Չորեքշաբթի, 21 Հունվարի 2026, 16:09
Արմինֆո. Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը երկու օր առաջ հարցաքննվել է ձեռնարկատիրական գործունեությանը պաշտոնատար անձի ապօրինի մասնակցության քրեական գործի շրջանակներում՝ վկայի կարգավիճակով: Այդ մասին հունվարի 21-ին մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է Հովհաննիսյանը։
|
Չորեքշաբթի, 21 Հունվարի 2026, 15:04
Արմինֆո. Չինաստանը միշտ հավատարիմ է եղել իրական բազմակողմանիությանը և վճռականորեն կպաշտպանի միջազգային համակարգը, որի հիմքում ընկած է Միավորված Ազգերի Կազմակերպությունը (ՄԱԿ), չորեքշաբթի օրը հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գո Ցզյակունը։
|
Չորեքշաբթի, 21 Հունվարի 2026, 14:46
Արմինֆո.Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը "համարձակ քայլ" է անվանել պաշտոնյաներին եւ պատգամավորներին բազմամիլիոնանոց պարգեւավճարների տրամադրումը: Այդ մասին նա հայտարարել է հունվարի 21-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
|
Չորեքշաբթի, 21 Հունվարի 2026, 14:38
Արմինֆո. Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը հայտարարեց Ադրբեջանի՝ որպես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստեղծվող Խաղաղության խորհրդի հիմնադիր անդամ դառնալու մասին և վստահություն հայտնեց, որ Խորհուրդը կդառնա արդյունավետ միջազգային կազմակերպություն։
|
Չորեքշաբթի, 21 Հունվարի 2026, 14:18
Արմինֆո. Մալթայում կայանալիք արվեստի երկրորդ միջազգային բիենալեին Հայաստանը կներկայացնի նկարիչ և քանդակագործ Րաֆֆի Ետալեանը՝ իր The Sound of What Was Never Seen նախագծով: Վերջինս ընտրվել է 2025 թվականի հունիսին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հայտարարված մրցույթի արդյունքում:
|
Չորեքշաբթի, 21 Հունվարի 2026, 13:00
Արմինֆո. ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ շինարարական աշխատանքներ իրականացնող ընկերությունը 2024 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Գյուլագարակի անտառպետության տարբեր պահաբաժիններում, շինարարական տեխնիկայի կիրառմամբ, կոտրելու և արմատախիլ անելու եղանակով ոչնչացրել է պետական սեփականություն հանդիսացող տարբեր տրամագծերի 208 ծառ։
|
Չորեքշաբթի, 21 Հունվարի 2026, 12:36
Արմինֆո. Նախորդ շաբաթ՝ հունվարի 14-ին, Արդշինբանկը թողարկեց աննախադեպ ծավալի՝ 600 մլն ԱՄՆ դոլարի եվրոպարտատոմսեր, մարման ժամկետը՝ 5 տարի, եկամտաբերությունը՝ 6,6%։ Հայաստանի ֆինանսական ոլորտի համար սա չափազանց կարևոր իրադարձություն է։ Թողարկված եվրոպարտատոմսերի պահանջարկը եղել է 2.1 մլրդ դոլարից ավելի:
|
Չորեքշաբթի, 21 Հունվարի 2026, 11:09
Արմինֆո. ՀԱԵ Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը Դուբլինում Քրիստոնեական միասնության աղոթքի շաբաթվա բացման արարողության ժամանակ հիշեցրել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների մասին։
|
Չորեքշաբթի, 21 Հունվարի 2026, 09:43
Արմինֆո. Դատարանը Հայաստանի իրավապահ մարմիններին պարտավորեցրել է քրեական վարույթ նախաձեռնել Նաթան Սրբազանի հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունն ապօրինի խախտելու առիթով։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Արա Զոհրաբյանը:
|
Երեքշաբթի, 20 Հունվարի 2026, 17:41
Արմինֆո. Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը (ԱԱԳ) կանխատեսում է հանրապետության վրա տարբեր արտաքին գործիչների կողմից ճնշման աճ՝ 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո։
|
Երեքշաբթի, 20 Հունվարի 2026, 17:01
Արմինֆո.Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն այսօր առցանց հանդիպում է ունեցել Բուլղարիայի Հանրապետության շրջակա միջավայրի և ջրային ռեսուրսների նախարար Մանոլ Գենովի հետ։
|
Երեքշաբթի, 20 Հունվարի 2026, 14:56
Արմինֆո.Հայաստանը չի կարող անցնել Եվրամիության չափորոշիչներին և մնալ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ 2025 թվականի արդյունքների ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ։
|
Երեքշաբթի, 20 Հունվարի 2026, 13:02
Արմինֆո. Շվեյցարիա կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոն (CERN)՝ համաշխարհային գիտական առաջատար կենտրոններից մեկը։
|
Երկուշաբթի, 19 Հունվարի 2026, 17:18
Արմինֆո. "Թրամփի երթուղին միջազգային խաղաղության և բարգավաճման համար" (TRIPP) նախագիծը հայ - ամերիկյան նախագիծ է, որի շրջանակներում այլ երկրների մասնակցություն նախատեսված չէ: Այդ մասին հունվարի 19-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
|
Երկուշաբթի, 19 Հունվարի 2026, 17:11
Արմինֆո. Հայաստանի դպրոցականները 21 մեդալ են նվաճել հունվարի 10-ից 15-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացված Ժաուտիկովյան միջազգային 22-րդ օլիմպիադայում, որն անցկացվել է «Մաթեմատիկա», «Ֆիզիկա» և «Ինֆորմատիկա» առարկաներից։ Օլիմպիադային մասնակցել են 16 երկրների (Հայաստան, Ադրբեջան, Բուլղարիա, Բելառուս, Վրաստան, Ինդոնեզիա, Հնդկաստան, Ղազախստան, Ղրղզստան, Մոնղոլիա, Պակիստան, Ռումինիա, Ռուսաստան, Տաջիկստան, Թուրքմենստան և Ուզբեկստան) 605 աշակերտներ, այդ թվում՝ 90 թիմեր և 41 անհատ մասնակիցներ։ Յուրաքանչյուր թիմ կարող էր ունենալ առավելագույնը 7 մասնակից (մաթեմատիկա՝ 3, ֆիզիկա՝ 2, ինֆորմատիկա՝ 2):
|
Երկուշաբթի, 19 Հունվարի 2026, 17:04
Արմինֆո.Հայաստանի Ներքին գործերի նախարարությունից հաղորդել են, որ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության առցանց ծառայությունների հարթակի աշխատանքը լիովին վերականգնվել է:
|
Երկուշաբթի, 19 Հունվարի 2026, 15:07
Արմինֆո. Եկեղեցու եւ հոգևորականության միջեւ հարաբերություններին վերաբերող հարցերը դուրս են պետության վերահսկողությունից և դատական համակարգի ենթարկաայությունից՝ ինչպես Հայաստանի սահմանադրական իրավունքի, այնպես էլ մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) տեսանկյունից: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը ՝ արձագանքելով ՀՀ իշխանությունների հակաեկեղեցական արշավին:
|
Երկուշաբթի, 19 Հունվարի 2026, 12:32
Արմինֆո. Նախորդ տարվա վերջին կառավարության անդամներին վճարված պարգևավճարները նրանց աշխատավարձն է։ Այդ մասին հունվարի 19-ին լրագրողներին հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
|
Երկուշաբթի, 19 Հունվարի 2026, 12:06
Արմինֆո. Հայաստանի ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
|
Երկուշաբթի, 19 Հունվարի 2026, 11:12
Արմինֆո. Հայաստանի իշխանություններն արգելել են օրհներգի կատարումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշի և զինանշանի օգտագործումը "Մենք կանք" լայնածավալ մշակութային միջոցառմանը, որը նվիրված էր Արցախի մշակույթին: Այդ մասին Facebook-ի իր էջում ահազանգում է Արցախի մշակույթի նախկին նախարար Սերգեյ Շահվերդյանը:
|