Զատուլինը ռուսական շահերի վրա հարձակում է որակել Հայաստանի և ԱՄՆ-ի միջև քաղաքացիական միջուկային էներգետիկայի ոլորտի վերաբերյալ համաձայնագիրը
 Չորեքշաբթի, 11 Փետրվարի 2026, 15:42

Արմինֆո. Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ քաղաքացիական միջուկային էներգետիկայի ոլորտի վերաբերյալ համաձայնագիրը, որը նախատեսում է 9 մլրդ դոլարի ամերիկյան ներդրումներ, հարձակում է տարածաշրջանում ռուսական շահերի եւ ազդեցության վրա: Այդ մասին RTVI-ին հայտարարել Է Պետդումայի ԱՊՀ հարցերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

Լավրովն ասում է, որ Մոսկվան պարզապես չի հրաժարվի Եվրոպայում ռուսական ակտիվների հետ կապված իրավիճակից
 Չորեքշաբթի, 11 Փետրվարի 2026, 15:26

Արմինֆո. Մոսկվան չի հրաժարվի Եվրոպայում սառեցված ռուսական ակտիվներից ստացված եկամուտների օգտագործման հետ կապված իրավիճակից, չորեքշաբթի օրը հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

Ուկրաինայի իշխանությունները սկսել են նախագահական ընտրությունների նախապատրաստական ​​աշխատանքները
 Չորեքշաբթի, 11 Փետրվարի 2026, 15:20

Արմինֆո. Ուկրաինայի իշխանությունները սկսել են պլանավորել նախագահական ընտրությունները և Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ հանրաքվեն, չորեքշաբթի օրը հաղորդել է Financial Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Հայաստանում կյանքի միջին տևողությունը 78.6 տարի է
 Չորեքշաբթի, 11 Փետրվարի 2026, 14:50

Արմինֆո.Հայաստանում կյանքի միջին տեւողությունը հասել է 78,6 տարվա։ Այդ մասին փետրվարի 11-ին մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

ԱՄՆ կոնգրեսականները քննադատել են Վենսին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելության վերաբերյալ հրապարակումը հեռացնելու համար
 Չորեքշաբթի, 11 Փետրվարի 2026, 13:18

Արմինֆո.  ԱՄՆ կոնգրեսականները քննադատել են փոխնախագահ Ջեյ Դի Վենսին՝ Twitter-ի (X) իր միկրոբլոգում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելության մասին հրապարակումը հեռացնելու համար:

Ադրբեջանում պահվող բարերար Ռուբեն Վարդանյանը հանդես է եկել վերջին խոսքով՝ Բաքվի դատարանում
 Չորեքշաբթի, 11 Փետրվարի 2026, 12:30

Արմինֆո.  Ադրբեջանում պահվող Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանը հանդես է եկել վերջին խոսքով՝ Բաքվի դատարանում: Նա պատանդ է պահվում Բաքվում 2023 թվականի սեպտեմբերի 27-ից՝ միջազգային հանրության անգործության ֆոնին Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթումից հետո։

ՀԱԵ․ Վերջին ամիսներին Հայաստանի իշխանությունների կողմից Եկեղեցու և եկեղեցականների թիրախավորմամբ և հետապնդումներով խաթարվել է ազգային և եկեղեցական մեր կյանքը
 Չորեքշաբթի, 11 Փետրվարի 2026, 12:09

Արմինֆո. Վերջին ամիսներին Հայաստանի իշխանությունների կողմից Եկեղեցու և եկեղեցականների թիրախավորմամբ և հետապնդումներով խաթարվել է ազգային և եկեղեցական մեր կյանքը։ Այդ մասին ասվում է Սրբոց Ղևոնդյանց քահանաների նվիրական տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված քահանայից հավաքի մասնակիցների հայտարարությունում։

Հայաստանի իշխանություններն իրենց առջև խնդիր են դնում աստիճանաբար արգելել մեկանգամյա օգտագործման պլաստիկից պատրաստված սպասքի վաճառքը
 Չորեքշաբթի, 11 Փետրվարի 2026, 11:48

Արմինֆո.   Մեկանգամյա պլաստիկի սպառման սահմանափակումը Հայաստանում ոչ միայն բնապահպանական, այլեւ քաղաքական ու տնտեսական կարեւոր քայլ է։ Այդ մասին հայտրարել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը՝ ՀՀ ԱԺ փետրվարի 11-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Երևանը Ջեյ Դի Վենսի այցից ստացավ այն, ինչ եւ սպասում էր. Փաշինյանը՝ ապագա ներդրումների և Հայաստանի հեռանկարների մասին
 Չորեքշաբթի, 11 Փետրվարի 2026, 10:38

Արմինֆո. Գործնական առումով, Երեւանը Ջեյ Դի Վենսի այցից ստացավ այն, ինչ և սպասում էր, բայց նաև պետք է նշել, որ այցի մթնոլորտը շատ ավելի հաճելիորեն, շատ ավելի դրական ստացվեց, քան նույնիսկ սպասվում էր: Այդ մասին հայտարարիել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀՀ-ի հարցազրույցում։

ԱՄՆ փոխնախագահի էջից հեռացվել է նրա՝ "Ծիծեռնակաբերդ" այցելության վերաբերյալ հրապարակումը
 Երեքշաբթի, 10 Փետրվարի 2026, 15:48

Արմինֆո. ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի էջից հեռացվել է նրա ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր կատարած այցելության վերաբերյալ հրապարակումը:

Ջոն Էյբներ. Ալիևը Փաշինյանի "իրական Հայաստանը" դիտարկում է որպես տարանցիկ կետ դեպի "Արևմտյան Ադրբեջան" ճանապարհին
 Երեքշաբթի, 10 Փետրվարի 2026, 14:37

Արմինֆո.  ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան այցի նախօրեին ադրբեջանական Caliber խոսափողը նախազգուշացրել էր, որ Հայաստանը կզգա Բաքվի զայրույթը, եթե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չկարողանա ճնշել Լեռնային Ղարաբաղի հայ քրիստոնյաների ընտրված ներկայացուցիչներին, որոնք 2023 թվականին էթնոկրոնական զտման են ենթարկվել իրենց հայրենիքում: Այդ մասին ահազանգում է Christian Solidarity Worldwide միջազգային կազմակերպության նախագահ Ջոն Էյբները։

Ֆրանսիայի ԱԳՆ կրոնի հարցերով խորհրդականն այցելել է Հայաստան
 Երեքշաբթի, 10 Փետրվարի 2026, 13:57

Արմինֆո. Ֆրանսիայի Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարարության  կրոնի հարցերով խորհրդական Ժան-Քրիստոֆ Պեոսելն աշխատանքային այց է կատարել Հայաստան: Այդ մասին հաղորդում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մամուլի ծառայությունը՝ Twitter-ում (X):

Ռուս քաղաքագետ․ TRIPP-ը նպատակ ունի Ռուսաստանին վերջնականապես դուրս մղել Հարավային Կովկասից
 Երեքշաբթի, 10 Փետրվարի 2026, 13:30

Արմինֆո.  "Թրամփի երթուղին հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման" (TRIPP) քաղաքականացված նախագիծ է, որն, առաջին հերթին, ուղղված է տարածաշրջանում ԱՄՆ ազդեցության ամրապնդմանը և Ռուսաստանի վրա ճնշմանը ՝ նրան վերջնականապես Հարավային Կովկասից դուրս մղելու նպատակով: Այդ մասին հայտարարել է ռուս քաղաքագետ, տնտեսական գիտությունների թեկնածու Ալեքսանդր Դուդչակը՝ Երևան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ։

Հայաստանի դեսպանը Ֆրանսիայի ԱԳՆ դիվանագետի հետ քննարկել է երկկողմ օրակարգի հարցեր
 Երեքշաբթի, 10 Փետրվարի 2026, 12:57

Արմինֆո. Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը հաղորդել է, որ արդյունավետ հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության՝ եվրոպական հարցերով նախարար Բենժամեն Հադադի աշխատակազմի ղեկավար Թիերի Պեյրուի հետ (Thierry Peyroux, Directeur de cabinet)։

Գալուզին․ Ռուսաստանն արդեն "ամրագրել է" իր դիրքորոշումը TRIPP-ին մասնակցության հարցում
 Երեքշաբթի, 10 Փետրվարի 2026, 12:48

Արմինֆո. Ռուսաստանն արդեն "ամրագրել է" իր դիրքորոշումը TRIPP-ին ("Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման") մասնակցելու հարցում, ընդգծել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը՝ "Իզվեստիայի" հետ զրույցում:

ԱՄՆ փոխնախագահը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
 Երեքշաբթի, 10 Փետրվարի 2026, 12:06

Արմինֆո. Պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ փետրվարի 10-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

ԱՄՆ փոխնախագահին դիմավորել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը և ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հաղորդագրության համաձայն, Էդիտա Գզոյանը Ջեյ Դի Վենսին և նրա տիկնոջը ուղեկցել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով դրա կառուցման պատմությունը:

Ջեյ Դի Վենսը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Էդիտա Գզոյանը պատմել է նաև Հուշապատի մասին, որի հետնամասում հատուկ խորշերի մեջ ամփոփված են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին թուրքական կառավարության իրագործած հայերի զանգվածային կոտորածների և ցեղասպանության դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացրած օտարազգի մի շարք հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների և միսիոներների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները: Հենրի Մորգենթաուի և Կլարա Բարտոնի հայանպաստ գործունեության մասին պատմելով՝ նա շեշտել է, որ նրանց կատարած աշխատանքի շնորհիվ ամերիկյան հասարակությունը քաջածանոթ էր Օսմանյան կայսրությունում տեղի ունեցող հայերի կոտորածներին, և որ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը նաև հարգանքի տուրք էր այդ մարդկանց հիշատակին:

Նա անդրադարձ է կատարել նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

Այցի ավարտին ԱՄՆ փոխնախագահը գրառում է կատարել Հայոց ցեղասպանության թանգարանի Պատվավոր հյուրերի հուշամատյանում, նշելով՝ «Կորցրած կյանքերի հանդեպ խորին հարգանքի հիշատակով մենք պատվում ենք հայ ժողովրդի տոկունությունն ու անսասան ոգին։ Թող Ամերիկան և Հայաստանը միասին ձգտեն խաղաղության և փոխըմբռնման ապագայի։»:

Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը Ջեյ Դի Վենսին է փոխանցել Հայոց ցեղասպանության և Արցախի հիմնախնդրի մասին գրքեր:

ANCA․ Թրամփ-Վենսի վարչակազմը չպետք է կանխակարծություն դրսեւորի հայկական քաղաքականությությունում
 Երեքշաբթի, 10 Փետրվարի 2026, 10:23

Արմինֆո.  Թրամփ-Վենսի վարչակազմը չպետք է կանխակարծություն դրսեւորի հայկական քաղաքականության մեջ՝ հենց նույն պատճառներով, որ արտասահմանյան երկրները չպետք է կանխակարծություն դրսեւորեն ամերիկյան քաղաքականության մեջ: Այդ մասին ասվում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) թվիթերյան (X) էջի հրապարակման մեջ։

Բաքվում ԱՄՆ դեսպանատուն. Վենսի այցը նպատակ ունի աջակցել խաղաղությանն ու կայունությանը Հարավային Կովկասում
 Երեքշաբթի, 10 Փետրվարի 2026, 10:17

Արմինֆո. Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Բաքու կատարելիք այցի վերաբերյալ, ընդգծելով, որ այցի նպատակը Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանն աջակցելն է:

Վենս․ Հայաստանն ու ԱՄՆ-ն ավարտել են քաղաքացիական միջուկային էներգետիկայի ոլորտում "123" համաձայնագրի շուրջ բանակցությունները
 Երկուշաբթի, 9 Փետրվարի 2026, 21:14

Արմինֆո.Հայաստանն ու ԱՄՆ-ն ավարտել են քաղաքացիական միջուկային էներգետիկայի ոլորտում "123" համաձայնագրի շուրջ բանակցությունները, սպասվում են շուրջ 9 մլրդ դոլարի ներդրումներ։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը՝ Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների արդյունքների վերաբերյալ մամուլի համար հայտարարության ժամանակ։

Փաշինյանը կմեկնի Վաշինգտոնում կայանալիք Գազայի շուրջ  Խաղաղության խորհրդի առաջին նիստին
 Երկուշաբթի, 9 Փետրվարի 2026, 20:54

Արմինֆո.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Վաշինգտոն ՝ մասնակցելու Գազայի շուրջ Խաղաղության խորհրդի առաջին նիստին: Այդ մասին հաղորդել է Ինքը՝ Փաշինյանը՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ բանակցություններից հետո կայացած ճեպազրույցում։




Մեկնաբանվողներ
Զատուլինը ծանր ժամանակներ է կանխատեսում Հայաստանի համար՝ Փաշինյանի կուրսով շարժումը շարունակելու դեպքումԶատուլինը ծանր ժամանակներ է կանխատեսում Հայաստանի համար՝ Փաշինյանի կուրսով շարժումը շարունակելու դեպքում
TRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. ՓաշինյանTRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. Փաշինյան
Վարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջՎարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջ
Հայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծինՀայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծին
Ռուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունըՌուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունը
Թուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումըԹուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումը
Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.
Ծայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերըԾայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերը
Երևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան էԵրևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան է
Հայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրելՀայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրել
Հայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ըՀայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ը
Խոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ինԽոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ին
Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  
Արևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համարԱրևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համար
Դրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործովԴրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործով