|
Շաբաթ, 27 Դեկտեմբերի 2025, 11:47
Արմինֆո. Չնայած Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կիրառված հրատապ կանխարգելիչ միջոցին՝ Ադրբեջանի Հանրապետությունը չի կատարել դատարանի պարտադիր որոշումը, ինչի հետևանքով հայազգի Կարեն Ավանեսյանի գտնվելու վայրը, առողջական վիճակը և պահման պայմանները մինչ օրս մնում են անհայտ, իսկ վերջինս դատապարտվել է 16 տարվա ազատազրկման՝ առանց իր նկատմամբ իրականացված դատավարության ընթացքում արդար դատաքննության և այլ հիմնարար իրավունքների ապահովման վերաբերյալ որևէ արժանահավատ տեղեկատվության։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է իրավապաշտպան, փաստաբան Արա Ղազարյանը:
|
Ուրբաթ, 26 Դեկտեմբերի 2025, 17:26
Արմինֆո. Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, ով քաղաքական ուժի կողմից առաջադրվել է ՀՀ վարչապետի պաշտոնի թեկնածու, ներկայացրել է իր կուսակցության նախընտրական ծրագրի առանցքային ուղղությունները:
|
Ուրբաթ, 26 Դեկտեմբերի 2025, 16:10
Արմինֆո.Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. դեկտեմբերի 22-26-ն աճել են և դոլարով, և ռուբլով գործարքները, իսկ եվրոյով գործարքները կրկին դադարել են իրականացվել։ Մասնավորապես, դոլարային գործարքների թրենդը 74,2% անկումից հասել է 80% աճի, ինչը դիտվել է նաև ռուբլով գործարքների դեպքում, որոնց թրենդը նույնպես 9,4% անկումից շրջադարձ է կատարել դեպի 4,2% աճ ։ Դա թույլ է տվել ռուբլով գործարքների շաբաթական ծավալի գերակշռության պահպանում դոլարով գործարքների նկատմամբ, սակայն՝ խզման կրճատմամբ՝ 2,1 անգամից մինչեւ 1,2 անգամ։
|
Ուրբաթ, 26 Դեկտեմբերի 2025, 14:06
Արմինֆո. Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) հայտարարել է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում ՀՀ վարչապետի թեկնածու առաջադրելու մասին:
|
Ուրբաթ, 26 Դեկտեմբերի 2025, 13:06
Արմինֆո. Անձը համակարգչային խարդախությամբ հափշտակել է 3.3 մլն դրամ, կատարել փողերի լվացում. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։ Այդ մասին հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեն։
|
Ուրբաթ, 26 Դեկտեմբերի 2025, 11:35
Արմինֆո. Հայաստանում դիտվում է պերմանենտ կապիտուլյացիայի մոդելի կիրառում։ Այդ մասին իր հոդվածում գրում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
|
Ուրբաթ, 26 Դեկտեմբերի 2025, 10:50
Արմինֆո. Երևանում հիբրիդային ձևաչափով տեղի է ունեցել երկկողմ համագործակցության հարցերին նվիրված կլոր սեղան՝ "Ղազախստան-Հայաստան. երկխոսություն զբոսաշրջության ոլորտում" թեմայով:
|
Հինգշաբթի, 25 Դեկտեմբերի 2025, 18:58
Արմինֆո. Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վահե Դավթյանն ընդունել ՀՀ -ում Ճապոնիայի դեսպան Աոկի Յուտակային։
|
Հինգշաբթի, 25 Դեկտեմբերի 2025, 18:01
Արմինֆո. Ամերիաբանկը միացել է Սյունիքի մարզում Սպանդարյան ջրանցքի վերականգնման "Հայաստան" համահայկական հիմնադրամի նախաձեռնությանը: Այդ մասին հաղորդում է Հիմնադրամի մամուլի ծառայությունը։
|