Հայաստանը TRIPP-ի կառավարումը 49 տարի նախնական ժամկետով կփոխանցի ԱՄՆ-ին․ շրջանակային համաձայնագիր
 Չորեքշաբթի, 14 Հունվարի 2026, 12:24

Արմինֆո. Հայաստանը «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) կառավարումն ԱՄՆ-ին կփոխանցի 49 տարի նախնական ժամկետով, ընդ որում, հայկական կողմի մասնաբաժինը նախագծում կկազմի ընդամենը 26 տոկոս: Այդ մասին ասվում է Հայաստանի ԱԳՆ հրապարակած «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի` Հայաստան-ԱՄՆ իրականացման շրջանակի հրապարակման վերաբերյալ համատեղ հայտարարությունում, որի տեքստը տարածվել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների կողմից՝ Վաշինգտոնում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպման արդյունքում։

Երեկ ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում եւս մեկ կարեւոր քայլ արվեց խաղաղության ինստիտուցիոնալացման եւ TRIPP նախագծի գործնական իրագործման ուղղությամբ․ Փաշինյան
 Չորեքշաբթի, 14 Հունվարի 2026, 10:39

Արմինֆո.Նաիրա Բադալյան։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի բոլոր բնակիչներին՝  անդրադառնալով «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի` Հայաստան-ԱՄՆ իրականացման շրջանակի հրապարակման վերաբերյալ  ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի համատեղ հայտարարությանը։

Իդրամն ամփոփում է 2025 թվականը
 Երեքշաբթի, 13 Հունվարի 2026, 18:27

Արմինֆո.Իդրամ ընկերության համար 2025 թվականը հագեցած տարի էր նոր՝ միջազգային խոշոր գործընկերների հետ նշանակալի համագործակցություններով, վաճառակետերի թվի մեծ աճով, միջազգային մրցանակներով և բազմաթիվ այլ հաջողություններով։

36 տարի է անցել Բաքվում հայերի ջարդերից
 Երեքշաբթի, 13 Հունվարի 2026, 17:52

Արմինֆո. 36 տարի առաջ այս օրը Բաքվում տեղի ունեցան հայկական ջարդեր։ 1990թ. հունվարի 13-ին Ադրբեջանի մայրաքաղաքում սկսվեցին էթնիկ հողի վրա զանգվածային անկարգություններ, որոնք ուղեկցվեցին հայ բնակչության նկատմամբ զանգվածային բռնություններով, կողոպուտներով, սպանություններով, հրկիզումներով և գույքի ոչնչացմամբ:

Մինեսոտայի իշխանությունները դատի են տվել ԱՄՆ կառավարությանը
 Երեքշաբթի, 13 Հունվարի 2026, 17:25

Արմինֆո. Մինեսոտայի իշխանությունները դատի են տվել ԱՄՆ դաշնային կառավարությանը՝ նահանգում ներգաղթի և մաքսային ծառայության (ICE) տեղակայման կապակցությամբ: Մինեսոտայի գլխավոր դատախազ Քեյթ Էլիսոնը հայտարարել է, որ ICE անձնակազմի ներկայությունը անօրինական է և պետք է դադարեցվի։

Թուրքիայում ակնկալում են Հայաստանի հարավով երթուղու գործարկում մինչև 2030 թվականը և շարունակում են օգտագործել "միջանցք" տերմինը
 Երեքշաբթի, 13 Հունվարի 2026, 16:11

Արմինֆո. Թուրքիայում ակնկալում են Հայաստանի հարավով երթուղու ավարտ մինչև 2030 թվականը և շարունակում են օգտագործել "միջանցք" տերմինը։

Թաթոյան. Անհրաժեշտ  է հասնել հստակ դիրքորոշման՝ խաղաղության որևէ համաձայնագրի հետ Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացման անհամատեղելիության վերաբերյալ
 Երեքշաբթի, 13 Հունվարի 2026, 14:18

Արմինֆո. Անհրաժեշտ է հասնել ամերիկյան և եվրոպական միջնորդների հստակ հայտարարության այն մասին, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացումն անհամատեղելի է խաղաղության որևէ համաձայնագրի հետ: Այդ մասին հայտարարել է "Միասնության թևեր" քաղաքական նախաձեռնության առաջնորդ, Հայաստանի նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը՝ Facebook-ի իր էջում տարածված տեսաուղերձում  ներկայացնելով Washington Times-ում հրապարակված իր հոդվածը:

ՀՅԴ-ն 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին կմասնակցի դաշինքի ձևաչափով
 Երեքշաբթի, 13 Հունվարի 2026, 13:05

Արմինֆո. "Հայ Յեղափոխական Դաշնակցություն" կուսակցությունը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին կմասնակցի դաշինքի ձևաչափով: Այդ մասին կուսակցության 29-րդ համագումարից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

ԱՄՆ պետքարտուղարությունը կասեցրել է Green Card-երի տրամադրումը
 Երեքշաբթի, 13 Հունվարի 2026, 11:35

Արմինֆո. ԱՄՆ պետքարտուղարությունը կասեցրել է ներգաղթային մուտքի արտոնագրերի տրամադրումը բազմազանության արտոնագրի (գրին քարտ) խաղարկության շրջանակում։ Այդ մասին հաղորդում է ԱՄՆ դեսպանատունը։

ԱԺ պատգամավոր․ Երեւանը հանձնառու է Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) արդյունավետ իրականացմանը
 Երեքշաբթի, 13 Հունվարի 2026, 11:16

Արմինֆո.  Հայաստանի եւ Էստոնիայի միջեւ հարաբերությունները ջերմ են ու բարեկամական. այդ մասին հունվարի ասել է ՀՀ ԱԺ Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Արուսյակ Ջուլհակյանը՝ ՀՀ-ում Էստոնիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարի հետ հանդիպման ընթացքում (նստավայրը` Թբիլիսի, Վրաստան):

Հայաստանի ԱԳ նախարարը մեկնել է ԱՄՆ
 Երեքշաբթի, 13 Հունվարի 2026, 11:04

Արմինֆո.  Հունվարի 13-14-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի ԱՄՆ-ում: Այդ մասին հաղորդել է ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։

Արաքչին և Ուիթքոֆֆը բանակցություններ են վարում
 Երկուշաբթի, 12 Հունվարի 2026, 20:21

Արմինֆո. Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաքչին կապ է հաստատել ԱՄՆ նախագահին հատուկ ուղարկող Սթիվ Ուիտկոֆի հետ՝ Իրանի շուրջ լարվածությունը նվազեցնելու նպատակով, հայտնում է Axios–ը՝ հղում կատարելով աղբյուրներին։

«Արաքչին դիմել է Ուիտկոֆին Վերջին շաբաթվա ընթացքում՝ ԱՄՆ նախագահի՝ Դոնալդ Թրամփի՝ Իրանի դեմ ռազմական ուժ կիրառելու սպառնալիքների և բողոքներին աջակցելու ֆոնին, հայտնում են երկու վստահելի աղբյուրներ»,- ասվում է հաղորդագրությունում։

Աղբյուրների փոխանցմամբ՝ «ամենայն հավանականությամբ սա Իրանի փորձն էր ԱՄՆ-ի հետ լարվածությունը թուլացնելու, կամ գոնե ավելի շատ ժամանակ շահագործելու՝ այն գործողություններից առաջ, որոնք Թրամփը կարող է հրաման տալ ռեժիմին նոսրացնելու համար»։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Արաքչին և Ուիտկոֆը քննարկել են առաջիկա օրերին հանդիպման անցկացնելու հնարավորությունը։ (INTERFAX)

ԵՄ անդամակցությունը՝ որպես Թրամփից ազատվելու միջոց
 Երկուշաբթի, 12 Հունվարի 2026, 18:50

Արմինֆո. Գերմանիան Գրենլանդիայի ԵՄ-ին անդամակցությունը անվանել է Թրամփի հարձակումը հետ մղելու միջոց: Գերմանիայի նախկին փոխկանցլեր Ռոբերտ Հաբեկի խոսքով՝ ԵՄ անդամակցությունը պետք է առաջարկվի Գրենլանդիային, Ֆարերյան կղզիներին, Իսլանդիային և Նորվեգիային: Քաղաքական գործիչը ենթադրել է, որ Գրենլանդիան կարող է միանալ ԵՄ-ին 2026 կամ 2027 թվականներին:

Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ․ 2015 թվականից առ այսօր Հայաստանում դատավճիռների քանակն աճել է շուրջ 400%-ով
 Երկուշաբթի, 12 Հունվարի 2026, 16:48

Արմինֆո. Հայաստանում 2015 թվականից ի վեր դատարանի կողմից կայացված մեղադրական դատավճիռների թիվն աճել է շուրջ 400% - ով, ընդ որում, դրանց 70% - ը բաժին է ընկնում ճանապարհային երթևեկությանն առնչվող հանցագործություններին: Այդ մասին հաղորդել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը։

Փաստաբան․ Վերաքննիչ քրեական դատարանը կալանքի տակ է թողել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետին
 Երկուշաբթի, 12 Հունվարի 2026, 16:17

Արմինֆո.  Վերաքննիչ քրեական դատարանը (նախագահությամբ Վաչե Մարգարյանի) մերժել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ Խաչատրյանի կալանքի դեմ  բողոքը և Սրբազանին թողել կալանքի տակ։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Արսեն Բաբայանը:

Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգ ընկերության պարտատոմսերի տեղաբաշխումը
 Երկուշաբթի, 12 Հունվարի 2026, 15:51

Արմինֆո.  Կոնվերս Բանկը հայտնում է Գլոբբինգ ընկերության պարտատոմսերի տեղաբաշխման հաջող ավարտի մասին, ինչը ներդրողների կողմից բարձր հետաքրքրվածության և ընկերության ֆինանսական կայունության ու զարգացման նկատմամբ ունեցած վստահության լավ ցուցիչ է։

Չեխիան կարճաժամկետ վիզաներ կտրամադրի վիզաների կենտրոնի միջոցով
 Երկուշաբթի, 12 Հունվարի 2026, 14:57

Արմինֆո.  Հայաստանում Չեխիայի դեսպանության հյուպատոսական ծառայությունը պատրաստվում է կարճաժամկետ վիզաների տրամադրման գործառույթը փոխանցել վիզաների կենտրոնին: Ինչպես Facebook-ի իր էջում հաղորդել է Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Պերունչիկը, " Չեխիան պատրաստվում է օգտվել վիզաների կենտրոնի ծառայություններից: Առաջիկայում կսկսվի մրցութային վարույթ, և կսահմանվի ՀՀ-ում կարճաժամկետ վիզաների ձևակերպման ծառայությունների արտաքին մատուցման կարգը»:

Արաղչի․ Իրանում իրավիճակն ամբողջությամբ վերահսկողության տակ է վերցվել՝ երկրում անկարգությունները ճնշելուց հետո
 Երկուշաբթի, 12 Հունվարի 2026, 14:11

Արմինֆո. Իրանում իրավիճակն ամբողջությամբ վերահսկողության տակ է վերցվել՝ երկրում անկարգությունները ճնշելուց հետո։ Այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ ելույթ ունենալով Թեհրանում օտարերկրյա դիվանագետների առջև:

Ընդդիմադիր պատգամավորը ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչներին տեղեկացրել է Հայաստանում բռնաճնշումների մասին
 Երկուշաբթի, 12 Հունվարի 2026, 14:03

Արմինֆո.ԱԺ ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Լիլիթ Գալստյանը նամակներ է հղել ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ, տարածաշրջանի զեկուցող Լուիշ Գրացիային և ԵԱՀԿ ԽՎ Մարդու իրավունքների հարցերով զեկուցող Կարինա Օդեբրինքին, որտեղ ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության եւ բռնաճնշումների ներկա պատկերը:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար․ Հունվարի 9-ից չի հաջողվում կապ հաստատել իրանահայ համայնքի ներկայացուցիչների հետ
 Երկուշաբթի, 12 Հունվարի 2026, 13:16

Արմինֆո. Հունվարի 9-ից չի հաջողվում կապ հաստատել իրանահայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Այդ մասին հունվարի 12-ին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ անդրադառնալով դեկտեմբերի 28-ին Իրանում ազգային արժույթի արժեզրկման պատճառով բռնկված բողոքներին:




Մեկնաբանվողներ
Զատուլինը ծանր ժամանակներ է կանխատեսում Հայաստանի համար՝ Փաշինյանի կուրսով շարժումը շարունակելու դեպքումԶատուլինը ծանր ժամանակներ է կանխատեսում Հայաստանի համար՝ Փաշինյանի կուրսով շարժումը շարունակելու դեպքում
TRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. ՓաշինյանTRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. Փաշինյան
Վարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջՎարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջ
Հայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծինՀայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծին
Ռուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունըՌուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունը
Թուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումըԹուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումը
Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.
Ծայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերըԾայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերը
Երևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան էԵրևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան է
Հայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրելՀայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրել
Հայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ըՀայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ը
Խոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ինԽոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ին
Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  
Արևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համարԱրևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համար
Դրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործովԴրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործով