Երեքշաբթի, 3 Փետրվարի 2026, 14:56
Արմինֆո. Հայտնի ֆինանսիստ և սեռական հանցագործ Ջեֆրի Էպշտեյնի գործով փաստաթղթերի նոր խմբաքանակը կասկածի տակ է դնում Դոնալդ Թրամփի հայտարարությունների անկեղծությունը: Արխիվային գրառումների համաձայն՝ նախկին նախագահի պնդումները Էպշտեյնի հետ կապերի լիակատար խզման մասին դեռևս 2004 թվականին կեղծ են եղել։
|
Երեքշաբթի, 3 Փետրվարի 2026, 14:12
Արմինֆո. ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ փետրվարի 16-ից կմեկնարկի «Կինոդպրոց առանց սահմանների» կրթական ծրագիրը, որն իրականացնում է «Արմ ֆիլմ ինդուստրի դևելոպմենտ» մշակութային հիմնադրամը. գործընկերն է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը: Ծրագրի նպատակն է նպաստել կինոարտադրության ոլորտում լրացուցիչ և շարունակական կրթության ակտիվացմանը:
|
Երեքշաբթի, 3 Փետրվարի 2026, 12:24
Արմինֆո. TUMO ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը մեկ հարկի տակ է հավաքել Հայաստանի ԱԲ համայնքը՝ մարդու, ընկերությունների, երկրի զարգացման գործում արհեստական բանականության (ԱԲ) դերը քննարկելու նպատակով: Հանդիպման նախաձեռնողը ReArmenia հիմնադրամն էր։
|
Երեքշաբթի, 3 Փետրվարի 2026, 11:14
Արմինֆո. Սևանա լճի ափամերձ տարածքներում ապօրինի կառուցված շինությունների ապամոնտաժման աշխատանքները շարունակվում են։ Ինչպես հաղորդում է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը, քանդվել են ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները։
|
Երեքշաբթի, 3 Փետրվարի 2026, 10:53
Արմինֆո. ԱՄՆ փոխնախագահ Վենսի տարածաշրջանային այցին մնացել են հաշված օրեր։ Այս այցը մեր տարածաշրջանում ամերիկյան աշխարհաքաղաքական շահերի առաջխաղացման կարևոր հանգրվաններից մեկն է լինելու։ Նման կարծիք է հայտնել ամերիկագետ Սուրեն Սարգսյանը։
|
Երեքշաբթի, 3 Փետրվարի 2026, 10:26
Արմինֆո. Փաստաբան Արամ Վարդևանյանը Վաշինգտոնում 2026 թվականի Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովի ընթացքում կրոնական կազմակերպությունների ղեկավարներին պատմել է Հայաստանի իշխանությունների կողմից Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) ներկայացուցիչների հետապնդումների մասին։ Այդ մասին ասվում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) Facebook-ի հաղորդագրությունում։
|
Երեքշաբթի, 3 Փետրվարի 2026, 10:15
Արմինֆո. 2025 թվականի հուլիսին ձերբակալված տասնմեկ ռուսաստանցիներ մնում են Բաքվի նախնական կալանքի կենտրոնում։ Այս մասին ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պատասխանում՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի կողմից 2025 թվականին Ռուսաստանի դիվանագիտական գործունեության արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ ստացված լրատվամիջոցների հարցերին։
|
Երեքշաբթի, 3 Փետրվարի 2026, 10:05
Արմինֆո.IDBank-ի սոցիալական պատասխանատվության ծրագրերի ամփոփում
2025 թվականը IDGroup-ը եզրափակում է որպես պատասխանատու բիզնեսի կայացած մշակույթ ձևավորած կազմակերպություն։ Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը (ԿՍՊ) ընկերության համար վաղուց այլևս կամավոր նախաձեռնություն չէ․ այն ռազմավարական ուղղություն է, որի վրա կառուցվում են երկարաժամկետ նպատակներն ու գործընկերային հարաբերությունները։
|
Երկուշաբթի, 2 Փետրվարի 2026, 17:41
Արմինֆո.Փետրվարի 2-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության (ԵԱԳԾ) քաղաքական հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Օլոֆ Սկուգի գլխավորած պատվիրակությանը:
|
Երկուշաբթի, 2 Փետրվարի 2026, 17:39
Արմինֆո.Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը ճանաչել է, որ Արցախի Հանրապետության հինգերորդ նախագահի ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լուծարելու մասին 2023 թվականի սեպտեմբերի 28-ի հրամանագիրն անվավեր է և ստորագրվել է ուժի կիրառման կամ ուժի կիրառման սպառնալիքի գործադրմամբ: Այդ մասին փետրվարի 2-ին Հայաստանում Արցախի ներկայացուցչությունում լրագրողների հետ զրույցում հայտարարել է փաստաբան Ռոման Երիցյանը։
|
Երկուշաբթի, 2 Փետրվարի 2026, 17:35
Արմինֆո. Հայաստանում առաջին անգամ տեղի կունենա ուկրաինացի հայտնի երգչուհի LOBODA-ի (Սվետլանա Լոբոդա) մեծ մենահամերգը:
|
Երկուշաբթի, 2 Փետրվարի 2026, 16:38
Արմինֆո. Բրիտանական վերլուծական կենտրոնը մտահոգություն է հայտնել արհեստական բանականության (ԱԲ) դարաշրջանում լրատվական միջավայրի վիճակի վերաբերյալ և կոչ է արել կառավարությանը ավելի շատ ներգրավված լինել կանոնների ձևավորման գործում, ներառյալ արդար վարձատրությունը և ԱԲ-ի կողմից ստեղծված լուրերի աղբյուրների թափանցիկ բացահայտումը։
|
Երկուշաբթի, 2 Փետրվարի 2026, 16:01
Արմինֆո.Կրթության տեսչական մարմինը 2025 թվականին ստացել է 195 բողոք, որոնց առյուծի բաժինը վերաբերել է դպրոցներին։ Այդ մասին փետրվարի 2-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Կրթության տեսչական մարմնի պետ Վաղարշակ Մատիկյանը։
|
Երկուշաբթի, 2 Փետրվարի 2026, 15:56
Արմինֆո.«Մուլտի Լեոն» ՍՊ ընկերությունը Երևանում շուրջ 16 տարի ապօրինի տարածքներ է օգտագործել. նախաձեռնվել է քրեական վարույթ, Դատախազությունը միջնորդագիր է ուղարկել Երևանի քաղաքապետարան։ Այդ մասին հաղորդում է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
|
Երկուշաբթի, 2 Փետրվարի 2026, 15:06
Արմինֆո.Մեդիա դաշտում և սոցիալական ցանցերում տարածվող այն պնդումները, թե, իբր, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավանություն է տվել ապրիլի 7-ին Երևանում ԼԳԲՏ համայնքի շքերթի անցկացմանը, չեն համապատասխանում իրականությանը։ Նման պնդմամբ հանդես է եկել Հայաստանի կառավարության ղեկավարի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
|
Երկուշաբթի, 2 Փետրվարի 2026, 13:24
Արմինֆո. Վերջին յոթ տարիների Հայաստանի կառավարման հիմքը բաժանումն է։ Այս իշխանության միակ թթվածինը ներքին կոնֆլիկն է։ Այդ մասին իր հոդվածում գրում է "Այլընտրանքային նախագծեր" խմբի անդամ, ԱԺ ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը ։
|
Երկուշաբթի, 2 Փետրվարի 2026, 13:05
Արմինֆո. Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ դատավոր Աշոտ Հովհաննիսյանի նախագահությամբ, մերժել է Արցախի հինգերորդ նախագահ Սամվել Շահրամանյանի հայցն ընդդեմ ՀՀ կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ) և Հայոց պատմության 9-րդ դասարանի դասագրքի հեղինակ Նժդեհ Հովսեփյանի: Այդ տեղեկությունը "Փաստինֆո" -ի հետ հարցազրույցում հաստատել է քաղաքացիական դատարանների մամուլի քարտուղար Ալեքսանդրա Հովսեփյանը։
|
Երկուշաբթի, 2 Փետրվարի 2026, 12:57
Արմինֆո. Հայաստանի 5 ներկայացուցիչ փետրվարի 6-22-ը Միլանում և Կորտինա դ’Ամպեցոյում կմասնակցի 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերին:
|
Երկուշաբթի, 2 Փետրվարի 2026, 12:03
Արմինֆո. Հայ Եկեղեցու թուլացմանն ուղղված Հայաստանի իշխանությունների քայլերն օբյեկտիվորեն համընկնում են տարածաշրջանային հակահայ օրակարգերի հետ և ծառայում են այն ուժերին, որոնք շահագրգռված են հայկական ինքնության հիմնասյուների քայքայմամբ։ Այդ մասին ասվում է Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհրդի հայտարարությունում։
|
Երկուշաբթի, 2 Փետրվարի 2026, 11:51
Արմինֆո. Մեծ Բրիտանիայի Հայ դատի հանձնախումբը (ANC) կոչ է անում բոլոր հայերին և մարդու իրավունքների պաշտպաններին անհապաղ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանում հայերին շարունակաբար գերության մեջ պահելու առնչությամբ:
|